Հեկտոր Էրերա
![]() Էրերան Պորտուի կազմում 2018 թվականին | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Héctor Miguel Herrera López | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1990[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3] | ||||||||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||||||||
Քաշ | 80 կգ | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 16 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
2007-2011 |
![]() | ||||||||||||||
2007-2008 |
→ ![]() | ||||||||||||||
2011 |
→ ![]() | ||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||||||||
2011-2013 |
![]() | 52 | (2) | ||||||||||||
2013-2019 |
![]() | 164 | (27) | ||||||||||||
2019-ներկա |
![]() | 0 | (0) | ||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
2012 |
![]() | 16 | (2) | ||||||||||||
2012-ներկա |
![]() | 70 | (5) | ||||||||||||
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Հեկտոր Էրերա (իսպ.՝ Héctor Herrera, ապրիլի 19, 1990[1][2], Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաչուկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրերան Պաչուկայի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հուլիսի 22-ին՝ փոխարինման մտնելով Հյուսիսային Ամերիկայի սուպերլիգայի Չիվաս ԱՄՆ-ի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Մեքսիկայի առաջնությունում անցկացրեց 2011 թվականի հուլիսի 24-ին՝ Սանտոս Լագունայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի հունվարի 6-ին՝ Ատլանտեի դեմ խաղում[8]։ Փետրվարի 10-ին մեքսիկացին խփեց Սանտոս Լագունայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[9]։ Պաչուկայի կազմում Էրերան անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 28-ին Էրերան 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Պորտու[10][11][12]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Լուչո Գոնսալեսին Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[13][14]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Սիլվեստրե Վարելային խմբային փուլի Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[15]։ Հոկտեմբերի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի Զենիտ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 6-րդ րոպեին[16][17]։ Պորտուի կազմում իր առաջին գոլը մեքսիկացին խփեց դեկտեմբերի 20-ին՝ Օլյանենսիի դեմ խաղում[18][19]։ Իր առաջին մրցաշրջանում Էրերան անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[20]։

Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Էրերան խփեց 2014 թվականի օգոստոսի 20-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Լիլի դեմ խաղում[21][22]։ Նոյեմբերի 25-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ԲԱՏԷ Բորիսովի դեմ խաղում մեքսիկացին դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Պորտուին[23][24]։ Դեկտեմբերի 6-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ակադեմիկայի դեմ խաղում[25]։ 2015 թվականի փետրվարի 7-ին Էրերան 2 գոլային փոխանցում տվեց Մորեյրենսեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[26]։ Մարտի 10-ին մեքսիկացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Բազելի դեմ խաղում[27]։ 2014-15 մրցաշրջանում Էրերան անցկացրեց 46 հանդիպում բոլոր մրցաշարերում[28]՝ դառնալով 7 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Պորտուի տարվա լավագույն ֆուտբոլիստ[29]։
2015 թվականի օգոստոսի 22-ին Էրերան գոլ խփեց Մարիտիմուի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ Առաջին հանդիպումը Պորտուի ավագի թևկապով անցկացրեց դեկտեմբերի 2-ին՝ Ունիան Մադեյրայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31]։ 2016 թվականի փետրվարի 12-ին Էրերան գոլ խփեց Բենֆիկայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[32][33]։ Մայիսի 22-ին մեքսիկացին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Բրագայի դեմ խաղում[34], սակայն Պորտուն պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[35][36]։ 2015-16 մրցաշրջանում Էրերան անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[37]։
2016-17 մրցաշրջանում Էրերան դարձավ Պորտուի հիմնական ավագը։ 2016 թվականի օգոստոսի 23-ին մեքսիկացին 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ռոմայի դեմ խաղում[38]։ Օգոստոսի 12-ին Էրերան գոլ խփեց Ռիու Ավիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[39]։ 2017 թվականի մայիսի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում[40]։ 2016-17 մրցաշրջանում Էրերան անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[41]։

2017 թվականի նոյեմբերի 4-ին Էրերան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելենենսեշի դեմ խաղում՝ օգնելով Պորտուին հաղթել 2-0 հաշվով[42]։ Դեկտեմբերի 30-ին մեքսիկացին հեռացվեց խաղադաշտից Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 89-րդ րոպեին[43]։ 2018 թվականի հունվարի 11-ին Էրերան գոլ խփեց Պորտուգալիայի գավաթի քառորդ եզրափակչի Մորեյրենսեի դեմ խաղում[44]։ Ապրիլի 15-ին նա խփեց Բենֆիկայի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 90-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[45][46]։ 2017-18 մրցաշրջանում Պորտուն հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[47][48], իսկ Էրերան անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ[49], ինչպես նաև՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[50]։
2018 թվականի օգոստոսի 4-ին Էրերան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի սուպերգավաթի Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[51]՝ օգնելով Պորտուին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը[52][53]։ Նոյեմբերի 6-ին մեքսիկացին գոլի և գոլային փոխանցմանհեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լոկոմոտիվ Մոսկվայի դեմ խաղում[54]։ 2019 թվականի փետրվարի 8-ին նա գոլ խփեց Մորեյրենսեի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով Պորտուին պարտությունից[55]։ Մայիսի 18-ին Էրերան գոլի հեղինակ դարձավ Սպորտինգ Լիսաբոնի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56]։ Մեքսիկացին թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի և Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակիչներում, սակայն 2 դեպքում էլ Պորտուն հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Սպորտինգ Լիսաբոնին[57][58]։ Ակումբի կազմում Էրերան անցկացրեց 245 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ[59][60]։
Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 3-ին Էրերան ազատ գործակալի կարգավիճակով միացավ Ատլետիկո Մադրիդին՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[61][62][63][64]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրերան ներկայացրել է Մեքսիկան մինչև 23 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ 2012 թվականին նա Մ23 հավաքականի կազմում մասնակցեց Տուլոնի առաջնությանը[65]՝ օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը և ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստ[66]։ Ամռանը Էրերան մասնակցեց Ամառային Օլիմպիական խաղերին[67], որտեղ նույնպես Մեքսիկան նվաճեց ոսկե մեդալ[68][69][70]։
Մեքսիկայի ազգային հավաքական Էրերան առաջին անգամ հրավիրվեց 2012 թվականի հոկտեմբերին՝ Գայանայի և Սալվադորի դեմ խաղերի համար[71]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 17-ին՝ փոխարինելով Անդրես Գուարդադոյին Սալվադորի դեմ խաղում[72]։ Հավաքականի մեկնարկային կազմում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2013 թվականի հունվարի 31-ին՝ Դանիայի դեմ ընկերական խաղում[73][74]։ Հունիսի 7-ին Էրերան ընդգրկվեց Մեքսիկայի՝ Կոնֆեդերացիաների գավաթի կազմում[75][76]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն Բրազիլիայի դեմ խաղում[77][78], իսկ Մեքսիկան դուրս մնաց խմբային փուլից[79]։
2014 թվականի մայիսի 8-ին Էրերան ընդգրկվեց Մեքսիկայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[80][81]։ Առաջնությունում նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ հավաքականի բոլոր խաղերում[82]՝ գոլային փոխանցման հեղինակ դառնալով Խորվաթիայի դեմ խաղում[83][84]։ Մեքսիկան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 2-1 հաշվով պարտվելով Նիդերլանդներին[85][86][87]։ 2015 թվականի հուլիսին Էրերան մասնակցեց ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթին՝ մասնակցած 5 հանդիպումներում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Մեքսիկային նվաճել գավաթը[88][89]։

Իր առաջին գոլը Մեքսիկայի ազգային հավաքականում Էրերան խփեց 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի դեմ ընկերական խաղում[90][91]։ 4 օր անց նա գոլի հեղինակ դարձավ Արգենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[92][93]։ 2016 թվականի հունիսին Էրերան մասնակցեց Կոպա Ամերիկային[94][95]։ Այստեղ նա մասնակցեց իր թիմի բոլոր 4 խաղերին՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մեքսիկան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 0-7 հաշվով պարտվելով Չիլիին[96][97][98]։
2017 թվականին Էրերան Մեքսիկայի կազմում մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[99][100][101]՝ անցկացնելով 5 հանդիպում և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[102]։ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Հոնդուրասի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես Մեքսիկայի ավագ[103][104]։ 2018 թվականի հունիսի 4-ին Էրերան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[105][106]։ Խմբային փուլի Գերմանիայի դեմ խաղում նա փայլուն ելույթ ունեցավ[107][108]՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[109][110]։ Մեքսիկան հասավ առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Բրազիլիային[111][112]։
2019 թվականի մայիսին Էրերան իր Տվիտերի էջում հայտարարեց, որ չի մասնակցի ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթին, քանի որ ունի առողջական խնդիրներ և ցանկանում է որոշել, թե որտեղ է շարունակելու մարզական կարիերան[113][114][115]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսին՝ Պորտուգալիայում 6 տարի բնակվելուց հետո Էրերան ստացավ տեղի անձնագիր՝ այլևս չդասվելով որպես ոչ-ԵՄ ֆուտբոլիստ[116][117][118]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[119]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պաչուկա | 2010–11 | Պրիմերա Դիվիզիոն | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |
2011–12 | 27 | 0 | 0 | 0 | — | 27 | 0 | |||||
2012–13 | 25 | 2 | 2 | 0 | 27 | 2 | ||||||
Ընդհանուր | 52 | 2 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 55 | 2 | ||
Պորտու | 2013–14 | Պրիմեյրա Լիգա | 17 | 3 | 4 | 0 | 8 | 0 | 2 | 0 | 31 | 3 |
2014–15 | 33 | 3 | 1 | 0 | 11 | 4 | 1 | 0 | 46 | 7 | ||
2015–16 | 29 | 9 | 3 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 38 | 9 | ||
2016–17 | 23 | 2 | 1 | 0 | 8 | 0 | 3 | 0 | 35 | 2 | ||
2017–18 | 29 | 3 | 4 | 1 | 6 | 1 | 3 | 0 | 42 | 5 | ||
2018–19 | 33 | 6 | 6 | 1 | 9 | 2 | 5 | 0 | 53 | 9 | ||
Ընդհանուր | 164 | 27 | 19 | 2 | 48 | 7 | 14 | 0 | 245 | 36 | ||
Ատլետիկո Մադրիդ | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 216 | 29 | 21 | 2 | 49 | 7 | 14 | 0 | 300 | 38 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[119]
Մեքսիկա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 1 | 0 |
2013 | 8 | 0 |
2014 | 14 | 0 |
2015 | 14 | 3 |
2016 | 11 | 1 |
2017 | 13 | 1 |
2018 | 9 | 0 |
Ընդհանուր | 70 | 5 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 4, 2015 | Ռիո Տինտո մարզադաշտ, Սանդի, Միացյալ Նահանգներ | ![]() |
3–3 | 3–3 | Ընկերական խաղ |
2. | Սեպտեմբերի 9, 2015 | AT&T մարզադաշտ, Արլինգտոն, Միացյալ Նահանգներ | ![]() |
2–0 | 2–2 | |
3. | Նոյեմբերի 13, 2015 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, Մեքսիկա | ![]() |
2–0 | 3–0 | ԱԱ 2018 Որակավորում |
4. | Հունիսի 5, 2016 | Սթեյթ Ֆարմ մարզադաշտ, Գլենդեյլ, Միացյալ Նահանգներ | ![]() |
3–1 | 3–1 | Կոպա Ամերիկա 2016 |
5. | Հոկտեմբերի 6, 2017 | Ալֆոնսո Լաստրաս մարզադաշտ, Սան Լուիս, Մեքսիկա | ![]() |
3–1 | 3–1 | ԱԱ 2018 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտու
- Պորտուգալիայի առաջնություն. 2017–18[47]
- Պորտուգալիայի սուպերգավաթ. 2013[120], 2018[52]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեքսիկա Մ23
- Մեքսիկա
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տուլոնի առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2012[66]
- Պորտուի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2014–15[29]
- Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2017–18[50]
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարվա խորհրդանշական հավաքական. 2017[122], 2018[123]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.sandiegouniontribune.com/sports/soccer/sdut-soccer-world-cup-hector-herrera-mexico-2014jun27-htmlstory.html
- ↑ «Mexico - H. Herrera - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-07-27
- ↑ Warlow Robert, Johnson Greg (2018-11-18)։ «Who is Hector Herrera? The tenacious midfield general wanted by London's clubs»։ footballlondon։ Վերցված է 2019-07-28
- ↑ «CD Chivas USA - CF Pachuca, Jul 22, 2010 - North American SuperLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «CF Pachuca - Santos Laguna, Jul 24, 2011 - Liga MX Apertura - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «CF Pachuca - CF Atlante, Jan 6, 2013 - Liga MX Clausura - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Santos Laguna - CF Pachuca, Feb 10, 2013 - Liga MX Clausura - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ UEFA.com։ «Porto prise Herrera from Pachuca»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Porto sign Herrera»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Herrera firmó con el Porto por 8 mde»։ www.mediotiempo.com։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Vitória Setúbal FC - FC Porto, Aug 18, 2013 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Quintero brilló en el triunfo del Porto; Héctor Herrera debutó»։ www.mediotiempo.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Austria Vienna - FC Porto, Sep 18, 2013 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «FC Porto - Zenit St. Petersburg, Oct 22, 2013 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Hulk breaks Porto hearts as Zenit win on his return»։ Reuters (անգլերեն)։ 2013-10-22։ Վերցված է 2019-07-28
- ↑ «FC Porto - SC Olhanense, Dec 20, 2013 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Anota Héctor Herrera su primer gol con el Porto - Proceso» (es-MX)։ 2013-12-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-14-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Hector Herrera | Football Stats | Atletico Madrid | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «LOSC Lille - FC Porto, Aug 20, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Champions League: Hector Herrera leads Porto past Lille - Terra USA»։ web.archive.org։ 2014-08-21։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-21-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «BATE Borisov - FC Porto, Nov 25, 2014 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Herrera pulls the strings as Porto march on - UEFA Champions League - News - UEFA.com»։ web.archive.org։ 2014-11-28։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-28-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Académica Coimbra - FC Porto, Dec 6, 2014 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Moreirense FC - FC Porto, Feb 7, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «FC Porto - FC Basel 1893, Mar 10, 2015 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Hector Herrera | Football Stats | Atletico Madrid | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ 29,0 29,1 «Hector Herrera wins Porto's Player of the Year award»։ FOX Sports (en-US)։ 2015-12-01։ Վերցված է 2019-07-28
- ↑ «CS Marítimo - FC Porto, Aug 22, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «CF União Madeira - FC Porto, Dec 2, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «SL Benfica - FC Porto, Feb 12, 2016 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Herrera scores equalizer in Porto win over Benfica»։ FourFourTwo (անգլերեն)։ 2016-02-12։ Վերցված է 2019-07-28
- ↑ «FC Porto - SC Braga, May 22, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Braga win Portuguese Cup on penalties»։ BeSoccer (en-EN)։ 2016-05-23։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Result: Braga spring Taca de Portugal surprise»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Hector Herrera | Football Stats | Atletico Madrid | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «AS Roma - FC Porto, Aug 23, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Rio Ave FC - FC Porto, Aug 12, 2016 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «FC Porto - FC Paços de Ferreira, May 14, 2017 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Hector Herrera | Football Stats | Atletico Madrid | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «FC Porto - Belenenses SAD, Nov 4, 2017 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «FC Paços de Ferreira - FC Porto, Dec 30, 2017 - Allianz Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Moreirense FC - FC Porto, Jan 11, 2018 - Taça de Portugal Placard - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «SL Benfica - FC Porto, Apr 15, 2018 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Benfica 0-1 Porto: Hector Herrera nets dramatic winner»։ Mail Online։ 2018-04-15։ Վերցված է 2019-07-28
- ↑ 47,0 47,1 «Porto players and fans have a massive party to celebrate first title since 2013»։ talkSPORT (en-US)։ 2018-05-07։ Վերցված է 2019-07-26
- ↑ «FC Porto seal first Portuguese title in 5 years»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-05-05։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Hector Herrera | Football Stats | Atletico Madrid | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ 50,0 50,1 «FC Porto lidera Onze do Ano»։ Liga Portugal։ Վերցված է 2019-07-26
- ↑ «FC Porto - Desportivo Aves, Aug 4, 2018 - Supertaça Cândido de Oliveira - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26
- ↑ 52,0 52,1 «Yacine Brahimi leads Porto to Portuguese Super Cup win | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-26
- ↑ «FC Porto lift Super Cup»։ theportugalnews.com։ Վերցված է 2019-07-26(չաշխատող հղում)
- ↑ «FC Porto - Lokomotiv Moscow, Nov 6, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Moreirense FC - FC Porto, Feb 8, 2019 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «FC Porto - Sporting CP, May 18, 2019 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «FC Porto - Sporting CP, Jan 26, 2019 - Allianz Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Sporting CP - FC Porto, May 25, 2019 - Taça de Portugal Placard - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Hector Herrera bids farewell to Porto ahead of his move to Atletico Madrid»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-02։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Atletico Madrid Announce Signing of Hector Herrera From Porto on 3-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-03։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-04-ին։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Club Atlético de Madrid · Web oficial - Welcome, Héctor Herrera!»։ en.atleticodemadrid.com։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Transfer news: Mexico midfielder Hector Herrera signs three-year deal with Atletico Madrid | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Atletico complete signing of Mexico's Herrera»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-07-03։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Official: Hector Herrera joins Atletico Madrid»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-03։ Վերցված է 2019-07-27
- ↑ 65,0 65,1 «Mexico U23 3-0 Turkey U23: El Tri win their first Toulon tournament | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ 66,0 66,1 UniradioInforma։ «Héctor Miguel Herrera de Rosarito BC, es elegido mejor jugador en torneo de Toulon»։ UniradioInforma.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ Pike Darin։ «Mexico Olympic Men's Soccer Team 2012: Updated News, Roster & Analysis»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ 68,0 68,1 «Brazil 1-2 Mexico | London 2012 Olympic football final match report»։ The Guardian (en-GB)։ 2012-08-11։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico stun Brazil in 2012 Olympics final»։ www.bbc.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ Dulka Michael։ «Olympic Soccer 2012: Mexico Takes Gold with Win over Brazil»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico names squad for World Cup Qualifiers against Guyana and El Salvador | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico vs. El Salvador - Football Match Line-Ups - October 17, 2012 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico - Denmark, Jan 31, 2013 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Mexico vs Denmark»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Oficializa México lista y numeración para Confederaciones»։ www.mediotiempo.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ FIFA.com։ «FIFA Confederations Cup Brazil 2013 - Teams - Mexico»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-14-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Brazil - Mexico, Jun 19, 2013 - Confederations Cup 2013 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ FIFA.com։ «Neymar stars as Brazil sink Mexico»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-12-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ FIFA.com։ «FIFA Confederations Cup Brazil 2013 - Groups»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-05-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ Staff Guardian (2014-06-05)։ «Mexico squad for 2014 World Cup: the 23 chosen by Miguel Herrera»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-28
- ↑ «World Cup 2014: Javier Hernandez in Mexico squad» (en-GB)։ 2014-05-21։ Վերցված է 2019-07-28
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup™ - Teams - Mexico»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-05-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Croatia - Mexico, Jun 23, 2014 - World Cup 2014 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ FIFA.com։ «Mexico beat Croatia to spark Recife fiesta»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-02-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Netherlands - Mexico, Jun 29, 2014 - World Cup 2014 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Netherlands 2-1 Mexico» (en-GB)։ 2014-06-29։ Վերցված է 2019-07-28
- ↑ FIFA.com։ «Dutch delight at late turnaround»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-10-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ Lutz Tom (2015-07-27)։ «Gold Cup final 2015: Mexico beat Jamaica 3-1 – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-28
- ↑ 89,0 89,1 «Marshall: Mexico cruise to win vs. Jamaica»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-07-27։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico - Trinidad and Tobago, Sep 5, 2015 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Ricardo Ferretti's debut sees Mexico draw with Trinidad and Tobago»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico - Argentina, Sep 9, 2015 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Argentina salvages draw with Mexico thanks to late Messi, Aguero magic»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico announces team for Copa America Centenario and it looks scary good»։ FOX Sports (en-US)։ 2016-05-17։ Վերցված է 2019-07-28
- ↑ Rosen Rick (2016-06-06)։ «Mexico Roster Copa America 2016: Meet the Squad»։ Heavy.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico - Chile, Jun 19, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ Parker Graham (2016-06-19)։ «Mexico 0-7 Chile: Copa América – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-28
- ↑ Tucker Duncan (2016-06-19)։ «Chile humiliate Mexico in 7-0 thrashing to advance to Copa América semi-final»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Marquez in Mexico's Confed Cup squad»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-06-08։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Confederations Cup 2017: Mexico squad features 'Chicharito' and Dos Santos bros»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ Staff SI com։ «Mexico Confed Cup team: Dos Santos, Vela return»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Players - News»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28(չաշխատող հղում)
- ↑ «Honduras - Mexico, Oct 11, 2017 - World Cup qualification CONCACAF - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ «Honduras vs. Mexico - Football Match Summary - October 10, 2017 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «World Cup 2018: Javier Hernandez in Mexico squad for Russia» (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico 2018 World Cup roster: Who made the final 23-man squad? | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Herrera is Mexico's unheralded star»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-06-18։ Վերցված է 2019-07-28
- ↑ Dowley Conor (2018-06-18)։ «4 reasons why Mexico beat Germany»։ SBNation.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Germany - Mexico, Jun 17, 2018 - World Cup 2018 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ Smith Alex (2018-06-17)։ «Player ratings from Germany's defeat to Mexico in World Cup Group F»։ mirror։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Brazil - Mexico, Jul 2, 2018 - World Cup 2018 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ FIFA.com։ «Neymar leads Brazil to the last eight»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico Gold Cup roster: Hector Herrera confirms absence from Concacaf championship | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico midfielder Herrera to miss Gold Cup after Twitter statement»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-05-13։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Porto midfielder Herrera explains omission from Mexico squad for Gold Cup»։ Squawka (en-GB)։ 2019-05-13։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Herrera is now Portuguese: he will no longer count towards non-EU quota»։ BeSoccer (en-EN)։ 2019-06-07։ Վերցված է 2019-07-27
- ↑ archysport (2019-06-08)։ «Héctor Herrera obtains Portuguese nationality»։ Sport Archives (en-US)։ Վերցված է 2019-07-27(չաշխատող հղում)
- ↑ SAPO։ «Hector Herrera já tem passaporte português»։ SAPO Desporto (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ 119,0 119,1 «Héctor Herrera»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ uefa.com (2013-08-10)։ «Member associations - News»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-27
- ↑ FIFA.com (2017-04-21)։ «Mexico claim CONCACAF's spot at Confederations Cup»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-08-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «2017 CONCACAF Award Winners Announced»։ www.concacaf.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-10-ին։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Mexico leads way in Concacaf Men’s Best XI»։ www.concacaf.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-17-ին։ Վերցված է 2019-07-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հեկտոր Էրերա Վիքիպահեստում |
---|
- Էրերայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Էրերայի պաշտոնական Տվիտերի էջը
- Էրերայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Էրերան transfermarkt-ում
- Էրերան soccerbase.com-ում
- Էրերան WhoScored.com կայքում
- Էրերան Ատլետիկո Մադրիդի պաշտոնական կայքում
- Էրերան Մեքսիկայի առաջնության պաշտոնական կայքում
- Էրերան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Էրերան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-04-08 at the Wayback Machine.
|
|
|
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեքսիկայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Մեքսիկացի ֆուտբոլիստներ
- Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պաչուկայի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Մեքսիկացի օլիմպիական չեմպիոններ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ