Բազել ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազել ՖԱ
Բազել ՖԱ.png
Ամբողջական անուն Fussball Club Basel 1893
Մականուն(ներ) FCB
Bebbi
RotBlau
Հիմնադրում 1893
Երկիր Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մարզադաշտ Սանկտ Յակոբ պարկ
Տարողունակություն 38,512; 37,500 միջազգային խաղերի համար
Նախագահ Բերնարդ Բուրգեներ
Մարզիչ Ռաֆայել Վիկի
Կայք
Լիգա Շվեյցարական Սուպերլիգա
2021–22 2-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

ՖԱ Բազել 1893 (Fussball Club Basel 1893), առավել հայտնի է որպես Բազել ՖԱ կամ Բազել[1][2][3], շվեյցարական ֆուտբոլային ակումբ Բազելից։ Բազելը Շվեյցարիայի ամենահաջողակ ակումբներից է։ Այն հաղթել է Շվեյցարիայի առաջնությունը 20 անգամ, որը երկրորդ լավագույն արդյունքն է շվեյցարական ակումբների համար։

Բազելի ամենահաջողակ ժամանակաշրջաններից մեկը 1960-ական և 1970-ական թվականներն էին։ 1967 թ.-ից 1980 թ.-ը ընկած ժամանակահատվածում Բազելը 7 անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ 1980-ականներին Բազելում սկսվեցին բարդ ժամանակներ։ Նրանք երկար ժամանակ չխաղացին եվրոպական առաջնություններում, իսկ 1987 թվականին դուրս մնացին երկրորդ դիվիզիոն։ 2000-ական թվականներին Բազելը վերադարձավ Շվեյցարիայի բարձրագույն դիվիզիոն՝ 2002 թվականին հաղթելով Շվեյցարիայի առաջնությունը 22 տարվա մեջ առաջին անգամ։ Հետագա 13 մրցաշրջաններում ակումբը հաղթեց առաջնությունը ևս 9 անգամ։ Բացի դրանից Բազելը նաև 12 անգամ հաղթել է Շվեյցարիայի գավաթը։

1999-2000 մրցաշրջանից հետո ամեն մրցաշրջանում Բազելը մասնակցել է եվրոպական առաջնություններին։ 2001-2002 մրցաշրջանում նրանք հասել են Ինտերտոտո գավաթի եզրափակիչ, սակայն այնտեղ պարտվել Աստոն Վիլլային։ 2002-2003 մրցաշրջանում նրանք հասան Չեմպիոնների Լիգայի երկրորդ խմբային փուլ։ 2005-2006 մրցաշրջանում հասան ՈՒԵՖԱ Գավաթի քառորդ եզրափակիչ։ Բազելը Չեմպիոնների Լիգայում ամենաշատ մրցաշրջաններ անցկացրած շվեյցարական թիմն է՝ 7 մրցաշրջաններով։ Այն նաև միակ շվեյցարական ակումբն է, որը որակավորվել է միանգամից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ՝ առանց որակավորման փուլի։

2011-2012 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Մանչեսթեր Յունայթեդին հաղթելուց հետո Բազելը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Այստեղ նրանք խաղացին Բավարիայի հետ՝ առաջին խաղում հաղթելով 1-0 հաշվով, իսկ երկրորդ խաղում՝ պարտվելով 0-7 հաշվով։ 2012-2013 մրցաշրջանում Բազելը դուրս եկավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Լոնդոնի Չելսիին։ 2014-2015 մրցաշրջանում Բազելը հաղթահարեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը՝ առաջ անցնելով Լիվերպուլից, սակայն 1/8 եզրափակչում պարտվեց Պորտուին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Liverpool v FC Basle»։ The Guardian։ սեպտեմբերի 26, 2002։ Վերցված է օգոստոսի 24, 2014 
  2. «FC Basle fan Roger Federer predicts 2–1 defeat for Chelsea»։ Sunday Express։ ապրիլի 24, 2014։ Վերցված է օգոստոսի 24, 2014 
  3. «FC Basle vs Chelsea: live»։ The Telegraph։ ապրիլի 25, 2013։ Վերցված է օգոստոսի 24, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]