Իրվինգ Լոսանո
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Իրվինգ Ռոդրիգո Լոսանո Բաենա | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 1995 (27 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկա | |||||||||||
Հասակ | 177 սմ | |||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||
Դիրք | վինգեր | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 11 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իրվինգ Ռոդրիգո Լոսանո Բաենա (իսպ.՝ Hirving Rodrigo Lozano Bahena, հուլիսի 30, 1995, Մեխիկո, Մեքսիկա), մեքսիկացի ֆուտբոլիստ, նիդերլանդական ՊՍՎ ակումբի և Մեքսիկայի հավաքականի վինգեր։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոսանոն «Պաչուկա» ակումբի սան է։ 2014 թվականի փետրվարի 8-ին «Ամերիկա» ակումբի դեմ խաղում նա նշել է իր նորամուտը Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[1]։ Այդ խաղում նա խփեց նաև իր առաջին գոլը։ Օգոստոսի 7-ին ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգայի շրջանակներում նա գրավեց հոնդուրասական «Ռեալ Էսպանիայի» դարպասը[2]։ 2016 թվականին նա օգնեց ակումբին նվաճել Մեքսիկայի գավաթը։
2016 թվականի սեպտեմբերի 4-ին ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգայի շրջանակներում նա 4 գնդակ ուղարկեց բելիզական «Պոլիս Յունայթեդի» դարպասը, իսկ իր թիմը հաղթեց 11-0 հաշվով[3]։ 2017 թվականի հունվարի 8-ին ազգային առաջնության առաջին տուրի «Լեոնի» դեմ խաղում նա դարձավ հեթ-թրիկի հեղինակ[4]։ 2017 թվականին Լոսանոն օգնեց «Պաչուկային» հաղթել ԿՈՆԿԱԿԱՖԻ Լիգան և դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։
2017 թվականի ամռանը Իրվինգը 6-ամյա պայմանագիր կնքեց նիդերլանդական ՊՍՎ ակումբի հետ[5]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Լոսանոն ընդգրկվեց Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու Ճամայկայի ԿՈՆԿԱԿԱՖ Երիտասարդական հավաքականների առաջնությանը։ Նա մասնակցեց Կուբայի[6], Կանադայի[7], Հոնդուրասի[8], Սալվադորի[9] և Պանամայի հավաքականների դեմ խաղերին[10]։ Այդ խաղերի ընթացքում նա խփեց 5 գոլ, դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու (Ռոմեյն Գալի հետ միասին) և օգնեց թիմին նվաճել գավաթը։
Այդ նույն տարվա ամռանը նա մասնակցեց Նոր Զելանդիայի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա խաղաց Ուրուգվայի[11], Սերբիայի[12] և Մալիի հավաքականների դեմ խաղերին[13]։ Ուրուգվայցիների դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ։
2016 թվականի փետրվարի 11-ին Սենեգալի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա նշեց իր նորամուտը իր ազգային հավաքականում[14]։ Մարտի 26-ին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Կանադայի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը հավաքականում[15]։
2016 թվականին Լոսանոն մասնակցեց ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա խաղաց Ուրուգվայի[16], Ճամայկայի[17], Վենսուելայի[18] և Չիլիի հավաքականների դեմ խաղերին[19]։
Նույն տարում նա մասկացեց 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա խաղաց Գերմանիայի[20], Ֆիջիի[21] և Հարավային Կորեայի օլիմպիական հավաքականների դեմ խաղերին[22]։
2017 թվականին նա մասնակցեց Ռուսաստանում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որտեղ խաղաց Ռուսաստանի[23], Գերմանիայի[24] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին[25]։ Ռուսների դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ։
Մեքսիկայի ազգային հավաքականում Լոսանոյի գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Տարեթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
01. | մարտի 26, 2016 | Բի-Սի Փլեյս, Վանկուվեր, Կանադա | Կանադա | 0-2 | 0-3 | Աշխարհի առաջնություն 2018 (որակավորման փուլ) |
02. | հունիսի 8,2017 | Ացտեկա, Մեխիկո, Մեքսիկա | Հոնդուրաս | 2-0 | 3-0 | Աշխարհի առաջնություն 2018 (որակավորման փուլ) |
03. | հունիսի 24, 2017 | Կազան Արենա, Կազան, Ռուսաստան | Ռուսաստան | 2-1 | 2-1 | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Մեքսիկայի գավաթակիր՝ Կլաուսուրա 2016
- ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2016-17
Միջազգային
Անձնական
- ԿՈՆԿԱԿԱՖ Երիտասարդկան առաջնություն 2015-ի լավագույն ռմբարկու (5 գոլ)
- ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգա 2016-17-ի լավագույն ռմբարկու (8 գոլ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Америка VS. Пачука 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-02-09
- ↑ «Пачука VS. Реал Эспанья 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-08-07
- ↑ «Полис Юнайтед VS. Пачука 0:11» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-09-14
- ↑ «Леон VS. Пачука 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-08
- ↑ «Полузащитник сборной Мексики Лосано перешел в ПСВ» (ռուսերեն)։ sports.ru։ 2017-06-19
- ↑ «США (до 20) VS. Куба (до 20) 9:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-10
- ↑ «Канада (до 20) VS. Мексика (до 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-12
- ↑ «Мексика (до 20) VS. Гондурас (до 20) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-15
- ↑ «Сальвадор (до 20) VS. Мексика (до 20) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-19
- ↑ «Панама (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-25
- ↑ «Мексика (до 20) VS. Уругвай (до 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-03
- ↑ «Сербия (до 20) VS. Мексика (до 20) 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-06
- ↑ «Мексика (до 20) VS. Мали (до 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-05-31
- ↑ «Мексика VS. Сенегал 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-02-11
- ↑ «Канада VS. Мексика 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-03-26
- ↑ «Мексика VS. Уругвай 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-06
- ↑ «Мексика VS. Ямайка 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-10
- ↑ «Мексика VS. Венесуэла 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-14
- ↑ «Мексика VS. Чили 0:7» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-19
- ↑ «Мексика (до 23) VS. Германия (до 23) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-04
- ↑ «Фиджи (до 23) VS. Мексика (до 23) 1:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-07
- ↑ «Южная Корея (до 23) VS. Мексика (до 23) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-10
- ↑ «Мексика VS. Россия 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-24
- ↑ «Германия VS. Мексика 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-29
- ↑ «Португалия VS. Мексика 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը sports.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը MedioTiempo կայքում(իսպ.)
|