Jump to content

Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն

Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն (իսպ.՝ Liga MX, «ли́га э́ме-э́кис»), Մեքսիկայի ֆուտբոլային ակումբների գլխավոր մրցաշարը, որն անցկացվում է մեքսիկական լիգայի ակումբների բարձրագույն դիվիզիոնների միջև։ Լիգայի ընթացիկ հովանավորը «BBVA Bancomer» բանկն է, ուստի լիգայի առևտրային ամբողջական անունը «Liga Bancomer MX» է։

Մրցաշարնն, անշուշտ, ուժեղագույնն է ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանի բոլոր ազգային առաջնությունների շարքում։ Ակումբներն ունեն բավականին մեծ թվով բյուջեներ, ինչը առաջնությունը գրավիչ է դարձնում նույնիսկ արտասահմանյան այնպիսի ֆուտբոլիստների համար, ինչպիսիք խաղում են Արգենտինայի, Ուրուգվայի կամ Պարագվայի հավաքականներում։ Մեքսիկայի առաջնության «ուժն» ու ֆուտբոլիստների աշխատավարձի բարձր մակարդակը պայմանավորել են այն փաստը, որ ազգային հավաքականի խաղացողներից շատ քչերն են ձգտում մեկնել Եվրոպա՝ հանդես գալու այլ հավաքականներում։ Եվ բացառություններն էլ շատ քիչ են։ Եվրոպա մեկնած ամենանշանավոր խաղացողներն են Ուգո Սանչեսը, Ռաֆայել Մարկեսը և Խավիեր Էռնանդեսը։

2011-2012 թվականների մրցաշրջանի ավարտից հետո Մեքսիկայի հավաքականը պաշտոնապես փոխել է անվանումը։ «Դիվիզիոն դե Մեխիկո»-ից դարձել է «MX Լիգա»։

Պատմականորեն ակումբները հաշվի են առնում միայն այն չեմպիոնությունները, որոնք նրանք նվաճել են արդեն պրոֆեսիոնալ դարաշրջանում։

Մեքսիկայում ֆուտբոլային առաջնություններն անցկացվում են սկսած 1902-1903 մրցաշրջանից, սակայն ներկայումս գոյություն ունեցող սիրողական ակումբները չեն գումարվում պրոֆեսիոնալ ակումբերին։ 1943-1944 մրցաշրջանից մեքսիկական ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմ է մտցվել։ Որպես կանոն, մրցաշրջանն անցկացվում է եվրոպական մրցաշարերի նման, այսինքն մրցաշրջանի առաջին կեսն սկսվում է տարվա երկրորդ կեսին, իսկ երկրորդ կեսը ավարտվում է հաջորդ տարվա կեսին։

Մինչև 1949-1950 մրցաշրջանը էլիտար դիվիզիոնը կոչվում էր «Գլխավոր լիգա» (իսպ.՝ Liga Mayor), հետագա տարիներին փոխվել է՝ «Առաջին դիվիզիոն» (Primera Division)։ Մինչև 1995-1996 մրցաշրջանը Մեքսիկայում մեկ չեմպիոն էր ի հայտ եկել։ Բացառություն են եղել 1970 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Մեքսիկայի լրացուցիչ առաջնությունը, որը սկսվել է 1969-1970 մրցաշրջանի ավարտից հետո և ավարտվել է 1970 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո[1], ինչպես նաև 1985 և 1986 թվականների երկու առաջնությունները, որոնք նույնպես կայացել են երկրում կայանալիք մունդիալի կապակցությամբ։

Մինչև 1970 թվականը երկրի չեմպիոնը որոշվում էր սովորական երկրորդ մրցաշարի ընթացքում։ 1970 թվականի Էքստրա-առաջնությունից հետո առաջնության մասնակիցները բաժանվել են երկու խմբի։ 1971 թվականին չեմպիոնին որոշեցին միայն խմբերի հաղթողները, մինչև 1975 թվականը առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս գալիս խմբերի երկու լավագույն թիմերը։ 1975-1976 մրցաշրջանից Պրիմերայի 20 մասնակիցներ բաժանվել են չորս խմբի, որոնցից երկուսը լավագույններն էին, որոնք դուրս էին գալիս հաջորդ փուլ, և հետագայում փլեյ-օֆֆում կամ եզրափակիչ մրցաշարում որոշվում էր երկրի չեմպիոնը (տարբեր մրցաշրջաններում համակարգը տարբեր էր)։ México-86-ի կարճ առաջնության ժամանակ թիմերը բաժանվել են երկու խմբի, քառորդ եզրափակիչում նրանցից յուրաքանչյուրը լավագույնն էր համարվում։

1986 թվականի օգոստոսի 17-ին (եզրափակչի երկրորդ հանդիպումը) «Ամերիկա»-«Գվադալախարա» խաղում չեմպիոնի որոշումը ավարտվեց յուրահատուկ միջադեպով. մրցավար Անտոնիո Մարկեսը խաղի 71-րդ րոպեին («Ամերիկա»-ն հաղթում էր 1:0 հաշվով) հեռացրեց բոլոր 22 խաղացողներին՝ հավաքական ծեծկռտուքին մասնակցելու համար։ Հանդիպումն այդպես էլ չավարտվեց[2]։

1996-1997 մրցաշրջանից սկսած Մեքսիկայում սկսել են որոշել առաջնության 2-ական հաղթողներ։ Մրցաշրջանի առաջին կեսին որոշվել է ձմեռային խաղի չեմպիոնը (Torneo Invierno), քանի որ մրցաշարն ավարտվել է դեկտեմբերին, իսկ երկրորդում՝ ամառային խաղի չեմպիոնը (torneo Verano), որը համապատասխանաբար ավարտվել է հունիսին կամ մայիսին (տարվա կեսին խոշոր մրցաշարեր, օրինակ՝ աշխարհի առաջնություն անցկացնելու դեպքում)։ Ընդհանուր առմամբ, չեմպիոնի որոշման համակարգը մնում էր նույնը. թիմերը բաժանվում էին չորս խմբի, որոնք որոշում էին առաջնության քառորդ եզրափակիչի մասնակիցներին և այնուհետև հետևում էին փլեյ-օֆֆին։

2002-2003 մրցաշրջանում ձմեռային առաջնությունը վերանվանվել է Ապերտուրա, ամառային առաջնությունը՝ Կլաուսուրա։ 2004-2005 մրցաշրջանում մասնակիցների թիվը նվազել է մինչև 18 մասնակից, թիմերը բաժանվել են երեք խմբի՝ վեց մասնակցով, բայց քառորդ եզրափակիչի փլեյ-օֆֆը պահպանվել է։ 2011-2012 մրցաշրջանից խմբի բաժանումը դադարեցվել է։ Ինչպես և նախկինում, թիմերը խմբային փուլում անցկացրել են 17 տուր, սակայն միավորները սկսել են ընդգրկվել միասնական մրցաշարային աղյուսակում։ Լավագույն ութնյակը հայտնվում է փլեյ-օֆֆում (Լիգա)։ Այս համակարգը գործում է մինչ օրս[3]։

Միավորների միանման քանակի դեպքում գործում են թիմերի դիրքի որոշման հետևյալ չափանիշները՝ խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը, խփած գնդակների մեծագույն քանակը, արտագնա խաղերում խփած գնդակների մեծ քանակը, լավագույն դիրքը գործակիցների աղյուսակում, դիրքը Fair play-ի աղյուսակում, վիճակահանությունը։ Եզրափակիչ փուլին մասնակցող ակումբների զբաղեցրած տեղերը սահմանվում են ընդհանուր աղյուսակի կանոնադրությամբ[4]։

Ազգային գավաթի խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից Մեքսիկայի գավաթի խաղարկությանը մասնակցում են 28 թիմեր՝ MX Լիգայի 14 ակումբներ և Ասենսո MX 14 ակումբներ։ Քանի որ եզրափակիչ Լիգայում հանդես է գալիս 18 մեքսիկական ակումբ, նախորդ մրցաշրջանի առաջին չորս թիմերը, որոնք մասնակցում են հյուսիսամերիկյան գլխավոր միջազգային ակումբային առաջնությանը, չեն մասնակցում ազգային գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի խաղարկությունն անցկացվում է առաջնության ժամանակ։ 2012 թվականին ստեղծված Մեքսիկայի ֆուտբոլի Սուպերգավաթը հնարավորություն է տալիս եզրափակչում խաղալ ինչպես նախորդ մրցաշրջանի MX լիգայի չեմպիոնի, այնպես էլ նախորդ մրցաշրջանի Ասենսոյի չեմպիոնի հետ։

Տարածաշրջանային գավաթի խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի առաջին չորս թիմերը տեղ են ստանում ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում։ Չեմպիոնների լիգայի հաջորդ երեք թիմերը մասնակցում են Լիբերտադորեսի գավաթի խաղերին։ Մինչև 2009 թվականը Ապերտուրայի երեք լավագույն թիմերը, որոնք չեն խաղում Չեմպիոնների լիգայում և Սուդամերիկանի Գավաթում, մասնակցել են Լիբերտադորեսի գավաթին, իսկ Կլաուսուրայի առաջնության երկու լավագույն թիմերը, որոնք չեն խաղում Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մրցաշարում և Լիբերտադորեսի Գավաթում, մասնակցել են Սուդամերիկանի գավաթին։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ներկայացուցիչները որոշում են կայացրել Մեքսիկայի թիմերին արգելել մասնակցել Հարավամերիկյան գավաթի խաղարկությանը, որպեսզի Մեքսիկայի ֆեդերացիան կարողանա կենտրոնանալ Հյուսիսամերիկյան մայրցամաքի Չեմպիոնների լիգայի վրա։

COVID-19 համավարակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կորոնավիրուսային համավարակի պատճառած ֆինանսական հետևանքները հարթելու համար, 2020 թվականի ապրիլի 24-ին Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել չեղյալ համարել Պրիմերայի և Ասենսո MX-ի խաղը և իրականացնել 6 մրցաշրջան անց[5]։

2020-2021 մրցաշրջանի մասնակիցների կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական Նահանգ, քաղաք Մարզադաշտ Տարողունակություն
Ամերիկա Մեխիկո Ացտեկա 87 523
Ատլաս Գվադալախարա, Խալիսկո Խալիսկո 56 713
Ատլետիկո Սան-Լուիս Սան Լուիս, Սան Լուիս Ալֆոնսո Լաստրաս Ռամիրես 25 709
Վերակրուս Վերակրուս, Վերակրուս Լուիս «Պիռատա» Ֆուենտե 30 000
Գվադալախարա Գվադալախարա, Խալիսկո Օմնիլայֆ 49 850
Կերետարո Սանտիագո դե Կերետարո, Կերետարո Կորեխիդորա 34 130
Կրուս Ասուլ Մեխիկո Ասուլ 35 161
Լեոն Լեոն, Գուանախուատո Լեոն 33 943
Մաստան Մաստան, Սինալոա Մասատլան 25 000
Մոնտեռեյ Մոնտեռեյ, Նուևո Լեոն ԲԲՎԱ Բանկեոմեր 51 000
Նեկակսա Ագուասկալիենտես, Ագուասկալիենտես Վիկտորիա 25 494
Պաչուկա Պաչուկա, Իդալգո Իդալյգո 30 000
Պուեբլա Պուեբլա դե Սարագոսա, Պուեբլա Կուաուտեմոկ 46 648
Սանտոս Լագունա Տոռեոն, Կոաուիլա Կառոնա 30 000
Տիխուանա Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա Կալյենտե 24 000
Տոլուկա Տոլուկա դե Լերդո, Մեխիկո Նոմեսիո Դիես 27 000
ՈՒԱՆԼ Տիգրես Մոնտեռեյ, Նուևո Լեոն Ունիվերսիտարիո 42 000
ՈՒՆԱՄ Պումաս Մեխիկո Ունիվերսիտարիո 68 584
Խուարես Սյուդադ Խուարես, Չիուաուա Բենիտո Խուարես 22 300

Չեմպիոններ (սիրողական մրցաշրջան)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի չեմպիոններն ու փոխչեմպիոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Չեմպիոն Ֆինալիստ
1943-1944ԱստուրիասՌեալ Իսպանիա
1944-1945Ռեալ ԻսպանիաՊուեբլա
1945-1946ՎերակուսԱտլանտե
1946-1947ԱտլանտեԼեոն
1947-1948ԼեոնՕրո
1948-1949ԼեոնԱտլաս
1949-1950ՎերակուսԱտլանտե
1950-1951ԱտլասԱտլանտե
1951-1952ԼեոնԳվադալախարա
1952-1953ՏամպիկոՍակատեպեկ
1953-1954ՄարտեՕրո
1954-1955ՍակատեպեկԳվադալախարա
1955-1956ԼեոնՕրո
1956-1957ԳվադալախարաՏոլուկա
1957-1958ՍակատեպեկՏոլուկա
1958-1959ԳվադալախարաԼեոն
1959-1960ԳվադալախարաԱմերիկա
1960-1961ԳվադալախարաՕրո
1961-1962ԳվադալախարաԱմերիկա
1962-1963ՕրոԳվադալախարա
1963-1964ԳվադալախարաԱմերիկա
1964-1965ԳվադալախարաՕրո
1965-1966ԱմերիկաԱտլաս
1966-1967ՏոլուկաԱմերիկա
1967-1968ՏոլուկաՈՒՆԱՄ Պումաս
1968-1969Կրուս ԱսուլԳվադալախարա
1969-1970ԳվադալախարաԿրուս Ասուլ
1970Կրուս ԱսուլԳվադալախարա
1970-1971ԱմերիկաՏոլուկա
1971-1972Կրուս ԱսուլԱմերիկա
1972-1973Կրուս ԱսուլԼեոն
1973-1974Կրուս ԱսուլԱտլետիկո Էսպանյոլ
1974-1975ՏոլուկաԼեոն
1975-1976ԱմերիկաՈւնիվերսիդադ Գվադալախարա
1976-1977ՈՒՆԱՄ ՊումասՈւնիվերսիդադ Գվադալախարա
1977-1978ՈՒՆԱԼ ՏիգրեսՈՒՆԱՄ Պումաս
1978-1979Կրուս ԱսուլՈՒՆԱՄ Պումաս
1979-1980Կրուս ԱսուլՈՒՆԱԼ Տիգրես
1980-1981ՈՒՆԱՄ ՊումասԿրուս Ասուլ
1981-1982ՈՒՆԱԼ ՏիգրեսԱտլանտե
198283ՊուեբլաԳվադալախարա
1983-1984ԱմերիկաԳվադալախարա
1984-1985ԱմերիկաՈՒՆԱՄ Պումաս
1985ԱմերիկաՏամպիկո Մադերո
1986ՄոնտեռեյՏամպիկո Մադերո
1986-1987ԳվադալախարաԿրուս Ասուլ
1987-1988ԱմերիկաՈՒՆԱՄ Պումաս
1988-1989ԱմերիկաԿրուս Ասուլ
1989-1990ՊուեբլաՈւնիվերսիդադ Գվադալախարա
1990-1991ՈՒՆԱՄ ՊումասԱմերիկա
1991-1992ԼեոնՊուեբլա
1992-1993ԱտլանտեՄոնտեռեյ
1993-1994ՈՒԱԳՍանտոս Լագունա
1994-1995ՆեկակսաԿրուս Ասուլ
1995-1996ՆեկակսաԱտլետիկո Սելայա
Տարի Չեմպիոն Ֆինալիստ
1996 ձմեռՍանտոս ԼագունաՆեկակսա
1997 ամառԳվադալախարաՏորոս Նեսա
1997 ձմեռԿրուս ԱսուլԼեոն
1998 ամառՏոլուկաՆեկակսա
1998 ձմեռՆեկակսաԳվադալախարա
1999 ամառՏոլուկաԱտլաս
1999 ձմեռՊաչուկաԿրուս Ասուլ
2000 ամառՏոլուկաՍանտոս Լագունա
2000 ձմեռՄոնարկաս ՄորելիյաՏոլուկա
2001 ամառՍանտոս ԼագունաՊաչուկա
2001 ձմեռՊաչուկաՈՒՆԱԼ Տիգրես
2002 ամառԱմերիկաՆեկակսա
2002 ապերտուրաՏոլուկաՄոնարկաս Մորելիյա
2003 կլաուսուրաՄոնտեռեյՄոնարկաս Մորելիյա
2003 ապերտուրաՊաչուկաՈՒՆԱԼ Տիգրես
2004 կլաուսուրաՈՒՆԱՄ ՊումասԳվադալախարա
2004 ապերտուրաՈՒՆԱՄ ՊումասՄոնտեռեյ
2005 կլաուսուրաԱմերիկաՈՒԱԳ Տեկոս
2005 ապերտուրաՏոլուկաՄոնտեռեյ
2006 կլաուսուրաՊաչուկաՍան Լուիս
2006 ապերտուրաԳվադալախարաՏոլուկա
2007 կլաուսուրաՊաչուկաԱմերիկա
2007 ապերտուրաԱտլանտեՈՒՆԱՄ Պումաս
2008 կլաուսուրաՍանտոս ԼագունաԿրուս Ասուլ
2008 ապերտուրաՏոլուկաԿրուս Ասուլ
2009 կլաուսուրաՈՒՆԱՄ ՊումասՊաչուկա
2009 ապերտուրաՄոնտեռեյԿրուս Ասուլ
2010 Բիսենտենարիո[6]ՏոլուկաՍանտոս Լագունա
2010 ապերտուրաՄոնտեռեյՍանտոս Լագունա
2011 կլաուսուրաՈՒՆԱՄ ՊումասՄոնարկաս Մորելիյա
2011 ապերտուրաՈՒՆԱԼ ՏիգրեսՍանտոս Լագունա
2012 կլաուսուրաՍանտոս ԼագունաՄոնտեռեյ
2012 ապերտուրաՏիխուանաՏոլուկա
2013 կլաուսուրաԱմերիկաԿրուս Ասուլ
2013 ապերտուրաԼեոնԱմերիկա
2014 կլաուսուրաԼեոնՊաչուկա
2014 ապերտուրաԱմերիկաՈՒՆԱԼ Տիգրես
2015 կլաուսուրաՍանտոս ԼագունաԿերետարո
2015 ապերտուրաՈՒՆԱԼ ՏիգրեսՈՒՆԱՄ Պումաս
2016 կլաուսուրաՊաչուկաՄոնտեռեյ
2016 ապերտուրաՈՒՆԱԼ ՏիգրեսԱմերիկա
2017 կլաուսուրաԳվադալախարաՈՒՆԱԼ Տիգրես
2017 ապերտուրաՈՒՆԱԼ ՏիգրեսՄոնտեռեյ
2018 կլաուսուրաՍանտոս ԼագունաՏոլուկա
2018 ապերտուրաԱմերիկաԿրուս Ասուլ
2019 կլաուսուրաՈՒՆԱԼ ՏիգրեսԼեոն
2019 ապերտուրաՄոնտեռեյԱմերիկա
2020 կլաուսուրամրցաշարը ժամանակից շուտ ավարտված է
2020 Պաշտպաններ[7]

Չեմպիոնական տիտղոսներն ըստ ակումբների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական Չեմպիոններ
Ամերիկա (Մեխիկո) 13
Գվադալախարա 12
Տոլուկա 10
Կրուս Ասուլ (Մեխիկո) 8
ՈՒՆԱՄ Պումաս (Մեխիկո) 7
Լեոն 7
ՈՒՆԱԼ Տիգրես (Մոնտեռեյ) 7
Պաչուկա 6
Սանտոս Լագունա (Տոռեոն) 6
Մոնտեռեյ 5
Ատլանտե (Մեխիկո / Նեսախուալկոետլ / Կանկուն) 3
Նեկակսա (Մեխիկո / Ագուասկալիենտես) 3
Վերակուս 2
Պուեբլա 2
Սակատեպեկ 2
Տիխուանա, Մոնարկաս Մորելիյա, Ատլաս (Գվադալախարա),
Տեկոս (Сапопан), Օրո (Գվադալախարա),
Ռեալ Իսպանիա (Մեխիկո), Աստուրիաս (Մեխիկո),
Մարտե (Մեխիկո / Կուերնավկա), Տամպիկո
1

Շեղատառ նշված են ներկայումս գոյություն չունեցող ակումբներ։

2018-2019 մրցաշրջանի ավարտի անդյունքերը [8]

Անուն Սեզոն Գոլեր Խաղեր
Բրազիլիա Բրազիլիա Կաբինյո 1974-1985
1986-1988
312422
Մեքսիկա Մեքսիկա Կառլոս Էրմոսիլյո[9] 1983-1989
1990-1998
1999-2001
279498
Մեքսիկա Մեքսիկա Խարեդ Բորխետի[10] 1994-2005
2007-2010
252475
Պարագվայ Պարագվայ Խոսե Սատուրնինո Կարդոսո 1994-2004249332
Մեքսիկա Մեքսիկա Օրասիո Կասարին 1935-1956238326

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Erik Francisco Lugo (3 апреля 2009). «Mexico 1970» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. ↑ «Футбол. Хоккей» № 35 от 31.08.1986
  3. ↑ Macario Reyes Padilla, Erik Franciso Lugo, José de Jesus Mora Rivera, Hans Schöggl; Martín Toscano (29 октября 2015). «México - List of Final Tables» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. ↑ «REGLAMENTO DE COMPETENCIA LIGA MX» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 27-ին.
  5. ↑ «Ratifican Acuerdos de Asambleas de LIGA MX y ASCENSO MX» (իսպաներեն). Liga MX. 2020 թ․ ապրիլի 26. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  6. ↑ Турнир назван в честь двухсотлетия независимости Мексики
  7. ↑ Официальное название — Torneo Guard1anes 2020, с использованием цифры 1 вместо буквы I; на русский язык Guardianes можно перевести как «защитники», «хранители», «санитары». Название дано в честь медицинских работников, принявших участие в борьбе с пандемией COVID-19
  8. ↑ Emmanuel Castro Serna, Erik Francisco Lugo, José de Jesus Mora Rivera (2019 թ․ հունիսի 27). «Mexico - All-Time Topscorers» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. ↑ «Hermosillo, Carlos» (անգլերեն). national-football-teams.com. 7 ноября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. ↑ «Borgetti, Jared» (անգլերեն). national-football-teams.com. 7 ноября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]