Ունիվերսիտարիո մարզադաշտ (ՈՒԱՆԼ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը ՈՒԱՆԼ ակումբի մարզադաշտի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ունիվերսիտարիո (այլ կիրառումներ)։
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Մոնտեռեյ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | մայիսի 30, 1967 |
Բացված | 1967 մայիսի 30 |
Կառուցման գին | 23 մլն. մեքսիկական պեսո |
Սեփականատեր | ՈՒԱՆԼ |
Գործաղեկավար | Cemex և Universidad Autónoma Nuevo León? |
Տարողություն | 45 257 |
Տնային թիմ | Tigres UANL |
![]() | |
![]() | |
![]() |
Ունիվերսիտարիո մարզադաշտ կամ Էլ Վոլկան (Հրաբուխ) (անգլ.՝ Estadio Universitario, El Volcan), ՈՒԱՆԼ ակումբի մարզադաշտը, որ գտնվում է Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի Մոնտեռեյ քաղաքի Սան Նիկոլաս դե լոս Գարսա արվարձանում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային և ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 42 հազար հանդիսականի։
Մարզադաշտը սպասարկում է ՈԻԱՆԼ Տիգրես ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև ՈՒԱՆԼ Աուտենտիկոս Տիգրես ամերիկյան ֆուտբոլի ակումբի հանդիպումները։ Կարճ ժամանակով ընդունել է նաև Մոնտեռեյ ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումները։ Մարզադաշտն ընդունել է 1986 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հինգ հանդիպումներ, ինչպես նաև՝ 1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության յոթ հանդիպումներ, Լիբերտադորեսի գավաթի 2005 և 2006 թթ. խաղարկությունների ՈԻԱՆԼ Տիգրեսի տբային հանդիպումները, 2011 թ. մինչև 17 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնության մի քանի հանդիպումներ։
Մարզադաշտում համերգներ են տվել այնպիսի արտիստներ և խմբեր, ինչպիսիք են՝ Քուինը, Ռոդ Ստյուարտը, Guns N' Roses-ը, Ռոլինգ Սթոունզը, Այրոն Մայդենը, Քոլդփլեյը, Շակիրան, Աերոսմիթը, Մետալիկան, Kiss-ը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թ. աշխարհի առաջնություն շրջանակներում Էլ Վոլկանում անց են կացվել 5 հանդիպումներ։
Ամսաթիվը | 1-ին թիմը | Հաշիվը | 2-րդ թիմը | Մրցաշարի փուլը | Հանդիսական |
---|---|---|---|---|---|
2 հունիսի 1986 | Լեհաստան ![]() |
0 ։ 0 | ![]() |
խմբային փուլ, խումբ F | 19 900 |
7 հունիսի 1986 | Լեհաստան ![]() |
1 ։ 0 | ![]() |
խմբային փուլ, խումբ F | 19 915 |
11 հունիսի 1986 | Անգլիա ![]() |
3 ։ 0 | ![]() |
խմբային փուլ, խումբ F | 22 700 |
17ունիսի 1986 | Մարոկո ![]() |
0 ։ 1 | ![]() |
1/8 եզրափակիչ | 19 800 |
21 հունիսի 1986 | Արևմտյան Գերմանիա ![]() |
0։0 ԼԺՀ 4։1 ՀՏՀ | ![]() |
քառորդ եզրափակիչ | 41 700 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ունիվերսիտարիո մարզադաշտ; tigres.com.mx Արխիվացված 2018-06-16 Wayback Machine, arqhys.com Արխիվացված 2012-12-05 Wayback Machine (իսպ.)
- Մարզադաշտի պատմությունը; tigres.com.mx Արխիվացված 2018-07-16 Wayback Machine (իսպ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ունիվերսիտարիո մարզադաշտ (ՈՒԱՆԼ) կատեգորիայում։ |