Տոլուկա դե Լերդո
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տոլուկա դե Լերդո | |||||
իսպ.՝ Toluca de Lerdo | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Քաղաքապետ | Մարթա Իլյուդա Գոնսալես Կալդերոն (2012—2015)[1] | ||||
Հիմնադրված է | մարտի 19, 1527 թ. | ||||
Մակերես | 452,37 կմ² | ||||
ԲԾՄ | 2660±1 մետր | ||||
Բնակչություն | 489 333[2] մարդ | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Հեռախոսային կոդ | 722 | ||||
Փոստային ինդեքսներ | 50000–50295 | ||||
Պաշտոնական կայք | toluca.gob.mx | ||||
| |||||
Տոլուկա դե Լերդո (իսպ.՝ Toluca de Lerdo, ացտեկերեն` Tōllohcān), քաղաք Մեքսիկայում: Մեխիկոյի նահանգի մայրաքաղաքը և Տոլուկայի շրջանի վարչական կենտրոնը: 2010 թվականի մարդահամարի տվյալներով` բնակչության թվաքանակը կազմել է 489 333 մարդ:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Toluca անունը ծագում է նաուատլ լեզվից (աստ. Tllllohcān), որը կարող է թարգմանվել որպես մի վայր, որտեղ ապրում է Տոլիո աստվածը: Նաև ացտեկական կանոնագրքերում այս տեղը կոչվում էր Tolutépetl, ինչը նշանակում է Տոլո աստծո բլուր, մատնացույց անելով հարևանությամբ գտնվող Նևադո դե Տոլուկա հրաբուխը:
1861 թվականին քաղաքի անվանն ավելացվել է Մեքսիկայի նախագահ Սեբաստիան Լերդո Դե Տեխադայի անունը։.
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագույն ժամանակներում այդ վայրը հայտնի էր որպես Մատլատցինկոյի հովիտ, որտեղ ապրում էին չորս ցեղեր` մատլացինկա, օտոմի, մասաու և ացտեկներ: Հետդասական շրջանում հովիտը ղեկավարվում էր մայրաքաղաքից, որի ավերակները այժմ գտնվում են Տոլուկից հյուսիս` Calixtlahuaca գյուղում:
1478 թվականին մեքսիկացի կայսր Աշայակատելը (Axayacatl) գրավել է Տոլուկի հովիտը: Մայրաքաղաքը զրկվեց դինաստիայից և իշխանությունից, իսկ որոշ հողեր բաժանվեցին Մեխիկոյի հովտի թագավորների և իշխանավորների միջև:
1521 թվականին իսպանացիները նվաճեցին Տոլուկայի հովիտը, որը ղեկավարել է Գ. դե Սանդովալի (Gonzalo de Sandoval) կողմից, որը Կորտեսի գլխավոր սերժանտներից մեկն էր: 1522 թվականին քաղաքը հիմնադրվել է Տոլուկայի առաջին նահանգապետ Պ.Կոյոտցինի կողմից (Pedro Cortés Coyotzin): 1524 թվականին այստեղ սկսվել է քրիստոնեացման գործընթացը: 1662 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ: 1793 թվականին սկսվել է դեպի Մեխիկո ճանապարհի կառուցումը: 1810 թվականին, անկախության համար շարժման սկզբում, Միգել Հիդալգոն, Մոնտե դե լա Կրուսի ճակատամարտից առաջ, կանգ է առել այս քաղաքում: 1812 թվականին այստեղ հռչակվել է անկախություն: 1825 թվականին, նահանգի ստեղծումից հետո, մայրաքաղաքը մի քանի անգամ տեղափոխվել է, մինչև 1830 թվականին Տոլուկան դարձավ Մեխիկոյի նահանգի մայրաքաղաքը:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կան սննդի, տեքստիլ, մետաղամշակման, ցելյուլոզա-թղթային արդյունաբերության տարբեր ձեռնարկություններ, մշակութային և կրթական հաստատություններ: Զարգացած է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Քաղաքը սպասարկում է Ադոլֆո Լոպես Մատեոսի անվան միջազգային օդանավակայանը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|