Jump to content

Մաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մաստան (թուրքերեն՝ Ortaharman, քրդ.՝ Mastan), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում։ Գտնվում էր Փերի գետի ձախ կողմում։

Հան բնակչություն կոտորվել և բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին ուներ 22 տուն հայ և 15 տուն թուրք, իսկ XX դարի սկզբներին՝ 45 տուն՝ 320 հայ և 40 տուն՝ 200 քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստանն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում էր Ս. Կիրակոս վանքի և Ս. Հունդիդա եկեղեցու ավերակները։

Գյուղում գործում էր հայկական դպրոց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 707