Խոզնգեղ
Արտաքին տեսք
Խոզնգեղ (թուրքերեն՝ Alanyazı, քրդ.՝ Xoskêx), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքաղաքից հարավ-արևելք։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության Տրդատ Գ թագավորը խոզ դառնալուց հետո ապրել է այստեղի Խաչկետիկի քարայրում, որի համար էլ այս վայրը ժողովուրդը կոչել է Խոզնտեղ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 50-60 տուն բնակիչ, իսկ XX դարի սկզբին՝ 32 տուն, որից 25 տուն՝ հայ, իսկ 7-ը՝ քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղը նշանավոր էր ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոզնգեղն ուներ Ս. Հուսիկ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Ս. Հուսիկ վանքը։ Գյուղի դիմացի Խաչկետիկ բարձունքի վրա կար քարակերտ եկեղեցու փլատակներ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 560
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։ ![]() |
|