Գյոգթեփե
Գյուղ | ||
---|---|---|
Գյոգթեփե | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Մեծկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Գյոգթափա, Գոգթափա, Կապուտ-գեղ, Կյոկթեփե, Կյոկ-Թեփե, Կոքթափա,Կոքթեփե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 520 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | կյոկ-թեփեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գյոգթեփե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ գավառի Մեծկերտի գավառակում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից 30 կմ հարավ-արևելք, Արածանիի աջակողմյան վտակ Փերի գետի օժանդակ Մնձուրի ձախ ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին։ Նրանց մեծ մասը բնաջնջվել է թուրք ջարդարարների ձեռքով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 28 տուն հայ և 13 տուն թուրք բնակիչ։ 1915 թվականին ուներ 65 տուն (520 անձ) հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյոգթեփեն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 885
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 490)։ ![]() |