Jump to content

Ռաֆայել Մարկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Մարկես
իսպ.՝ Rafael Márquez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաֆայել Մարկես Ալվարես
Ազգությունը Մեքսիկա Մեքսիկա
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մականուն El Kaiser de Michoacán
(Միչոականի Կայսր)
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1979 (47 տարեկան)
Ծննդավայր Սամորա-դե-Իդալգո, Մեքսիկա
Հասակ 182 սմ
Քաշ 75 կգ[1]
Դիրք Կենտրոնական պաշտպան
հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Հելլաս Վերոնա
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1999 Մեքսիկա Ատլաս 77 (6)
1999-2003 Ֆրանսիա Մոնակո 87 (5)
2003-2010 Իսպանիա Բարսելոնա 163 (9)
2010-2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ-Բուլլս 50 (1)
2013-2014 Մեքսիկա Լեոն 48 (1)
2014-ն.ժ. Իտալիա Հելլաս Վերոնա 26 (0)
Ազգային հավաքական
1997-ն.ժ. Մեքսիկա Մեքսիկա 127 (15)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 31 մայիսի 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 6 հուլիսի 2015

Ռաֆայել Մարկես Ալվարես, (իսպ.՝ Rafael Márquez Álvarez, փետրվարի 13, 1979(1979-02-13)[2][3][4][…], Zamora de Hidalgo, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Հելլաս Վերոնա» իտալական ակումբում։ Մարկեսը համարվում է ունիվերսալ պաշտպանական խաղում, նույն հաջող խաղը ցույց է տալիս և կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Նա Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն է։

Ակումբային կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկեսը սկսել է իր կարիերան Գվադալախարական «Ատլաս» ակումբում, որտեղ նա նորամուտը կատարել է 17 տարեկանում։ Նա շատ հաջող հանդես եկավ այդ ակումբում։ Խաղաց 77 խաղ և ստացավ հրավեր ազգային հավաքականից 1997 թվականին։

1999 թվականին Մարկեսը տեղափոխվեց «Մոնակո» 6 մլն եվրո տրանսֆերային գնով։ Ֆրանսիայում հաջողությունը նույնպես արագ տեղ գտավ Մարկեսի մոտ, և արդեն առաջին մրցաշրջանում նա օգնեց թիմին դառնալ Ֆրանսիայի չեմպիոն։ Չնայած այն հանգամանքին, որ իր ծառայություններով հետաքրքրված ավելի հայտնի ակումբներ, նա շարունակեց հանդես գալ «Մոնակո»-ում, ինչից հետո տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա» 5 մլն եվրոյի դիմաց։

Իր առաջին մրցաշրջանում հանդես գալով կենտրոնական պաշտպանի դիրքում, Բարսելոնայի կազմում Մարկեսը խաղաց 21 խաղ, և օգնեց թիմին գրավել 2-րդ հորիզոնականը առաջնությունում։ Երկրորդ մրցաշրջանում Մարկեսը հիմնականում խաղաց հենակետային կիսապաշտպանի դիրքում, քանի որ վնասվածքներ էին ստացել Տիագու Մոտտան, Եդմիլսոնը և Հերարդ Լոպեսը։ Նա անցակցրեց հիանալի մրցաշրջան, լինելով կարևորագույն խաղացողներից մեկը Իսպանիայի առաջնությունում Բարսելոնայի հաղթանակի համար։ Նա Բարսելոնայում հանդես էր գալիս 4 համարի տակ։ Այս համարի տակ հանդես է եկել նաև ակումբի լեգենդ Խոսեպ Գվարդիոլան։

2010 թվականի օգոստոսի 1-ին Մարկեսը կնքեց պայմանագիր «Նյու Յորք Ռեդ-Բուլլս» ակումբի հետ, հետևելով Թիերի Անրիին, ով այդ տարվա հուլիսին նույնպես տեղափոխվել էր «Նյու Յորք Ռեդ-Բուլլս» ակումբ Բարսելոնայից[5]։ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին ակումբը հայտարարեց երկկողմանի համաձայնությամբ Մարկեսի հետ պայմանագրի խզման մասին[6]։

2012 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Մարկեսը տեղափոխվել է «Լեոն» մեքսիկական ակումբը, որի կազմում սկսեց հանդես գալ 2013 թվականից[7]։

2014 թվականի օգոստոսի 4-ին Մարկեսը համալրեց «Հելլաս Վերոնա» իտալական ակումբի կազմը[8]։

Կարիերան ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականում առաջին խաղն անց է կացրել 1997 թվականի փետրվարի 5-ին ընդդեմ Էկվադորի հավաքականի։ Շուտով Մարկեսը դարձավ ազգային հավաքականի կարևորագույն խաղացողներից մեկը, հավաքականի կազմում 2002, 2006 և 2010 թվականների Աշխարհի առաջնություններում բաց չթողնելով ոչ մի խաղ։ 2006 թվականին հավաքականը դուրս եկավ խմբային փուլից և այդ ժամանակ Մարկեսը հարցազրույցի մեջ ասաց, որ հավաքականի մակարդակը բարձրացնելու համար հարկավոր է, որ մեքսիկացի ֆուտբոլիստները հանդես գան Եվրոպայի ուժեղագույն թիմերում։

Ֆուտբոլի պատմության մեջ Մարկեսը միակ ֆուտբոլիստն է, ով չորս Աշխարհի առաջնություններում մնացել է երկրի ազգային հավաքականի ավագը[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկեսի հայրը՝ Ռաֆայել Մարկես Էսկեդան առաջ նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Մարկեսն ամուսնացած է եղել մեքսիկացի դերասանուհի Ադրիանա Լավատի (Adriana Lavat) հետ 2001-2007 թվականներին։ Նա ունեցավ երկու երեխա, որդին՝ Սանտիագո Ռաֆայելը և դուստրը՝ Ռաֆայելան։ 2011 թվականին ամուսնացավ Մեքսիկացի մոդել Ջեյդի Միշելի (Jaydy Michel) հետ։

Կարիերայի վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 31-ի տվյալներով[10]՚.

Ակումբային խաղեր Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
ՄրցաշրջանԱկումբԱռաջնություն ԽաղԳոլ ԽաղԳոլ ԽաղԳոլ ԽաղԳոլ
Մեքսիկա Առաջնություն Գավաթ Հյուսիսային Ամերիկա Ընդհանուր
1996–97ԱտլասԱռաջին Դիվիզիոն242242
1997–98201201
1998–99333333
Ֆրանսիա Առաջնություն Ֆրանսիայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1999–2000ՄոնակոՖրանսիայի ֆուտբոլի առաջնություն2332060313
2000–011510040191
2001–0219030220
2002–0330100301
Իսպանիա Առաջնություն Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
2003–04ԲարսելոնաԼա Լիգա2216030311
2004–053431060413
2005–062504180371
2006–072117070351
2007–082325080362
2008–0923141101373
2009–101513050231
ԱՄՆ Առաջնություն ՄԼՍ-ի գավաթ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ Ընդհանուր
2010Նյու Յորք Ռեդ-ԲուլլսՄԼՍ10120121
201119020210
201215020170
Մեքսիկա Առաջնություն Ֆուտբոլի Մեքսիկայի գավաթ Լիբերտադորեսի գավաթ Ընդհանուր
2012–13LeónՖուտբոլի Մեքսիկայի գավաթ13010141
2013–142510070321
2014–152020
Իտալիա Առաջնություն Ֆուտբոլի Իտալիայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
2014–15Հելլաս ՎերոնաՍերիա A27030300
Ընդհանուր
Մեքիսկա 127700801357
Ֆրանսիա 875501001025
Իսպանիա 163930247124012
ԱՄՆ 44160501
Իտալիա 27030300
Ընդհանուր 4482244265155725

Վիճակագրությունը ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 11-ի տվյալներով[11]

Մեքսիկայի ազգային հավաքական
ՏարիԽաղԳոլ
199710
199800
1999121
2000102
2001120
200271
200341
200481
200591
200661
200791
200861
200920
2010121
2011111
201220
201341
201492
201530
Ընդհանուր12715

Գոլերը ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԳոլԱմսաթիվՎայրՄրցակիցՀաշիվը գոլի ժամանակՎերջնական հաշիվՄրցաշար
1.5 Փետրվարի 1999Հոնգ Կոնգ մարզադաշտ, Վան Չայ, Հոնգ ԿոնգԵգիպտոս Եգիպտոս1–03–0Կարլսբերգի գավաթ 1999
2.13 Փետրվարի 2000Քուալքոմմ մարզադաշտ, Սան Դիեգո, Միացյալ ՆահանգներՏրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո1–04–0ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000
3.3 Սեպտեմբերի 2000Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, ՄեքսիկաՊանամա Պանամա5–17–1Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2002 (ընտրական փուլ)
4.12 Մայիսի 2002Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, ՄեքսիկաԿոլումբիա Կոլումբիա2–12–1Ընկերական խաղ
5.24 Հուլիսի 2003Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, ՄեքսիկաԿոստա Ռիկա Կոստա Ռիկա1–02–0ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003
6.19 Հունիսի 2004Ալամոդոմե, Սան Անտոնիո, Միացյալ ՆահանգներԴոմինիկա Դոմինիկիա3–010–0Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 (ընտրական փուլ)
7.7 Սեպտեմբերի 2005Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, ՄեքսիկաՊանամա Պանամա2–05–0Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 (ընտրական փուլ)
8.24 Հունիսի 2006Ռեդ-Բուլլ արենա, Լայպցիգ, ԳերմանիաԱրգենտինա Արգենտինա1–01–2 (ավելացված ժամանակ)Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006
9.28 Մարտի 2007ՄքԱֆեե Կոլիզեյ, Օքլենդ (Կալիֆորնիա), Միացյալ ՆահանգներԷկվադոր Եկվադոր2–24–2Ընկերական խաղ
10.10 Սեպտեմբերի 2008Վիկտոր Մանուել Ռեյնա մարզադաշտ, ՄեքսիկաԿանադա Կանադա2–02–1Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 (ընտրական փուլ)
11.11 Հունիսի 2010Սոքքեր Սիթի, Յոհաննեսբուրգ, ՀԱՀՀարավաֆրիկյան Հանրապետություն ՀԱՀ1–11–1Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010
12.12 Հունիսի 2011Սոլջեր մարզադաշտ, Չիկագո, Միացյալ ՆահանգներԿոստա Ռիկա Կոստա Ռիկա1–04–1ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011
13.13 Նոյեմբերի 2013Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, ՄեքսիկաՆոր Զելանդիա Նոր Զելանդիա5–05–1Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (ընտրական փուլ)
14.2 Ապրիլի 2014Ֆենիքս Մարզադաշտ, Գլենդել, Միացյալ ՆահանգներԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կոստա Ռիկա1–22–2Ընկերական խաղ
15.23 Հունիսի 2014Պերնամբուկու մարզադաշտ, Սան-Լորենսու-դա-Մատա, ԲրազիլիաԽորվաթիա Խորվաթիա1–03–1Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014

Ձեռքբերումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկա Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ-Բուլլս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՄԼՍ-ի հաղթող։ (1) 2010
  • Մեքսիկայի չեմպիոն։ (2) 2013, 2014

Ընդհանուր:21 տիտղոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական ձեռքբերումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999 թվականի Ֆրանսիայի առաջնության լավագույն պաշտպան
  • 2005 թվականի Հյուսիսային Ամերիկայի լավագույն խաղացող
  • 2006 թվականի Ամենահայտնի ֆուտբոլիստը IFFHS-ի վարկածով, 3-րդ հորիզոնական
  • 2008 թվականի Free Kick Masters տուգանային հարվածների մրցույթի հաղթող

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hellas Verona FC - Rafael Marquez Álvarez». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Discogs(անգլերեն) — 2000.
  4. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  5. «New York Red Bulls sign Mexican National Team captain Rafa Marquez». newyorkredbulls.com. 2010 թվականի օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին. (անգլ.)
  6. «Defender Rafa Marquez Released by New York Red Bulls». newyorkredbulls.com. 2012 թվականի դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին. (անգլ.)
  7. «Rafa Márquez es el nuevo refuerzo de León». univision.com. 2012 թվականի դեկտեմբերի 12. (իսպ.)
  8. . 2014 թվականի օգոստոսի 4 http://www.sbnation.com/soccer/2014/8/4/5968133/rafa-marquez-moving-to-hellas-verona. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն) (անգլ.)
  9. «Ռաֆայել Մարկեսը դարձավ Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր». football.kulichki.net. 2014 թվականի հունիսի 13.
  10. «Rafael Márquez statistics». ESPN FC. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Rafael Márquez NFT player statistics

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մարկես» հոդվածին։