Թիերի Անրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Թիերի Անրի
Thierry Henry Manchester United vs MLS All Stars (cropped).jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Թիերի Դանիել Անրի
Ազգությունը ֆրանսիացի
Մականուն Titi, Va Va Voom
Ծննդավայր   Լեզ-Յուիս, Էսսոննա, Ֆրանսիա
Ծննդյան թիվ   օգոստոսի 17, 1977 (38 տարեկան)
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Կենտրոնական/Եզրային հարձակվող
եզրային կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Նյու-Յորք Ռեդ Բուլզ
Համար 14
Պատանեկան կարիերա
1983-1989 Ֆրանսիա Լեզ-Յուիս
1989-1990 Ֆրանսիա Պալեզո
1990-1992 Ֆրանսիա Վիտրի-Շատիյոն
1992 Ֆրանսիա Կլեռֆոնտեն
1992-1994 Ֆրանսիա Մոնակո
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1999 Ֆրանսիա Մոնակո 105 (20)
1999 Իտալիա Յուվենտուս 16 (3)
1999-2007 Անգլիա Արսենալ 254 (174)
2007-2010 Իսպանիա Բարսելոնա 80 (35)
2010- ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Յորք Ռեդ Բուլզ 108 (45)
2012  Անգլիա Արսենալ 4 (1)
Ազգային հավաքական
1992-1993 {{{2}}} Ֆրանսիա (Մ-15) 4 (3)
1993-1994 {{{2}}} Ֆրանսիա (Մ-16) 8 (4)
1994-1995 {{{2}}} Ֆրանսիա (Մ-17) 11 (10)
1995-1996 {{{2}}} Ֆրանսիա (Մ-18) 13 (6)
1996-1997 {{{2}}} Ֆրանսիա (Մ-19) 9 (5)
1997-1998 {{{2}}} Ֆրանսիա (Մ-20) 11 (7)
1997-1999 {{{2}}} Ֆրանսիա (Մ-21) 6 (1)
1997-2010 Ֆրանսիա Ֆրանսիա 123 (51)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 17 Հուլիս 2014.

Թիերի Դանիել Անրի (ֆր.՝ Thierry Daniel Henry, օգոստոսի 17, 1977, Լեզ-Յուիս, Էսոնա, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ անտիլական ծագումով, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է անգլիական «Արսենալ» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է 51 գոլով։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և կոնֆեդերացիաների գավաթների հաղթող։

Իր կարիերայի ընթացքում Անրին ունեցել է բազմաթիվ տիտղոսներ թիմում և նվաճումներ, թիմերի կազմերում և ազգային առաջնություններում սահմանել է ռեկորդ։ Լավագույն ռմբարկուն է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պատմության մեջ, մտել է աշխարհի և Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում, երկու անգամ արժանացել է «Ոսկե Խաղակոշիկի» և տարբեր կազմակերպությունների վարկածներով բազմիցս արժանացել է տարվա խաղացող Անգլիայում։ Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում, 1998 թվականից կրում է Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Շատ փորձագետներ, մարզիչներ և մարզիկներ իրենց տված հարցազրույցում ասել են, որ Անրին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում։

2007 թվականի հունիսին, Արսենալում անցկացրած տարիներից հետո, նա տեղափոխվեց Բարսելոնա €24 միլիոն գումարով։ Նա առաջին տիտղոսները կատալոնական ակումբի հետ նվաճեց 2009 թվականին՝ հաղթելով Լա Լիգան, Կոպա դել Ռեյը և Չեմպիոնների Լիգայի երրորդ տիտղոսը։ Այդ տարում նա իր թիմի հետ հաղթեց աննախադեպ վեց տիտղոս Սուպերկոպա դե Իսպանիան, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և ՖԻՖԱ Աշխարհի Ակումբային առաջնությունը։ Ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ տարվա լավագույն խաղացող մրցանակը ստացել է հինգ անգամ։ 2010 թվականին նա տեղափոխվեց Սոկերի ԱՄՆ Առաջնության Նյու-Յորք Ռեդ Բուլզ ակումբ և հաղթեց Արևելյան Կոնֆերենցիայի տիտղոսը։ 2012 թվականին երեք ամսով վարձավճարով վերադարձավ Արսենալ։

Բացի ֆուտբոլից Անրին ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքում, պարբերաբար ներդրումներ է անում տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպություններում, որոնց նպատակն է պայքարել ՁԻԱՀ-ի և սնկային հիվանդությունների դեմ։ Ղեկավարում է ֆուտբոլը ռասիզմի դեմ ծրագիրը։ Իր գործունեության համար 2007 թվականին Թայմ ամսագրի կողմից ընդգրկվել է հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ։ Իր համբավի շնորհիվ համագործակցում է բազմաթիվ ընկերությունների հետ, նկարահանվել է Nike-ի, Reebok-ի, Gillette-ի, Renault-ի և Pepsi-ի գովազդներում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։

Կենսագրություն[խմբագրել]

Անրին ծագումով անտիլիացի է։ Նրա հայրը՝ Անտուանը ծնունդով Գվադելուպայից էր (Լա-Դեզիրադ կղզի), իսկ մայրը՝ Մարիսը, տեղափոխվել էր Մարտինիկայից[1]։

Թիերին ծնվել է ոչ մեծ Լեզ-Յուլիս քաղաքում, որը գտնվում էր Փարիզից 23 կիլոմետր հեռավորության վրա։ Մեծացել է արվարձաններում և մանկությունը պարփակված էր դաժան, խեղճ ընտանիքներից ելած դեռահասների շրջապատում։ Հենց նրանց մոտ էլ սովորեց ֆուտբոլ խաղալ[2][3]։ Մայրը ցանկանում էր, որ տղան լավ կրթություն ստանա, իսկ հայրը տղայի ապագան պատկերացնում էր միայն սպորտում։ Անտուանին գերում էր Թիերրիի ֆուտբոլային առաջխաղացումը, քանի որ համարում էր, որ Թիերին տաղանդ ունի։

Արդեն յոթ տարեկան հասակում Անրին բավականին լավ խաղ էր ցուցադրում, ինչի շնորհիվ նա տեղ ստացավ տեղական՝ «Լեզ-Յուրիս» ֆուտբոլային ակումբում, որի ղեկավարը Կլոդ Շեզելեն էր։ Հայրն արդեն նրան մարզվել էր ստիպում։ Թիերիի կողքից չհեռանալով՝ մասնակցում էր բոլոր խաղերին, մեկ անգամ նույնիսկ աշխատանքից ազատվեց այն պատճառով, որ ֆուտբոլի խաղից հետո ուշացել էր աշխատանքից" Հոր մանրակրկիտ հետևությունները ունեցան իրենց արդյունքը, և որոշ ժամանակ անց Թիերին խոստովանեց, որ առանց հոր ամենը այլ կլիներ։

Մանկության տարիներին նրան ֆուտբոլն այդքան չէր հուզում, որքան հորը ուրախությունը պարգևելը․ «ոչինչ այնքան հաճույք չէր պատճառում, քան հորս ժպիտը ամեն խաղային հաղթանակից հետո»[4]։ 1989 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Պալեզտ», սակայն մեկ տարի անց հայրը կոնֆլիկտ ունեցավ ակումբային կառավարիչների հետ այն բանից հետո, երբ խաղերց մեկի ժամանակ վազեց դեպի դաշտը և կռվեց մրցավարներից մեկի հետ և Անրիին տեղափոխեցին «Վիտրի-Շատիյոն», որի ապագա թիմային մարզիչ՝ Ժան-Մարի Պանզան Անրիի հետ էր տեղափոխվել թիմ[2]։ Այնտեղ Թիերին խաղաց ևս երկու տարի[1]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել]

«Մոնակո» (1992-1999) և «Յուվենտուս» (1999)[խմբագրել]

1990 թվականին ֆուտբոլիստին նկատում է «Մոնակոյի» սկաուտ Արնոլդ Կատալանոն։ Նա այցելեց խաղերից մեկին, թիմը հաղթեց 6։ 0 հաշվով, և վեց գոլնել խփեց Անրին։ Այդ ժամանակ Կատալանոն առաջարկել է նրան առանց որևէ փորձաշրջանի միանալ իր ակումբին, սակայն Անրին պնդեց, որ նա նախապես պետք է անցնի դասընթաց էլիտար «Կլերֆոնտեն» ֆուտբոլի ակադեմիայում։ Ուսումնական կենտրոնի ղեկավարը սկզբում հրաժարվեց ընդունել Թիերիին, դպրոցում ցածր գնահատականների համար, բայց հետո ամեն դեպքում համաձայնվեց - նորեկ խաղացողը անցավ ամբողջ ուսուցումը և մտավ երկրորդ «Մոնակոյի» կազմը[4]։ Հետագայում կնքեց պրոֆֆեսինալ պայմանագիր, իսկ 1994 թվականին անցկացրեց իր առաջին խաղը Լիգա 1-ում։ Արսեն Վենգերը, թիմի գլխավոր մարզիչը, Անրիին նշանակվեց ձախ եզրում կիսապաշտպան, քանի որ կարծում էր, որ նա արագ էր, լավ էր տիրապետում գնդակին և տեխնիկային որը ավելի էֆեկտիվ կլինի եզրային պաշտպանի համեմատ, քան կենտրոնական։ Առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը անց է կացրել 18 խաղ ակումբում և խփել երեք գոլ[1]։

Վենգերը շարունակեց փնտրել Անրիին համապատասխան տեղ դաշտում և ի վերջո եզրակացրեց, որ նա ամեն դեպքում պետք է խաղա հարձակման գծում, սակայն, երկար ժամանակ չեր կողմնորոշվում, ֆուտբոլիստին դնում էր տաբեր դիրքերի և փոխարինում մեկ այլ դիրքով[1]։ Գտնվելով մարզչի նրբանկատության տակ, Անրին ցույց տվեց ստաբիլ խաղ, 1996/97 մրցաշրջանում օգնեց թիմին հաղթել չեմպիոնական տիտղոսը և դարձավ լավագույն երիտասարդ խաղացողը Ֆրանսիայում[4][5]։ Տաղանդավոր ֆուտբոլիստին նկատեց մադրիդի «Ռեալը» և 1997 թվականի հունվարի 13-ին կնքեց վեց տարվա պայմանագիր[6]։

Անրին թիմում մնաց մինչև 1999 թվականը, խաղաց 105 խաղ և խփեց 20 գոլ, որից հետո տեղափոխվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբ։ Որը այդ ժամանակ գտնվում էր վատ վիճակում։

«Յուվենտուս» տեղափոխվելուց հետո նա Իտալական Սերիա A-ի 1998-99 մրցաշրջանում դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ։ Եվ հեռացավ նաև թուրինյան ակումբից։

Ավելի ուշ գործարքը անօրինական համարվեց, քանի որ ֆրանսիացու իրավունքները պատկանում է «Մոնակոյին»՝ վերջում ՖԻՖԱ-ն Անրիին տուգանեց 100 000 շվեցարական ֆրանկով[7]։ Հաջորդ մրցաշրջանում նա շարունակեց հանդես գալ բարձր մակարդակով։ Մանակցել է Չեմպիոնների Լիգային՝ նրա 7 գոլերի շնորհիվ հավաքակազմը հասավ կիսաեզրափակիչ փուլ[8], առաջին անգամ հրավիրվեց ազգային հագաքակազմ՝ նրա մասնակցությունը 1998 թվականին դարձավ հաղթական Ֆրանսիայի համար[1]։ Սրանից հետո նա դարձավ փառքը, նրա անձով հետաքրքրվում էին շատ եվրոպական ակումբներ, և 1999 թվականի հունվարին 10,5 միլիոն ֆունտ ստերլինգ Անրին տեղաթոխվեց թուրինյան «Յուվենտուս» ակումբ, իր ընկերոջ՝ Դավիդ Տրեզեգեի փուադրումից 1 տարի առաջ[4]։ Ընդհանուր առմամբ հարձակվողը «Մոնոկոյում» խաղաց 5 մրցաշրջան, ֆրանսիական լիգայում խաշացել է 105 խաղ և խփել է 20 գնդակ[5]։

Միակ և առաջին Ա մրցաշրջանը ֆուտբոլիստի համար անհաջող էր։ Հանդես գալով իր համար անհարմար դիրքերում՝ կիսապաշտպան և ֆլանգոլոգ[9], ինչպես նաև իտալական լավ կազմակերպված պաշտպանության հետ հանդիպելով, Անրին դաշտ դուրս եկավ 16 անգամ և խփեց ընդամենը 3 գոլ[10]։ Այդ անհաջողությունից հետո նա 10 միլիոն ֆունտ-սթերլինգով տեղափոխվեց լոնդոնյան «Արսենալ», որտեղ էլ միավորվեց իր նախկին մարզիչի՝ Արսեն Վենգերի հետ[11]։

«Արսենալ» (1999-2007)[խմբագրել]

Անրին «Արսենալ» թիմի ավագ, այդ պարտականությունը ստանձնեց 2005 թվականին, Պատրիկ Վիեյրայի «Յուվենտուս» տեղափոխությունից հետո

Անրին երկրպագեց «Արսենալին» 1991 թվականին ևս[12], և միայն լոնդոնյան ակումբում նա հասավ համաշխարհային ֆուտբոլի մակարդակին[13]։ Չնայած մասնագետները հնարավոր տրանսֆերը կասկածել էին, Վենգերը համոզված էր, որ խաղացողի տեղափոխությունը ծախսված միջոցներն արժեր[1]։ Սկզբից Անրին հիասթափեցրեց երկրպագուներին ութ ամբողջական խաղերին չխփելով ոչ մի գոլ, լրագրողները կարծիք էին հայտնել, որ խաղացողը չի հարմարվի ուժեղ և արագ խաղին անգլիական Պրեմիեր Լիգայում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Thierry Henry Biography» (en)։ jockbio.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7L188C։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին։ 
  2. 2,0 2,1 Andrew Anthony. (3 октября 2004)։ «Thierry Henry, you're having a laugh» (en)։ The Observer։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7Lezpe։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին։ 
  3. Ashling O'Connor, Ben Smith (19 ноября 2009)։ «Sponsors stand by Thierry Henry but fans call for boycott over handball» (en)։ The Times։ http://www.timesonline.co.uk/tol/sport/football/article6923181.ece։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին։ 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Profile: Thierry Henry (web archive)» (en)։ Goal.com։ http://web.archive.org/web/20070627160105/http://www.goal.com/en/Articolo.aspx?ContenutoId=336314։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին։ 
  5. 5,0 5,1 «Thierry Daniel Henry Profile» (en)։ footballdatabase.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7MoabQ։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին։ 
  6. http://www.sport-express.ru/newspaper/1997-07-15/9_1/
  7. «Реал» и Анри наказаны за попытку совершить незаконную сделку. — Спорт-Экспресс, 6 сентября 1997.
  8. «Soccerbase stats for AS Monaco Semi Final game» (en)։ soccerbase.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7NtnAQ։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30։ 
  9. Richard Clarke. (14 ноября 2006)։ «Henry - Why I must adapt to our new formation» (en)։ arsenal.com։ Արխիվացված օրիգինալից 2007-09-30-ին։ http://web.archive.org/20070930211503/www.arsenal.com/article.asp?thisNav=News&article=428852&lid=NewsHeadline&Title=Henry+-+Why+I+know+I+must+adapt+to+our+new+formation։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30։ 
  10. «Thierry Henry - France» (en)։ CBC.ca։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7Og8ZW։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30։ 
  11. «Thierry Henry» (en)։ ESPN Soccernet։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7PF06a։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30։ 
  12. http://www.sport-express.ru/newspaper/2004-06-03/5_2/
  13. «Ronaldinho wins Fifa player award» (en)։ BBC Sport։ 20 декабря 2004։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7Q6185։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1–ին։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]