ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003 CONCACAF Gold Cup 2003 Copa de Oro de la CONCACAF 2003 | |
|---|---|
| Մրցաշրջանի մանրամասներ | |
| Անցկացման վայր | |
| Քաղաքներ | 3 |
| Մարզադաշտեր | 3 |
| Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 12 — հուլիսի 27 |
| Մասնակիցներ | 12 (2 կոնֆեդերացիաներից) |
| Մրցանակային տեղեր | |
| Մրցաշրջանի վիճակագրություն | |
| Հաճախությունը | 460 500 (23 025 խաղում) |
| Խաղեր | 20 |
| Խփված գոլեր | 50 (2.5 գոլ խաղում) |
| Ռմբարկու(ներ) | |
| Լավագույն խաղացող | |
| ← 2002 | |
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի յոթերորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993 թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ-ի Բոստոն ու Մայամի քաղաքներում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Անց էր կացվելու նաև հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին երկու հյուր-թիմեր, որոնք էին Բրազիլիան[1] և Կոլումբիան։
Որակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հավաքական | Մասնակցությունները | Որակավորման ճանապարհը | |
|---|---|---|---|
| Հյուսիսամերիկյան զոնա | |||
| 9-րդ | կազմակերպիչ երկիր | ||
| 15-րդ | կազմակերպիչ երկիր | ||
| 9-րդ | ավտոմատ կերպով | ||
| Կենտրոնամերիկյան զոնա | |||
| 12-րդ | 2003 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող | ||
| 14-րդ | 2003 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ | ||
| 10-րդ | 2003 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ | ||
| 12-րդ | ընտրական անցումային մրցաշարի հաղթող | ||
| Կարիբյան զոնա | |||
| 7-րդ | կարիբյան զոնայի ընտրական A խմբի հաղթող | ||
| 5-րդ | կարիբյան զոնայի ընտրական B խմբի հաղթող | ||
| 3-րդ | ընտրական անցումային մրցաշարում 2-րդ տեղ | ||
| ԿՈՆՄԵԲՈԼ | |||
| 3-րդ | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից | ||
| 2-րդ | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից | ||
Մրցավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մեխիկո |
Բոստոն |
Մայամի |
|
| Ացտեկա մարզադաշտ | Ջիլեթ մարզադաշտ | Օրանժ Բոուլ մարզադաշտ | |
| իսպ.՝ Estadio Azteca | անգլ.՝ Gillette Stadium | անգլ.՝ Orange Bowl | |
| 105 000 նստատեղ | 68 000 նստատեղ | 74 000 նստատեղ | |
Մրցաշարի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]A խմբում ընդգրկված էին բավականին ուժեղ երեք հավաքականներ՝ Մեքսիկան, Բրազիլիան[1] և Հոնդուրասը։ Բրազիլացիների նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակը և հոնդուրասցիների հետ գրանցված գոլազուրկ ոչ ոքին մեքսիկացիներին բերեցին խմբում առաջին տեղը։ Փլեյ-օֆֆի մյուս ուղեգիրը նվաճեց Բրազիլիան՝ Հոնդուրասի հավաքականի նկատմամբ առավելության հասնելով 2:1 հաշվով։
B խմբում առաջին տեղը գրավեց մրցաշարին հրավիրված Կոլումբիայի հավաքականը՝ 1:0 հաշվով հաղթելով Ճամայկային և 1:1 հաշվով ոչ ոքի խաղալով Գվատեմալայի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեցին ճամայկացիները՝ 2:0 հաշվով առավելության հասնելով գվատեմալացիների նկատմամբ։
C խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Սալվադորի հավաքականը՝ նվազագույն՝ 1:0 հաշվով պարտության մատնելով Մարտինիկայի հավաքականին։
D խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի, Կուբայի և Կանադայի հավաքականները վաստակեցին 3-ական միավոր՝ տանելով մեկական հաղթանակ և կրելով մեկական պարտություն։ Խփած և բաց թողած գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշների շնորհիվ քառորդ եզրափակիչ դուրս եկան կոստառիկացիներն ու կուբացիները։
Փլեյ-օֆֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քառերդ եզրափակչի բոլոր հանդիպումներն անցկացան թիմերից մեկի բացահայտ առավելությամբ։ Նախ, Միացյալ Նահանգների հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Կուբային։ Այնուհետև Կոստա Ռիկայի հավաքականը ջախջախիչ պարտության մատնեց Սալվադորի հավաքականին 5:2 հաշվով։ Բրազիլիային համեմատաբար լուրջ դիմադրություն ցույց տվեց Կոլումբիան, այնուամենայնիվ բրազիլացիներն առավելության հասան 2:0 հաշվով։ Քառերդ եզրափակչում ևս մեկ խոշոր հաղթանակ հեղինակեց Մեքսիկայի ազգային թիմը՝ 5:0 հաշվով հաղթելով Ճամայկային։
Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին Միացյալ Նահանգների և Բրազիլիայի հավաքականները. սա այս հավաքականների երրորդ դիմակայությունն էր ոսկե գավաթի խաղարկությունների կիսաեզրափակիչներում, ընդ որում մինչ այդ թիմերից յուրաքանչյուրը տարել էր մեկական հաղթանակ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ բրազիլացիները նվաճեցին եզրափակչի ուղեգիր։ Կիսաեզրափակչի մյուս դիմակայության արդյունքում Մեքսիկան 2:0 հաշվով հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերն անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար, որտեղ ամերիկացիները կարողացան առավելության հասնել 3:2 հաշվով։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ մեքսիկացիների։ Այսպիսով, այս հաղթանակը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի յոթերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ չորրորդ «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան նաև 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթում ԿՈՆԿԱԿԱՖ-ը ներկայացնելու իրավունք։
Հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբ A
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 1 | 1 | 0 | 1 | 0 | +1 | 4 | |
| 2 | 2 | 1 | 0 | 1 | 2 | 2 | 0 | 3 | |
| 3 | 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | -1 | 1 |
Հանդիպումների արդյունքները
| 13 հուլիսի 12:00 UTC-5 |
Մեքսիկա |
1 : 0 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 75 000 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Խարեդ Բորխետի |
Հղում |
| 15 հուլիսի 21:00 UTC-5 |
Բրազիլիա |
2 : 1 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 3 000 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Մայկոն Դիեգո |
Հղում | Խուլիո Սեսար դե Լեոն |
| 17 հուլիսի 21:00 UTC-5 |
Հոնդուրաս |
0 : 0 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 20 000 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում |
Խումբ B
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 1 | 1 | 0 | 2 | 1 | +1 | 4 | |
| 2 | 2 | 1 | 0 | 1 | 2 | 1 | +1 | 3 | |
| 3 | 2 | 0 | 1 | 1 | 1 | 3 | -2 | 1 |
Հանդիպումների արդյունքները
| 13 հուլիսի 15:00 UTC-4 |
Ճամայկա |
0 : 1 | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 15 423 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում | Խայրո Պատինյո |
| 15 հուլիսի 20:00 UTC-4 |
Գվատեմալա |
0 : 2 | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 10 323 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում | Օնանդի Լոու Էնդի Վիլյամս |
| 17 հուլիսի 20:00 UTC-4 |
Կոլումբիա |
1 : 1 | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 11 233 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Մաուրիսիո Մոլինա |
Հղում | Կառլոս Ռուիս |
Խումբ C
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 2 | 0 | 0 | 4 | 0 | +4 | 6 | |
| 2 | 2 | 1 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 3 | |
| 3 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 3 | -3 | 0 |
Հանդիպումների արդյունքները
| 12 հուլիսի 18:30 UTC-4 |
Միացյալ Նահանգներ |
2 : 0 | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 33 652 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Էդի Լյուիս Բրայան ՄաքԲրայդ |
Հղում |
| 14 հուլիսի 20:30 UTC-4 |
Մարտինիկա |
0 : 2 | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 8 780 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում | Բրայան ՄաքԲրայդ |
| 16 հուլիսի 21:00 UTC-4 |
Սալվադոր |
1 : 0 | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 10 361 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Մարվին Գոնսալես |
Հղում |
Խումբ D
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 1 | 0 | 1 | 3 | 1 | +2 | 3 | |
| 2 | 2 | 1 | 0 | 1 | 2 | 3 | -1 | 3 | |
| 3 | 2 | 1 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 3 |
Հանդիպումների արդյունքները
| 12 հուլիսի 13:00 UTC-4 |
Կանադա |
1 : 0 | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 33 652 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Փոլ Սթալթերի |
Հղում |
| 14 հուլիսի 18:30 UTC-4 |
Կուբա |
2 : 0 | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 8 780 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Լեստեր Մորե |
Հղում |
| 16 հուլիսի 16:30 UTC-4 |
Կոստա Ռիկա |
3 : 0 | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 10 361 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Վալտեր Սենտենո Ստիվեն Բրայս Էրիկ Սկոտ |
Հղում |
Փլեյ-օֆֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Քառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||||
| 20 հուլիսի - Մեխիկո | ||||||||||
| |
5 | |||||||||
| 24 հուլիսի - Մեխիկո | ||||||||||
| |
0 | |||||||||
| |
2 | |||||||||
| 19 հուլիսի – Բոստոն | ||||||||||
| |
0 | |||||||||
| |
5 | |||||||||
| 27 հուլիսի – Մեխիկո (ԼԺՀ) | ||||||||||
| |
2 | |||||||||
| |
1 | |||||||||
| 19 հուլիսի – Մայամի | ||||||||||
| |
0 | |||||||||
| |
0 | |||||||||
| 23 հուլիսի - Մայամի (ԼԺՀ) | ||||||||||
| |
2 | |||||||||
| |
2 | Հանդիպում 3-րդ տեղի համար | ||||||||
| 19 հուլիսի - Բոստոն | 26 հուլիսի – Մայամի | |||||||||
| |
1 | |||||||||
| |
5 | |
2 | |||||||
| |
0 | |
3 | |||||||
Քառորդ եզրափակիչ հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| 19 հուլիսի 15:00 UTC-4 |
Միացյալ Նահանգներ |
5 : 0 | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 15 627 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Լենդոն Դոնովան Սթիվ Ռալստոն |
Հղում |
| 19 հուլիսի 18:00 UTC-4 |
Կոստա Ռիկա |
5 : 2 | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 15 627 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Էրիկ Սկոտ Վալտեր Սենտենո Ստիվեն Բրայս |
Հղում | Խիլբերտո Մուրգաս Ալֆրեդո Պաչեկո |
| 19 հուլիսի 20:00 UTC-4 |
Կոլումբիա |
0 : 2 | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 23 425 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում | Կակա |
| 20 հուլիսի 12:00 UTC-5 |
Մեքսիկա |
5 : 0 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 10 000 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Օմար Բրավո Ռաֆաել Գարսիա Դանիել Օսորնո Խարեդ Բորխետի Խուան Պաբլո Ռոդրիգես |
Հղում |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| 23 հուլիսի 20:00 UTC-4 |
Բրազիլիա |
2 : 1 ԼԺՀ (1:1) | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 35 211 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Կակա Դիեգո |
Հղում | Կառլոս Բոկանեգրա |
| 24 հուլիսի 21:00 UTC-5 |
Մեքսիկա |
2 : 0 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 35 000 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Ռաֆաել Մարկես Խարեդ Բորխետի |
Հղում |
Հանդիպում 3-րդ տեղի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]| 26 հուլիսի 20:00 UTC-4 |
Կոստա Ռիկա |
2 : 3 | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 5 093 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Ռոլանդո Ֆոնսեկա |
Հղում | Կառլոս Բոկանեգրա Էռնի Ստյուարտ Բոբի Քոնվի |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]| 27 հուլիսի 12:00 UTC-5 |
Մեքսիկա |
1 : 0 ԼԺՀ (0:0) | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 80 000 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Դանիել Օսորնո |
Հղում |
| 2003 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
|---|
Մեքսիկա Յոթերորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները
[խմբագրել | խմբագրել կոդը]|
4 գոլ` |
|
3 գոլ` |
|
2 գոլ` |
|
|
|
1 գոլ` |
|
|
|
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան
Խեսուս Արելյանոն։ Մրցաշարի լավագույն ռմբարկուներ
Վալտեր Սենտենոն և
Լենդոն Դոնովանը ստացան «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց
Օսվալդո Սանչեսը[2]։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց
Միացյալ Նահանգների հավաքականին։
| Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը | |||
|---|---|---|---|
| Դարպասապահներ | Պաշտպաններ | Կիսապաշտպաններ | Հարձակվողներ |
Մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 5 | 4 | 1 | 0 | 9 | 0 | +9 | 13 | |
| 2 | 5 | 3 | 0 | 2 | 6 | 4 | +2 | 9 | |
| 3 | 5 | 4 | 0 | 1 | 13 | 4 | +9 | 12 | |
| 4 | 5 | 2 | 0 | 3 | 10 | 8 | +2 | 6 | |
| 5-8 | 3 | 1 | 1 | 1 | 2 | 3 | -1 | 4 | |
| 3 | 1 | 0 | 2 | 3 | 7 | -4 | 3 | ||
| 3 | 1 | 0 | 2 | 2 | 6 | -4 | 3 | ||
| 3 | 1 | 0 | 2 | 2 | 8 | -6 | 3 | ||
| 9-12 | 2 | 1 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 3 | |
| 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | -1 | 1 | ||
| 2 | 0 | 1 | 1 | 1 | 3 | -2 | 1 | ||
| 2 | 0 | 0 | 2 | 0 | 3 | -3 | 0 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրազիլիան ներկայացված էր մինչև 23 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներով։
- ↑ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում մրցանակակիրների ցուցակում այս խաղարկությունում մրցանակի տրման մասին տվյալները բացակայում են. Սանչեսի՝ մրցանակակիր լինելու մասին են հաղորդում այլ լեզուներով մի շարք վիքիպեդիաներ։ ₪ Արխիվացված 2011-01-08 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- CONCACAF 2003 Gold Cup Technical Report; Confederation of North, Central American and Caribbean Association Football; New York, USA, 2003; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-08-21 Wayback Machine, worldfootball.net Արխիվացված 2013-07-03 archive.today, RSSSF-ի արխիվ (անգլ.), arquivodosmundiais.com(չաշխատող հղում) (պորտ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակներ; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 2 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 3 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, 4 Արխիվացված 2011-01-08 Wayback Machine (անգլ.)
| ||||||||||||||||||||||