ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998 CONCACAF Gold Cup 1998 | |
---|---|
![]() | |
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 3 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | փետրվարի 1 — փետրվարի 15 |
Մասնակիցներ | 10 (2 կոնֆեդերացիաներից) |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Չորրորդ տեղ | ![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 594 700 (37 169 խաղում) |
Խաղեր | 16 |
Խփված գոլեր | 44 (2.75 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() ![]() |
Լավագույն խաղացող | ![]() |
← 1996 ![]() |
1998 թ. փետրվարի 1-ից մինչև 15-ը ԱՄՆ-ում 14-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա չորրորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Լոս Անջելես, Օքլենդ և Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը փոփոխություն կրեց` դառնալով որոշակիորեն անհամաչափ։ Այժմ երեքական թիմերից կազմված երկու խմբերի հաղթողները և չորս թիմերից կազմված խմբի հաղթողն ու երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը պայքարը շարունակում էին կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Կրկին մրցաշարին հրավիրվեց հյուր-թիմ, որը կրկին հանդիսացավ Բրազիլիան։
Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
![]() |
6-րդ | կազմակերպիչ երկիր | |
![]() |
12-րդ | ավտոմատ կերպով | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
![]() |
9-րդ | 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթի հաղթող | |
![]() |
11-րդ | 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 2-րդ տեղ | |
![]() |
8-րդ | 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 3-րդ տեղ | |
![]() |
10-րդ | 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 4-րդ տեղ[1] | |
Կարիբյան զոնա | |||
![]() |
9-րդ | 1996 թ. և 1997 թ. կարիբյան գավաթի հաղթող[2] | |
![]() |
3-րդ | ընտրական անցումային զույգի հաղթող[2] | |
![]() |
5-րդ | փոխարինում Կանադային[3] | |
ԿՈՆՄԵԲՈԼ | |||
![]() |
2-րդ | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից |
Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոս Անջելես | Օքլենդ | Մայամի | |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ | Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ | Օրանժ Բոուլ մարզադաշտ | |
անգլ.՝ Memorial Coliseum | անգլ.՝ Oakland Coliseum | անգլ.՝ Orange Bowl | |
93 000 նստատեղ | 47 000 նստատեղ | 74 000 նստատեղ | |
![]() |
![]() |
Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորս մասնակիցներից բաղկացած A խմբում ֆավորիտ էր համարվում մրցաշարին հրավիրված Բրազիլիայի հավաքականը։ Սակայն բրազիլացիները չկարողացան հաղթել խմբում և զբաղեցրեցին ընդամենը երկրորդ անցումային տեղը։ Առաջին տեղը գրավեց Ճամայկան, որը բրազիլացիների հետ խաղացած գոլազուրկ ոչ ոքիից հետո կարողացավ երկու օրվա ընթացքում երկու հաղթանակ տանել՝ նախ Գվատեմալայի նկատմամբ 3։2 հաշվով, ապա հետաձգված խաղում Սալվադորի նկատմամբ 2։0 հաշվով։
B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Մեքսիկայի ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Տրինիդադ և Տոբագոյի ու Հոնդուրասի հավաքականները դուրս մնացին հետագա պայքարից։
Խմբային փուլում գլխավոր անհաջողակի դերը կատարեց C խմբում ընդգրկված Կոստա Ռիկան։ Առաջին խաղում ջախջախիչ պարտության մատնելով Կուբային 7։2 հաշվով՝ կոստառիկացիներին Միացյալ Նահանգների հետ խաղում բավարար էր ոչ ոքի խաղալ, որովհետև ամերիկացիները կուբացիների նկատմամբ առավելության էին հասել փոքր-ինչ համեստ՝ 3։0 հաշվով։ Սակայն վճռորոշ խաղում Կոստա Ռիկան պարտվեց 1։2 հաշվով՝ Միացյալ Նահանգներին թողնելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսաեզրափակչի առաջին զույգը, ինչպես ոսկե գավաթի նախորդ խաղարկությունում, կազմեցին Բրազիլիայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Ամերիկացիները կարողացան ռևանշի հասնել և նվազագույն՝ 1։0 հաշվով կարողացավ առավելության հասնել։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Մեքսիկայի հավաքականը հավաքականը միայն լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ կարողացան առավելության հասնել Ճամայկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Բրազիլիայի և Ճամայկայի ազգային թիմերը մրցաշարի շրջանակներում երկրորդ անգամ հանդիպեցին երրորդ տեղի համար մրցապայքարում. բրազիլացիները հաղթեցին 1։0 հաշվով և նվաճեցին բրոնզե մեդալներ։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և ավարտվեց մեքսիկացիների նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով, որը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի վեցերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ երրորդ անընդմեջ «ոսկե գավաթը»։ Քանի որ Մեքսիկան մասնակցելու էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին որպես կազմակերպիչ երկիր, այդ մրցաշարին հրավեր ստացավ նաև փոխչեմպիոնը՝ Միացյալ Նահանգների ազգային թիմը։
Հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբ A[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
3 | 2 | 1 | 0 | 5 | 2 | +3 | 7 |
2 | ![]() |
3 | 1 | 2 | 0 | 5 | 1 | +4 | 5 |
3 | ![]() |
3 | 0 | 2 | 1 | 3 | 4 | -1 | 2 |
4 | ![]() |
3 | 0 | 1 | 2 | 0 | 6 | -6 | 1 |
Հանդիպումների արդյունքները
1 փետրվարի 14:00 UTC-8 |
Սալվադոր ![]() |
0 : 0 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 26 391 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում |
3 փետրվարի 19:30 UTC-5 |
Բրազիլիա ![]() |
0 : 0 | ![]() |
Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 43 754 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում |
5 փետրվարի 19:30 UTC-5 |
Բրազիլիա ![]() |
1 : 1 | ![]() |
Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 17 842 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ռոմարիո ![]() |
Հղում | Խուան Կառլոս Պլատա ![]() |
8 փետրվարի 14:00 UTC-8 |
Սալվադոր ![]() |
0 : 4 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 55 017 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Էդմունդո ![]() Ռոմարիո ![]() Էլբեր ![]() |
8 փետրվարի 16:00 UTC-8 |
Գվատեմալա ![]() |
2 : 3 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 55 017 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Խուան Կառլոս Պլատա ![]() Էդվին Վեստֆալ ![]() |
Հղում | Փոլ Հոլ ![]() Էնդի Վիլյամս ![]() |
9 փետրվարի[4] 20:00 UTC-8 |
Ճամայկա ![]() |
2 : 0 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 26 931 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Մարկուս Գեյլ ![]() Ֆիցռոյ Սիմփսոն ![]() |
Հղում |
Խումբ B[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
2 | 2 | 0 | 0 | 6 | 2 | +4 | 6 |
2 | ![]() |
2 | 1 | 0 | 1 | 5 | 5 | 0 | 3 |
3 | ![]() |
2 | 0 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 0 |
Հանդիպումների արդյունքները
1 փետրվարի 14:00 UTC-8 |
Հոնդուրաս ![]() |
1 : 3 | ![]() |
Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 11 234 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Կառլոս Պավոն ![]() |
Հղում | Ջերեն Նիքսոն ![]() Ստերն Ջոն ![]() |
4 փետրվարի 20:00 UTC-8 |
Մեքսիկա ![]() |
4 : 2 | ![]() |
Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 17 256 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ռամոն Ռամիրես ![]() Լուիս Էռնանդես ![]() Ֆրանսիսկո Պալենսիա ![]() |
Հղում | Քլինթ Մարսել ![]() Ջերեն Նիքսոն ![]() |
7 փետրվարի 16:00 UTC-8 |
Մեքսիկա ![]() |
2 : 0 | ![]() |
Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 36 240 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Կուաուտեմոկ Բլանկո ![]() |
Հղում |
Խումբ C[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
2 | 2 | 0 | 0 | 5 | 1 | +4 | 6 |
2 | ![]() |
2 | 1 | 0 | 1 | 8 | 4 | +4 | 3 |
3 | ![]() |
2 | 0 | 0 | 2 | 2 | 10 | -8 | 0 |
Հանդիպումների արդյունքները
1 փետրվարի 16:00 UTC-8 |
Միացյալ Նահանգներ ![]() |
3 : 0 | ![]() |
Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 11 234 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ռոյ Վեգերլե ![]() Էրիկ Վինալդա ![]() Ջո-Մաքս Մուր ![]() |
Հղում |
4 փետրվարի 18:00 UTC-8 |
Կոստա Ռիկա ![]() |
7 : 2 | ![]() |
Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 17 256 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Օստին Բերի ![]() Պաուլո Վանչոպե ![]() Վիլմեր Լոպես ![]() Ռոյ Մայերս ![]() |
Հղում | Լուիս Մարտեն ![]() Էդուրդո Սեբրանգո ![]() |
7 փետրվարի 14:00 UTC-8 |
Միացյալ Նահանգներ ![]() |
2 : 1 | ![]() |
Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 36 240 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Էդի Փոուփ ![]() Պրեկի ![]() |
Հղում | Ալան Օվյեդո ![]() |
Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
12 փետրվարի - Լոս Անջելես (ԼԺՀ) | |||||||
![]() |
0 | ||||||
![]() |
1 | ||||||
15 փետրվարի - Լոս Անջելես | |||||||
![]() |
1 | ||||||
![]() |
0 | ||||||
Հանդիպում 3-րդ տեղի համար | |||||||
10 փետրվարի - Լոս Անջելես | 15 փետրվարի - Լոս Անջելես | ||||||
![]() |
1 | ![]() |
0 | ||||
![]() |
0 | ![]() |
1 |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
10 փետրվարի 20:00 UTC-8 |
Միացյալ Նահանգներ ![]() |
1 : 0 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 12 298 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Պրեկի ![]() |
Հղում |
12 փետրվարի 20:00 UTC-8 |
Ճամայկա ![]() |
0 : 1 ԼԺՀ (0:0) | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 45 507 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Լուիս Էռնանդես ![]() |
Հանդիպում 3-րդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
15 փետրվարի 15:00 UTC-8 |
Ճամայկա ![]() |
0 : 1 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 91 255 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Ռոմարիո ![]() |
Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
15 փետրվարի 17:00 UTC-8 |
Մեքսիկա ![]() |
1 : 0 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 91 255 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Լուիս Էռնանդես ![]() |
Հղում |
1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
---|
![]() Մեքսիկա Վեցերորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
|
1 գոլ` |
|
|
|
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Քեյսի Կելերը։ Մրցաշարի լավագույն ռմբարկուին տրվող «ոսկե խաղակոշիկ» մրցանակը հանձնվեց
Լուիս Էռնանդեսին։
Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը | |||
---|---|---|---|
Դարպասապահներ | Պաշտպաններ | Կիսապաշտպաններ | Հարձակվողներ |
![]() |
![]() ![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() |
![]() ![]() ![]() |
Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
4 | 4 | 0 | 0 | 8 | 2 | +6 | 12 |
2 | ![]() |
4 | 3 | 0 | 1 | 6 | 2 | +4 | 9 |
3 | ![]() |
5 | 2 | 2 | 1 | 6 | 2 | +4 | 8 |
4 | ![]() |
5 | 2 | 1 | 2 | 5 | 4 | +1 | 7 |
5-10 | ![]() |
2 | 1 | 0 | 1 | 8 | 4 | +4 | 3 |
![]() |
2 | 1 | 0 | 1 | 5 | 5 | 0 | 3 | |
![]() |
3 | 0 | 2 | 1 | 3 | 4 | -1 | 2 | |
![]() |
3 | 0 | 1 | 2 | 0 | 6 | -6 | 1 | |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 0 | |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 2 | 10 | -8 | 0 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթի արդյունքներով երեք հավաքականներ ստանում էին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Սակայն ոսկե գավաթի խաղարկման ձևաչափի փոխվելուց հետո հրավեր ստացավ նաև կենտրոն-ամերիկյան գավաթում 4-րդ տեղ գրաված թիմը` Հոնդուրասը։
- ↑ 2,0 2,1 Կարիբյան գավաթի 1996 թ. և 1997 թ. խաղարկությունների հաղթողներն ստանում էին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Քանի որ Տրինիդադ և Տոբագոն հաղթեց երկու մրցաշարերում էլ, նշանակվեց անցումային հանդիպում 1996 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Կուբայի ու 1997 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Սենտ Քիթս և Նևիսի միջև։
- ↑ Կանադան ավտոմատ կերպով ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, սակայն ավելի ուշ հրաժարվեց մասնակցությունից։ Նրա փոխարեն մրցաշարին մասնակցեց Ճամայկան։
- ↑ Հանդիպումը սկզբնապես նախատեսված էր անցկացնել փետրվարի 6-ին, սակայն Լոս Անջելեսում տեղի ունեցած տեղատարափ անձրևի պատճառով այն հետաձգվեց։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Archived 2012-03-05 at the Wayback Machine. (անգլ.)
- 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում Archived 2012-10-13 at the Wayback Machine. (անգլ.)
- 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. worldfootball.net (անգլ.), arquivodosmundiais.com (պորտ.)
- 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակները. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1 Archived 2011-08-08 at the Wayback Machine., 2 Archived 2011-07-16 at the Wayback Machine. (անգլ.)
|