ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1969
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1969 Campeonato de Naciones de la CONCACAF 1969 | |
---|---|
![]() | |
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 1 |
Մարզադաշտեր | 1 |
Մրցաշրջանի ժամկետ | նոյեմբերի 23 — դեկտեմբերի 7 |
Մասնակիցներ | 6 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 15 |
Խփված գոլեր | 43 (2.87 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() |
Լավագույն խաղացող | ![]() |
← 1967 ![]() |
Ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության (NORCECA) չորրորդ խաղարկությունը անցկացկվեց 1969 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 7-ը Կոստա Ռիկայի Սան Խոսե մայրաքաղաքում։ Նախորդ երկու մրցաշարերի նման այս խաղարկությունը անցավ հետևյալ ձևաչափով՝ վեց հավաքականներ մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։
Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Կոստա Ռիկան և մրցաշարի գործող չեմպիոն Գվատեմալան։ Մյուս ուղեգրերը խաղարկվեցին հինգ ընտրական զույգերում[1]։
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
![]() |
4-րդ | ընտրական 2-րդ զույգի հաղթող[1] | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
![]() |
3-րդ | կազմակերպիչ երկիր | |
![]() |
4-րդ | գործող չեմպիոն | |
Կարիբյան զոնա | |||
![]() |
2-րդ | ընտրական 3-րդ զույգի հաղթող[1] | |
![]() |
3-րդ | ընտրական 4-րդ զույգի հաղթող[1] | |
![]() |
2-րդ | ընտրական 5-րդ զույգի հաղթող[1] |
Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Խոսե | |
Ազգային մարզադաշտ | |
իսպ.՝ Estadio Nacional | |
35 000 նստատեղ | |
![]() |
Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշարի ֆավորիտներ էին համարվում գործող չեմպիոն Գվատեմալայի, կազմակերպիչ երկրի՝ Կոստա Ռիկայի, ինչպես նաև Մեքսիկայի հավաքականները։ Սակայն մրցաշարի ընթացքը ցույց տվեց, որ ի տարբերություն Մեքսիկայի, Կոստա Տիկան և Գվատեմալան կարողացան շարունակել մինչև վերջին տուրը չեմպիոնական մրցավազքը, հաղթելով մեքսիկացիներին համապատասխանաբար 2։0 և 1։0 հաշվով։ Բացի այդ, գվատեմալացիները 6։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան Նիդերլանդական Անտիլների նկատմամբ, իսկ կոստառիկացիները՝ 5։0 հաշվով Տրինիդադ և Տոբագոյի նկատմամբ։ Թերևս, մրցաշարի առավել անսպասելի արդյունք գրանցվեց Գվատեմալայի և մրցաշարի հետնապահի՝ Ճամայկայի միջև հանդիպման ժամանակ. Գվատեմալան չկարողացավ առավելության հասնել, և գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի։ Վերջին՝ վեցերորդ տուրից առաջ չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար կոստառիկացիներին բավարար էր ոչ ոքի խաղալ գվատեմալացիների հետ, իսկ վերջիններիս անհրաժեշտ էր միայն հաղթանակ։ Երրորդ մրցանակային տեղի համար տեսական հնարավորույուններ էին պահպանում Հոլանդական Անտիլների, Մեքսիկայի, Տրինիդադ և Տոբագոյի ազգային թիմերը։ Այսպես, նախ Անտիլյան կղզիների ներկայացուցիչները 2։1 հաշվով հաղթելով ճամայկացիներին՝ գրավեցին մրցաշարում երրորդ տեղը՝ անկախ մեքսիկացիների և տրինիդադցիների միջև հանդիպման արդյունքից։ Մրցաշարի որոշիչ հանդիպումը Կոստա Ռիկայի և Գվատեմալայի միջև անցկացավ լարված պայքարում, և ավարտվեց 1։1 հաշվով, ինչի շնորհիվ կոստառիկացիները նվաճեցին իրենց երկրորդ մայրցավաքային չեմպիոնական տիտղոսը։ Հետաքրքիր է, որ Գվատեմալան ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության երրորդ խաղարկությունն անընդմեջ մրցանակային տեղ զբաղեցրեց՝ նվաճելով մեկ անգամ չեմպիոնի և երկու անգամ փոխչեմպիոնի կոչումը։
Հանդիպումներ[2][3][4][խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
5 | 4 | 1 | 0 | 13 | 2 | +11 | 9 |
2 | ![]() |
5 | 3 | 2 | 0 | 10 | 2 | +8 | 8 |
3 | ![]() |
5 | 2 | 1 | 2 | 9 | 12 | -3 | 5 |
4 | ![]() |
5 | 1 | 2 | 2 | 4 | 5 | -1 | 4 |
5 | ![]() |
5 | 1 | 1 | 3 | 4 | 12 | -8 | 3 |
6 | ![]() |
5 | 0 | 1 | 4 | 3 | 10 | -7 | 1 |
Հանդիպումների արդյունքները
23 նոյեմբերի |
Կոստա Ռիկա ![]() |
3 : 0 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Հանդիսական՝ 7 389 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ալվարո Կասկանտե ![]() Ռոյ Սաենս ![]() Էդվին Դոուկինս ![]() |
27 նոյեմբերի |
Մեքսիկա ![]() |
2 : 0 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ֆրանսիսկո Մանսիլյա ![]() Ալֆոնսո Սաբատեր ![]() |
27 նոյեմբերի |
Գվատեմալա ![]() |
2 : 0 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե |
---|---|---|---|---|
Տոմաս Գամբոա ![]() Մարկո Ֆիոն ![]() |
27 նոյեմբերի |
Կոստա Ռիկա ![]() |
2 : 1 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ջիմի Գրանտ ![]() Ալվարո Կասկանտե ![]() |
Իսմաել Կրոես ![]() |
29 նոյեմբերի |
Գվատեմալա ![]() |
6 : 1 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Հանդիսական՝ 12 651 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Նելսոն Մելգար ![]() Դանիել Սալամանկա ![]() Ռոլանդո Վալդես ![]() Էդգարդ Մյուլենս ![]() |
Կառլոս Ռեգալես ![]() |
30 նոյեմբերի |
Տրինիդադ և Տոբագո ![]() |
3 : 2 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Էվերալդ Քումինգս ![]() Քեյթ Դուգլաս ![]() Ուլրիխ Հայնես ![]() |
Դելռոյ Սկոտ ![]() Ջոշուա Համիլտոն ![]() |
30 նոյեմբերի |
Կոստա Ռիկա ![]() |
2 : 0 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Հանդիսական՝ 20 460 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ջիմի Գրանտ ![]() Ռոյ Սաենս ![]() |
2 դեկտեմբերի 18:15 UTC-6 |
![]() |
3 : 1 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Մելվին Լուֆստոկ ![]() Անտոնիո Մարտեն ![]() |
Ուլրիխ Հայնես ![]() |
2 դեկտեմբերի 20:15 UTC-6 |
Գվատեմալա ![]() |
1 : 0 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Մարկո Ֆիոն ![]() |
4 դեկտեմբերի 16:30 UTC-6 |
Նիդերլանդական Անտիլներ ![]() |
2 : 2 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ադալբերտ Տոպենբերգ ![]() |
Խոսե Կրեսպո ![]() Լեոպոլդո Բարբա ![]() |
4 դեկտեմբերի 18:30 UTC-6 |
Գվատեմալա ![]() |
0 : 0 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
4 դեկտեմբերի 20:30 UTC-6 |
Կոստա Ռիկա ![]() |
5 : 0 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Վիկտոր Ռուիս ![]() Վալտեր Էլիսոնդո ![]() |
6 դեկտեմբերի 20:15 UTC-6 |
Նիդերլանդական Անտիլներ ![]() |
2 : 1 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Կառլոս Ռեգալես ![]() Անտոնիո Մարտեն ![]() |
Դևիդ Լարջի ![]() |
7 դեկտեմբերի |
Մեքսիկա ![]() |
0 : 0 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
7 դեկտեմբերի |
Կոստա Ռիկա ![]() |
1 : 1 | ![]() |
Ազգային մարզադաշտ, Սան Խոսե Հանդիսական՝ 28 925 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Վոլֆորդ Վոնս ![]() |
Մարկո Ֆիոն ![]() |
1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն |
---|
![]() Կոստա Ռիկա Երկրորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
|
1 գոլ` |
|
|
|
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշարի «ամենաարժեքավոր խաղացող» հարձակվող Լերոյ ԴեԼեոնը։
Վիկտոր Ռուիսը նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը։ Մրցաշարի «լավագույն դարպասապահ» մրցանակը ստացավ
Էդգար Գոնսալեսը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց
Ջամայկայի հավաքականին։
Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
5 | 4 | 1 | 0 | 13 | 2 | +11 | 9 |
2 | ![]() |
5 | 3 | 2 | 0 | 10 | 2 | +8 | 8 |
3 | ![]() |
5 | 2 | 1 | 2 | 9 | 12 | -3 | 5 |
4-6 | ![]() |
5 | 1 | 2 | 2 | 4 | 5 | -1 | 4 |
![]() |
5 | 1 | 1 | 3 | 4 | 12 | -8 | 3 | |
![]() |
5 | 0 | 1 | 4 | 3 | 10 | -7 | 1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայիթիի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին ընտրական 1-ին զույգում։ Սակայն այն մասին, թե ինչպես պիտի բաշխվեին եզրափակիչ մրցաշարի 4 ուղեգրերը ընտրական զույգերի 5 հաղթողների միջև, RSSSF-ը լռում է։ Այսուհանդերձ, Հայիթիի հավաքականը ժամանակին չհաստատեց մասնակցության հայտը և դուրս մնաց մրցաշարից` վերը նշված խնդիրը ոչ էական դարձնելով։
- ↑ Հանդիպումներում գոլերի հեղինակների և րոպեների մասին պաշտոնական հաշվետվությունների բացակայության պայմաններում օգտագործվել են նաև տվյալներ մամուլից` La Nacion (San José, Costa Rica) պարբերականի 1969 թ. թողարկումների` Google-ի արխիվում տեղակայված նյութեր. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։
- ↑ Օգտագործվել են Մեքսիկայի հավաքականի 1960-1969 թթ. անցկացրած հանդիպումների մասին RSSSF-ի արխիվում տեղակայված նյութեր։
- ↑ Օգտագործվել են 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունում կարիբյան հավաքականների մասին տեղակայված նյութեր. ttfootballhistory.com 1, 2, 3։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- Կոստա Ռիկայի հավաքականը 1969 թ. NORCECA-ում. nacion.com 1 Archived 2011-04-02 at the Wayback Machine., 2 Archived 2010-11-28 at the Wayback Machine. (իսպ.)
- 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության մրցանակները. ttfootballhistory.com (անգլ.)
|