ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1981
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1981 Campeonato de la CONCACAF 1981 | |
|---|---|
| Մրցաշրջանի մանրամասներ | |
| Անցկացման վայր | |
| Քաղաքներ | 1 |
| Մարզադաշտեր | 1 |
| Մրցաշրջանի ժամկետ | նոյեմբերի 1 — նոյեմբերի 22 |
| Մասնակիցներ | 6 |
| Մրցանակային տեղեր | |
| Մրցաշրջանի վիճակագրություն | |
| Հաճախությունը | 473 776 (31 585 խաղում) |
| Խաղեր | 15 |
| Խփված գոլեր | 28 (1.87 գոլ խաղում) |
| Ռմբարկու(ներ) | |
| ← 1977 | |
Ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ութերորդ խաղարկությունը տեղի ունեցավ Հոնդուրասում 1981 թ. նոյեմբերի 1-ից մինչև 22-ը։ Բոլոր հանդիպումները խաղացվել են մայրաքաղաք Տեգուսիգալպայում։ Այս անգամ վեց հավաքականներ մեկ շրջանով մրցությամբ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնի կոչումից բացի խաղարկեցին նաև 1982 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 24 ուղեգրերից ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված երկու ուղեգրերը։
Որակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
|---|---|---|---|
| Հյուսիսամերիկյան զոնա | |||
| 2-րդ | հյուսիսամերիկյան ընտրական զոնայի հաղթող | ||
| 8-րդ | հյուսիսամերիկյան ընտրական զոնայում 2-րդ տեղ | ||
| Կենտրոնամերիկյան զոնա | |||
| 5-րդ | կենտրոնամերիկյան ընտրական զոնայի հաղթող | ||
| 4-րդ | կենտրոնամերիկյան ընտրական զոնայում 2-րդ տեղ | ||
| Կարիբյան զոնա | |||
| 2-րդ | կարիբյան ընտրական զոնայի A խմբի հաղթող | ||
| 6-րդ | կարիբյան ընտրական զոնայի B խմբի հաղթող | ||
Մրցավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տեգուսիգալպա | |||||
| Տիբուրսիո Կարիաս Անդինո մարզադաշտ | |||||
| իսպ.՝ Estadio Tiburcio Carías Andino | |||||
| 35 000 նստատեղ | |||||
Մրցաշարի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարի հիմնական ֆավորիտներ էին համարվում գործող չեմպիոն Մեքսիկայի և կազմակերպիչ երկրի՝ Հոնդուրասի հավաքականները։ Հոնդուրասը կարողացավ հանդես գալ որպես առաջատար. հոնդուրասցիներն առաջին չորս տուրերում տարան երեք հաղթանակ և խաղացին մեկ ոչ ոքի՝ նախօրոք ձևակերպելով իրենց առաջին չեմպիոնությունը մայրցամաքային առաջնության խաղարկություններում և նվաճելով 1982 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված երկու ուղեգրերից մեկը։ Վերջին՝ հինգերորդ տուրից առաջ մեքսիկացիները խփած ու բաց թողած գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ զբաղեցնում էին երկրորդ տեղը՝ ունենալով 4 միավոր։ Նույնքան միավոր էին վաստակել նաև Կանադայի և Սալվադորի ազգային թիմերը։ Այսպիսով, աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի երկրորդ ուղեգրի տերը որոշվելու էր վերջին տուրում։ Որոշիչ հանդիպումներից նախ կայացավ Սալվադորի և Հայիթիի միջև հանդիպումը, որն ավարտվեց սալվադորցիների հաղթանակով 1:0 հաշվով։ Սալվադորին շրջանցելու համար Կանադայի հավաքականին անհրաժեշտ էր ընդամենը հաղթել Կուբայի հետ խաղում, իսկ մեքսիկացիների նկատմամբ առավելությունը պահպանելու համար ցանկալի էր տանել խոշոր հաշվով հաղթանակ, սակայն խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ Վերջին խաղում Մեքսիկային անհրաժեշտ էր հաղթել իր մրցաշարային խնդիները իրագոծախ Հոնդուրասին, սակայն հոնդուրասցիները թույլ չտվեցին Մեքսիկային առավելության հասնել, խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի, և վերջինս զրկվեց աշխարհի առաջնության ուղեգրից՝ մրցաշարում զբաղեցնելով ընդամենը երրորդ տեղը։ Հետաքրքիր է, որ Սալվադորը աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեց մրցաշարի հինգ հանդիպումներում խփելով ընդամենը երկու գոլ և բաց թողնելով մեկը։
Հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակիչ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 5 | 3 | 2 | 0 | 8 | 1 | +7 | 8 | |
| 2 | 5 | 2 | 2 | 1 | 2 | 1 | +1 | 6 | |
| 3 | 5 | 1 | 3 | 1 | 6 | 3 | +3 | 5 | |
| 4 | 5 | 1 | 3 | 1 | 6 | 6 | 0 | 5 | |
| 5 | 5 | 1 | 2 | 2 | 4 | 8 | -4 | 4 | |
| 6 | 5 | 0 | 2 | 3 | 2 | 9 | -7 | 2 |
Հանդիպումների արդյունքները
| 1 նոյեմբերի |
Մեքսիկա |
4 : 0 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 40 909 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Ռիկարդո Կաստրո Ուգո Սանչես Մանուել Մանսո |
Հղում |
| 2 նոյեմբերի |
Կանադա |
1 : 0 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 28 861 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Մայք Ստոյանովիչ |
Հղում |
| 3 նոյեմբերի |
Հոնդուրաս |
4 : 0 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 45 066 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Դավիդ Բուեսո Խորխե Ուրկիա Խոսե Ֆիգերոա |
Հղում |
| 6 նոյեմբերի |
Հայիթի |
1 : 1 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 33 237 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Ժիրալդ Ռոմուլուս |
Հղում | Մայք Ստոյանովիչ |
| 6 նոյեմբերի |
Մեքսիկա |
0 : 1 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 33 237 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում | Էվեր Էռնանդես |
| 8 նոյեմբերի |
Հոնդուրաս |
2 : 0 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 34 694 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Դավիդ Բուեսո Ալան Կոստլի |
Հղում |
| 11 նոյեմբերի |
Սալվադոր |
0 : 0 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 22 629 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում |
| 11 նոյեմբերի |
Մեքսիկա |
1 : 1 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 22 629 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Ուգո Սանչես |
Հղում | Գեբելս Կադե |
| 12 նոյեմբերի |
Հոնդուրաս |
2 : 1 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 39 071 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Կառլոս Կաբալյերո Խոսե Ֆիգերոա |
Հղում | Յան Բրիջ |
| 15 նոյեմբերի |
Հայիթի |
0 : 2 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 20 760 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում | Ֆրանց Մաթիե Ռամոն Նունյես |
| 15 նոյեմբերի |
Մեքսիկա |
1 : 1 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 40 167 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Ռիկարդո Կաստրո |
Հղում | Յան Բրիջ |
| 16 նոյեմբերի |
Հոնդուրաս |
0 : 0 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 40 167 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում |
| 19 նոյեմբերի |
Հայիթի |
0 : 1 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 16 826 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում | Նորբերտո Հուեսո |
| 21 նոյեմբերի |
Կուբա |
2 : 2 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 16 458 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Խորխե Ռոդրիգես Ռամոն Նունյես |
Հղում | Ուեսլի ՄաքԼաուդ Ռոբերտ Յարուշի |
| 22 նոյեմբերի |
Հոնդուրաս |
0 : 0 | Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 39 065 Մրցավար՝ | |
|---|---|---|---|---|
| Հղում |
| 1981 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն |
|---|
Հոնդուրաս Առաջին տիտղոսը |
Հոնդուրասը և
Սալվադորը ստացան 1982 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
Գոլերի հեղինակները
[խմբագրել | խմբագրել կոդը]|
3 գոլ` |
|
2 գոլ` |
|
|
|
1 գոլ` |
|
|
|
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ
Ուգո Սանչեսը։
Մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 5 | 3 | 2 | 0 | 8 | 1 | +7 | 8 | |
| 2 | 5 | 2 | 2 | 1 | 2 | 1 | +1 | 6 | |
| 3 | 5 | 1 | 3 | 1 | 6 | 3 | +3 | 5 | |
| 4-6 | 5 | 1 | 3 | 1 | 6 | 6 | 0 | 5 | |
| 5 | 1 | 2 | 2 | 4 | 8 | -4 | 4 | ||
| 5 | 0 | 2 | 3 | 2 | 9 | -7 | 2 | ||
Նայիր նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- 1981 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- 1982 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու արդյունքները ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-08-22 Wayback Machine (անգլ.)
- 1982 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
| ||||||||||||||||||||||
| ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 1982 (ընտրական մրցաշար) |
| Եվրոպա · Հարավային Ամերիկա · Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա · Աֆրիկա · Ասիա և Օվկիանիա |