Էվեր Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էվեր Էռնանդես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էվեր Ֆրանսիսկո Էռնանդես
Քաղաքացիությունը Flag of El Salvador.svg Սալվադոր
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 11, 1958 (59 տարեկան)
Ծննդավայր Սալվադոր Սանտյագո դե Մարիա, Սալվադոր
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972–1983
1983–1986
1986
Սալվադոր Սանտյագենյո
Սալվադոր ՖԱՍ
Ալյանսա


Ազգային հավաքական
1976–1985 Սալվադոր Սալվադոր 28 (12)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3 հունիսի 2011:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 3 հունիսի 2011

Էվեր Ֆրանսիսկո Էռնանդես (իսպ.՝ Ever Francisco Hernández, դեկտեմբերի 11, 1958, Սանտյագո դե Մարիա, Սալվադոր) 1970-80-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Սալվադորի հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում կայացած 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնանդեսն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Սանտյագենյո» ակումբում, որի հետ Սալվադորի պրիմիեր լիգան հաղթել է 1980 թ.։ Այնուհետև տեղափոխվել է ՖԱՍ, որի կազմում նվաճել է մեկ այլ չեմպիոնական տիտղոս 1984 թ.։ Այս մրցաշրջանում Էռնանդեսմ արժանացավ նաև «լավագույն ռմբարկուի» մրցանակին՝ 17 գոլով։ Կարիերան ավարտել է 28 տարեկանում՝ վերջին մրցաշրջանն անցկացնելով «Ալյանսայում»։

Միջազգային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադորի հավաքականի կազմում 1976-1985 թթ. ընթացքում դարձել է 13 գոլի հեղինակ։ Էռնանդեսը հերոս դարձավ 1982 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Մեքսիկայի հավաքականի դարպասն ուղարկած պատմական գոլի շնորհիվ։ Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում մասնակցել է Հունգարիայի դեմ հանդիպմանը, որում սալվադորցիները խայտառակ պարտություն կրեցին 1։10 հաշվով։ Ընդհանուր առմամբ Էռնանդեսը մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական 11 հանդիպումների։

Ֆուտբոլային կարիերայից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո 1991 թ. Էռնանդեսը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ և սկսեց զբաղվել ավտոմեքենաների վաճառքով։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]