2009 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ և գործող չեմպիոն Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Կանադան։ Կենտրոնամերիկյան զոնայում հինգ ուղեգրեր խաղարկվեցին UNCAF-ի ազգերի գավաթի 2009 թ. խաղարկության արդյունքներով։ Կարիբյան զոնայում չորս ուղեգրեր խաղարկվեցին կարիբյան գավաթի 2008 թ. խաղարկության արդյունքներով։
↑Մրցաշարից առաջ Կուբայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարեց, որ չի կարող մրցունակ թիմ ուղարկել ոսկե գավաթի խաղարկությանը, և ԿՈՆԿԱԿԱՖ-ին ներկայացրեց մրցաշարից հրաժարվելու դիմում։ Կարիբյան ֆուտբոլային միության և ԿՈՆԿԱԿԱՖ-ի կայացրած որոշմամբ նրան փոխարինեց 2008 թ. կարիբյան գավաթում 5-րդ ցուցանիշը վաստակած Հայիթիի հավաքականը։ 1, 2