ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1993
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1993 անգլ.՝ CONCACAF Gold Cup 1993 իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF 1993 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ Մեքսիկա |
Քաղաքներ | 2 |
Մարզադաշտեր | 2 |
Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 10 — հուլիսի 25 |
Մասնակիցներ | 8 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Մեքսիկա |
Փոխչեմպիոն | Միացյալ Նահանգներ |
Երրորդ տեղ | Կոստա Ռիկա Ճամայկա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 930 300 (58 144 խաղում) |
Խաղեր | 16 |
Խփված գոլեր | 54 (3.38 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Զագե (11 գոլ) |
Լավագույն խաղացող | Ռամոն Ռամիրես |
← 1991 1996 → |
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության երկրորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993 թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի` չորսական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1995 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու իրավունք։
Որակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
Միացյալ Նահանգներ | 4-րդ | կազմակերպիչ երկիր | |
Մեքսիկա | 10-րդ | կազմակերպիչ երկիր | |
Կանադա | 5-րդ | ավտոմատ կերպով | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
Հոնդուրաս | 8-րդ | 1993 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող | |
Կոստա Ռիկա | 8-րդ | 1993 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ | |
Պանամա | 2-րդ | 1993 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ | |
Կարիբյան զոնա | |||
Մարտինիկա | 1-ին | 1993 թ. կարիբյան գավաթի հաղթող | |
Ճամայկա | 4-րդ | 1993 թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ |
Մրցավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխիկո Մեքսիկա |
Դալաս Միացյալ Նահանգներ |
|
Ացտեկա մարզադաշտ | Քոթոն Բոուլ մարզադաշտ | |
իսպ.՝ Estadio Azteca | անգլ.՝ Cotton Bowl | |
105 000 նստատեղ | 92 000 նստատեղ | |
Մրցաշարի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]A խմբում կանխատեսելիորեն հաղթեց Միացյալ Նահանգների հավաքականը, հաղթելով երեք մրցակիցներին էլ։ Խմբում երկրորդ տեղի համար պայքարը անցավ Ճամայկայի և Հոնդուրասի ազգային թիմերի միջև։ Նրանց միջև հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ ճամայկացիների օգտին, և վերջիններս նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր։ Պանաման զբաղեցրեց խմբում վերջին տեղը։
B խմբի ֆավորիտներ Մեքսիկան և Կոստա Ռիկան հաստատեցին իրենց կարգավիճակը, և նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր։ Հատկապես տպավորիչ էր մեքսիկացիների ելույթը. նրանք նախ ջախջախիչ պարտության մատնեցին մրցաշարի նորեկ Մարտինիկայի հավաքականին 9:0 հաշվով, ապա 1:1 հաշվով ոչ ոքի խաղացին կոստառիկացիների հետ, իսկ վերջին խաղում 8:0 հաշվով ջախջախեցին մեկ այլ հավաքականի՝ Կանադային, և արդյունքում խմբում գրավեցին առաջին տեղը։
Փլեյ-օֆֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսաեզրափակչի առաջին զույգի դիմակայությունը անցավ լարված և համառ պայքարում։ Միացյալ Նահանգների հավաքականը միայն լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ կարողացան առավելության հասնել Կոստա Ռիկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչի մյուս զույգում ամեն ինչ շատ ավելի պարզ էր. Մեքսիկան պարզապես ջախջախեց Ճամայկայի ազգային թիմին 6:1 հաշվով։ Կիսաեզրափակչում պարտվողները անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար։ Կոստառիկացիների և ճամայկացիների միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար չանցկացվեց։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի որոշմամբ Կոստա Ռիկայի և Ճամայկայի հավաքականները կիսեցին մրցաշարում երրորդ տեղը, և երկու թիմերին էլ շնորհվեցին բրոնզե մեդալներ։
Եզրափակչում ֆավորիտ էր համարվում Մեքսիկայի հավաքականը, որը մինչ այդ տպավորիչ հաղթանակների հեղինակ էր դարձել։ Միացյալ Նահանգների հնարավորությունները ավելի համեստ էին գնահատվում։ Եզրափակիչ հանդիպումն անցավ մեքսիկացիների բացարձակ առավելությամբ. նրանք հեղինակեցին ևս մեկ խոշոր հաշվով հաղթանակ՝ հաղթելով ամերիկացիներին 4:0 հաշվով։ Այսպիսով, Մեքսիկան նվաճեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի չորրորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան 1995 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու իրավունք։
Հանդիպումներ[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբ A
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Նահանգներ | 3 | 3 | 0 | 0 | 4 | 1 | +3 | 6 |
2 | Ճամայկա | 3 | 1 | 1 | 1 | 4 | 3 | +1 | 3 |
3 | Հոնդուրաս | 3 | 1 | 0 | 2 | 6 | 5 | +1 | 2 |
4 | Պանամա | 3 | 0 | 1 | 2 | 3 | 8 | -5 | 1 |
Հանդիպումների արդյունքները
10 հուլիսի 16:00 UTC-5 |
Հոնդուրաս | 5 : 1 | Պանամա | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 11 642 Մրցավար՝ Ռոդրիգո Բադիլյա |
---|---|---|---|---|
Ջովանի Գայլե 25' Էդուարդո Բենետ 51', 69' (11մ), 82' (11մ) Ալեքս Պինեդա Չակոն 54' |
Հաշվետվություն | Խեսուս Խուլիո 29' |
10 հուլիսի 20:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ | 1 : 0 | Ճամայկա | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 11 642 Մրցավար՝ Բեռնի Ուլյոա |
---|---|---|---|---|
Էրիկ Վինալդա 67' | Հաշվետվություն |
14 հուլիսի 12:00 UTC-5 |
Ճամայկա | 3 : 1 | Հոնդուրաս | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 13 771 Մրցավար՝ Արտուրո Բրիսիո Կարտեր |
---|---|---|---|---|
Դևոն Ջարետ 28' Փոլ Դևիս 48' Ուոլթեր Բոյդ 77' |
Հաշվետվություն | Էդուարդո Բենետ 19' (11մ) |
14 հուլիսի 14:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ | 2 : 1 | Պանամա | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 13 771 Մրցավար՝ Ռոբերտո Պարիսիուս |
---|---|---|---|---|
Էրիկ Վինալդա 68' Թոմաս Դուլի 74' |
Հաշվետվություն | Պերսիվալ Պիգոտ 32' |
17 հուլիսի 12:00 UTC-5 |
Ճամայկա | 1 : 1 | Պանամա | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 18 527 Մրցավար՝ Անտոնիո Մառուֆո |
---|---|---|---|---|
Փոլ Դևիս 76' | Հաշվետվություն | Վիկտոր Մենդիետա 50' (11մ) |
17 հուլիսի 14:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ | 1 : 0 | Հոնդուրաս | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 18 527 Մրցավար՝ Ռոբերտ Սոութել |
---|---|---|---|---|
Ալեքսի Լալաս 29' | Հաշվետվություն |
Խումբ B
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 3 | 2 | 1 | 0 | 18 | 1 | +17 | 5 |
2 | Կոստա Ռիկա | 3 | 1 | 2 | 0 | 5 | 3 | +2 | 4 |
3 | Կանադա | 3 | 0 | 2 | 1 | 3 | 11 | -8 | 2 |
4 | Մարտինիկա | 3 | 0 | 1 | 2 | 3 | 14 | -11 | 1 |
Հանդիպումների արդյունքները
11 հուլիսի 12:00 UTC-5 |
Կանադա | 1 : 1 | Կոստա Ռիկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 48 000 Մրցավար՝ Մարկ Ֆորդե |
---|---|---|---|---|
Նիք Դասովիչ 43' | Հաշվետվություն | Ռոյ Մայերս 81' |
11 հուլիսի 14:00 UTC-5 |
Մեքսիկա | 9 : 0 | Մարտինիկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 48 000 Մրցավար՝ Խոսե Ալվարադո |
---|---|---|---|---|
Զագե 10', 21', 40', 52', 81', 84', 90' Ռամոն Ռամիրես 42' Խուան Էռնանդես 90+1' |
Հաշվետվություն |
15 հուլիսի 12:00 UTC-5 |
Կանադա | 2 : 2 | Մարտինիկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 80 000 Մրցավար՝ Արխելիո Սաբիլյոն |
---|---|---|---|---|
Ջեֆ Օնգեր 25' Ալեքս Բանբերի 43' |
Հաշվետվություն | Ժորժ Գերտրուդ 53' Թիերի Ֆոնդելո 86' |
15 հուլիսի 14:00 UTC-5 |
Մեքսիկա | 1 : 1 | Կոստա Ռիկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 80 000 Մրցավար՝ Ռամեշ Ռամդան |
---|---|---|---|---|
Խավիեր Դելգադո 74' (ի.գ.)[2] | Հաշվետվություն | Խուան Կայասո 31' |
18 հուլիսի 12:00 UTC-5 |
Կոստա Ռիկա | 3 : 1 | Մարտինիկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 100 000 Մրցավար՝ Մեջիդ Ջեյ |
---|---|---|---|---|
Ռոյ Մայերս 27' Խուան Կայասո 69', 85' |
Հաշվետվություն | Թիերի Թինմար 60' (11մ) |
18 հուլիսի 14:00 UTC-5 |
Մեքսիկա | 8 : 0 | Կանադա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 100 000 Մրցավար՝ Ռաուլ Դոմինգես |
---|---|---|---|---|
Խորխե Ռոդրիգես 4', 67' Օկտավիո Մորա 24', 31' Զագե 34', 38' Լուիս Սալվադոր 82', 85' |
Հաշվետվություն |
Փլեյ-օֆֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
21 հուլիսի - Դալաս (ԼԺՀ) | |||||||
Միացյալ Նահանգներ | 1 | ||||||
Կոստա Ռիկա | 0 | ||||||
25 հուլիսի - Մեխիկո | |||||||
Միացյալ Նահանգներ | 0 | ||||||
Մեքսիկա | 4 | ||||||
Հանդիպում 3-րդ տեղի համար | |||||||
22 հուլիսի - Մեխիկո | 25 հուլիսի - Մեխիկո (ԼԺՀ) | ||||||
Մեքսիկա | 6 | Կոստա Ռիկա | 1 | ||||
Ճամայկա | 1 | Ճամայկա | 1 |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]21 հուլիսի 12:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ | 1 : 0 ԼԺՀ (0:0) | Կոստա Ռիկա | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 14 826 Մրցավար՝ Ռամեշ Ռամդան |
---|---|---|---|---|
Կլե Կույման 103' | Հաշվետվություն |
22 հուլիսի 12:00 UTC-5 |
Մեքսիկա | 6 : 1 | Ճամայկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 110 000 Մրցավար՝ Խուան Էսկոբար |
---|---|---|---|---|
Լուիս Սալվադոր 9', 18', 34' Օկտավիո Մորա 14' Զագե 50' Իգնասիո Ամբրիս 55' |
Հաշվետվություն | Հեկտոր Ռայթ 17' |
Հանդիպում 3-րդ տեղի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]25 հուլիսի 12:00 UTC-5 |
Կոստա Ռիկա | 1 : 1 ԼԺՀ (1:1)[3] | Ճամայկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 130 800 Մրցավար՝ Մարկ Ֆորդե |
---|---|---|---|---|
Ֆլոյդ Գատրի 10' | Հաշվետվություն | Դևոն Ջարետ 90' |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]25 հուլիսի 14:30 UTC-5 |
Միացյալ Նահանգներ | 0 : 4 | Մեքսիկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 130 800 Մրցավար՝ Ռոբերտ Սոութել |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Իգնասիո Ամբրիս 12' Դեսմոնդ Արմսթրոնգ 31' (ի.գ.) Զագե 71' Գիլյերմո Կանտու 80' |
1993 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
---|
Մեքսիկա Չորրորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները
[խմբագրել | խմբագրել կոդը]
11 գոլ` |
5 գոլ` |
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան Ռամոն Ռամիրեսը։ Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու Զագեն ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
Մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 5 | 4 | 1 | 0 | 28 | 2 | +26 | 9 |
2 | Միացյալ Նահանգներ | 5 | 4 | 0 | 1 | 5 | 5 | 0 | 8 |
3-4 | Կոստա Ռիկա | 5 | 1 | 3 | 1 | 6 | 5 | +1 | 5 |
Ճամայկա | 5 | 1 | 2 | 2 | 6 | 10 | -4 | 4 | |
5-8 | Հոնդուրաս | 3 | 1 | 0 | 2 | 6 | 5 | +1 | 2 |
Կանադա | 3 | 0 | 2 | 1 | 3 | 11 | -8 | 2 | |
Պանամա | 3 | 0 | 1 | 2 | 3 | 8 | -5 | 1 | |
Մարտինիկա | 3 | 0 | 1 | 2 | 3 | 14 | -11 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հանդիպումների պաշտոնական հաշվետվությունների բացակայության պայմաններում որպես առաջնային օգտագործվել են footballzz.com (անգլ.) կայքի տվյալները։
- ↑ RSSSF-ը կարծիք է հայտնում, որ ինքնագոլի փոխարեն գոլը հեղինակել է Զագեն։
- ↑ RSSSF-ը հայտնում է, որ Կոստա Ռիկայի և Ճամայկայի հավաքականները կիսեցին մրցաշարում երրորդ տեղը, և երկու թիմերին էլ շնորհվեցին բրոնզե մեդալներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. footballzz.com, worldfootball.net (անգլ.)
- 1993 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
|