Մարկ Ֆորդե
Մարկ Ֆորդե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1964 (58 տարեկան) |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Մարկ Ֆորդեն (անգլ.՝ Mark Forde, ծնվել է 1960 թ. հոկտեմբերի 3-ին) բարբադոսցի ֆուտբոլային մրցավար է, միջազգային հանդիպումներ է վարել 1993-2008 թթ․ ընթացքում։ Միջազգային կարիերան ավարտել է 2009 թ․, երբ լրացավ նրա 45-ամյակը։ 2010 թ.-ից Բարբադոսի ֆուտբոլային մրցավարական ասոցիացիայի նախագահն է։
Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել աշխարհի առաջնության
- 1998 թ․ խաղարկության ընտրական մրցաշարի
- «Դոմինիկա-Անտիգու և Բարբուդա» (3-3),
- «Սենտ Քիթս և Նևիս-Սենտ Վինսենթ և Գրենադիններ» (2-2),
- «Տրինիդադ և Տոբագո-Գվատեմալա» (1-1),
- «Տրինիդադ և Տոբագո-Միացյալ Նահանգներ» (0-1),
- 2002 թ․ խաղարկության ընտրական մրցաշարի
- «Ամերիկյան Վիրջինյան կղզիներ-Սենտ Վինսենթ և Գրենադիններ» (1-5),
- «Բահամյան կղզիներ-Հայիթի» (0-4),
- «Սենտ Վինսենթ և Գրենադիններ-Անտիգուա և Բարբուդա» (4-0),
- 2006 թ․ խաղարկության ընտրական մրցաշարի
- «Դոմինիկա-Բահամյան կղզիներ» (1-1),
- 2010 թ․ խաղարկության ընտրական մրցաշարի
- «Սենտ Լյուսիա-Թյորքս և Կայկոս» (2-0) հանդիպումների ժամանակ։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում վարել է 2 հանդիպում՝ 1993 թ. խաղարկության «Կանադա-Կոստա Ռիկա» (1-1) և «Ճամայկա-Կոստա Ռիկա» (1-1) հանդիպումները։
Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել նաև կարբյան գավաթի խաղարկություններում, ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարերի որակավորման փուլերում, ինչպես նաև ազգային հավաքականների ընկերական հանդիպումների ժամանակ։
Ակտիվ մրցավարական կարիերա է անցկացրել ակումբային հանդիպումների մակարդակով, մեծ քանակությամբ հանդիպումներ է դատել ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի խաղարկություններում։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Mark Forde»։ World Referee։ Վերցված է 2015-09-21
- «Mark Forde»։ footballzz.com։ Վերցված է 2015-09-21
- «Mark Forde»։ footballdatabase.eu։ Վերցված է 2015-09-21
- «Mark Forde»։ worldfootball.net։ Վերցված է 2015-09-21
- «Mark Forde»։ eu-football.info։ Վերցված է 2015-09-21