ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անգլ.՝ CONCACAF Gold Cup իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF | |
---|---|
![]() | |
Ֆուտբոլային ասոցիացիա | ԿՈՆԿԱԿԱՖ |
Հիմնվել է | 1963 |
![]() |
![]() |
Ամենատիտղոսավոր թիմ | ![]() |
Պաշտոնական կայք | goldcup.org, concacaf.com |
![]() |
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը (անգլ.՝ CONCACAF Gold Cup, իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF) հանդիսանում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր տեղական մրցաշարը։ Ոսկե գավաթի խաղարկության հաղթողը ճանաչվում է որպես Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոն և, եթե խաղարկության տարեթիվը չի համընկնում կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տարվա հետ, ստանում է նրան մասնակցելու իրավունք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ձևավորումը (1961 թ.) գոյություն ունեին երկու ինքնուրույն կոնֆեդերացիաներ՝ 1938 թ. հիմնված Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և 1946 թ. հիմնված Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF), որոնցից յուրաքանչյուրն անց էր կացնում իր առաջնությունը։ Այսպես, 1941-1961 թթ. ընթացքում անցկացված CCCF-ի 10 առաջնություններից յոթում հաղթել էր Կոստա Ռիկան, մեկական անգամ՝ Սալվադորը, Պանաման, Հայիթին, իսկ NAFC-ի երկու առաջնություններում էլ (1947 և 1949 թթ.) հաղթել էր Մեքսիկան։
1963 թ. ԿՈՆԱԿԱԿԱՖ-ը Սալվադորում անցկացրեց իր առաջին միասնական մրցաշարը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (իսպ.՝ Campeonato de Naciones de la CONCACAF) անվան տակ։ Մրցաշարն անց էր կացվում երկու տարին մեկ անգամ։ 1963-1971 թթ. խաղարկությունների արդյունքում երկուական անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Կոստա Ռիկան (1963, 1969 թթ.) և Մեքսիկան (1965, 1971 թթ.), մեկ անգամ էլ՝ Գվատեմալան (1967 թ.)։
1973 թ.-ից սկսած մրցաշարը սկսեց կատարել նաև աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի զոնայի ընտրական մրցաշարի դեր։ Նման նշանակությամբ տեղի ունեցան մրցաշարի ևս 4 խաղարկություններ, ընդ որում 1985 և 1989 թթ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը պաշտոնապես չանցկացվեց, և ընտրական մրցաշարի հաղթողը հայտարարվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն։ Այդ խաղարկությունների արդյունքում աշխարհի առաջնության ուղեգրեր նվաճեցին չեմպիոններ Հայիթիի (1973 թ.), Մեքսիկայի (1977 թ.), Հոնդուրասի (1981 թ.), Կանադայի (1985 թ.), Կոստա Ռիկայի (1989 թ.) և փոխչեմպիոններ Սալվադորի (1981 թ.), Միացյալ Նահանգների (1989 թ.) հավաքականները։
1991 թ. առաջնությունը վերածնվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Մրցաշարի նորագույն պատմության 13 մրցաշրջանները անց կացան Մեքսիկայի և Միացյալ Նահանգների վիթխարի առավելությամբ, որոնք նվաճեցին համապատասխանաբար յոթ (1993, 1996, 1998, 2003, 2009, 2011, 2015 թթ.) և հինգ (1991, 2002, 2005, 2007, 2013 թթ.) չեմպիոնական տիտղոսներ, և միայն մեկ անգամ մրցաշարում հաղթեց մեկ այլ թիմ՝ 2000 թ. Կանադան։ Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգներում (1993 և 2003 թթ., Մեքսիկայի հետ համատեղ) անց են կացվել ոսկե գավաթի բոլոր խաղարկությունները։ Հետաքրքրական է նաև, որ 1996-2005 թ. խաղարկություններին մասնակցեցին հյուր-թիմեր Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Ասիայից։
Ձևաչափ և որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակիչ մրցաշարին մասնակցում է 12 հավաքական։ 2005 թ.-ից գործող ձևաչափի համաձայն չորսական հավաքականներից կազմված երեք խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած թիմերից երկու լավագույնները, պայքարը շարունակում են փլեյ-օֆֆում, որը սկսվում է քառորդ եզրափակիչներից։ Երրորդ տեղի համար հանդիպում չի անցկացվում և կիսաեզրափակչում դուրս մնացած թիմերը կիսում են երրորդ տեղը։
Հյուսիսամերիկյան զոնայից ավտոմատ կերպով որակավորվում են երեք հավաքականներն էլ։
Կենտրոնամերիկյան զոնայում չորս ուղեգրեր են խաղարկվում կենտրոնամերիկյան գավաթի արդյունքներով։
Կարիբյան զոնայում չորս ուղեգրեր են խաղարկվում կարիբյան գավաթի արդյունքներով։
Եվս մեկ ուղեգիր խաղարկում են կենտրոնամերիկյան գավաթում 5-րդ տեղ և կարիբյան գավաթում 5-րդ տեղ զբաղեցրած հավաքականները։
Խաղարկությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Տարի | Անցկացման վայրը | Մրցաշարային աղյուսակ | ||||
Չեմպիոն | Փոխչեմպիոն | Երրորդ տեղ | Չորրորդ տեղ | |||
1963 Մանրամասն |
![]() |
![]() Կոստա Ռիկա |
![]() Սալվադոր |
![]() Հոլանդական Անտիլներ |
![]() Հոնդուրաս | |
1965 Մանրամասն |
![]() |
![]() Մեքսիկա |
![]() Գվատեմալա |
![]() Կոստա Ռիկա |
![]() Սալվադոր | |
1967 Մանրամասն |
![]() |
![]() Գվատեմալա |
![]() Մեքսիկա |
![]() Հոնդուրաս |
![]() Տրինիդադ և Տոբագո | |
1969 Մանրամասն |
![]() |
![]() Կոստա Ռիկա |
![]() Գվատեմալա |
![]() Հոլանդական Անտիլներ |
![]() Մեքսիկա | |
1971 Մանրամասն |
![]() |
![]() Մեքսիկա |
![]() Հայիթի |
![]() Կոստա Ռիկա |
![]() Կուբա | |
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում | ||||||
1973 Մանրամասն |
![]() |
![]() Հայիթի |
![]() Տրինիդադ և Տոբագո |
![]() Մեքսիկա |
![]() Հոնդուրաս | |
1977 Մանրամասն |
![]() |
![]() Մեքսիկա |
![]() Հայիթի |
![]() Սալվադոր |
![]() Կանադա | |
1981 Մանրամասն |
![]() |
![]() Հոնդուրաս |
![]() Սալվադոր |
![]() Մեքսիկա |
![]() Կանադա | |
1985 Մանրամասն |
ԿՈՆԿԱԿԱՖ, առանց ֆիքսված մրցավայրի |
![]() Կանադա |
![]() Հոնդուրաս |
![]() Կոստա Ռիկա |
![]() Սալվադոր | |
1989 Մանրամասն |
ԿՈՆԿԱԿԱՖ, առանց ֆիքսված մրցավայրի |
![]() Կոստա Ռիկա |
![]() Միացյալ Նահանգներ |
![]() Տրինիդադ և Տոբագո |
![]() Գվատեմալա |
Շեղատառով նշված են մրցաշարին հրավիրված թիմերը այլ կոնֆեդերացիաներից:
Թիմերի տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու մայրցամաքային առաջնության բոլոր խաղարկությունների արդյունքում մրցանակային տեղեր են զբաղեցրել 16 ազգային հավաքականներ, ընդ որում ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ժամանակաշրջանի մրցանակակիրների թիվը 10 է, իսկ ոսկե գավաթի խաղարկության ժամանակաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրել են 12 հավաքականներ։ Չեմպիոնական տիտղոսների թվով միանձնյա առաջատար դիրքում է Մեքսիկայի հավաքականը (տասը տիտղոսը)։ Նրան են հաջորդում Միացյալ Նահանգները և Կոստա Ռիկան (համապատասխանաբար վեց և երեք տիտղոս)։ Հետաքրքրական է, որ մրցաշարի նորագույն շրջանի 14 խաղարկությունների (1991-2017 թթ.) եզրափակիչներին ամենից շատ մասնակցել է Միացյալ Նահանգները՝ տասը անգամ, իսկ Մեքսիկան՝ ութ անգամ. այսուհանդերձ վերջինս ոսկե գավաթի մեկ չեմպիոնական տիտղոս ավելի է նվաճել։
Թիմ | Չեմպիոն | Փոխչեմպիոն | Երրորդ տեղ |
---|---|---|---|
![]() |
10 (1965, 1971, 1977, 1993, 1996, 1998, 2003, 2009, 2011, 2015) | 2 (1967, 2007) | 5 (1973, 1981, 1991, 2013*, 2017*) |
![]() |
6 (1991, 2002, 2005, 2007, 2013, 2017) | 5 (1989, 1993, 1998, 2009, 2011) | 2 (1996, 2003) |
![]() |
3 (1963, 1969, 1989) | 1 (2002) | 6 (1965, 1971, 1985, 1993♦, 2009*, 2017*) |
![]() |
2 (1985, 2000) | – | 2 (2002, 2007*) |
![]() |
1 (1981) | 2 (1985, 1991) | 5 (1967, 2005*, 2009*, 2011*, 2013*) |
![]() |
1 (1967) | 2 (1965, 1969) | – |
![]() |
1 (1973) | 2 (1971, 1977) | – |
![]() |
– | 2 (2005, 2013) | 2 (2011*, 2015) |
![]() |
– | 2 (2015, 2017) | 1 (1993♦) |
![]() |
– | 2 (1996, 2003) | 1 (1998) |
![]() |
– | 2 (1963, 1981) | 1 (1977) |
![]() |
– | 1 (1973) | 2 (1989, 2000*) |
![]() |
– | 1 (2000) | 1 (2005*) |
![]() |
– | – | 2 (1963, 1969) |
![]() |
– | – | 1 (2007*) |
![]() |
– | – | 1 (2000*) |
♦ Երրորդ տեղի համար հանդիպումն ավարտվեց թիմերի միջև ոչ ոքիով, և նրանք կիսեցին երրորդ տեղը:
* Երրորդ տեղի համար հանդիպում տեղի չի ունեցել, և թիմերը կիսեցին երրորդ տեղը:
Շեղատառով նշված են մրցաշարին հրավիրված թիմերը այլ կոնֆեդերացիաներից:
Թիմերի մասնակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի մայրցամաքային առաջնության եզրափակիչ մրցաշարի 25 խաղարկություններին մասնակցել են 29 ազգային հավաքականներ, որոնցից վեցը հանդիսանում են այլ կոնֆեդերացիաների անդամներ։
Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի 19 խաղարկություններ հյուրընկալվել են ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ ութ երկրներում, իսկ մրցաշարի երկու խաղարկություններ (1985 և 1989 թթ.) չեն ունեցել կազմակերպիչ երկիր։ Ընդհանուր առմամբ 1963-2011 թթ. ընթացքում եզրափակիչ մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած 389 հանդիպումները անց են կացվել 9 երկրների 42 քաղաքների 48 մարզադաշտերում (որից ԱՄՆ-ում՝ 28 մարզադաշտեր 26 քաղաքներում[2])։
Գոլերի հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի 21 խաղարկությունների 389 հանդիպումների արդյունքում խփվել է 1063 գոլ (միջինը ավելի քան 50 գոլ խաղարկությունում)։ Հետաքրքիր է, որ Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Միացյալ Նահանգների և Հոնդուրասի հավաքականների հաշվին ընդհանուր առմամբ գրանցված է մրցաշարի բոլոր գոլերի կեսից ավելին (553 գոլ)։ Պետք է նշել նաև, որ 1967 և 1971 թթ. խաղարկությունների 3 հանդիպումներում 7 գոլերի հեղինակները հայտնի չեն։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունների արդյունքներով ԿՈՆԿԱԿԱՖ-ը սահմանել է մրցանակներ մրցաշարի լավագույն խաղացողի, լավագույն ռմբարկուի, լավագույն դարպասապահի և «ֆեյր փլեյի» լավագույն ցուցանիշը ունեցող թիմի համար։
Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը և ոսկե գավաթը բնորոշվում է վիճակագրական տվյալների բավական թույլ բազայով, որովհետև հատկապես 1963-1971 թթ. խաղարկությունների տեխնիկական հաշվետվությունները խիստ սահմանափակ են։ Վիճակագրական տվյալների հիման վրա ռեկորդների առանձնացման համար լրացուցիչ ժամանակի արդյունքում ավարտված հանդիպումները հաշված են որպես հաղթանակ և պարտություն, 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում ավարտված հանդիպումները՝ ոչ ոքի։
Ծանոթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կյուրասաոյի 1963-1973 թթ. մասնակցությունները ԿՈՆԿԱԿԱՖ-ի մայրցամաքային առաջնությանը վերաբերում են նախկին Հոլանդական Անտիլների (Նիդերլանդական Անտիլյան կղզիներ) հավաքականին։
- ↑ Քաղաքների թվի վերաբերյալ կարող են նշվել այլ տվյալներ` ելնելով այն բանից, որ քաղաքների մի մասը տեղակայված է Լոս Անջելեսի և Նյու Յորքի ագլոմերացիաների սահմաններում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1, 2 Archived 2012-12-31 at the Wayback Machine., worldfootball.net, RSSSF-ի արխիվ (անգլ.), mediotiempo.com (իսպ.), arquivodosmundiais.com (պորտ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք(չաշխատող հղում) (անգլ.)
- Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնությունները; RSSSF-ի արխիվ (անգլ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք 1, 2, 3, 4, 5, RSSSF-ի արխիվ 1, 2, 3, 4, 5 (անգլ.)
|
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |