ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FIFA Confederations Cup
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
Ֆուտբոլային ասոցիացիա ՖԻՖԱ
Հիմնվել է 1992
Ակումբների քանակ 8
Ներկայիս չեմպիոն Գերմանիա Գերմանիա (1-ին տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Բրազիլիա Բրազիլիա (4 տիտղոս)
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք


ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ (անգլ.՝ FIFA Confederations Cup), միջազգային ֆուտբոլային առաջնություն ազգային հավաքականների համար, որն անցկացվում է չորս տարին մեկ։ Առաջնությանը մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը։

2005 թվականից սկսած առաջնությունը անցկացվում է հաջորդ աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրում՝ որպես ավելի մեծ առաջնության անցկացման փորձ։ Այնուամենայնիվ, 2021 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը կտեղափոխվի 2022 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր Կատարից այլ ասիական երկիր, քանի որ անցկացման ամիսներին՝ հունիսին և հուլիսին Կատարում շատ շոգ է[1][2]։

Ներկայիս չեմպիոնը Գերմանիան է, որը հաղթել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Չիլիին։

Պատմություն և մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնությունը ի սկզբանե կազմակերպվում ու անցկացվում էր Սաուդյան Արաբիայում և կոչվում էր Ֆահդ թագավորի գավաթ։ Այն անցկացվել է 1992 և 1995 թվականներին, և այդ խաղարկություններին մասնակցել են Սաուդյան Արաբիայի հավաքականը և մի քանի մայրցամաքային չեմպիոններ։ 1997 թվականին ՖԻՖԱ-ն ստանձնեց առաջնության անցկացման կազմակերպումը և մրցաշարը վերանվանեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ։ Առաջնությունն սկսեց անցկացվել երկու տարին մեկ։

2005 թվականից Կոնֆեդերացիաների գավաթը սկսեց անցկացվել չորս տարին մեկ՝ աշխարհի առաջնության նախորդ տարում, իսկ մրցաշարն ընդունում էր աշխարհի առաջնության հյուրընկալող երկիրը։

Ընդհանրապես, Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը։ Եթե ինչ-որ երկիր համապատասխանում է կրիտերիաներից մեկից ավելիին (ինչպես Ֆրանսիան 2001 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին՝ որպես աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), ապա առաջնությանը մասնակցում է համապատասխան մայրցամաքային առաջնությանը երկրորդ տեղ գրաված թիմը։

Երեք դեպքերում ազգային թիմերը հրաժարվել են Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցությունից։ 1997 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելուց հրաժարվեց ԵՎՐՈ 1996-ի չեմպիոն Գերմանիան, և նրան փոխարինեց ԵՎՐՈ 1996-ի փոխչեմպիոն Չեխիայի հավաքականը։ 1998 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիան հրաժարվեց մասնակցել 1999 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին և փոխարինվեց 1998 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Բրազիլիայի կողմից՝ մրցաշարին մասնակցելու հնարավորություն ընձեռնելով 1997 թվականի Ամերիկայի գավաթի փոխչեմպիոն Բոլիվիայի հավաքականին։ 2003 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելուց հաջորդաբար հրաժարվեցին ԵՎՐՈ 2000-ի փոխչեմպիոն Իտալին և 2002 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գերմանիան, և մրցաշարին մասնակցելու հրավեր ստացավ 2002 թվականի աշխարհի առաջնությանը երրորդ տեղ զբաղեցրած Թուրքիայի հավաքականը։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնությունը կազմված է չորսական թիմերից բաղկացած երկու խմբից։ Ամեն խմբում թիմերը խաղում են շրջանաձև համակարգով, այսինքն՝ ամեն թիմ մեկական հանդիպում է անցկացնում խմբի մյուս երեք թիմերի հետ։ Նույն կոնֆեդերացիայի երկրների հավաքականները չեն կարող նույն խմբում լինել, բացի այն դեպքից երբ մրցաշարին մասնակցում է երեք թիմ նույն կոնֆեդերացիայից, ինչպես 2017 թվականի խաղարկության ժամանակ, երբ առաջնությանը մասնակցում էին հյուրընկալող երկիր Ռուսաստանը, աշխարհի չեմպիոն Գերմանիան և Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան։

Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը խաղում են կիսաեզրափակչում։ Խմբի հաղթողը խաղում է մյուս խմբի երկրորդ տեղի հետ։ Խմբային փուլի որակավորման կանոնները հետևյալն են.

1) Միավորներ

2) Գոլերի տարբերություն

3) Խփած գոլեր

Եթե 2 կամ ավելի թիմ հավասար են վերը նշված 3 կրիտերիաներով, ապա նրանց տեղերը որոշվում են հետևյալ կերպ.

4) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում վաստակած միավորներով

5) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում գոլերի տարբերություն

6) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում խփած գոլեր

7) Արդար խաղի միավորներ

  • առաջին դեղին քարտ. բացասական 1 միավոր
  • երկրորդ դեղին քարտ (կարմիր քարտ). բացասական 3 միավոր
  • ուղիղ կարմիր քարտ. բացասական 4 միավոր
  • դեղին քարտ և ուղիղ կարմիր քարտ. բացասական 5 միավոր

8) Վիճակահանություն ՖԻՖԱ-ի կազմակերպչական կոմիտեի կողմից

Կիսաեզրափակչի հաղթողները խաղում են եզրափակչում, իսկ պարտվողները՝ երրորդ տեղի համար խաղում։ Փլեյ-օֆֆում ոչ ոքիի դեպքում թիմերը խաղում են լրացուցիչ ժամանակում, որը կազմված է 15-րոպեանոց երկու խաղակեսերից։ Եթե լրացուցիչ ժամանակից հետո հաղթողը չի որոշվում, թիմերը անցկացնում են հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆեդերացիաների գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին երկու առաջնությունները կրում էին Ֆահդ թագավորի գավաթ անվանումը։ Հետագայում ՖԻՖԱ-ն ճանաչեց դրանք որպես Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություններ[3]։

Տարի Անցկացման վայրը Չեմպիոն Հաշիվ Փոխչեմպիոն Երրորդ տեղ Հաշիվ Չորրորդ տեղ Թիմերի քանակ
1992

Մանրամասն

Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Արգենտինա Արգենտինա 3 : 1 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 5 : 2 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 4
1995 Մանրամասն Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Դանիա Դանիա 2 : 0 Արգենտինա Արգենտինա Մեքսիկա Մեքսիկա 1 : 1 ԼԺՀ
5 : 4 ՀՏՀ
Նիգերիա Նիգերիա 6
1997

Մանրամասն

Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Բրազիլիա Բրազիլիա 6 : 0 Ավստրալիա Ավստրալիա Չեխիա Չեխիա 1 : 0 Ուրուգվայ Ուրուգվայ 8
1999

Մանրամասն

Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկա 4 : 3 Բրազիլիա Բրազիլիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 0 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 8
2001

Մանրամասն

Հարավային Կորեա Հարավային Կորեա

Ճապոնիա Ճապոնիա

Ֆրանսիա Ֆրանսիա 1 : 0 Ճապոնիա Ճապոնիա Ավստրալիա Ավստրալիա 1 : 0 Բրազիլիա Բրազիլիա 8
2003

Մանրամասն

Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 1 : 0 ԼԺՀ Կամերուն Կամերուն Թուրքիա Թուրքիա 2 : 1 Կոլումբիա Կոլումբիա 8
2005

Մանրամասն

Գերմանիա Գերմանիա Բրազիլիա Բրազիլիա 4 : 1 Արգենտինա Արգենտինա Գերմանիա Գերմանիա 4 : 3 ԼԺՀ Մեքսիկա Մեքսիկա 8
2009

Մանրամասն

Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Բրազիլիա Բրազիլիա 3 : 2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Իսպանիա Իսպանիա 3 : 2 ԼԺՀ Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավային Աֆրիկա 8
2013

Մանրամասն

Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 3 : 0 Իսպանիա Իսպանիա Իտալիա Իտալիա 2 : 2 ԼԺՀ
3 : 2 ՀՏՀ
Ուրուգվայ Ուրուգվայ 8
2017

Մանրամասն

Ռուսաստան Ռուսաստան Գերմանիա Գերմանիա 1 : 0 Չիլի Չիլի Պորտուգալիա Պորտուգալիա 2 : 1 ԼԺՀ Մեքսիկա Մեքսիկա 8

Լավագույն քառյակում հայտնված թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Հաղթող Երկրորդ տեղ Երրորդ տեղ Չորրորդ տեղ
Բրազիլիա Բրազիլիա 4 (1997, 2005, 2009, 2013) 1 (1999) 1 (2001)
Ֆրանսիա Ֆրանսիա 2 (2001, 2003)
Արգենտինա Արգենտինա 1 (1992) 2 (1995, 2005)
Մեքսիկա Մեքսիկա 1 (1999) 1 (1995) 2 (2005, 2017)
Գերմանիա Գերմանիա 1 (2017) 1 (2005)
Դանիա Դանիա 1 (1995)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1 (2009) 2 (1992, 1999)
Ավստրալիա Ավստրալիա 1 (1997) 1 (2001)
Իսպանիա Իսպանիա 1 (2013) 1 (2009)
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 1 (1992) 1 (1999)
Ճապոնիա Ճապոնիա 1 (2001)
Կամերուն Կամերուն 1 (2003)
Չիլի Չիլի 1 (2017)
Չեխիա Չեխիա 1 (1997)
Թուրքիա Թուրքիա 1 (2003)
Իտալիա Իտալիա 1 (2013)
Պորտուգալիա Պորտուգալիա 1 (2017)
Ուրուգվայ Ուրուգվայ 2 (1997, 2013)
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 1 (1992)
Նիգերիա Նիգերիա 1 (1995)
Կոլումբիա Կոլումբիա 1 (2003)
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավային Աֆրիկա 1 (2009)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնություն Խաղացող Գոլեր
1992 Արգենտինա Գաբրիել Բատիստուտա 2
1995 Մեքսիկա Լուիս Գարսիա 3
1997 Բրազիլիա Ռոմարիո 7
1999 Բրազիլիա Ռոնալդինյո 6
2001 Ֆրանսիա Ռոբերտ Պիրես 2
2003 Ֆրանսիա Թիերի Անրի 4
2005 Բրազիլիա Ադրիանո 5
2009 Բրազիլիա Լուիս Ֆաբիանո 5
2013 Իսպանիա Ֆեռնանդո Տոռես 5
2017 Գերմանիա Տիմո Վերներ 3

Լավագույն դարպասապահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնություն Խաղացող
2005 Մեքսիկա Օսվալդո Սանչես
2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թիմ Հովարդ
2013 Բրազիլիա Ժուլիո Սեզար
2017 Չիլի Կլաուդիո Բրավո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FIFA strips Qatar of Confederations Cup». CBC Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  2. FIFA.com (2015 թ․ փետրվարի 24). «Late-November/late-December proposed for the 2022 FIFA World Cup». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  3. FIFA.com. «FIFA Confederations Cup archive - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ» հոդվածին։