ՖԻՖԱ-ի անդամ երկրների կոդերը, հանդիսանում են ՖԻՖԱ-ի և մայրցամաքային կոնֆեդերացիաների պաշտոնական կոդերը (ԱՖԿ, ԿԱՖ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԿՈՆՄԵԲՈԼ, ՕՖԿ, ՈՒԵՖԱ)։ Պաշտոնական մրցաշարերում օգտագործվում է որպես երկրների անունների կարճ տարբերակ։ Այս կոդերը միայն ֆուտբոլում չէ, որ օգտագործվում են։
Չնայած նրան, որ ՖԻՖԱ-ի կոդերի մեծամասնությունը համընկնում է ՄՕԿ-ի կոդերի հետ, որոնք օգտագործվում են Օլիմպիական խաղերի ժամանակ, մի քանի երկրների կոդեր տարբերվում են։