Ռոնալդինյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Ռոնալդինյո
Ronaldinho 11feb2007.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Ռոնալդո դե Ասիս Մորեյրա
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան թիվ   մարտի 21, 1980 (35 տարեկան)
Ծննդավայր   Պորտո Ալեգրե, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 181 սմ
Դիրք Հարձակվող / կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Կերետարո
Համար 49
Պատանեկան կարիերա
1998-2001 Գրեմիո
Ազգային հավաքական
1999 - ներկա Բրազիլիա Բրազիլիա 94 (33)


Ռոնալդո դե Ասիս Մորեյրա (պորտ.՝ Ronaldo de Assis Moreira, ծնվ.՝ մարտի 21, 1980) առավել հայտնի որպես Ռոնալդինյո Գաուշո (Ronaldinho Gaúcho) կամ պարզապես՝ Ռոնալդինյո (Ronaldinho), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս բրազիլական «Կերետարո» ակումբում՝ որպես կիսապաշտպան և հարձակվող։ 2004 և 2005 թվականներին հաղթել է ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստի տիտղոսը։ Ռոնալդինյոին ծնվել է Rio Grande do Sul նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում։ Նրա հայրը

Մինչև «Ֆլամենգո» տեղափոխվելը Ռոնալդինյոն խաղացել է մի շարք այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Պարիս Սեն-Ժերմենը», «Բարսելոնան» և «Միլանը»։ «Բարսելոնայի» կազմում Ռոնալդինյոն հաղթել է 2006 թվականի չեմպիոնների լիգան, ինչպես նաև 2005 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։ 2007 թվականի հունվարին Ռոնալդինյոն ստանում է Իսպանիայի քաղաքացիություն։

Կենսագրություն[խմբագրել]

Ռոնալդինյո Գաուշոն ծնվել է 1980թ.ի մարտի 21-ին ` Պորտու Ալեգրի քաղաքում։ Մայրը` Դոնա Միգուելինա Ասսիս դոս Սանթոսը առևտրական է, ով նախկինում սովորել է բույժքույրություն։ Հայրը ` Ժոաո դե Ասսիս Մորեյրան,եղել է նավաշինության աշխատող և տեղի Էսպորտե Կրուզեյրո ակումբի ֆուտբոլիստ էր։Երբ Ռոնալդինյոն ութ տարեկան էր,հայրը մահացու սրտի կաթված ստացավ։Ընտանիքը տեղափոխվեց Պորտու Ալեգրիի մեծահարուստների Գուարաժու թաղամաս,երբ Ռոնիի ավագ եղբայր Ռոբերտոն պայմանագիր կնքեց Գրեմիո ակումբի հետ։Սակայն ավագ եղբոր կարիերան շատ կարճ տևեց ,քանի որ նա վնասվածք ստացավ։Այսօր Ռոբերտոն հանդես է գալիս ` որպես Ռոնալդինյոյի մենեջեր, իսկ քույրը` Դեիզին ` որպես իր մամլո համակարգող։ Ֆուտբոլում Ռոնալդինյոյի հմտությունները ի հայտ եկան դեռ 8 տարեկան հասակում և հենց այդ ժամանակ էլ նրան կոչեցին Ռոնալդինյո,քանի որ նա ամենաերիտասարդ ու ամենափոքր խաղացողն էր երիտասարդական ակումբային խաղերում։Նա զարգացնում էր իր հետաքրքրությունը ֆուտզալի և լողափի ֆուտբոլում,որը հետագայում վերածվեց կազմակերպված ֆուտբոլի։Ռոնիի առաջին ձեռագրին ականատես դարձան լրատվամիջոցները տասներեք տարեկանում , երբ տեղի թիմի դեմ 23-0 հաշվով տարած հաղթանակի մեջ նա խփել էր բոլոր քսաներեք գոլերը։Նա առաջին անգամ ,որպես ծագող աստղ,ճանաչում ձեռք բերեց 1997թ.-ին Եգիպտոսում կայացած աշխարհի առաջնության ժամանակ,որտեղ նա դարձավ երկու գոլի հեղինակ ` 11 մետրանոցն իրացնելիս։ Ռոնիի և իր կնոջ ` Ժանայնա Մենդեշի առաջնեկը ծնվեց 2005թ.-ի փետրվարի 25-ին և նրան անվանեցին Ժոաո ` հանգուցյալ հոր անունով։

Ակումբային կարիերա[խմբագրել]

Գրեմիո Ֆուտբոլային կարիերան սկսեց Գրեմիոի երիտասարդական հավաքականում։ Նա իր նորամուտը բարձրագույն լիգա նշեց 1998թ.-ի Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում։ 1999թ.-ին ի հայտ եկավ 18-ամյա Ռոնալդինյոն, ով 48 խաղում խփել էր 23 գնդակ 7 և Ինտերնացիոնալի դեմ տեղի ունեցած դերբիներում նա փայլուն ձևով դրսևորեց իրեն, հատկապես 1999թ.-ի հունիսի 20-ին տեղի ունեցած Ռիո Գռանդե դո Սուլ Սթեյթ առաջնության եզրափակչում։ Մի խաղի ժամանակ, Ռոնալդինյոն Աշխարհի 1994թ.-ի հաղթող Դունգային անհարմար վիճակի մեջ դրեց, երբ մի հպմամբ գնդակը Դունգայի գլխավերևով անցկացրեց ` անցնելով նրանից և մեկ այլ խաղացողից փայլուն դրիբլինգով։

Արտաքին հղումներ[խմբագրել]

==