Կլոն (հեռուստասերիալ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կլոն | |
---|---|
Ժանր | հեռուստանովել |
Ստեղծող | Գլորիա Պերեզ |
Երկիր | ![]() |
Լեզու | Պորտուգալերեն |
Ռեժիսոր | Ժայմե Մոնժարդիմ |
Գլխավոր դերերում | Վերա Ֆիշեր, Ջիովաննա Անտոնելլի, Cynthia Falabella?, Մուրիլու Բենիսիու, Luciano Szafir?, Reginaldo Faria?, Ժուլիանա Պաես, Ումբերտո Մարտինս, Victor Fasano?, Դալտոն Վիգ, Դանիելա Էսկոբար և Էլիանե Ժեռարդինի |
Օպերատոր | Ժայմե Մոնժարդիմ<br /Մարիո Մարսիու Մոնդարա Մարկուս Շեչտման |
Պատմվածքի վայր | Ռիո դե Ժանեյրո և Մարոկկո |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 221 (օրիգինալ ցուցադրում) 250 (միջազգային ցուցադրում) |
Էկրաններին է | հոկտեմբերի 1, 2001-ից հունիսի 15, 2002-ը |
Հեռուստաալիք | Ռեդե Գլոբո |
Ընկերություն | Globo TV |
Կարգավիճակ | Ավարտված |
«Կլոն» (պորտ.՝ O Clone), բրազիլական հեռուստանովել։ Ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։ Սերիալում շոշափված են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։
Հեռուստանովելն առաջին անգամ Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իսլամի աշխարհին վերաբերելու պատճառով իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում։ 2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։ Հեռուստասերիալ հրավիրվել են թմրանյութերից քիմիական կախվածությունը հաղթահարած իրական անձինք, որոնք պատմել են իրենց պատմությունը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմությունն սկսվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Ջեյդը, ով երիտասարդ մուսուլմանուհի է, կորցնում է մորը ու վերադառնում Մարոկկո` հորեղբայր Ալիի մոտ, ով ավանդապաշտ մուսուլման է։ Այդ նույն ժամանակ մեծահարուստ Ֆերասների ընտանիքը մեկնում է Եգիպտոս այնուհետև Մարոկկո հանգստի։ Լեոնիդաս Ֆերասն ունի երկվորյակ տղաներ` Լուկաս ու Դիոգո։ Նրանց ուղեկցում է հայտնի բժիշկ Ավգուստո Ալբիերին։ Լեոնիդաս Ֆերասը մտերիմ հարաբերությունների մեջ է Իվետի հետ։ Իվետը չիմանալով, որ Դիոգոն Լեոնիդասի որդին է` նրա հետ ունենում է սիրավեպ, ինչը դառնում է Լեոնիդասի և Դիոգոյի վիճաբանության պատճառը։ Լուկասն Ալբիերիի հետ այցելում է` Ալբիերիի ընկեր` Ալիի տուն, որտեղ գաղափարապես անվերջ բանավիճող Ալբիերին և Ալիին ընկնում են զրույցով. Լուկասը մի պահ առանձնանում է, և տեսնում Ջեյդին, որը, պարում է։ Նրանց մեջ առաջանում է մեծ սեր։ Դիոգոն վերադառնում է Բրազիլիա, և ուղաթիռով ուղևորվում Մայիզայի ծնունդին։ Նա վթարի է ենթարկվում, և մահանում։ Այդ նույն պահին Լուկասը դառնում է անապատի քամու հարվածի զոհ, և հայտնվում բեդուինների մոտ։ Չկարողանալով հաղթահարել սանիկի մահը, Ավգուստո Ալբիերին վերցնելով Լուկասի բնածին խալը բեղմնավորում է Դեյուզայի ձվաբջիջը. ամիսներ անց ծնվում է Լեոն գենետիկական գրեթե նույն հիշողություններով։ Նա նույնպես Ալբիերիի հետ այցելում է Ալլիի տուն, որտեղ նույն կերպ տեսնում է պարելիս Ջեյդին, և սիրահարվում։ Զորայդեի գուշակությունն իրականանում է` անցյալն ու ապագան հատվում են մի կետում։ Ջեյդին մնում է ընտրելու վերադառնալ անցյալ թե ուղևորվել ապագա։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուրիլու Բենիսիու - Լուկաս Ֆերեր, Դիոգո, Լեո,
- Ջիովաննա Անտոնելլի - Ջեյդ (Կլոն) էլ Ադիբ,
- Վերա Ֆիշեր - Իվետ,
- Ռեժինալդու Ֆարիա - Լեոնիդաս Ֆերաս (Լեոնսինյո)
- Նեուզա Բորժես - Դալվա,
- Թոնի Ռամոս - Մայիսայի երկրորդ ամուսին
- Ժանդիրա Մանտինի - Զորաիդե,
- Լետիսիա Սաբատելլա - Լատիֆա էլ Ադիբ Ռաշիդ,
- Նիվեա Մարիա-Էդնա Ալբիերի
- Անտոնիո Կալլոնի - Մուհամեդ,
- Ժուկա դե Օլիվեյրա - Աբգուստո Ալբիերի,
- Ստենիո Գարսիա - Հորեղբայր Ալլի էլ Ադիբ,
- Ֆրանսիսկու Կուոկու- Հայր Մատիոլի,
- Դանիելա Էսկոբար - Մայիզա,
- Մարա Մանզան- Օդետ (Հրաբուխ կին),
- Ադրիանա Լեսա - Դեյուզա դա Սիլվա,
- Կարլա Դիաս - Խադիջա,
- Ստեֆանի Բրիտու - Սամիրա,
- Թաիզ Ֆերսոզա - Թերմինիյա,
- Նիվեա Ստելման - Ռանիյա Սաիդի 2 կինը,
- Տիագու Ֆրագոսա - Ֆեռնանդո,
- Վիկոր Ֆասանո - Օկտավիո,
- Վիվիան Վիկտորետ- Ռեջինինյա
- Դեբորա Ֆալաբելլա - Մել Ֆերաս,
- Մարսելո Նովայիս-Շանդե
- Տոտիա Միրելես-Լաուրինդա
- Ժուլիանա Պաես - Կառլա,
- Դալտոն Վիգ - Սաիդ,
- Ռուտ Դե Սոուզա - Տիկին Մոսինիա,
- Լեա Գարսիա - Մորաքույր Լոլա,
- Էլիանե Ժիարդինի - Լալա Նազիրա,
- Ռաուլ Գազոլլա - Միրո
- Պերի Սալես - Եղբայր Մուստաֆա
- Էլիզանջելա- Նոեմիա
- Բեթ Գուլարտ - Լիդյանե
- Քրիստիանա Օլիվեիրա - Ալիսինիա
- Ումբերտո Մարտինս - Ալիսինիայի ընկերը
Սերիալ հրավիրված հայտնի դեմքեր
- Ալեսանդրո Սաֆինա - Ինքն իր դերում,
- Պելե - իր դերում
- Ռոնալդինիո - իր դերում
- Մայքլ Բոլթոն- իր դերում
Երաժշտական ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալի երաժշտական ձևավորումը կատարել է կոմպոզիտոր Մարկուս Վիանան, որը վերակենդանացնելով մի շարք արաբական, սիրիական, եգիպտական երգեր ձայնագրել է դրանք սիրիացի երգիչ՝Թոնի Մոզայեկի և Ժիզել Բոմենտրիի հետ։ Վերջիններս նաև մասնակցություն են ունեցել հեռուստասերիալի կադրային նկարահանումներին։ Հեռուստասերիալում հնչել են ինչպես նաև՝ Մայքլ Բոլթոնի, թուրք երգչուհի Աջդա Պեկկանի և Լարա Ֆաբիանի կատարումները։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չնայած Գլորիա Պերեզին հաջողվում է հավաքագրել Ռեդե Գլոբոյի լավագույն դերասաններին, այնուամենայնիվ, դերասանների ընտրությունը տեղի է ունեցել շատ դժվար, քանի որ շատ ճանաչված դերասաններ հրաժարվում էին իրենց դերերից իմանալով` կերպարների թեմատիկան, և շոշափված հարցերը։ Շատերը չէին ցանկանում խաղալ իսլամ դավանողի կերպար։
- Ջեյդի դերը առաջարկվել է երեք դերասանուհիների որոնք հերթով հրաժարվել են մարմնավորելուց։ Ի վերջո Սաիդի դերում ընտրված դերասան Դալտոն Վիգը առաջարկում է այդ կերպարում Ջովաննա Անտոնելլիին,որը իր վաղեմի ընկերն էր. նկարահանող անձնակազմը հավանությունն է տալիս։
- Հեռուստասերիալում թմրամլոների մենախոսությունները ընդգրկելու համար տարբեր երկրների այդ թվում ԱՄՆ-ի շատ հեղինակավոր կառույցներ խրախուսել են հեռուստասերիալի սցենարիստ Գլորիա Պերեզին։
- Սերիալի նկարահանումների քիչ հատվածներ են նկարահանվել հենց Մարոկկոյում, քանի որ սաստիկ շոգին տեսանկարահանող սարքերը փչանում էին, իսկ դերասանները ինչպիսին Լետիսիա Սաբատելլան է բոյկոտում էր նման պայմաններում հեռուսասերիալի նկարահանման շարունակությունը։ Բրազիլիայում ստեղծվում է հորեղբայր Ալլի տան մակետը, որտեղ էլ անց են կացվում մնացյալ կադրերի նկարահանումները։
- Հեռուստասերիալում դերասանների տարիքային շեմը պահպանված չէ։ Օրինակ Շանդեի դերասան Մարսելո Նովայիսը` տարիքով ավելի մեծ էր Դանիելա Էսկոբարից(Մայիսա) և Մուրիլու Բենիսիուից (Լուկաս)։ Իսկ իր մոր դերը ներկայացնող Սոլանջ Կոուտոյից փոքր ընդամենը 2 տարի։
- Հեռուստասերիալի 126-րդ սերիայում 38 րոպեին Իվետը ասում է, որ Միրոյի հետ գնում է դիտելու ֆիլմ, որտեղ խաղում է Ջովաննա Անտոնելլին, և որ նա շատ է սիրում Ջովաննա Անտոնելլի դերասանուհուն, որը մարմնավորում էր Ջեյդին նույն սերիալում։
- Ջեյդի բրազիլիայից բերած տեսաժապավենի համբույրի տեսարանում հայտնի դերասանուհի Գլորիա Պիրեշն է։
- Հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ հորեղբայր Ալլիի դերասանը ծանր հիվանդանում է ինչն էլ ստիպում է նկարահանող անձնակազմին մի քանի սերիա դուրս թողնել նրան սերիալից։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրիլու Բենիսիու (Լուկաս, Դիոգո, Լեո)
Ջիովաննա Անտոնելլի (Ջեյդ)
Վերա Ֆիշեր (Իվետ)
Ադրիանա Լեսա (Դեյուզա)
Ստենիո Գարսիա (Ալի)
Դանիելա Էսկոբար (Մայիսա)
Դալտոն Վիգ(Սայիդ)
Մարսելո Նովայիս (Շանդե)
Ժուլիանա Պաես (Կառլա)
Տոտիա Միրելես (Լաուրինդա)
Դեբորա Ֆալաբելլա (Մել)
Նիվեա Մարիա (Էդնա)
Ֆրանսիսկու Կուոկու (Հայր Մատիոլի)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|