Ջուզեպպե Բերգոմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ջուզեպպե Բերգոմի
իտալերեն՝ Giuseppe Bergomi
Beppe Bergomi 2016.jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1963(1963-12-22)[1][2] (59 տարեկան)
Ծննդավայր Սեթալա, Միլան, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 183 սանտիմետր[3]
Քաշ 78 կիլոգրամ[3]
Դիրք կենտրոնական պաշտպան

Ջուզեպպե Բերգոմի (իտալերեն՝ Giuseppe Bergomi, դեկտեմբերի 22, 1963(1963-12-22)[1][2], Սեթալա, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան[4], Իտալիայի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն (1982), իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ինտերի կազմում (750 խաղ), հանդիսանում է ՖԻՖԱ 100-ի անդամ, Իտալիայի Պատվավոր ասպետի շքանշանակիր (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Բերգոմի ծնվել է Միլանի արևելյան արվարձաններում գտնվող Սետալա կոմունայում, որտեղ էլ իր ֆուտբոլայի առաջին քայլերն արել է «Սետտալեզե» ակումբում։ Մոտ 17 տարեկանում տեղափոխվում է Միլանի «Ինտեր»՝ դառլանով թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, և մինչև իր կարիերայի ավարտը հանդես է գալիս «Ինտերում»։ Մինչ 2006 թվականը Բերգոմին համարվում էր Ինտերի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ թիմում հայտնված ֆուտբոլիստը՝ 17 տարեկան և 2 ամսական։ Սակայն 2006 թվականին իր այդ ռեկորդը զիջել է Ինտերի նորեկ Գորան Սլավկովսկիին, որը 17 տարեկան 29 օրականում ընդգրկվել է «Ինտերի» կազմի մեջ[5]։ Ջուզեպպե Բերգոմին «Ինտերում» անց է կացրել 756 խաղ, որից 512-ը Ա սերիայում, խփել է 28 գոլ[6]։ Անցկացրած խաղերի քանակոով համարվում է ռեկորդակիր, սակայն 2011 թվականի հունվարի 15-ին անց կացրած խաղերի քանակով նրան գերազանցեց արգենտինացի Խավիեր Զանետտիին [7]։ Իտալիայի հավաքականում անց է կացրել 81 խաղ, (33-ում թիմի ավագ) խփել է 6 գոլ[8]։ Մեկնարկային առաջին խաղը «Իետերի» կազմում 1981 թվականի փետրվարի 22-ին էր, «Կոմոյի» հետ, որի ժամանակ Բերգոմիի թիմը 2:1 հաշվով հասել է առավելության։ Իտալիայի հավաքականում առաջին խաղն անց է կացրել 1982 թվականին ԳԴՀ-ի հավաքականի հետ, որի ժամանակ իտալացիները պարտվել են 1:0 հաշվով[9]։ Ջուզեպպե Բերգոմին մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության (1982 թ., 1986 թ., 1990 թ., 1998 թ.1994 թվականի առաջնությանը Իտալիայի մարզիչ Արրիգո Սակկին նրան չի ընդգրկում հավաքական։ 1999 թվականին «Ինտերի» նորանշանակ մարզիչ Մարչելո Լիպին հայտարարում է, որ Բերգոմիի ծառայությունները մեզ այլևս պետք չեն։ Դրանից հետո Բերգոմին հրաժեշտ է տալիս ֆուտբոլին[10][11]։ Ստացել է «Հորեղբայր» (իտալերեն՝ «Lo Zio») մականունը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Իտալիա, Իտալիայի հավաքականում

  • Աշխարհի առաջնության չեմպիոն (1982 թ.)
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1990 թ.)
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1988 թ.)

Իտալիա Իտալիա «Ինտերի» կազմում

Անհատական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գաետանո Շիրեա մրցանակի» մրցանակակիր (1997)
  • ՖԻՖԱ 100-ի անդամ (2004)
  • Իտալական ֆուտբոլի փառքի սրահ (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]