Jump to content

Յոհան Նեսկենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Նեսկենս
հոլ.՝ Johan Neeskens
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1951(1951-09-15)[1][2]
Ծննդավայր Հեյմստեյդե, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 6, 2024(2024-10-06)[3] (73 տարեկան)
Մահվան վայր Ալժիր[4]
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Յոհանես (Յոհան) Յակոբուս Նեսկենս[5] (հոլ.՝ Johannes "Johan" Jacobus Neeskens[6], Նիդերլանդերեն արտասանություն` [ˈjoːɦɑn ˈneːskə(n)s]. սեպտեմբերի 15, 1951(1951-09-15)[1][2], Հեյմստեյդե, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - հոկտեմբերի 6, 2024(2024-10-06)[3], Ալժիր[4]), նիդերլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Այդ դիրքում իր արդյունավետ խաղով նա զգալի ավանդ է ներդրել 1974 և 1978 թթ. աշխարհի առաջնություններում Նիդերլանդների ազգային հավաքականի ձեռք բերած նվաճումներում (հոլանդացիներն այդ երկու առաջնությունում էլ գրավել են երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալների)։ Նեսկենսը համարվել և համարվում է բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկը[7][8][9]։ 2004 թվականին ՖԻՖԱ-ի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նա Պելեի շուրթերով հռչակվել է աշխարհի մեծագույն 125 ֆուտբոլիստներից մեկը[10], իսկ 2017 թվականին էլ ընդգրկվել է 4+4+2 սխեմայով խաղի բոլոր ժամանակների 100 լավագույն խաղացողների ցանկում՝ զբաղեցնելով 64-րդ տեղը[11]։

1991 թվականին ֆուտբոլիստի կարիերային հրաժեշտ տալով՝ Նեսկենսը դարձել է Ֆրանկ Ռայկարդի օգնականը, երբ Ռայկարդը «Բարսելոնա»-ի, այնուհետև Նիդերլանդների հավաքականի և վերջում էլ «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչն էր[12][13]։ Նեսկենսը որպես գլխավոր մարզչի օգնական գործակցել է նաև Գուս Հիդինկին։ 2011 թվականի հունիսի 28-ին էլ նշանակվել է հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզ» ակումբի գլխավոր մարզիչ[14]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյուսիսային Հոլանդիայի Հեմստեդե քաղաքում։ Մարզական իր կարիերան սկսել է 1968 թվականին տեղի Racing Club Heemstede ակումբում։ 1970 թվականին 19-ամյա Նեսկենսը պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքս» ակումբի հետ, որի գլխավոր մարզչի՝ Ռինուս Միխելսի վրա վառ տպավորություն էր թողել երիտասարդ պաշտպանի խաղը։ Միանգամից ընդգրկվելով թիմի հիմնական կազմում՝ նա իր ավանդն է ներդրել 1971 թվականին Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու գործում։ 1971/72 մրցաշրջանում Նեսկենսը հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և ըստ ամենայնի աջակցել Յոհան Կրոյֆին։ 1974 թվականին ընդգրկվել է «Բարսելոնա»-ի կազմում՝ միանալով արդեն այդ թիմին անդամագրված Միխելսին ու Կրոյֆին։

«Բարսելոնա»-ն այդ ժամանակ այնքան էլ հաջող չէր հանդես գալիս թե՛ Իսպանիայի առաջնությունում, որտեղ զիջում էր Մադրիդի «Ռեալ»-ին ու «Աթլետիկո»-ին, թե՛ եվրոպական մրցաշարերում։ Իր այս նոր ակումբի կազմում Նեսկենսը կարողացել է 1978 թվականին նվաճել Իսպանիայի գավաթը և Եվրոպայի գավաթակիրների գավաթը։ 1979 թվականին նա մեկնել է ԱՄՆ, հինգ տարի խաղացել Նյու Յորքի «Կոսմոս»-ում, որի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս նաև Ֆրանց Բեկենբաուերը, Կառլոս Ալբերտոն, Վլադիսլավ Բոգիչևիչը և մեծահամբավ այլ ֆուտբոլիստներ։ 1980 թվականին Նեսկենսը «Կոսմոս»-ի կազմում դարձել է սոքերի հյուսիսամերիկյան լիգայի չեմպիոն։ Իր մարզական կարիերայի ավարտական շրջանում նա խաղացել է նաև նիդերլանդական «Գրոնինգեն»-ում (1984—1985), ամերիկյան «Մինեսոտա Սթրայքերս»-ում (1985) ու «Ֆորտ Լոդերդեյլ»-ում (1986) և շվեյցարական «Լյովենբրաու»-ում (1986—1987), «Բար»-ում (1987—1990) ու «Ցուգ»-ում։ 1991 թվականի վերջին Յոհան Նեսկենսն ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան։

Նիդերլանդների հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսկենսը Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում մասնակցել է 49 հանդիպման, դարձել 17 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանության կենտրոնում նա առանցքային դեր է խաղացել աշխարհի 1974 և 1978 թթ. առաջնությունների մրցաշարերում։ 1974 թվականին Արևմտյան Գերմանիայի հավաքականի դեմ եզրափակիչ խաղում հենց Նեսկենսն է 2-րդ րոպեին բացել հաշիվը, բայց Պաուլ Բրայտների ու Գերդ Մյուլլերի խփած 1-ական գոլի շնորհիվ գերմանացիներին հաջողվել է հաղթանակ տանել։ Հոլանդացիներն ստիպված են եղել բավարարվել արծաթե մեդալներով։

Չորս տարի անց՝ աշխարհի հաջորդ առաջնության մրցումներում Նեսկենսը դարձյալ եղել է Նիդերլանդների հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, թեև մրցապայքարին մասնակցել է կողոսկրի վնասվածքով։ Հոլանդացիները վերստին հասել են եզրափակիչ, բայց այստեղ կրկին պարտվել են՝ լրացուցիչ ժամանակում զիջելով արգենտինացիներին։

Մրցելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենը՝ 49 խաղ / 17 գոլ, 48 հաղթանակ, 17 ոչ-ոքի, 18 պարտություն:

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցկացրած հանդիպումները և խփած գոլերը ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցաշարի[16]
Ակումբը Մրցաշրջանը Լիգան Ազգային գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Ընդամենը
Դիվիզիոնը Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Racing Club Heemstede|RCH 1968–69 Eerste Divisie 34 0
1969–70 Eerste Divisie 34 1
Ընդամենը 68 1
Այաքս 1970–71 Էրեդիվիզի 33 1 9 2 42 3
1971–72 Էրեդիվիզի 28 10 8 0 36 10
1972–73 Էրեդիվիզի 32 7 7 0 39 7
1973–74 Էրեդիվիզի 31 15 2 0 33 15
Ընդամենը 124 33
Բարսելոնա 1974–75 Լա Լիգա 27 7 1
1975–76 Լա Լիգա 32 12 7
1976–77 Լա Լիգա 33 8 1
1977–78 Լա Լիգա 18 2 1
1978–79 Լա Լիգա 30 6 0
Ընդամենը 140 35
Նյու Յորքի «Կոսմոս» 1979 NASL 13 4 13 4
1980 NASL 17 4 17 4
1981 NASL 6 2 6 2
1982 NASL 17 0 17 0
1983 NASL 23 2 23 2
1984 NASL 18 5 18 5
Ընդամենը 94 17
Գրոնինգեն 1984–85 Էրեդիվիզի 7 0 7 0
South Florida Sun 1985 USL 1 1 1 1
Քանզաս Սիթի Քոմեթս 1985–86 MISL 23 1 23 1
Լյովենբրաու 1986–87
Բար 1987–88 9 1 9 1
1988–89 13 4 13 4
1989–90 1 0 1 0
Ընդամենը 23 5 23 5
Ցուգ 94 1990–91 1 0
Ընդամենը կարիերայի ընթացքում

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»-ի կազմում[16][17]

  • Էրեդիվիզիի չեմպիոն. 1971–72, 1972–73
  • Էրեդիվիզիի արծաթե մեդալակիր. 1970-1971
  • Էրեդիվիզիի բրոնզե մեդալակիր. 1973-1974
  • Նիդերլանդների գավաթակիր (KNVB Cup). 1970–71, 1971–72
  • Եվրոպայի գավաթակիր. 1970–71, 1971–72, 1972–73
  • Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող. 1972
  • Եվրոպայի սուպերգավաթակիր. 1972, 1973

«Բարսելոնա»-ի կազմում[17]

  • Իսպանիայի գավաթակիր (Copa del Rey). 1977–78
  • Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող. 1978–79
  • Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության՝ Լա Լիգայի արծաթե մեդալակիր. (3): 1976, 1977, 1978
  • Լա Լիգայի բրոնզե մեդալակիր. 1975

Նյու Յորքի «Կոսմոս»-ի կազմում

  • Սոքերի հյուսիսամերիկյան լիգայի՝ NASL-ի չեմպիոն.NASL (2). 1980, 1982

Նիդերլանդների հավաքականի կազմում[17]

  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր. 1974, 1978
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր. 1976

Անհատական

  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Արծաթե ոտք» անվանակարգում. 1974[17][18]
  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ՝ որպես բոլոր ժամանակների աստղային թիմի անդամ. 1974[19]
  • Don Balón մրցանակ՝ որպես ԼԱ Լիգայի 1975/76 մրցաշրջանի լավագույն արտասահմանցի խաղացող[20]
  • ՖԻՖԱ 100[21]
  • «Ոսկե գնդակ» մրցանակակիրների երազանք-թիմի (Ballon d'Or Dream Team) բրոնզե մեդալակիր անդամ. 2020[22]
  • «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդ (4). 1972, 1974, 1975, 1978

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 3,2 Johan Neeskens (15 september 1951 – 6 oktober 2024) (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Muere Johan Neeskens, figura de la Naranja Mecánica y del AjaxTelemundo, 2024.
  5. Որոշ աղբյուրներում ազգանունը գրվում է Նեեսկենս
  6. «Johannes Jacobus Neeskens». Turkish Football Federation. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «FC Barcelona: El problema fecal de Núñez que echó a Neeskens del Barça - Marca.com». marca.com. 2016 թ․ մարտի 15.
  8. «El Real Madrid ficha al hijo de Neeskens - MARCA.com». marca.com.
  9. «Johan Neeskens - FC Barcelona». FC Barcelona.
  10. «Pele's list of the greatest». BBC Sport. 2004 թ․ մարտի 4. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. Yorkhin, Michael (2017 թ․ հուլիսի 25). «FourFourTwo's 100 Greatest Footballers EVER: 60 to 51». FourFourtwo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «Neeskens to lead Netherlands B team». UEFA.com. 2008 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. Johan Neeskens in İstanbul. Galatasaray.org. Retrieved on 29 June 2011.
  14. «Neeskens named as Head Coach» (անգլերեն). Official site of Mamelodi Sundowns FC. 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  15. Johan Neeskens – International Appearances. Rsssf.com. Retrieved on 29 June 2011.
  16. 16,0 16,1 Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  17. 17,0 17,1 17,2 17,3 «The Clockwork Oranje's midfield master». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  18. «Netherlands». worldcupbrazil.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  19. «FIFA World Cup All-Star Team – Football world Cup All Star Team». Football.sporting99.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  20. «Spain - Footballer of the Year». RSSSF.
  21. «Fifa names greatest list». BBC. 2004 թ․ մարտի 4. Վերցված է 2007 թ․ ապրիլի 30-ին.
  22. «The other two Ballon d'Or Dream Team XIs: Zidane, Cruyff, Iniesta, Di Stefano... but no Casillas». MARCA. 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Նեսկենս» հոդվածին։