Աբեդի Պելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբեդի Պելե
Քաղաքացիությունը  Գանա և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1964(1964-11-05)[2][3][4] (59 տարեկան)
Ծննդավայր Kibi, Ghana, East Akim Municipal District, Արևելյան մարզ, Գանա[5]
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Աբեդի Այու (անգլ.՝ Abedi Ayew, առավել հայտնի է Աբեդի Պելե անունով, անգլ.՝ Abedi Pele, նոյեմբերի 5, 1964(1964-11-05)[2][3][4], Kibi, Ghana, East Akim Municipal District, Արևելյան մարզ, Գանա[5]), գանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, մտնում է ՖԻՖԱ 100 ցանկի մեջ։ Հայտնի է որպես Գանայի հավաքականի խաղացող և թիմի ավագ։ 1991, 1992, 1993 թվականներին ճանաչվել է Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեդի Պելեն Եվրոպայում աֆրիկյան ֆուտբոլի առաջին ներկայացուցիչներից մեն էր, կարերիայի մեծ մասը խաղացել է Ֆրանսիայում, որտեղ օգնել է «Մարսել» ակումբին 1990-ական թվականների վերջին հաջողության հասնել եվրոպական առաջնություններում։

1982 թվականին Լիբիայում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթից հետո հեռացել է Գանայից, որպեսզի պայմանագիր կնքի շվեյցարական «Ցյուրիխ» ակումբի հետ, սակայն երիտասարդ Աբեդին այնտեղ չի հարմարվել և ստիպված է եղել վերադառնալ Աֆրիկա։ Միայն չորս տարի հետո նա իր առաջին պրոֆեսիոնալական պայմանագիրն է կնքել եվրոպական «Նյոր» ակումբի հետ։ Մեկուկես տարի հետո Աբեդի Պելեն վայր է հայտնվել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբում։ Դրան հաջորդել են «Լիոն», իտալական «Տորինո» ակումբները, որտեղ Աբեդին արժանացել է «Տարվա լավագույն օտարերկրացի» կոչմանը։ Այնուհետև խաղացել է «Մյունխեն 1860» ակումբում, որը դարձել է գանացի ֆուտբոլիստի եվրոպական կարերիայի պսակը։ Պելեն հեռացել է, որպեսզի 2-ամյա պայմանագիր ստորագրի Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Այն» ակումբի հետ։ Այստեղ նա ճանաչվել է արտասահմանցի լավագույն խաղացողներից մեկը, որը մասնակցել է այս արաբական երկրի առաջնությանը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Սադդ

  • Քաթարի գավաթակիր։ 1983

Ռեալ Տամալե Յունայթեդ'

  • Բենինի չեմպիոն։ 1985

Լիլլ

  • Ֆրանսիայի չեմպիոն։ 1989, 1990
  • Ֆրանսիայի գավաթակիր 1989

Մարսել

  • Ֆրանսիայի չեմպիոն։ 1991, 1992
  • Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ 1993
  • Չեմպիոնների գավաթի եզրափակիչի մասնակից։ 1991

Ալ-Այն

  • Արաբական Միացյալ Էմիրությունների գավաթակիր։ 1999

Գանայի հավաքական

  • Աֆրիկայի գավաթակիր 1982
  • Աֆրիկայի փոխչեմպիոն 1992

Անձնական

  • 1992 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ CAF-ի)
  • 1991, 1992 թվականների Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ «Afrique Football’s»-ի)
  • 1991, 1992, 1993 թվականների Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ «France-Football»-ի)
  • Ըստ IFFHS-ի երրորդ տեղն է գրավում 20-րդ դարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստներ տասնյակում
  • Ըստ BBC-ի` Աֆրիկայի տարվա մարզիկ (1)։ 1992

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա եղբայրները` Կվամե Այուն և Տրատա Այուն, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։ Որդիները` Անդրե Այուն (Վեստ Հեմ Յունայթեդ), Ջորդան Այուն (Սուոնսի Սիթի) և Աբդուլ Ռահիմ Այուն («Եվրոպա») ևս զբաղվում են պրոֆեսիոնալ ֆուտբոլով։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Խաղաշրջան
Խաղեր Գոլ
Ռեալ Տամալե Յունայթեդ 1980 11 0
1981 12 7
1982 23 14
Ալ-Սադ 1982-83 8 7
Ցյուրիխ 1983-84 18 9
Դրագոնս դե լ'Ուեմե 1984 8 11
Ռեալ Տամալե Յունայտեդ 1985 19 7
Նյոր 1986-87 32 14
Մյուլուզ 1987-88 16 5
Մարսել 1987-88 5 0
1988-89 4 0
Լիլ 1988-89 24 7
1989-90 37 9
Մարսել 1990-91 32 5
1991-92 36 12
1992-93 35 6
Լիոն 1993-94 29 3
Տորինո 1994-95 32 10
1995-96 17 1
Մյունխեն 1860 1996-97 25 1
1997-98 25 1
Ալ-Այն 1998-99 20 17
1999-00 11 11
Կարիերայի վերջնական արդյունք 479 157

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]