Ռուի Կոշտա
Ռուի Կոշտա պորտ.՝ Rui Costa | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռուի Մանուել Սեզար Կոշտա | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1972[1][2] (51 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա | |||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռուի Մանուել Սեզար Կոշտա (պորտ.՝ Rui Manuel César Costa, մարտի 29, 1972[1][2], Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Ներկայումս «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի նախագահն է[3]։
Համարվում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը ինչպես նաև Պորտուգալիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը[4][5][6][7][8][9]։ Կոշտան հիմնականում խաղացել է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և հատկապես աչքի է ընկել իր հիանալի տեխնիկայով, խաղային և գոլ խփելու ունակություններով։ Պելեն նրան համարել է 125 լավագույն ֆուտբոլիստներից մեկը[10]։
Կոշտան իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Պորտուգալիայում (հանդես է եկել «Բենֆիկայի» կազմում) և Իտալիայում (հանդես է եկել «Ֆիորենտինայի» և «Միլանի» կազմում), հայտնի է «Մաեստրո» մականունով[9]։ Իր կարիերայի 17 տարիների ընթացքում նվաճել է մի շարք գավաթներ։
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 94 հանդիպման՝ խփելով 26 գոլ։ Հավաքականի հետ մասնակցել է 3 Եվրոպայի առաջնությունների (1996, 2000, 2004) և մեկ Աշխարհի առաջնության (2002)։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բենֆիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]
5 տարեկան հասակում Կոշտան համալրել է «Բենֆիկայի» մանկապատանեկան թիմի ճամբարը։ Մարզման 10 րոպեներից հետո Պորտուգալիայի անվանի խաղացող Էյսեբիոն (որը հետևում էր մարզմանը) հիացել է Կոշտայի խաղային ունակություններով։ Ընդհուպ մինչև 1990 թվականը հանդես է եկել «Բենֆիկայի» երիտասարդական թիմում։ Իր առաջին մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Ֆաֆի» ակումբի կազմում[11]։
1991 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունից (որի արդյունքներով Պորտուգալիան չեմպիոն է հռչակվել) հետո վերադարձել է «Բենֆիկա»։ «Բենֆիկայում» իր առաջին ամբողջական մրցաշրջանում պարբերաբար հանդես է եկել թիմի կազմում։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նրա դերը թիմի խաղային ասպարեզում որոշիչ է եղել, այդ իսկ պատճառով լիսաբոնյան ակումբը նվաճել է երկու գավաթ։
Բենֆիկայի կազմում անցկացրած վերջին երկու մրցաշրջաններում դարձել է Պորտուգալիայի գավաթակիր և ազգային առաջնության չեմպիոն[12][13]։ Վերջին 11 տարիների ընթացքում դա «արծիվների» չեմպիոնական վերջին տիտղոսն էր[14]։
«Ֆիորենտինա»[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բենֆիկայում» անցկացրած երրորդ մրցաշրջանի վերջնամասում իտալական «Ֆիորենտինան» երիտասարդ կիսապաշտպանի համար առաջարկել է 1 200 էսկուդո (մոտավորապես 6 մլն․ եվրո)։ Քանի որ «արծիվները» ֆինանսական ճգնաժամ էին ապրում, Կոշտային այլ բան չէր մնում քան պարզապես հեռանար ակումբից։
Չնայած այդ ժամանակների լավագույն կիսապաշտպանների հետ մրցակցությանը ի դեմս Զինեդին Զիդանի, Կոշտան մի քանի անգամ ճանաչվել է Սերիա A-ի լավագույն 10 համար։ «Ֆիորենտինայից» հեռանալու մասին պարբերաբար շշուկներ են տարածվել, քանի որ նրանով շատ ակումբներ են հետաքրքրվել։ Սակայն «Ֆիորենտինայից» հեռացել է ակումբի ֆինանսական ճգնաժամում հայտնվելուց մեկ մրցաշրջան շուտ։ Ֆլորենցիական ակումբի հետ Կոշտան կրկնակի անգամ արժանացել է Իտալիայի գավաթին ինչպես նաև Իտալիայի սուպերգավաթին։ 2001 թվականի հունիսին «Ֆիորենտինան» համաձայնել է 140 մլրդ․ լիրայի դիմաց «Պարմային» վաճառել Կոշտայի և Ֆրանչեսկո Տոլդոյի տրանսֆերները[15]։ Թե Կոշտան և թե Տոլդոն հրաժարվել են «Պարմա» տեղափոխվել, փոխարենը համալրել էն համապատասխանաբար «Միլանի» և «Ինտերի» շարքերը՝ ընդհանուր տրանսֆերային նույն գումարի դիմաց։
«Միլան»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆատիհ Տերիմը հանդիսանալով «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչը 2001 թվականին թիմից հեռանալուն պես իր հետ «Միլան» է տարել Կոշտային, վերջինիս տրանսֆերը արժեցել է 85 մլրդ․ լիրա[16][17][18]։ Այդպիսով Կոշտայի տրանսֆերը ամենաթանկն է դարձել «Միլանի» ողջ պատմության մեջ։
2001 թվականի սեպտեմբերի 27-ին Կոշտան իր անդրանիկ գոլն է խփել «Միլանի» կազմում Եվրոպայի լիգայի շրջանակում բելառուսական «ԲԱՏԷ»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ (4։ 0)[19]։ Կոշտան նաև աչքի է ընկել «ԲԿՄԱ Սոֆիայի» (պատասխան հանդիպում) և «Հապոելի» (քառորդ եզրափակիչ) դեմ հաղթական հանդիպումներում՝ իր խփած գոլերով[20][21]։
Մայիսյան եզրափակիչ խաղերի շրջանակում «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ խաղացել է ընդհամենը 30 րոպե քանի որ բրազիլացիներ Ռիվալդոն և Սերժինյոն հանդես էին գալիս հարձակման գծում[22][23]։ 2003 թվականին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Յուվենտուսի» դեմ եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում ստացած վնասվածքի պատճառով փոխարինվել է, իսկ «ռոսոներիները» հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում տիրացել են բաղձալի գավաթին[24]։ Նաև մասնակցել է սույն թվականի օգոստոսի 29-ին ՈւԵՖԱ Սուպեր գավաթի շրջանակում «Պորտույի» դեմ կայացած հաղթական (1։ 0) հանդիպմանը[25]։
2003-2004 թվականներին բրազիլացի Կակայի «Միլան» տեղափոխվելուն պես Կոշտայի խաղային ժամանակը սահմանափակվել է[26]։
Վերադարձ «Բենֆիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարվել Կոշտայի «Բենֆիկա» վերադառնալու մասին։ Կոշտան «Միլանը» լքել է երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելուց հետո։ Կոշտան իր հերթին հրաժարվել է իր «Միլանի» հետ կնքած տարեկան պայմանագրից՝ այն բանից հետո ինչ Կոշտան տարեց տարի «երազում էր» Բենֆիկա վերադառնալու մասին[27][28][29]։ 2006 թվականի օգոստոսին Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում վիեննական Աուստրիայի դեմ (1։ 1) կայացած հանդիպման ժամանակ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում[30]։ «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման 21-րդ րոպեին Կոշտան գրավել է մրցակցի դարպասը։ Հանդիպման արդյունքում Բենֆիկան 3։ 0 հաշվով հաղթանակ է տոնել և պայքարը շարունակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում[31][32][33]։
Մրցաշրջանի սկսելուց հետո Կոշտան լուրջ վնասվածք է ստացել ինչի պատճառով շարքից դուրս է մնացել 3 ամիս[34]։ Խաղադաշտ է վերադարձել 2007 թվականին՝ Պորտուգալիայի գավաթի չորրորդ փուլի շրջանակում «Օլիվեյրա-դու-Բայրուի» դեմ հանդիպման ժամանակ[35][36]։ Վերադառնալուց հետո համարվել է Ֆերնանդու Սանտուշի գլխավորած «Բենֆիկայի» մեկնարկային կազմի հիմնական խաղացող։ Առաջին մրցաշրջանի արդյունքներով «Բենֆիկան» մրցաշարային աղյուսակում առջևում է թողել «Պորտույին» և «Սպորտինգին»։ Այլ մրցաշարերում ցույց տված արդյունքները նույնպես գոհացնող չեին․ ակումբը 1/8 եզրափակիչ հանդիպման արդյունքով զրկվել է ազգային գավաթի հետագա պայքարից բացի այդ նաև դուրս է մնացել Եվրոպայի լիգայից՝ քառորդ եզրափակիչ դիմակայությունում զիջելով իսպանական «Էսպանյոլին»։
Նախքան 2007/2008 մրցաշրջանի սկիզբը Կոշտան հայտարարել է որ վերոնշյալ մրցաշրջանը վերջինն է լինելու իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ։ 2007/2008 մրցաշրջանից առաջ հեռացվել է թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, վերջինիս փոխարինելու է եկել Խոսե Անտոնիո Կամաչոն, որի գլխավորությամբ Կոշտան մնացել է մեկնարկային կազմի խաղացող։ Կոշտան որոշիչ դեր է ունեցել թիմի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու գործընթացում։ Որակավորման փուլի շրջանակում «Կոպենհագենի» դեմ կայացած հանդիպման ժամանակ երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը[37]։ Կոշտան որոշիչ դեր է ունեցել նաև դանիական ակումբի դեմ պատասխան հանդիպման ժանանակ, որտեղ «Բենֆիկան» նվազագույն 1։ 0 հաշվով հաղթանակ է տարել և ապահովել է իր երրորդ անընդմեջ ներկայությունը խմբային փուլում[38]։
2007 թվականի սեպտեմբերին «Բենֆիկա» վերադառնալուց հետո առաջնությունում հեղինակել է իր առաջին գոլը «Նասիոնալի» դեմ կայացած հանդիպման ժամանակ[39]։ Հաջող մրցելույթների շնորհիվ 2007 թվականի սեպտեմբերին ճանաչվել է «ամսվա խաղացող»։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Բենֆիկան» մրցել է Կոշտայի նախկին ակումբ «Միլանի» դեմ։ «Սան Սիրոյում» կայացած առաջին խաղում պորտուգալական ակումբը 2։ 1 հաշվով հաղթանակ է տարել տանտերերի նկատմամբ[40]։ Էշտադիու դա Լուշ մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումը ավարտվել է 1։ 1 հաշվով[41]։ Խմբային փուլի արդյունքներով «Բենֆիկան» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը (առջևում թողնելով «Միլանին» և «Սելտիկին»)՝ պայքարը շարունակելով Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլում։
Առաջնության արդյունքներով «Բենֆիկային» չի հաջողվել գրավել երրորդ հորիզոնականը, որը բաժին է հասել առաջնության նորեկ «Վիտորիային»։ Բենֆիկա նաև դուրս է մնացել Եվրոպայի լիգայից՝ 1/8 երփակչում զիջելով իսպանական «Խետաֆեին»։
Իր վերջին հանդիպումը Կոշտան խաղացել է 2008 թվականի մայիսի 11-ին «Էշտադիու դա Լուշ» մարզադաշում «Վիտորայի» դեմ հանդիպման ժամանակ[42]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի ամռանը Կոշտայի մրցելույթները «Ֆաֆեում» այնքան են տպավորել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մազիչ Կարլուշ Կեյրուշին, որ վերջինս Կոշտային հրավիրել է երիտասարդական հավաքական՝ երիտասարդական Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով (մրցաշարի արդյունքներով պորտուգալացիները չեմպիոն են հռչակվել)։ Կոշտայի որոշիչ 11-մետրանոցը Բրազիլիայի հավաքականի դեմ եզրփակիչ հանդիպման ժամանակ օգնել է թիմին տիրանալ բաղձալի գավաթին։
Կոշտան համարվում է Պորտուգալիայի հավաքականի ամենակայուն խաղացողներից մեկը։ Թիմը հասել է մինչև Եվրո 1996-ի քառորդ եզրափակիչ, Եվրո 2000-ի կիսաեզրափակիչ և Եվրո 2004-ի եզրափակիչ։
Կոշտան որոշիչ դեր է ունեցել հատկապես Եվրո 2004-ի քառորդ եզրափակչի շրջանակում Անգլիայի դեմ դիմակայության ժամանակ՝ լրացուցիչ ժամանակում գրավելով մրցակցի դարպասը։
Կոշտան նաև մասնակցել է 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում կայացած Աշխարհի առաջնությանը։ Այդ մրցաշարի շրջանակում էլ Կոշտան ստացել է իր կարիերայի միակ կարմիր քարտը՝ Գերմանիայի դեմ հանդիպման ժամանակ։
Չնայած նրան որ Կոշտան հիմնականում փոխանցումներ էր մատակարարում, նա անցկացրած 94 հանդիպումներում դարձել է 26 գոլի հեղինակ։ Կոշտան Պորտուգալիայի հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով 8-րդն է իսկ արդյունավետությամբ՝ 7-րդը[43]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրոգավաթներ | Այլ | Ընդհամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆաֆի (վարձակալություն) | 1990/91 | Սեգունդա | 38 | 6 | 0 | 0 | — | — | 38 | 6 | ||
Բենֆիկա | 1991/92 | Սուպերլիգա | 21 | 4 | 3 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 32 | 4 |
1992/93 | 23 | 4 | 4 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 32 | 5 | ||
1993/94 | 34 | 5 | 3 | 1 | 8 | 4 | 2 | 0 | 47 | 10 | ||
Ընդհանուր | 78 | 13 | 10 | 2 | 19 | 4 | 4 | 0 | 111 | 19 | ||
Ֆիորենտինա | 1994/95 | Սերիա A | 31 | 9 | 4 | 0 | — | — | 35 | 9 | ||
1995/96 | 34 | 4 | 7 | 2 | — | — | 41 | 6 | ||||
1996/97 | 28 | 2 | 1 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 38 | 2 | ||
1997/98 | 32 | 3 | 5 | 2 | — | — | 37 | 5 | ||||
1998/99 | 31 | 10 | 7 | 4 | 1 | 0 | — | 39 | 14 | |||
1999/2000 | 30 | 4 | 4 | 0 | 14 | 2 | — | 48 | 6 | |||
2000/01 | 29 | 6 | 7 | 2 | 2 | 0 | — | 38 | 8 | |||
Ընդհանուր | 215 | 38 | 35 | 10 | 25 | 2 | 1 | 0 | 276 | 50 | ||
Միլան | 2001/02 | Սերիա A | 22 | 0 | 1 | 0 | 10 | 3 | — | 33 | 3 | |
2002/03 | 25 | 0 | 5 | 1 | 18 | 0 | — | 48 | 1 | |||
2003/04 | 28 | 3 | 4 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 41 | 3 | ||
2004/05 | 24 | 1 | 4 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 38 | 1 | ||
2005/06 | 25 | 0 | 3 | 3 | 4 | 0 | — | 32 | 3 | |||
Ընդհանուր | 124 | 4 | 17 | 4 | 47 | 3 | 4 | 0 | 192 | 11 | ||
Բենֆիկա | 2006/07 | Սուպերլիգա | 14 | 0 | 3 | 0 | 5 | 1 | — | 22 | 1 | |
2007/08 | 29 | 5 | 4 | 3 | 12 | 2 | 0 | 0 | 45 | 10 | ||
Ընդհանուր | 43 | 5 | 7 | 3 | 17 | 3 | 0 | 0 | 67 | 11 | ||
Ակումբային կարիերայի ընթացքում | 498 | 66 | 69 | 19 | 108 | 12 | 9 | 0 | 684 | 97 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Տարի | Հանդիպում | Գոլեր |
---|---|---|---|
Պորտուգալիա | 1993 | 7 | 2 |
1994 | 5 | 1 | |
1995 | 7 | 3 | |
1996 | 11 | 2 | |
1997 | 4 | 0 | |
1998 | 5 | 3 | |
1999 | 9 | 6 | |
2000 | 13 | 3 | |
2001 | 6 | 0 | |
2002 | 7 | 2 | |
2003 | 11 | 1 | |
2004 | 9 | 3 | |
Ընդհանուր | 94 | 26 |
№ | Ամսաթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 1993 թվականի հունիսի 19 | ![]() |
![]() |
2–0 | 4–0 | ԱԱ 1994 (որակավորման փուլ) |
2 | 1993 թվականի սեպտեմբերի 5 | ![]() |
![]() |
1–0 | 2–0 | ԱԱ 1994 (որակավորման փուլ) |
3 | 1994 թվականի սեպտեմբերի 7 | ![]() |
![]() |
1–0 | 2–1 | Եվրո 1996 (որակավորման փուլ) |
4 | 1995 թվականի օգոստոսի 15 | ![]() |
![]() |
3–0 | 7–0 | Եվրո 1996 (որակավորման փուլ) |
5 | 6–0 | |||||
6 | 1995 թվականի սեպտեմբերի 15 | ![]() |
![]() |
1–0 | 3–0 | Եվրո 1996 (որակավորման փուլ) |
7 | 1996 թվականի հունվարի 24 | ![]() |
![]() |
2–1 | 2–3 | Ընկերական հանդիպում |
8 | 1996 թվականի հոկտեմբերի 9 | ![]() |
![]() |
3–0 | 3–0 | ԱԱ 1998 (որակավորման փուլ) |
9 | 1998 թվականի օգոստոսի 19 | ![]() |
![]() |
1–0 | 2–1 | Ընկերական հանդիպում |
10 | 2–0 | |||||
11 | 1998 թվականի սեպտեմբերի 6 | ![]() |
![]() |
3–1 | 3–1 | Եվրո 2000 (որակավորման փուլ) |
12 | 1999 թվականի մարտի 31 | ![]() |
![]() |
1–0 | 5–0 | Եվրո 2000 (որակավորման փուլ) |
13 | 5–0 | |||||
14 | 1999 թվականի հունիսի 9 | ![]() |
![]() |
7–0 | 8–0 | Եվրո 2000 (որակավորման փուլ) |
15 | 8–0 | |||||
16 | 1999 թվականի օգոստոսի 18 | ![]() |
![]() |
1–0 | 4–0 | Ընկերական հանդիպում |
17 | 1999 թվականի հոկտեմբերի 9 | ![]() |
![]() |
1–0 | 3–0 | Եվրո 2000 (որակավորման փուլ) |
18 | 2000 թվականի մարտի 29 | ![]() |
![]() |
1–1 | 2–1 | Ընկերական հանդիպում |
19 | 2000 թվականի օգոստոսի 16 | ![]() |
![]() |
3–1 | 5–1 | Ընկերական հանդիպում |
20 | 2000 թվականի սեպտեմբերի 3 | ![]() |
![]() |
1–0 | 3–1 | ԱԱ 2002 (որակավորման փուլ) |
21 | 2002 թվականի հունիսի 10 | ![]() |
![]() |
4–0 | 4–0 | ԱԱ 2002 |
22 | 2002 թվականի հոկտեմբերի 16 | ![]() |
![]() |
3–2 | 3–2 | Ընկերական հանդիպում |
23 | 2003 թվականի հոկտեմբերի 11 | ![]() |
![]() |
3–2 | 5–3 | Ընկերական հանդիպում |
24 | 2004 թվականի մայիսի 29 | ![]() |
![]() |
3–0 | 3–0 | Ընկերական հանդիպում |
25 | 2004 թվականի հունիսի 16 | ![]() |
![]() |
2–0 | 2–0 | Եվրո 2004 |
26 | 2004 թվականի հունիսի 24 | ![]() |
![]() |
2–1 | 2–2 | Եվրո 2004 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Պորտուգալիայի չեմպիոն․ 1993/94
- Պորտուգալիայի գավաթակիր․ 1992/93
- Իտալիայի գավաթակիր․ 1995/96, 2000/01
- Իտալիայի սուպերգավաթակիր․ 1996
- Իտալիայի չեմպիոն․ 2003/04
- Իտալիայի գավաթակիր․ 2002/03
- Իտալիայի սուպերգավաթակիր․ 2004
- Չեմպիոնների լիգայի գավաթակիր․ 2002/03
- ՈւԵՖԱ սուպեր գավաթակիր․ 2003
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից․ 2004/05
- Երիտասարդական Աշխարհի առաջնության չեմպիոն․ 1991
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 2000
- Եվրոպայի փոխչեմպիոն․ 2004
Անձնական
- Չեմպիոնների լիգայի լավագույն ասսիստենտ․ 2002/2003
- Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկում
- ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում (2)․ 1996, 2000
- Արժանացել է «Արքայազն դոն Էնրիկեի» շքանշանին
- «Ֆիորենտինայի» փառքի դահլիճի անդամ
- «Միլանի» փառքի դահլիճի անդամ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Rui Costa eleito o 34.º presidente do Benfica com 84,48% dos votos»։ Արխիվացված է օրիգինալից 2022-12-01-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «5 Greatest Portuguese footballers of all time»։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-08-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «SportMob – Best Portuguese Players of All Time»։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-08-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «5 greatest Portuguese soccer players of all time - Discover Walks Lisbon»։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-07-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «FIFA World Cup countdown: Top 10 Portuguese footballers of all time - Sports Mole»։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-22-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «Euro 2000 Profile - Manuel Rui Costa»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-08-ին։ Վերցված է 18 April 2017
- ↑ 9,0 9,1 Siciliano Vincenzo (12 November 2016)։ «Rui Costa, il Maestro che ha incantato in Italia»։ tuttomercatoweb.com (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-08-ին։ Վերցված է 27 May 2019
- ↑ «Pele's list of the greatest»։ BBC Sport։ 4 March 2004։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-19-ին։ Վերցված է 15 June 2013
- ↑ «Associação Desportiva de Fafe»։ ZeroZero (պորտուգալերեն)։ 15 December 2012։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-04-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «Campeonato Nacional da I Divisão 1993/94»։ ZeroZero (պորտուգալերեն)։ 15 December 2012։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-04-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «Taça de Portugal 1992/1993»։ ZeroZero (պորտուգալերեն)։ 15 December 2012։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-04-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «SuperLiga 2004/2005»։ ZeroZero (պորտուգալերեն)։ 15 December 2012։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-04-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «Toldo e Rui Costa al Parma Buffon a un passo dalla Juve»։ La Repubblica (իտալերեն)։ 29 June 2001։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-06-ին։ Վերցված է 4 August 2017
- ↑ A.C. Fiorentina S.p.A. bilancio (financial report and accounts) on 30 June 2001 (in Italian), PDF purchased from Italian C.C.I.A.A. Archived 2018-02-24 at the Wayback Machine.
- ↑ «Milan snap up £30m Rui Costa»։ BBC Sport։ 3 July 2001։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին։ Վերցված է 31 March 2010
- ↑ «Rui Costa in rossonero»։ RAI Sport (իտալերեն)։ 3 July 2001։ Արխիվացված է օրիգինալից 8 November 2012-ին։ Վերցված է 4 August 2017
- ↑ «L'altro Milan strapazza il Bate Borisov (4-0)»։ La Repubblica (իտալերեն)։ 27 September 2001։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-23-ին։ Վերցված է 23 June 2022
- ↑ «Milan, facile vittoria con un debolissimo Cska»։ La Repubblica (իտալերեն)։ 18 October 2001։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին։ Վերցված է 23 June 2022
- ↑ «Hapoel dream ends»։ BBC Sport։ 21 March 2002։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-23-ին։ Վերցված է 23 June 2022
- ↑ «Crollo della Roma, il Milan mette le mani sulla Coppa Italia» [Roma collapse, Milan get their hands on the Coppa Italia]։ La Repubblica (իտալերեն)։ 20 May 2003։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-23-ին։ Վերցված է 23 June 2022
- ↑ «Al Milan anche la Coppa Italia» [Coppa Italia for Milan as well]։ La Repubblica (իտալերեն)։ 31 May 2003։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-06-ին։ Վերցված է 23 June 2022
- ↑ Glendenning Barry (28 May 2003)։ «AC Milan 0 - 0 Juventus»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-23-ին։ Վերցված է 23 June 2022
- ↑ «Milan win Super Cup»։ BBC Sport։ 29 August 2003։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-23-ին։ Վերցված է 23 June 2022
- ↑ Whittle Richard (22 October 2003)։ «Milan go cuckoo for Kaka»։ UEFA։ Արխիվացված է օրիգինալից 2022-11-28-ին։ Վերցված է 23 June 2022
- ↑ «Stats: Salaries in Serie A»։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 2022-09-05
- ↑ «Rui Costa abdica de 700 mil contos/ano» (պորտուգալերեն)։ 27 May 2006։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-19-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Rui Costa assina hoje» (պորտուգալերեն)։ 25 May 2006։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-19-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Austria Wien 1–1 Benfica»։ zerozero (պորտուգալերեն)։ 22 August 2006։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Benfica 3–0 Austria Wien»։ zerozero (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «BENFICA-AUSTRIA VIENA, 3–0 (Rui Costa 21, Nuno Gomes 45+2, Petit 57)» (պորտուգալերեն)։ 22 August 2006։ Արխիվացված է օրիգինալից 16 April 2013-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Foi preciso esperar 12 anos» (պորտուգալերեն)։ 23 August 2006։ Արխիվացված է օրիգինալից 16 April 2013-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Departamento médico confirma paragem de Rui Costa» (պորտուգալերեն)։ 3 October 2006։ Արխիվացված է օրիգինալից 16 April 2013-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Maestro regressou na festa do futebol» (պորտուգալերեն)։ 7 January 2007։ Արխիվացված է օրիգինալից 16 April 2013-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Benfica 5–0 Oliv. Bairro»։ zerozero (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Benfica 2–1 FC København»։ zerozero (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «FC København 0–1 Benfica»։ zerozero (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 18 August 2014-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Nacional 0–3 Benfica»։ zerozero (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Milan 2–1 Benfica»։ zerozero (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Benfica 1–1 Milan»։ zerozero (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Benfica 3–0 V. Setúbal»։ zerozero (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-05-ին։ Վերցված է 22 December 2012
- ↑ «Portugal - Record International Players»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-15-ին։ Վերցված է 24 July 2015
- ↑ «Rui Manuel César Costa - Goals in International Matches»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-28-ին։ Վերցված է 8 July 2018
- ↑ «RUI COSTA»։ Portuguese Football Federation։ Վերցված է 24 July 2015(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Solocalcio-ին տված հարցազրույցը(չաշխատող հղում) (անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուի Կոշտա կատեգորիայում։ |
|
|
- Մարտի 29 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պորտուգալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Սպորտի ղեկավարներ և կառավարիչներ
- 1973 ծնունդներ