Յուրի Ջորկաեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ջորկաեֆ
Youri Djorkaeff
Youri Djorkaeff 2008-10-25.jpg
ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան
Ծնվել է մարտի 9, 1968
Ծննդավայր Լիոն, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն ֆուտբոլիստ
Ծնողներ հայր՝ Ժան Ջորկաեֆ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Youri Djorkaeff Վիքիպահեստում

Յուրի Ջորկաեֆ (ֆր.՝ Youri Djorkaeff, մարտի 9, 1968, Լիոն, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Կալմիկի և հայուհու զավակ է։ Հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթակիրների և 1998 ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ջորկաեֆը ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Յուրիի հայրը՝ լեհուհու[1] և կալմիկի (որը արտագաղթել էր Ֆրանսիա Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո) որդի էր, ով նախկինում հայտնի ֆուտբոլիստ էր՝ Ժան Ջորկաեֆը, մայրը՝ հայուհի Մարի Օհանյանն էր։

Յուրին մեծացելև դաստիարակվել է հայկական սփյուռքում։ Ավելի ուշ նա նշում էր, որ կապված է հայկական մշակույթին և պատմությանը։ Մասնավորապես, թեև նրա կինն իսպանուհի է, նրանք պսակադրվեցին հայկական եկեղեցում[2]։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ջորկաեֆը սկսել է ֆուտբոլ խաղալ դպրոցում՝ Վիլերբան ակումբում, իսկ պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1984 թվականին Գրենոբլ ակումբում, այնուհետև հանդես է եկել Ստասբուր, Մոնակո, Պարի Սեն֊Ժերմեն, Ինտեր Միլան, Կայզերսլաուտերն, Բոլթոն Ուոնդերերս, Բլեքբեռն Ռովերս, ՄետրոՍտարզ (Ռեդ Բուլ Նյու Յորք) ֆուտբոլային ակումբներում։

Ինտերում հանդես գալու առաջին իսկ օրից երկրպագուները ֆուտբոլիստին «փայլուն» (թանկարժեք) անվանեցին, իսկ իտալացի հայտնի մարզիչ Չեզարե Մալդինին նրա մասին ասաց հետևյալը․

Aquote1.png Հայկական ոգին և ֆրանսիական կոփվածությունը Յուրիին դարձրել են աշխարհի ամենալավ կիսապաշտպանը[3]։ Aquote2.png


Ջորկաեֆն առաջին անգամ հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում 1993 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Իսրայելի դեմ հանդիպմանը (2։3)։ 1998 (7 խաղ, 1 գոլ), 2002 (3 խաղ) թվականների աշխարհի առաջնությունների, 1996 (5 խաղ, 1 գոլ), 2000 (5 խաղ, 2 գոլ) թվականների Եվրոպայի առաջնությունների, Կոնֆեդերացիայի 2001 թվականի գավաթի (5 խաղ, 1 գոլ) մասնակից։ Հավաքականում ավարտել է կարիերան 2002 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրել է 82 հանդիպում, խփել 28 գոլ։

1997 թվականին Ռուսական ֆուտբոլի 100-ամյակին նվիրված խաղում խաղացել է ՖԻՖԱ-ի հավաքականում՝ ընդդեմ Ռուսաստանի հավաքականի։ Խփել է 1 գնդակ։

Կարիերան ավարտել է 2006 թվականի հոկտեմբերի 29-ին վնասվածքից հետո։ Ֆրանսերեն սինգլ է ձայնագրել՝ Vivre dans ta lumière («Ապրել քո աշխարհում»)[4]։

1998 թվականին ստացել է Պատվո լեգիոնի ասպետ շքանշան[5][6]։ Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի[7]։

2010 թվականի հուլիսին Ջորկաեֆը France Football-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեմ չէ մի օր գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են