France Football
France Football ֆր.՝ France Football[1] | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանդես և սպորտային ամսագիր |
Հապավում | FF |
Լեզու | Ֆրանսերեն |
Հիմնադրվել է | 1946 |
Երկիր | Ֆրանսիա |
Գրասենյակ | Բուլոն Բիյանկուր |
ISSN | 0015-9557 |
Կայք | francefootball.fr |
![]() |
France Football, ֆրանսիական ամենշաբաթյա շաբաթաթերթ (թողարկվում է ամեն երեքշաբթի և ուրբաթ) ողջ աշխարհի ֆուտբոլային նորությունների վերաբերյալ, հրատարակվում է 1946 թվականից սկսած։ Եվրոգավաթների վիճակագրական տվյալները և եվրոպական առաջնությունները ֆոտոլրագրության միջոցով լուսաբանող ամենահեղինակավոր սպորտային հրատարակչություններից մեկն է Եվրոպայում[2]։
France Football ամսագիրը «ծնունդ է առել» «Football» ամսագրից, որը թողարկվել է 1927-1944 թվականներին, ինչպես նաև ժամանակավոր եղել է Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի տպագիր մարմինը[3]։ Առաջին համարը լույս է տեսել 1946 թվականի հունվարի 8-ին, իսկ 1977 թվականի փետրվարից արդեն թողարկվում էր գունավոր կազմով և ամրակցված էջերով տարբերակը։ Ներսի էջերը շարունակում էին տպագրվել սև-սպիտակ տպագրությամբ, սակայն վերջին 10 տարվա ընթացքում էջերի մեծամասնությունը սկսեցին տպագրվել գունավոր նկարազարդմամբ։ 1998 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի՝ աշխարհի առաջնության գավաթին տիրանալուց 2 օր հետո ամսագիրը իր վաճառքի ծավալով ռեկորդ սահմանեց (520000 վաճառված օրինակ)։
2008 թվականի նոյեմբերի 3-ից Francefootball.fr վեբ կայքում թողարկվում է ամսագրի տեղեկագիրը։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ոսկե գնդակ» մրցանակի կազմակերպիչը հանդիսանում է France Football-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն, վերջինս 1956 թվականին խնդրել էր իր կոլեգաներին քվեարկել Եվրոպայի լավագույն խաղացողի օգտին (առաջին մրցանակակիրը դարձավ «Բլեքփուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզը[4])։ 1959 թվականից France Football -ը սկսեց քվեարկություն անցկացնել՝ որոշելու Ֆրանսիայի տարվա ֆոուտբոլիստին[5], իսկ 1970 թվականից՝ Ֆրանսիայի տարվա մարզչին (այս պարգևի վերջին մրցանակակիրը դարձավ Լորան Բլանը)։ 1968-1990 թվականներին պարգևատրվեց նաև Տարվա եվրոպական թիմը ֆր.՝ Challenge Européen de Football[6]։
Աֆրիկական ոսկե գնդակ մրցանակը շնորհվում էր 1970-1994 թվականների յուրաքանչյուր տարվա վերջնամասում։ Այս մրցանակը ներկա ժամանակում շնորհվում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից[7]։
2020 թվականի «երազանքի թիմ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականին ավանդական Ոսկե գնդակ մրցանակի շնորհման փոխարեն ամսագիրը կազմակերպեց քվեարկություն համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների 117 լրագրողների միջև՝ «երազանքի թիմը» պարզելու նպատակով։
«Երազանքի թիմը» այն խորհրդանշական հավաքականն է, որը իր մեջ ներառում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներին[8]։ Անցած տարվա դեկտեմբերին France Football-ը ներկայացրեց միանգամից 3 «երազանքի թիմ»[9][10][11][12][13][14][15]։
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0015-9557
- ↑ Pierre L. Horn Handbook of French Popular Culture. — Greenwood Publishing Group, 1991. — С. 286. — ISBN 978-0-313-26121-3
- ↑ France Football № 3500 от 7 мая 2013
- ↑ Ronaldo joins legendary list // BBC Sport, 1.12.2008
- ↑ Erik Garin, José Luis Pierrend (2015-01-08)։ «France – Footballer of the Year»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ Վերցված է 2016-12-15
- ↑ «France Football - European Team of the Year (1970 photo)»։ Վերցված է 2016-12-15
- ↑ José Luis Pierrend (2008-03-06)։ «African Player of the Year»։ rsssf.com։ Վերցված է 2016-12-15
- ↑ Timothé Crépin (2020-12-14)։ «Ballon d'Or Dream Team : Découvrez les révélations de ce onze de légende !» (ֆրանսերեն)։ France Football։ Վերցված է 2020-12-14
- ↑ «France Football назвал второй и третий составы «Команды мечты»»։ sportbox.ru։ 2020-12-14։ Վերցված է 2020-12-14
- ↑ Диана Валавичюте (2020-12-14)։ «Месси, Роналдо и Роналду — лучшие нападающие в истории по версии France Football»։ Чемпионат.com։ Վերցված է 2020-12-14
- ↑ «Яшин, Месси, Роналдо, Роналду, Пеле, Марадона — в команде мечты France Football»։ «Спорт-Экспресс»։ 2020-12-14։ Վերցված է 2020-12-14
- ↑ «Журнал France Football признал Льва Яшина лучшим вратарем в истории»։ ТАСС։ 2020-12-14։ Վերցված է 2020-12-14
- ↑ «Журнал France Football признал Льва Яшина лучшим вратарем в истории»։ ТАСС։ 2020-12-14։ Վերցված է 2020-12-14
- ↑ «Maradona y Messi en el 11 ideal de la historia» (իսպաներեն)։ Olé։ 2020-12-14։ Վերցված է 2020-12-14
- ↑ «Cafu, Ronaldo e Pelé representam o Brasil no Dream Team Bola de Ouro da France Football» (պորտուգալերեն)։ Globo։ 2020-12-14։ Վերցված է 2020-12-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել France Football կատեգորիայում։ |