Jump to content

Լուիշ Ֆիգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիշ Ֆիգու
պորտ.՝ Luís Figo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգու
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 4, 1972(1972-11-04)[1][2][3][…] (54 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 180 սմ
Քաշ 75կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա

1984-1989
Պորտուգալիա Պաշտիլյաշ
Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1995
1995-2000
2000-2005
2005-2009
1989-2009
Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)
Իսպանիա Բարսելոնա
Իսպանիա Ռեալ Մադրիդ
Իտալիա Ինտեր Միլան
Արդյունքը
137 (16)
172 (30)
164 (36)
105 (9)
573 (119)
Ազգային հավաքական
1991-2006 ՊորտուգալիաՊորտուգալիա 127 (33)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգու (պորտ․ Luís Filipe Madeira Caeiro Figo, նոյեմբերի 4, 1972(1972-11-04)[1][2][3][…], Ալմադա և Լիսաբոն), կիսապաշտպանի դիրքում խաղացող պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ։ Բարսելոնայի պատմության մեջ առաջին արտասահմանցի ավագը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ավելի քան 20 տարվա կարիերայում խաղացել է Սպորտինգ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ինտեր ակումբներում։ Ճանաչվել է 2000 թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, գտնվում է ՖԻՖԱ 100-ի ցանկում։ 1996 թ․, 2000 թ․, 2004 թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 2002 և 2006 թթ աշխարհի առաջնությունների մասնակից։ Լուիշ Ֆիգուի վերջին ակումբը եղավ Միլանի Ինտերը։ 2008-2009 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։ Հավաքականում և ակումբներում խաղացել է 704 խաղ, խփել 127 գոլ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ֆիգուն զբաղեցրեց Ինտերի ղեկավար պաշտոններից մեկը։ Հաճախ Ֆիգուն գտնվում է թիմի պահեստայինների նստարանին գլխավոր մարզչի հարևանությամբ։

2015 թվականի հունվարի 28-ին Ֆիգուն հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին[5]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ավելի քան 20 տարվա կարիերայում խաղացել է Սպորտինգ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ինտեր ակումբներում։ Ճանաչվել է 2000 թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, գտնվում է ՖԻՖԱ 100-ի ցանկում։ 1996 թ․, 2000 թ․, 2004 թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։ Լուիշ Ֆիգուի վերջին ակումբը եղավ Միլանի Ինտերը։ 2008-2009 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։ Հավաքականում և ակումբներում խաղացել է 704 խաղ, խփել 127 գոլ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ֆիգուն զբաղեցրեց Ինտերի ղեկավար պաշտոններից մեկը։ Հաճախ Ֆիգուն գտնվում է թիմի պահեստայինների նստարանին՝ գլխավոր մարզչի հարևանությամբ[6]։

Ակումբ Առաջնություն Մրցաշրջան Առաջնություն Գավաթ ՈՒԵՖԱ Ընդամենը
խաղերգոլերխաղերգոլերխաղերգոլերխաղերգոլեր
Սպորտինգ Պորտուգալիայի առաջնություն 1989–90 30--30
1990–91 30--30
1991–92 3417020431
1992–93 3208120421
1993–94 3181030358
1994–95 34773204310
Ընդամենը 137162349016920
Բարսելոնա Լա Լիգա 1995–96 35581103539
1996–97 3649281537
1997–98 3554071466
1998–99 34710161509
1999–2000 329201354714
Ընդամենը 17230334441124945
Ռեալ Մադրիդ Լա Լիգա 2000–01 349101454914
2001–02 287611034411
2002–03 3310101524812
2003–04 369831115513
2004–05 33300104437
Ընդամենը 16438164601523957
Ինտեր Սերիա Ա 2005–06 3452081456
2006–07 3227170473
2007–08 1712030211
2008–09 221-30251
Ընդամենը 105911121113811
Ընդամենը ՊորտուգալիաՊորտուգալիա 137162349016920
ԻսպանիաԻսպանիա 3366849810426488102
ԻտալիաԻտալիա 105911121113811
Ընդամենը կարիերայում 57793831313427795133
Ֆիգուն Պորտուգալիայի հավաքականում
Ազգային հավաքական
ՏարիԽաղերԳոլեր
199130
199271
199352
199452
199561
199692
199772
199860
199994
2000136
200199
2002100
2003103
2004111
200570
2006101
Ընդամենը12732

Միջազգային գոլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիշ Ֆիգու: Համաշխարհային գոլեր
Գոլամսաթիվվայրըմրցակիցխփած գոլերհաշիվմրցաշար
111 նոյեմբերի 1992Փարիզ, ՖրանսիաԲուլղարիա1–12–1Ընկերական
29 հոկտեմբերի1994Ռիգա, ԼատվիաԼատվիա0–31–31996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
313 նոյեմբերի 1994Լիսաբոն, ՊորտուգալիաԱվստրիա1–01–01996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
43 հունիսի 1995Պորտու, ՊորտուգալիաԼատվիա1–03–21996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
519 հունիսի 1996Նոթհինգեմ, ԱնգլիաԽորվաթիա0–10–31996 թ. Եվրոպայի առաջնություն
69 հոկտեմբերի 1996Տիրանա, ԱլբանիաԱլբանիա0–10–31998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ
77 հունիսի 1997Պորտու, ՊորտուգալիաԱլբանիա2–02–01998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ
820 օգոստոսի 1997Սետուբալ, ՊորտուգալիաՀայաստան2–03–11998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ
931 մարտի 1999Էշեն, ԼիխտենշտայնԼիխտենշտայն0–20–52000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
1018 օգոստոսի 1999Լիսաբոն, ՊորտուգալիաԱնդորրա3–04–0Ընկերական
114 սեպտեմբերի 1999Բաքու, ԱդրբեջանԱդրբեջան1–11–12000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
128 սեպտեմբերի 1999Բուխարեստ, ՌումինիաՌումինիա1–11–12000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
1329 մարտի 2000Լեիրիա, ՊորտուգալիաԴանիա2–12–1Ընկերական
142 հունիսի 2000Չավես, ՊորտուգալիաՈւելս1–03–0Ընկերական
1512 հունիսի2000Էյնդհովեն, ՆիդերլանդներԱնգլիա1–23–22000 թ. Եվրոպայի առաջնություն
1616 օգոստոսի 2000Վիզեու, ՊորտուգալիաԼիտվա2–05–1Ընկերական
173 սեպտեմբերի 2000Տալլին, ԷստոնիաԷստոնիա0–21–32002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
1815 նոյեմբերի 2000Բրագա, ՊորտուգալիաԻսրայել1–02–1Ընկերական
1928 փետրվարի 2001Ֆունչալ, ՊորտուգալիաԱնդորրա1–03–02002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
2028 փետրվարի 2001Ֆունչալ, ՊորտուգալիաԱնդորրա3–03–02002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
2128 մարտի 2001Պորտու, ՊորտուգալիաՆիդերլանդներ2–22–22002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
222 հունիսի 2001Դուբլին, ԻռլանդիաԻռլանդիա1–11–12002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
2315 օգոստոսի 2001Ֆառո, ՊորտուգալիաՄոլդովա1–03–0Ընկերական
2415 օգոստոսի 2001Ֆառո, ՊորտուգալիաՄոլդովա2–03–0Ընկերական
2515 օգոստոսի 2001Ֆառո, ՊորտուգալիաՄոլդովա3–03–0Ընկերական
266 հոկտեմբերի 2001Լիսաբոն, ՊորտուգալիաԷստոնիա5–05–02002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
2714 նոյեմբերի 2001Լիսաբոն, ՊորտուգալիաԱնգոլա1–15–1Ընկերական
282 ապրիլի 2003Լոզան, ՇվեյցարիաՄակեդոնիա1–01–0Ընկերական
2911 հոկտեմբերի 2003Լիսաբոն, ՊորտուգալիաԱլբանիա1–05–3Ընկերական
3019 նոյեմբերի 2003Լեիրիա, ՊորտուգալիաՔուվեյթ3–08–0Ընկերական
3129 մայիսի 2004Ագեդա, ՊորտուգալիաԼյուքսեմբուրգ1–03–0Ընկերական
323 հունիսի 2006Մեց, ՖրանսիաԼյուքսեմբուրգ0–30–3Ընկերական

Հրաժեշտի խաղը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 31-ին Ինտեր-Ատալանտա խաղում, որը դաշտ էր դուրս եկել ավագի թևկապով փոխարինվեց հանդիպման 42-րդ րոպեին։ Այդ հանդիպումը եղավ Ֆիգուի հրաժեշտի խաղը։ Փոխարինման պահին դաշտում գտնվող բոլոր ֆուտբոլիստները շարվել էին առջևի գծում, իսկ հանդիպումը հետաձգվել էր մի քանի րոպեով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիգուն Մադրիդում

Լուիշ Ֆիգուն ամուսնացած է շվեդ մոդելուհի Էլեն Սվեդենի հետ, որի հետ ֆուտբոլիստը ծանոթացել է 1996 թվականին Բարսելոնայում Խոակին Կորտեսի շոուի ժամանակ[7]։ Էլենը և Ֆիգուն ունեն 3 աղջիկ՝ Դանիելան, Մարտինան և Ստելլան։ Այժմ զույգը սպասում է իրենց չորրորդ երեխային։ Աստղային ընտանիքը ապրում է Միլանում։

  • 2000 թվականին այդ ժամանակերի համար ռեկորդային 37 միլիոն եվրոյով Ֆիգուն Բարսելոնայից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Այս տեղափոխությունը ֆուտբոլի պատմության մեջ եղել է ամենասկանդալայիններից մեկը։ Բարսելոնայի երկրպագուները, ովքեր Ֆիգուին դավաճան էին համարում, Կամպ Նոույում Ռեալի կազմում Ֆիգուի առաջին խաղի ժամանակ դիմավորեցին նրան սուլոցներով և տարբեր իրերի հարվածներով, որոնց մեջ կար նույնիսկ խոզի գլուխ[8]։
  • Պորտուգալիայում տեղի ունեցող Եվրոպայի 2004 թվականի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկած Ջիմի Ջամպը գցեց Բարսելոնայի պաստառը Ֆիգուի դեմքին՝ դրանով հայտնելով իր դժգոհությունը նրա Ռեալ տեղափոխվելու համար։ Պորտուգալիան պարտվեց այդ խաղում։
  • Ֆիգուն նաև ֆիլատելիստ է (նամականիշներ հավաքող)։ 2002 թվականին Ֆիլատելիստների համաշխարհային ասոցիացիան, որը տպագրում է ֆիլատելիստական ալբոմներ, կատալոգներ, ամսագրեր, որոշեց շնորհել նրան «Գրան Պրի 2002» ֆուտբոլում ունեցած ձեռքբերումների, որպես Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղացող, ով խաղում է Մադրիդի Ռեալում, ինչպես նաև նրա նվիրվածության համար նամականիշներ հավաքելու գործին։ Որպես մրցանակ Ֆիգուն ստացավ ապակե քանդակ՝ արված շվեդ արվեստագետ Խ. Գուննարսոնի կողմից։ Այս առիթով Մոնակոյի փոստը ստեղծեց նամականիշ մրցանակի նկարով. որը դուրս եկավ 2002 թվականի նոյեմբերին, «Մոնակոֆիլ -2002» ցուցահանդեսի ժամանակ[9][10]։
Ֆիգուի Ոսկե գնդակը
  • Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում
  • Մինչև 16 տարեկանների պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող (1989)
  • Երիտասարդների աշխարհի չեմպիոն (1991)
  • Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (2000)
  • ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (2001)
  • Իսպանիայի քառակի չեմպիոն (Բարսելոնա, Ռեալ Մադրիդ)։ 1998, 1999, 2001, 2003
  • Իտալիայի քառակի չեմպիոն։ 2006, 2007, 2008, 2009
  • Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (6)։ 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000
  • «Don Balon»-ի վարկածով Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (3)։ 1998/1999, 1999/2000, 2000/2001
  • «El Pais»-ի վարկածով Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (2)։ 1999/2000, 2000/2001
  • 2001/2002 թթ Չեմպիոնների լիգայի հաղթող (1)։
  • 2004 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
  • 2000 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  • ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթակիր (1)։ 1997/1998
  • ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (2)։ 1997, 2002
  • Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1)։ 2002

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  5. ↑ Ֆիգուն առաջադրել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում
  6. ↑ «ֆուտբոլային նորություններ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  7. ↑ El Mundo
  8. ↑ Կլասիկոյի պատմությունը;խոզի գլուխը դավաճանի համար
  9. ↑ Ֆիլատելիա 2002
  10. ↑ Ֆիլատելիա 2003

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Филарама // Филателия. - 2002. - № 12. - С. 44.
  • Гран-При АСКАТ - знаменитому футболисту // Филателия. - 2003. - № 2. - С. 30.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիշ Ֆիգու» հոդվածին։