Խոակին Կորտես
Խոակին Կորտես իսպ.՝ Joaquín Pedraja Reyes | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, դերասան, կինոռեժիսոր, թատերական պրոդյուսեր և երաժիշտ |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Պարգևներ | |
IMDb | ID 0181539 |
Պաշտոնական կայքէջ | joaquincortes.com |
Joaquín Cortés Վիքիպահեստ |
Խոակին Կորտես (իսպ.՝ Joaquín Cortés, իրական անունը Խոակին Պեդռախա Ռեյես, փետրվարի 22, 1969, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), ֆլամենկոյի պարող, խորեոգրաֆ, դերասան[1]։ 2006 թվականից Եվրոպական միությունում գնչուների դեսպան[2][3]։ Հայտնի է նաև նրանով, որ դեմ է Gypsy բառի արգելքին, որը նշում է գնչուներին. դրա փոխարեն առաջարկում է աշխատել այդ բառի կերպարի բարելավման համար։ Գնչուական հիմնադրամի ստեղծողը Իսպանիայում։
Պատկանում է արտիստիկ գնչուական Ռեյեսների տոհմին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոակին Կորտեսը ծնվել է Կորդովե իսպանական գնչուական ընտանիքում։ Նրա հայրը հյուսիսաֆրիկական գնչու-կալեներից էր, ովքեր իսպանական գնչուների մոտ ունեն «մավրներ» մականունը, իսկ մորական կողմից հին նախնիները քոչել են Ռուսաստանից։
Խոակինի մորեղբայրը՝ Քրիստոբալ Ռեյեսը բայլաոր էր՝ ֆլամենկո պարող, և 12 տարեկանում նրա ազդեցության տակ Խոակինը սկսել է պարով զբաղվել[4]։ Այդ նույն ժամանակ նրա մայրը Մադրիդում աշխատանք է գտնում։ Մադրիդ տեղափոխվել են 1981 թվականին[2][3]։
15 տարեկանում նա ընդունվում է Իսպանիայի ազգային բալետի խմբակ (իսպ.՝ Ballet Nacional de España)։ 18 տարեկանում դառնում է մենակատար և այդ ելույթ ունենում խմբակի համերգների ժամանակ[1]։ Ավելի ուշ, 1988 թվականին լքելով բալետի ազգային խմբակը, Կորտեսը աշխատում էր այնպիսի վարպետների հետ, ինչպեսիք են Մայա Պլիսեցկայան, Պետեր Շմալֆուսը և Սիլվի Գիլլեմը[5]։
1992 թվականին Կորտեսը ստեղծում է «Խոակին Կորտեսի ֆլամենկո բալետ»-ի ընկերությունը (իսպ.՝ Joaquín Cortés Ballet Flamenco): Այդ նույն թվականին նա շոուի է դնում Cibayí-ին, որի հետ ընկերությունը ելույթ էր ունենում Ֆրանսիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Վենեսուելայում և ԱՄՆ-ում։ 1995 թվականին Կորտեսը դրեց իր երկրորդ շոուն՝ Pasión Gitana («Ցիգանական կիրք»). այդ նույն թվականին նա իր նորամուտն է կատարում կինոյում, նկարահանվելով ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Իմ գաղտնիքի ծաղիկը» ֆիլմում[1][5]։
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խոակին Կորտեսին է տալիս «ՅՈՒՆԵՍԿՈ-յի խաղաղության անվան արտիստ»[6]։
2000 թվականին Կորտեսը կազմակերպում է «Stop Antigypsyism» ընկերությունը («Վերջ հակագնչուականությանը»), իսկ 2006 թվականի վերջում նա Եվրոպական խորհրդարանի որոշումով դարձավ գնչուների երկրորդ դեսպանը Եվրոպական միությունում[2][3]։ Այդ դեպքում նա պետք է ներկայացնի Եվրոպական խորհրդարանին այն 10 միլիոն ցիգանների պահանջները, որոնք ապրում են Եվրոպական Միության տարածքում[7]։
2001, 2004 և 2007 թվականներին Ռուսաստան այցելելով ներկայացրել է իր շոուերը։
2008 թվականի սեպտեմբերի 30-ին Մոսկվայում՝ Կրեմլի պետական պալատում, տեղի է ունեցել Խոակին Կորտեսի համերգը։
2015 թվականի ապրիլի 6-ին կրկին հանդես է եկել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» բեմի վրա, որտեղ նա ներկայացրել է իր նոր շոուն՝ Gitano («Գնչու»)։ «Metro Մոսկվա» թերթի ներկայացուցչի այն հարցին, թե ինչ է նրա համար պարը, Խոակինը պատասխանել է․ «Դա ապրելու, զգալու և աշխարհի հետ շփվելու միջոց է»[8]։
Կորտեսի բեմականացրած շոուերի ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոակին Կորտեսը ներկայացել է որպես պարային շոուերի բեմադրող (փակագծերում ներկայացված են պրեմիերաների թվականները)։
- Cibayí (1992)
- Pasión Gitana / Gipsy Passion (1995)
- Soul (1999)
- Live (2001)
- Amor y Odio (2004)
- Mi Soledad (2005)
- Calé (2009)
- Gitano (2014)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ կյանքի ծաղիկը (1995, մելոդրամա) — Ամտոնիո
- Ֆլամենկո (1995, վավերագրական) — իրեն է խաղում «Ֆարրուկա» սերիայում
- Գնչու (2000) — Անդրես Էրեդիյա
- Վանիլ և շոկոլադ (2004, կատակերգություն, մելոդրամա) — Կառլոս
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորտեսի սիրելի կուտյուրն է Ջորջիո Արմանին է։
- Սպորտի սիրելի ձևերն են՝ ավտոմրցարշավներ, լող և ֆուտբոլ։
- Elle թերթը պարողին ընդգրկել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց ցանկում։
- Պարողը ցիգան–կալեներին համարում է իսպանական արվեստի բանագնացները
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Miguel Ángel Díaz González. «Joaquín Cortés. Biography». // Website Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Joaquín Cortés». // Website donQuijote.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Keeley, Graham. «Flamenco dancer is appointed Roma's ambassador to the EU». // Zpravodajský server Romea.cz. 9.02.2007. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Patterson, Christina. «Joaquin Cortés: «Dancing is my wife, my woman»». // The Independent. 30.01.2009. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ 5,0 5,1 «Joaquín Cortés. Biografía». // Sitio web oficial de Joaquín Cortés. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Key Facts and Figures on Spain / UNESCO Cooperation» (PDF). // Official website of the UNESCO. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Танцор фламенко интегрирует цыган в Европу». // Lenta.ru. 9.02.2007. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Зырянов, Богдан. Хоакин Кортес: «Я бунтарь, революционер» // Metro Москва. — 2015. — № 33 за 30 марта. — С. 21. (Ստուգված է 26 Դեկտեմբերի 2015)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք էջ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին Կորտես» հոդվածին։ |
|