Jump to content

Մարիո Կեմպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Կեմպես
իսպ.՝ Mario Kempes
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1954(1954-07-15)[1][2] (72 տարեկան)
Ծննդավայր Bell Ville, Կորդովա, Արգենտինա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվող

Մարիո Ալբերտո Կեմպես (իսպ.՝ Mario Alberto Kempes, հուլիսի 15, 1954(1954-07-15)[1][2], Bell Ville, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, 1978 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Արգենտինայի հավաքականում Մարիո Կեմպեսի նորամուտը տեղի ունեցավ 1973 թվականին Բոլիվիայի դեմ խաղում։ Արդեն մեկ տարուց Կեմպեսը 1974 թվականի աշխարհի առաջնությանը մեկնած 22 ֆուտբոլիստներից մեկն էր։ Բայց և՛ ինքը, և՛ իր հավաքականը չկարողացան իրենց ամբողջությամբ դրսևորել։ Շատ շուտ Կեմպեսը պայմանագիր կնքեց իսպանական «Վալենսիայի» հետ։

Կարճ ժամանակահատվածում Կեմպեսը դարձավ հավաքականի լավագույն ռմբարկուն, խփելով վեց գոլ, որոնցից երկուսը՝ Նիդերլանդների հավաքականի հետ եզրափակիչ խաղում։

1982 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Կեմպեսին հակառկորդի դարպասը գրավելու բախտ չվիճակվեց։ Բրազիլիայի հետ խաղում փոխարինվելուց հետո նա աշխարհի չեմպիոնի կարիերան ավարտեց 18 անցկացրած խաղերով, և այդպես նրան ընդամենը պակասում էր երեք խաղ, որպեսզի նա կրկներ աշխարհի ռեկորդը։

Կեմպեսը հավաքականում անցկացրեց 43 խաղ և խփեց 20 գնդակ։

Կեմպեսի ակումբային կարիերան սկսվեց Կորդովայի «Ինստիտուտո» ակումբից։ Արդեն մեկ տարուց նա տեղափոխվեց «Ռոսարիո», որտեղ անցկացրեց 5 մրցաշրջան և խփեց 86 գնդակ 107 խաղերում։ 1976 թվականին նա տեղափոխվեց իսպանական «Վալենսիա»։ Կեմպեսն իր առաջին մրցաշրջանը վերջացրեց այդ ակումբում՝ 24 գոլ ուղարկելով հակառակորդի դարպաս և դառնալով լավագույն ռմբարկու։ Դա վերջին 10 տարվա ալավագույն ցուցանիշն էր։

28 գնդակ, որոնք Կեմպեսը խփեց հաջորդ մրցաշրջանում, դարձավ գերագույն ձեռբերում Դի Ստեֆանոյի ժամանակից, ով 1956-1957 թվականներին խփել էր 31 գոլ։

1979 թվականին Իսպանիայի գավաթը հաղթելուց հետո Կեմպեսը Գավաթների տիրակալների Եվրոպական գավաթի «Արսենալի» դեմ խաղում խփեց որոշիչ տասնմեկ մետրանոցը։ 1981 թվականի մարտին նա «Ռիվեր Փլեյթ» ֆուտբոլային ակումբի հետ 1 000 000 ֆունտանոց պայմանագիր կնքեց։

Մեկ տարի անց նա նորից վերադարձավ Իսպանիա և երկու տարի խաղաց «Վալենսիայում», իսկ հետո ևս երկու տարի մինչև Ավստրիայում սպորտային կարիերան ավարտելը «Հերկուլես»-ում։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1978 թվականի աշխարհի չեմպիոն
  • 1980 թվականի գավաթակիրների գավաթի հաղթող
  • 1980 թվականի Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող
  • Արգենտինայի չեմպիոն՝ Նասյոնալ 1981
  • 1979 թվականի Իսպանիայի Գավաթի տիրող
  • Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ 1978
  • 1978 թվականի աշխարհի չեմպիոնատի լավագույն ֆուտբոլիստ
  • 1978 թվականի աշխարհի չեմպիոնատի լավագույն ռմբարկու
  • Եվրոպայի (Onze d'Or) տարվա լավագույն ֆուտբոլիստ 1978
  • Արգենտինայի չեմպիոնատի լավագույն ռմբարկու (2)՝ Նասյոնալ 1974, Մետրոպոլիտանո 1976
  • Իսպանիայի չեմպիոնատի 1977, 1978 թվականների լավագույն ռմբարկու
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցուցակում[3]

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[4] Գավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինստիտուտո 1973 - - - - 0 0 0 0 13 11
Ընդամենը13110000001311
Րոսարիո Սենտրալ 1974 - - - - 7 3 0 0 43 33
1975 - - - - 9 5 0 0 58 43
1976 - - - - 0 0 0 0 22 21
Ընդամենը10789001680012397
Վալենսիա 1976/77 34 24 0 0 0 0 0 0 34 24
1977/78 34 28 12 11 0 0 0 0 46 39
1978/79 30 12 10 3 6 3 0 0 46 18
1979/80 32 22 2 2 9 9 0 0 43 33
1980/81 11 9 1 0 4 2 1 0 17 11
Ընդամենը141952516191410186125
Րիվեր Փլեյթ 1981 - - - - 4 1 0 0 33 16
1982 0 0 - - 0 0 0 0 0 0
Ընդամենը29150041003316
Վալենսիա 1982/83 27 13 3 0 8 0 0 0 38 13
1983/84 15 8 6 3 0 0 0 0 21 11
Ընդամենը42219380005924
Ընդամենը «Վալենսիայում»1831163419271410245149
Հերկուլես (Ալիկանտե) 1984/85 17 1 2 0 0 0 0 0 19 1
1985/86 21 9 2 1 0 0 0 0 23 10
Ընդամենը38104100004211
Ֆյորստ (Վենա) 1986/87 20 7 5 2 0 0 0 0 25 9
Ընդամենը207520000259
Սանկտ Պյոլտեն 1987/88 32 10 2 0 - - 0 0 34 10
1988/89 29 9 2 1 0 0 0 0 31 10
1989/90 35 15 2 1 0 0 0 0 37 16
Ընդամենը963462000010236
Կրեմս 1990/91 21 5 0 0 0 0 0 0 21 5
1991/92 18 2 1 0 0 0 0 0 19 2
Ընդամենը397100000407
[[Արտուրո Ֆերնանդես Վիալ (ֆուտբոլային ակումբ)|Արտուրո Ֆերնանդես]] 1995 11 5 0 0 0 0 0 0 11 5
Ընդամենը115000000115
Պելիտա Ջայա 1995/96 15 10 0 0 - - 0 0 15 10
Ընդամենը15100000001510
Ընդհանուր կարիերայի ընթացքում5513045024472310649351

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին Կեմպեսի պատվին վերանվանվեց արգենտինական Կորդովա քաղաքի մարզադաշտը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 FBref.com
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Pele's list of the greatest». BBC Sport. 2004 թ․ մարտի 4. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  4. Իսպանիայի գավաթ, Իսպանական լիգայի գավաթ, Ավստրիայի գավաթ:(ռուս.)
  5. Kempes, ese crack que se merecía un estadio, Clarín, 21. Dezember 2010. (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Կեմպես» հոդվածին։