Լուիս Սուարես Միրամոնտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Լուիս Սուարես Միրամոնտես
իսպ.՝ Luis Suárez
Luis Suárez Miramontes.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Մականուն «Ճարտարապետ»
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1935(1935-05-02) (88 տարեկան)
Ծննդավայր Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա
Հասակ 165
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Լուիս Սուարես Միրամոնտես (մայիսի 2, 1935(1935-05-02)[1][2], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա, նաև հայտնի է որպես փոքրիկ Լուիսիտո), իսպանացի նախկին ֆուտբոլիստ և մենեջեր ։ Որպես կիսապաշտպան խաղացել է մի շարք թիմերում, ինչպիսիք են՝ ՖԱ Բարսելոնան, Իսպանիան,Սամպդորիան։ Սուարեսը համարվում է Իսպանիայի մեծագույն խաղացողներից և որպես ֆուտբոլիստ աչքի է ընկել իր նրբաճաշակ և սահուն խաղաոճով։ «Ճարտարապետ» կեղծանունը կրող ֆուտբոլիստը առանձնանում էր խորաթափանց փոխանցումներով և պայթուցիկ հարվածներով և 1960 թ. նա դարձավ առաջին Իսպանացի՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր, որին տրվեց մրցանակը՝ ՈւԵՖԱ-ի անդամ երկրների քվեարկության արդյունքում։ 1964 թ. Եվրոպայի առաջնությունում Իսպանաիայի թիմին օգնեց՝ հաղթելու։ 1960-ականներին եղել է լեգենդար Գրանդ թիմի վերահսկող անդամ։ Մեծ դեր է խաղացել Հերրարի Ինթեր ակումբի հաջողության մեջ և իր փոխանցումների, տեսողության և գնդակային հմտությունների շնորհիվ եղել է ջոկատի առաջնային ստեղծագործող ուժը։ Սափդորիայի 3 փուլերից հետո, որպես ֆուտբոլիստ 1973 թվականին անցել է թոշակի։

Հետագայում Սուարեսը սկսեց իր կարիերան որպես մարզիչ և գլխավորեց Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը՝ Ինթերը, երեք առանձին առիթներով, վերին երկուսը՝ խնամատար հիմունքներով։ Սուարեսը եղել է նաև և′ Իսպանիայի ՅՈւ21-ի և′ ավագ, Իսպանական թիմի մարզիչը։ Գլխավորել է վերջին 27 խաղերը և առաջնորդել նրանց՝ 1990 թվականի Աշխարհի գավաթի երկրորդ փուլ։ Եղել է մի քանի Իտալական և Իսպանական ակումբների մարզիչ։

Ներկայումս զբաղվում է «Ինտերի» հետախուզական աշխատանքներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուարեսը ծնվել է Լա Կորունյայում, Գալիսիայ։ Ապրել է Ավենիդա դը Հերկուլեսում` Մոնթե Ալթոյի հարևանությամբ։ Նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 1949 թվականին, Լա Կորունյայի արքայական սպորտ ակումբի հետ և աշխատել է կրտսերների հետ, մինչ Լիգայի սկզբնախաղը Դեպորտիվոյի հետ, երբ 1953 թվականի դեկտեմբերի 6-ին 6-1 հաշվով հաղթանակը գրանցվեց ընդդեմ ՖԱ Բարսելոնայի։ Դեպորտիվոյի խաղի ժամանակ խաղընկերների կազմի մեջ էին Պահինոն և Արսենո Իգլեսիասը։ Խաղացել է 17 խաղ և խփել հաշվով 3 գոլ Դեպորտիվոյի համար` մնացած մրցաշրջանների ընթացքում։ 1954 թվականին տեղափոխվել է ՖԱ Բարսելոնա, բայց 1954-55-ի շրջանը մեծմասամբ անցկացրել է` խաղալով Ազգային Լիգայում ընդգրկված ՍիԴի Իսպանական ֆուտբոլային ակումբում։

ՖԱ Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

1955-1961 թվականների նա արդեն ՖԱ Բարսելոնայի մշտական անդամն էր, որտեղ ընդգրկված էին այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք էին Ladislao Kubala, Zoltán Czibor, Sándor Kocsis, Ramallets և Evaristo: 1959 թվականին Սուարեսը թիմի և մարզիչ Էլենիո Էռերայի հետ միասին կրկնակի անգամ շահեցին Լիգայի արքայական գավաթը, իսկ 1960-ին` Fairs Cup-ի գավաթը։ 1960 թվականին Սուարեսը ստացավ նաև «Ոսկե գնդակ» մրցանակը։ 1961 թվականին Եվրոպայի գավաթի համար մրցությունը եղավ վերջինը, որտեղ 3-2 հաշվով նրանք պարտություն կրեցին Բենֆիկա թիմից։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին, երբ ՖԱ Բարսելոնան 250 միլլիոն իտալական լիրայով(£142,000) վաճառեց նրան Ինտեր Միլանը, Լուիս Սուարեսը դարձավ աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը։

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.