Մարկո վան Բաստեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մարկո վան Բաստեն
Vanbasten.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարսել վան Բաստեն
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդեռլանդներ
Մականուն Ուտրեխտի կարապ, Սան Մարկո
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1964 (52 տարեկան)
Ծննդավայր Ուտրեխտ, Նիդեռլանդներ
Հասակ 188 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ ԱԶ Ալկմաար
(գլխավոր մարզիչ)
Պատանեկան կարիերա
1970 - 1971 Նիդերլանդներ ԷԴՕ Ուտրեխտ
1971 - 1980 Նիդերլանդներ ՈՒՎՎ Ուտրեխտ
1980 - 1981 Նիդերլանդներ ՈՒՍՎ Ուտրեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981 - 1987 Նիդերլանդներ Այաքս 133 (128)
1987 - 1993 Իտալիա Միլան 147 (90)
1981 - 1993 Ընդհանուր 280 (218)
Ազգային հավաքական
1981 Նիդերլանդներ Նիդեռլանդներ Մ-21 15 (13)
1983 - 1992 Նիդերլանդներ Նիդեռլանդներ 58 (24)
Մարզչական կարիերա
2003 - 2004 Նիդերլանդներ Այաքս (երիտ.)
2004 - 2008 Նիդերլանդներ Նիդեռլանդներ
2008 - 2009 Նիդերլանդներ Այաքս
2012 - 2014 Նիդերլանդներ Հերենվեն
2014 - ներկա Նիդերլանդներ ԱԶ Ալկմաար
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարկո վան Բաստեն (հոլ.՝ Marco van Basten, իրական անունը՝ Մարսել վան Բաստեն (հոլ.՝ Marcel van Basten), ծնվ. հոկտեմբերի 31, 1964, Ուտրեխտ, Նիդեռլանդներ) - հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ մարզիչ։ Մարզում է հոլանդական ԱԶ Ալկմաար ակումբը։

Խաղացել է Այաքս և Միլան ակումբներում՝ որպես հարձակվող։ Այդ ակումբների կազմում երեքական անգամ դարձել է Նիդեռլանդների (1981/82, 1982/83, 1984/85) և Իտալիայի (1987/88, 1991/92, 1992/93) չեմպիոն, երկու անգամ տիրել է Եվրոպայի չեմպիոնների գավաթին (1988/89, 1989/90), մեկ անգամ՝ Գավաթակիրների գավաթին (1986/87)։ Հանդես է եկել նաև Նիդեռլանդների հավաքականի կազմում և 1988-ին դարձել Եվրոպայի չեմպիոն։

Մեկ անգամ ճանաչվել է ՖԻՖԱ Տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (1992), երեք անգամ՝ Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (1988, 1989 և 1992

Չորս տարի (2004 - 2008) մարզել է Նիդեռլանդների հավաքականը, մեկ տարի՝ Այաքս ակումբը։ 2014ապրիլի 18-ին հայտարարվել է, որ 2014 - 2015 մրցաշրջանում Վան Բաստենը կփոխարինի Դիկ Ադվոկաատին ԱԶ Ալկմաարի մարզիչի պատոնում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. kicker.de(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]