Մարզիչ (ֆուտբոլ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարզիչ (անգլ.՝ trainer, train բառից - մարզել, սովորեցնել, պատրաստել), մարդ, որը մասնագիտորեն զբաղվում է ֆուտբոլիստներին մարզելով։ Մարզիչը իրականացնում է ուսումնա-մարզչական աշխատանք, որը ուղղված է մարզելու, սովորեցնելու և մասնագիտակն վարպետության բարելավելու, իր մարզիկների ֆունկցիոնալ պատրաստվածության բարելավմանը։ Ֆուտբոլում մարզիչը մարզում է ակումբը կամ ազգային հավաքականը։ Ակումբներում մարզիչները ենթարկվում են անձամբ ակումբի նախագահին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում մարզիչի ֆուկցիաների մեջ մտնում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Մեկնարկային կազմի հաստատում, ֆուտբոլիստների ընտրություն։
- Մարտավարության պլանավորում։
- Երիտասարդ ֆուտբոլիստների ձեռք բերում, մարզում։
- Ֆուտբոլիստների գնում և վաճառք տրանսֆերային պատուհանից, ներառած վարձակալությունը։
Վերը թվարկված ֆուկցիաներից որոշ մասը կարող են իրականացնել ֆուտբոլային տնօրենը կամ սպորտային տնօրենը, կամ մարզիչի օգնականները։ ՈՒԵՖԱ-ն և այլ ֆուտբոլային ասոցացիաներ կարող են սահմանել մարզիչների որակավորման տարբեր չափանիշներ։