Ջանլուկա Վիալի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1964[1][2] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջանլուկա Վիալի (իտալ.՝ Gianluca Vialli, հուլիսի 9, 1964[1][2], Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիալիի կարիերան սկսվել է «Կրեմոնեզե» ակումբում: Նրանից հետո երբ նա խփեց 10 գնդակ 1983/1984 մրցաշրջանում, նրան հրավիրեց «Սամպդորիան», թիմի հետ նա հաղթեց A Սերիան (1990/1991 թթ.), երեք Իտալիայի գավաթ (1985 թ., 1988 թ., 1989 թ.) և 1990 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը: Եզրափակչում «Սամպդորիան» հաղթեց բելգիական «Անդերլեխթին» 2:0 հաշվով, երկու գոլերն էլ խփեց Վիալին։
«Սամպդորիայի» կազմում ելույթների ժամանակ Վիալին շատ անգամներ հրավիրվել է իտալիայի հավաքական, որի կազմում մասնակցում է ԱԱ-1986 թ.-ին և ԱԱ-1990 թ.-ին, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր: Հետագայում 1992 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում Բարսելոնայից կրած պարտությունից հետո կնքեց ռեկորդային պայմանագիր Յուվենտուսի հետ, պայմանագրի արժեքը կազմեց 12.5 մլն ֆունտ Սթերլինգ:
«Բյանկոներների» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթը: Հետագայում հավաքանի գլխավոր մարզիչի հետ տարաձայնությունների համար չի հրավիրվել հավաքական ԱԱ-1994 թ.-ին մասնակցելու: Երբ հայտնի դարձավ, որ եզրափակչում Իտալիան խաղալու է Բրազիլիայի դեմ, նա հայտարարեց, որ եզրափակչում երկրպագելու է Բրազիլիային: Իր երկրորդ սկուդետան և Իտալիայի գավաթը նա հաղթեց: 1996 թվականին Վիալին Յուվենտուսի կազմում հաղթեց չեմպիոների լիգան, որից հետո նա կնքեց երկարաժամկետ պայմանագիր Չելսիի հետ:
Նրա տեղափոխությունը այդ ժամանակվա մարզիչ Ռուդ Գուլիտի գլխավոր նախաձեռնություններից էր: Շուտով Չելսին կազմում ունենալով Վալիին հաղթեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում նա անցկացրել է 5 րոպե, դուրս գալով վերջում ժամանակ ձգձգելու համար: Չնայած բազմաթիվ հաջող խաղերի նա այդպես ել չկարողացավ հաստատվել հիմնական կազմում[3]:
Մարզիչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին Գուլիտի հեռացումից հետո Վիալիին առաջարկվել է լինել խաղացող մարզիչ Չելսիում, նա համաձայնվեց և դարձավ իր ոլորտի լավագույն մասնագետներից մեկը ամբողջ պատմության մեջ: Նրա օրոք կապույտները հաղթեցին Առաջնության գավաթը, Գավաթների գավաթը և Անգլայի գավաթը: Նաև հաղթել են ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը ի շնորհիվ Գուստավո Պոետի միակ գոլի:
1998/1999 մրցաշրջանը «կապույտները» եզրափակեցին երերորդ տեղով, ինչը դարձավ լավագույն ցուցանիշը 1970 թվականից ի վեր:
2001 թվականին Ջանլուկա Վիալին լքեց լոնդոնյան ակումբը, նրա հետ տարբեր պատճառներով ակումբը լքեցին տարբեր առաջատարներ: Վիալիի շրջանը տեղը զիջեց Ռոման Աբրամովիչի շրջանին:
Ջանլուկա Վիալին բուսակեր է, իր խոսքերով բուսակերության անցումը իր կարիերայում խաղացել է մեծ դեր և հենց այդ քայլը օգնեց նրան տեղափոխվել Չելսի: