Ֆերենց Պուշկաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆերենց Պուշկաշ
հունգ.՝ Puskás Ferenc
Ferenc Puskás.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆերենց Պուրցելդ Բիրո
Քաղաքացիությունը Flag of Hungary.svg Հունգարիա
Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 2, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա Հունգարիա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 17, 2006({{padleft:2006|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:17|2|0}})[4][1] (79 տարեկանում)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա Հունգարիա
Հասակ 170 սմ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1937-1943 Հունգարիա Կիշպեշտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1943-1956 Հունգարիա Հոնվեդ 354 (357)
1943  Հունգարիա Կիշպեշտ B 3 (4)
1958-1967 Իսպանիա Ռեալ Մադրիդ 180 (155)
1942-1967 Ընդհանուր կարիերայում 537 (516)
Ազգային հավաքական
1945-1956 Հունգարիա Հունգարիա 85 (84)
1961-1962 Իսպանիա Իսպանիա 4 (0)
Մարզչական կարիերա
1967 Իսպանիա Էրկուլես
1967 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո Գոլդեն Գեյթ Գեյլս
1968 Կանադա Վանկուվեր Ռոյալս
1968-1969 Իսպանիա Դեպորտիվո Ալավես
1970-1974 Հունաստան Պանատինաիկոս
1975 Իսպանիա Ռեալ Մուրսիա
1975-1976 Չիլի Կոլո-Կոլո
1976-1977 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
1978-1979 Հունաստան ԱԵԿ (Աթենք)
1979-1982 Եգիպտոս Ալ Մասրի
1985-1986 Պարագվայ Սոլ դե Ամերիկա
1986-1989 Պարագվայ Սերո Պորտենո
1989-1992 Ավստրալիա Սաութ Մելբուրն Էլաս
1993 Հունգարիա Հունգարիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆերենց Պուշկաշ (հունգ.՝ Puskás Ferenc, իսկական անունը Ֆերենց Պուրցելդ Բիրո[5] (հունգ.՝ Purczeld Bíró Ferenc), ապրիլի 2, 1927[1][2][3], Բուդապեշտ - նոյեմբերի 17, 2006[4][1], Բուդապեշտ), հունգար ֆուտբոլիստ, շատերի կողմից ճանաչված ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից[6][փա՞ստ]։ Խաղացել է Ռեալ Մադրիդում և Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

World Soccer ամսագրի 20-րդ դարի 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում Ֆերենց Պուշկաշը 7-րդն է[7]։ Ֆերենց Պուշկաշը դեռ կենդանության օրոք ճանաչվել է բոլոր ժամանակների հունգարացի լավագույ ֆուտբոլիստը։ Նրա անունն է կրում մարզադաշտ Բուդապեշտում։ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն գոլի համար տրվող մրցանակը կրում է Ֆերենց Պուշկաշի անունը[8]։ 2013 թվականի ապրիլի Բուդապեշտում տեղադրվել է նրա հուշարձանը[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենց Պուշկաշը «Կիշպեշտ» ֆուտբոլային ակումբի սան է․ նախկինում այդ ակումբում խաղացել է նրա հայրը[5]։

1943 թվականից նա խաղացել է «Կիշպեշտի» հիմնական կազմում, որը 1949 թվականին վերանվանվել է «Հոնվեդ»։ 1956 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո Ֆերենց Պուշկաշը տեղափոխվել է Իսպանիա։ Այնտեղ նա պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ, որի կազմում խաղացել է 1958 թվականից մինչև 1967 թվականը։ Նա ստացել է նաև Իսպանիայի քաղաքացիություն, ինչը նրան հնարավորություն է տվել հանդես գալ երկրի ազգային հավաքականում։ Հունգարիայի ու Իսպանիայի հավաքականներում Ֆերենց Պուշկաշն անցկացրել է 89 խաղ և խփել 84 գոլ, իսկ Հունգարիայի ու Իսպանիայի բարձրագույն լիգաներում՝ 534 խաղ և 512 գոլ[10]

1954 թվականի աշխարհի առաջնությունում Հունգարիայի հավաքականը հաջող է հանդես եկել։ Հունգարիայի հավաքկաանը, Հարավային Կորեայի հավաքականին հաղթելով 9:0, իսկ Արևմտյան Գերմանիայի հավաքականին՝ 8:3 հաշվով, հասել է եզրափակիչ, որտեղ խաղացել Գերմանիայի նույն թիմի դեմ, սակայն այս անգամ պարտվել է 2:3 հաշվով, իսկ Ֆերենց Պուշկաշը ողջ առաջնության ընթացքում խփել է չորս գոլ։ Հետագայում Ֆերենց Պուշկաշը հայրենի երկրի հավաքականի կազմում այլևս չի մասնակցել աշխարհի առաջնության։ Իսպանիա տեղափոխվելուց և այդ երկրի քաղաքացիություն ստանալուց հետո Ֆերենց Պուշկաշն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել 1962 թվականի աշխարհի առաջնությանը։ Սակայն այդ առաջնությունում նա ոչ մի գոլ չի խփել։

1952 թվականի Օլիմպիական խաղերում Ֆերենց Պուշկաշը Հունգարիայի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն։ Նա հինգ անգամ դարձել է Հունգարիայի, հինգ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր (1959, 1960, 1966

Որպես մարզիչ՝ Ֆերենց Պուշկաշը 1971 թվականին «Պանատինաիկոսի» հետ մասնակցել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչին։ Նույն ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Հունաստանի չեմպիոն 1970 և 1972 թվականներին, իսկ 1979 թվականին Աթենքի ԱԵԿ ակումբը նվաճել է Հունաստանի գավաթը։ 1991 թվականին «Սաութ Մելբուրն Էլլաս» ակումբը Պուշկաշի գլխավորությամբ դարձել է Ավստրալիայի չեմպիոն։

1993 թվականին Ֆերենց Պուշկաշը վերադարձել է Հունգարիա և մի որոշ ժամանակ եղել է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 2002 թվականին՝ ֆուտբոլիստի կենդանության օրոք, Բուդապեշտի «Նեպշտադիոն» մարզադաշտը վերանվանվել է նրա պատվին։

Ֆերենց Պուշկաշը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 17-ին Բուդապեշտում թոքաբորբյից՝ վեց տարի Ալցհայմերի հիվանդությամբ տառապելուց հետո։ Թաղված է Բուդապեշտի Սուրբ Իտվանի վանքում։

ՖԻՖԱ-ի կողմից Ֆերենց Պուշկաշը հայտարարվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ 2009 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ-ն սահմանել է Ֆերենց Պուշկաշի անվան ամենամյա մրցանակ, որ շնորհվում է ամենագեղեցիկ գոլի հեղինակին[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա Հոնվեդ (Բուդապեշտ)

  • Հունգարիայի չեմպիոն (5) - 1949/50, 1950, 1952, 1954, 1955
  • Ընդհանուր՝ 5 տիտղոս

Իսպանիա Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի չեմպիոն (5) - 1960/61, 1961/62, 1962/63, 1963/64, 1964/65
  • Իսպանիայի գավաթակիր - 1961/62
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի դափնեկիր (3) - 1958/59, 1959/60, 1965/66
  • Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր - 1960
  • Ընդհանուր՝ 10 տիտղոս

Հունգարիա Հունգարիայի հավաքական

  • Օլիմպիական չեմպիոն - 1952
  • Աշխարհի փոխչեմպիեն - 1954
  • Բալկանների ու Կենտրոնական Եվրոպայի առաջնության չեմպիոն - 1947
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթակիր - 1953
  • Ընդհանուր՝ 3 տիտղոս

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20-րդ դարի հունգարացի լավագույն ֆուտբոլիստ
  • Հունգարական լիգայի լավագույն ռմբարկու (4) - 1948, 1949/50, 1950, 1953
  • Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու (4) - 1960, 1961, 1963, 1964
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու (3) - 1960, 1962, 1964
  • Բալկանների ու Կենտրոնական Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու - 1948[12]
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 1953
  • Լավագույն ռմբարկու Հունգարիայի հավաքականի պատմության մեջ - 84 գոլ
  • Լավագույն ռմբարկու «Հոնվեդի» պատմության մեջ - 378 գոլ
  • «Հոնվեդի» ռեկորդակիր մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով - 50 գոլ
  • Ընդգրկված է ՖԻՖԱ 100-ում

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1971
  • Հունաստանի չեմպիոն - 1970, 1971
  • Հունաստանի գավաթակիր - 1979
  • Պարագվայի չեմպիոն - 1986
  • Ավստրալիայի չեմպիոն - 1991

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Տարի Պաշտոնական
խաղեր
Ոչ պաշտոնական
խաղեր
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կիշպեշտ B 1943 3 4 0 0 3 4
Հոնվեդ 1943-1957 371 378 92+ 118+ 463+ 496+
Ռեալ Մադրիդ 1958-1969 262 240 112 89 374 329
Հունգարիա 1945-1956 85 84 83+ 176+ 168+ 260+
Հունգարիա (Ունիվերսիադա) 1949-1951 5 8 0 0 5 8
Իսպանիա 1961-1962 4 0 0 0 4 0
Բոդապեշտի հավաքական 1945-1956 18 15 0 0 18 15
Այլ հավաքականներ 1949-1956 6 12 0 0 6 12
Ֆերենցվարոշ 1947 - - 9 7 9 7
Էսպանյոլ 1958 - - ? ? ? ?
Ատլետիկո Մադրիդ 1959 - - 1 2 1 2
Բարսելոնա 1961 - - 1 0 1 0
Սաութ Լիվերպուլ 1967 - - 1 0 1 0
Այլ[13] 1956-1981 - - 4+ 6+ 4+ 6+
Ընդհանուր կարիերայում 754 741 303+ 398+ 1057+ 1139+

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[14] Գավաթներ[15] Չեմպիոնների
գավաթ
Այլ[16] Ընդհանուր Ընկերական
խաղեր
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Կիշպեշտ B 1943/44 3 4 - - - - - - 3 4 0 0 3 4
Ընդհանուր 3 4 0 0 0 0 0 0 3 4 0 0 3 4
Հոնվեդ 1943/44 18 7 1 0 - - - - 19 7 1+ ? 20+ 7+
1944/45 4 3 - - - - - - 4 3 3 0 7 3
1944 9 4 - - - - - - 9 4 0 0 9 4
1945 20 10 - - - - - - 20 10 2+ 3+ 22+ 13+
1945/46 34 35 - - - - - - 34 35 5 17 39 52
1946/47 30 32 - - - - - - 30 32 4+ 6+ 34+ 38+
1947/48 32 50 - - - - - - 32 50 4+ 5+ 36+ 55+
1948/49 30 46 - - - - - - 30 46 1+ 2+ 31+ 48+
1949/50 30 31 - - - - - - 30 31 3+ 5+ 33+ 36+
1950 15 25 - - - - - - 15 25 8 15 23 40
1951 21 21 1 1 - - - - 22 22 9 7 31 29
1952 26 22 3 12 - - - - 29 34 6 9 35 43
1953 26 27 - - - - - - 26 27 4 8 30 35
1954 20 21 6 4 - - - - 26 25 9 12 35 37
1955 26 18 0 0 - - 4 3 30 21 5 2 35 23
1956 13 5 0 0 2 1 - - 15 6 21+ 16+ 36+ 22+
1957 0 0 - - - - - - 0 0 7 11 7 11
Ընդհանուր 354 357 11 17 2 1 4 3 371 378 92+ 118+ 463+ 496+
Ռեալ Մադրիդ 1958/59 24 21 5 2 5 2 - - 33 25 11 10 45 35
1959/60 24 25 5 9 7 12 - - 36 46 14 13 50 59
1960/61 28 27 9 14 2 0 2 2 41 43 19 17 60 60
1961/62 23 20 8 13 9 7 - - 40 40 9 12 49 52
1962/63 30 26 7 5 2 0 - - 39 31 12 12 51 43
1963/64 25 21 0 0 8 7 - - 33 28 9 4 42 32
1964/65 18 11 4 4 3 2 - - 25 17 10 8 35 25
1965/66 8 4 3 1 3 5 - - 14 10 15 5 29 15
1966/67 - - - - - - - - 0 0 12 8 12 8
1967/68 - - - - - - - - 0 0 - - 0 0
1968/69 - - - - - - - - 0 0 1 0 1 0
Ընդհանուր 180 155 41 48 39 35 2 2 262 240 112 89 374 329
Ընդհանուր կարիերայում 537 516 52 65 41 36 6 5 636 622 204+ 207+ 840+ 829+

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #119033526 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 29-ին 2014:
  2. 2,0 2,1 http://www.universalis.fr/encyclopedie/ferenc-puskas/
  3. 3,0 3,1 http://global.britannica.com/biography/Ferenc-Puskas
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/11/18/sports/soccer/18puskas.html
  5. 5,0 5,1 Հունգարական ֆուտբոլի ցավը և հպարտությունը
  6. http://www.football-history.net/best-players.htm
  7. World Soccer Players of the Century
  8. ФИФА назвала претендентов на приз имени Пушкаша
  9. Памятник футболисту Ференцу Пушкашу установлен в Будапеште
  10. 354 խաղ և 357 գոլ Բուդապեշտի «Հոնվեդի» կազմում (RSSSF.com) և 180 խաղ ու 155 գոլ «Ռեալ Մադրիդի» կազմում (Ակումբի վիճակագրությունը)։ Սակայն IFFHS.de կայքի տվյալների համաձայն՝ Պուշկաշը երկու ակումբներում անցկացրել է 533 խաղ և խփել 511 գոլ։
  11. За самый красивый гол будут присуждать приз Ференца Пушкаша
  12. Առաջնությունն ընդհատվել է 16 խաղ անցկացվելուց հետո։
  13. Ոչ պաշտոնական հավաքականներ, հավաքական թիմեր։
  14. Ներառյալ 1944/45 և 1956 ընդհատված առաջնությունների, ինչպես նաև 1944 թվականին աշնանային ոչ պաշտոնական առաջնության խաղերը։ Հաշվի չի առնվել 44-րդ րոպեին ընդհատված և 1944 թվականի հոկտեմբերի 15-ին կրկին անցկացված հանդիպումը «Զուգլո» ակումբի դեմ, որում Ֆերենց Պուշկաշը խփել է մեկ գոլ։
  15. Հունգարիայի գավաթ, Իսպանիայի գավաթ։
  16. Միտրոպայի գավաթ, Միջմայրցամաքային գավաթ