ԿՈՆԿԱԿԱՖ
| Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա (ԿՈՆԿԱԿԱՖ) անգլ.՝ Confederation of North, Central American and Caribbean Association Football (CONCACAF) իսպ.՝ Confederación de Norteamérica, Centroamérica y el Caribe de Asociaciones de Futbol (CONCACAF) | |
|---|---|
կոնֆեդերացիայի տարբերանշանը | |
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու հավաքականները | |
| Հիմնված | սեպտեմբերի 18, 1961 |
| Շտաբ | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
| Անդամներ | 40 ազգային ասացիացիաներ |
| ՖԻՖԱ-ի անդամ | 1961 |
| Նախագահ | Victor Montagliani? |
| Կայք | concacaf.com(անգլ.) և concacaf.com/es/(իսպ.) |
Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (անգլ.՝ Confederation of North, Central American and Caribbean Association Football, իսպ.՝ Confederación de Norteamérica, Centroamérica y el Caribe de Asociaciones de Futbol, կարճ՝ ԿՈՆԿԱԿԱՖ կամ CONCACAF) ֆուտբոլի մայրցամաքային վարչական և վերահսկող կազմակերպություն է, որը միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի ազգային ասոցիացիաները։ Նրան անդամակցում են նաև 3 հարավամերիկյան երկրներ՝ Գայանան, Սուրինամը և Ֆրանսիական Գվիանան։
ԿՈՆԿԱԿԱՖ-ը կազմավորվել է 1961 թ. սեպտեմբերի 18-ին Մեխիկոյում կայացած ժողովի արդյունքներով երկու ինքնուրույն կոնֆեդերացիաների՝ Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF) միավորման ճանապարհով։ Կազմակերպությունը հանդիսանում է ՖԻՖԱ-ի վեց կոնֆեդերացիաներից մեկը և լիազորված է անցկացնել տարածաշրջանի ազգային հավաքականների մակարդակով առաջնություններ և աշխարհի առաջնության տեղական գոտու ընտրական մրցաշարը։
Ղեկավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջին ղեկավարն էր կոստառիկացի Ռամոն Կոլ Խաումետը, ով հսկում էր NAFC-ի և CCCF-ի միաձուլման ընթացքը։ 1969 թ. նրան փոխարինեց մեքսիկացի Խոակին Սորիա Տերասասը, ով կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցրեց 21 տարի։
1990 թ.-ից ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահն էր տրինիդադցի Ջեք Վորները, որի լիազորությունները դադարեցվեցին 2011 թ. մայիսի 30-ին՝ կապված կոռուպցիոն սկանդալից հետո ֆուտբոլային գործունեությունից նրա ժամանակավոր հեռացման հետ[1]։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի գլխավոր քարտուղար Չակ Բլեյզերի ղեկավարած կոմիտեի որոշմամբ նախագահի պաշտոնակատարությունը հանձնվեց Լայլ Օստինին, որին փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի փոխնախագահ Ալֆրեդո Ավիտը։ 2011 թ. հունիսի 20-ին Ջեք Վորները ներկայացրեց նախագահի պաշտոնից իր հրաժարականը։
2012 թ. մայիսին Կայմանյան կղզիների ներկայացուցիչ Ջեֆրի Վեբը ընտրվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ։
Անդամ երկրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային թիմեր
1. Տեղակայված է հյուսիսամերիկյան զոնայում, սակայն հանդիսանում է CFU-ի անդամ։
2. Տեղակայված են Հարավային Ամերիկայում, սակայն ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամներ են։
3. ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամներ են, բայց չեն անդամակցում ՖԻՖԱ-ին։
Նախկին (գոյությունը դադարեցրած) ազգային թիմեր
ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականների մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնֆեդերացիայի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ / ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց ոսկե գավաթ
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի տղամարդկանց նախաօլիմպիական մրցաշար
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց նախաօլիմպիական մրցաշար
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի մինչև 20 տարեկանների առաջնություն
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց մինչև 20 տարեկանների առաջնություն
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի մինչև 17 տարեկանների առաջնություն
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց մինչև 17 տարեկանների առաջնություն
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ֆուտզալի առաջնություն
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ավազի ֆուտբոլի առաջնություն
- NAFC-ի առաջնություն (դադարեցված)
- CCCF-ի առաջնություն (դադարեցված)
Ռեգիոնալ առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենտրոնամերիկյան գավաթ / UNCAF-ի ազգերի գավաթ
- Կարիբյան գավաթ / CFU-ի առաջնություն
- Հուսիսամերիկյան ազգերի գավաթ (դադարեցված)
ԿՈՆՄԵԲՈԼ-ի մրցաշարեր ԿՈՆԿԱԿԱՖ-ից մասնակիցներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկայի գավաթ 1993-ից սկսած
Ակումբային մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնֆեդերացիայի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգա / ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթ
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթակիրների գավաթ / ԿՈՆԿԱԿԱՖ-ի Գիգանտների գավաթ (դադարեցված)
Ռեգիոնալ առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CFU-ի ակումբային առաջնություն
- Հյուսիսամերիկյան սուպերլիգա (դադարեցված)
- UNCAF-ի ակումբային գավաթ (դադարեցված)
ԿՈՆՄԵԲՈԼ-ի մրցաշարեր ԿՈՆԿԱԿԱՖ-ից մասնակիցներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիբերտադորեսի գավաթ
- Հարավամերիկյան գավաթ 2005-2008
- Մերկոնորտեի գավաթ 2000-2001 (դադարեցված)
ԿՈՆԿԱԿԱՖ-ի թիմերը ՖԻՖԱ-ի մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիմ | 1930 |
1934 |
1938 |
1950 |
1954 |
1958 |
1962 |
1966 |
1970 |
1974 |
1978 |
1982 |
1986 |
1990 |
1994 |
1998 |
2002 |
2006 |
2010 |
Քանակը |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ԽՓ | ԽՓ | ԽՓ | ԽՓ | ԽՓ | ԽՓ | 1/4 | ԽՓ | 1/4 | 1/8 | 1/8 | 1/8 | 1/8 | 1/8 | 14 | ||||||
| 3-րդ[2] | 1/8 | ԽՓ | ԽՓ | 1/8 | ԽՓ | 1/4 | ԽՓ | 1/8 | 9 | |||||||||||
| 1/8 | ԽՓ | ԽՓ | 3 | |||||||||||||||||
| ԽՓ | ԽՓ | 2 | ||||||||||||||||||
| ԽՓ | ԽՓ | 2 | ||||||||||||||||||
| 1/4 | 1 | |||||||||||||||||||
| ԽՓ | 1 | |||||||||||||||||||
| ԽՓ | 1 | |||||||||||||||||||
| ԽՓ | 1 | |||||||||||||||||||
| ԽՓ | 1 | |||||||||||||||||||
| Ընդամենը | 2 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 2 | 2 | 2 | 2 | 3 | 3 | 4 | 3 | 35 |
Ընդգծումով նշված են կազմակերպիչ երկրները։
Կանանց աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիմ | 1991 |
1995 |
1999 |
2003 |
2007 |
2011 |
Քանակը |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1-ին | 3-րդ | 1-ին | 3-րդ | 3-րդ | 2-րդ | 6 | |
| ԽՓ | ԽՓ | 4-րդ | ԽՓ | ԽՓ | 5 | ||
| ԽՓ | ԽՓ | 2 | |||||
| Ընդամենը | 1 | 2 | 3 | 2 | 2 | 3 | 13 |
ՖԻՖԱ-ի կոնֆեդերացիաների գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիմ | 1992 |
1995 |
1997 |
1999 |
2001 |
2003 |
2005 |
2009 |
2013 |
Քանակը |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 3-րդ | ԽՓ | 1-ին | ԽՓ | 4-րդ | ԽՓ | 6 | ||||
| 3-րդ | 3-րդ | ԽՓ | 2-րդ | 4 | ||||||
| ԽՓ | 1 | |||||||||
| Ընդամենը | 1 | 1 | 1 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 11 |
Դասակարգման աղյուսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերջին թարմացումները.
- ազգային հավաքականներ` 27 հուլիսի 2011
- կանանց հավաքականներ` 22 հուլիսի 2011
- ակումբներ` 31 օգոստոսի 2011
| Ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը տրված է ՖԻՖԱ-ի կողմից։ |
Կանանց հավաքականների դասակարգման աղյուսակը տրված է ՖԻՖԱ-ի կողմից։ |
Ակումբների դասակարգման աղյուսակը տրված է ՖՊՎՄՖ-ի կողմից վերջին մեկ տարվա արդյունքների հիման վրա։ | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Կ | Ֆ | Հավաքական | Մ | Փ | Կ | Ֆ | Հավաքական | Մ | Կ | ՖՊՎ | Ակումբ | Մ |
| 1 | 20 | 890 | 1 | 1 | 2162 | 1 | 56 | 156.0 | ||||
| 2 | 30 | 778 | 2 | 8 | 1953 | 2 | 89 | 124.5 | ||||
| 3 | 44 | 632 | 3 | 22 | 1792 | 3 | 104 | 114.5 | ||||
| 4 | 51 | 592 | 4 | 42 | 1533 | 4 | 125 | 106.5 | ||||
| 5 | 56 | 532 | 5 | 48 | 1502 | 5 | 132 | 105.0 | ||||
| 6 | 65 | 487 | 6 | 61 | 1396 | 6 | 146 | 102.0 | ||||
| 7 | 78 | 401 | 7 | 86 | 1288 | 7 | 151 | 101.0 | ||||
| 8 | 88 | 379 | 8 | 87 | 1256 | 8 | 153 | 100.5 | ||||
| 9 | 99 | 330 | 8 | 87 | 1256 | 9 | 156 | 100.0 | ||||
| 10 | 105 | 314 | 10 | 95 | 1200 | 10 | 181 | 94.0 | ||||
| 11 | 106 | 308 | 11 | 98 | 1175 | 11 | 209 | 88.5 | ||||
| 12 | 110 | 296 | 12 | 101 | 1159 | 12 | 217 | 87.0 | ||||
| 13 | 114 | 269 | 13 | 102 | 1148 | 13 | 237 | 83.5 | ||||
| 14 | 115 | 260 | 14 | 104 | 1135 | 14 | 260 | 78.0 | ||||
| 15 | 117 | 256 | 15 | 108 | 1108 | 14 | 260 | 78.0 | ||||
| 16 | 120 | 247 | 16 | 116 | 1008 | 16 | 268 | 76.5 | ||||
| 17 | 122 | 243 | 17 | 121 | 950 | 17 | 280 | 75.5 | ||||
| 18 | 132 | 198 | 18 | 123 | 908 | 18 | 281 | 75.0 | ||||
| 19 | 133 | 192 | 19 | 127 | 814 | 19 | 297 | 72.0 | ||||
| 20 | 141 | 167 | 20 | 128 | 756 | 20 | 327 | 69.0 | ||||
| 21 | 145 | 156 | 21 | 332 | 68.0 | |||||||
| 22 | 148 | 146 | 22 | 357 | 66.0 | |||||||
| 23 | 149 | 144 | 23 | 386 | 63.5 | |||||||
| 24 | 152 | 141 | 24 | 390 | 63.0 | |||||||
| 25 | 157 | 128 | ||||||||||
| 26 | 161 | 112 | ||||||||||
| 27 | 168 | 95 | ||||||||||
| 28 | 172 | 90 | ||||||||||
| 29 | 177 | 75 | ||||||||||
| 30 | 183 | 54 | ||||||||||
| 31 | 185 | 40 | ||||||||||
| 32 | 186 | 38 | ||||||||||
| 33 | 193 | 13 | ||||||||||
| 34 | 199 | 9 | ||||||||||
| 35 | 203 | 0 | ||||||||||
Նայիր նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա
- Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիա
Ծանոթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՖԻՖԱ-ի նախագահի ըբտրություններից առաջ Վորները և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Բին Համամը ներքաշվեցին կոռուպցիոն սկանդալի մեջ և ավելի ուշ երկուսն էլ կորցրեցին իրենց պաշտոնները։ 1 Արխիվացված 2017-11-11 Wayback Machine, 2, 3, 4, 5 Արխիվացված 2013-04-12 Wayback Machine
- ↑ Աշխարհի առաջնության 1930 թ. խաղարկությունում երրորդ տեղի համար հանդիպում չանցկացվեց, սակայն հետագայում ՖԻՖԱ-ն Միացյալ Նահանգներին վերագրեց երրորդ տեղը։ 1 Արխիվացված 2008-10-19 Wayback Machine, 2 Արխիվացված 2018-12-26 Wayback Machine
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԿՈՆԿԱԿԱՖ կատեգորիայում։ |
- ԿՈՆԿԱԿԱՖ կազմակերպությունը (ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտանական կայք 1, 2 Արխիվացված 2012-09-27 Wayback Machine, soccerlens.com ₪)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ ասոցիացիաները (ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտանական կայք ₪ Արխիվացված 2012-10-04 Wayback Machine, dmoz.org ₪ Արխիվացված 2011-09-25 Wayback Machine)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի անցկացվող մրցաշարերը (ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտանական կայք ₪ Արխիվացված 2011-08-19 Wayback Machine)
- ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը (ՖԻՖԱ-ի պաշտանական կայք ₪ Արխիվացված 2015-11-03 Wayback Machine)
- ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը (կանայք) (ՖԻՖԱ-ի պաշտանական կայք ₪ Արխիվացված 2015-11-03 Wayback Machine)
- Ֆուտբոլային ակումների դասակարգման աղյուսակը (iffhs.de ₪)
| |||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||