Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950
IV Campeonato Mundial de Futebol
Selo da Copa de 1950 Cr 1,20.jpg
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Բրազիլիա Բրազիլիա
      Քաղաքներ 6
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Ուրուգվայ Ուրուգվայ (2-րդ անգամ)
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Բրազիլիա Բրազիլիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Շվեդիա Շվեդիա
Չորրորդ տեղ Իսպանիա Իսպանիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 1 045 246  (47 511 խաղում)
Խաղեր 22
Խփված գոլեր 88  (4 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Բրազիլիա Ադեմիր
1938    Football pictogram.svg    1954

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950, տեղի է ունեցել Բրազիլիայում 1950 թվականի հունիսի 24-ից հուլիսի 16-ը: Այն թվով չորրորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր և առաջինը 1938 թվականից հետո: 1942 և 1946 թվականների Աշխարհի առաջնությունները չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Այն հաղթեց Ուրուգվայը, որը արդեն տիրացել էր տիտղոսին 1930 թվականին` վճռական խաղում հաղթելով դաշտի տեր Բրազիլիային 2–1 հաշով` դառնալով չորս հավաքականով եզրափակիչ խմբի հաղթող (սա միակ առաջնությունն էր, որտեղ տեղի չունեցավ մեկ եզրափակիչ խաղ):

Անցկացման վայրի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով, Աշխարհի առաջնություն տեղի չէր ունեցել 1938 թվականից հետո: Նախատեսվել էր առաջնություն անցկացնել 1942 և 1946 թվականներին, սակայն դրանք չեղարկվել էին: Պատերազմից հետո ՖԻՖԱ-ն վերականգնվեց շատ արագորեն և սկսեց մտածել մյուս առաջնության անցկացման վայրի մասին: Պատերազմի արդյունքում Եվրոպայի մեծ մասը ավերված էր: Արդյունքում ՖԻՖԱ-ին դժվար էր ընտրել երկիրը, որը կհամաձայնվեր ընդունել առաջնությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ էին մեծ քանակությամբ ռեսուրսներ:

Աշխարհի գավաթը հնարավոր էր չկայանար, եթե Բրազիլիան 1946 թվականին հայտ չներկայացներ ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ` ցանկանալով, որ առաջնությունը կայանա 1950 թվականին (մինչ այդ որոշվել էր անցկացնել 1949 թվականին)[1]: Բրազիլիան և Գերմանիան հայտ էին ներկայացրել 1942 թվականի Աշխարհի առաջնությունը ընդունելու համար, սակայն քանի որ վերջին երկու առաջնությունները անցկացվել էին Եվրոպայում, ֆուտբոլային պատմիչները գտնում են, որ 1942 թվականի առաջնությունը կկայանար Հարավային Ամերիկայում: Բրազիլիայի նոր հայտը նման էր 1942 թվականի հայտին և արագորեն հաստատվեց:

Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահովագրվելով ընդունող երկրի հարցում, ՖԻՖԱ-ն դեևս անհանգստացած էր մասնակիցների հարցում: Իտալիան մասնակի հետաքրքրություն ցուցաբերեց պաշտպանելու իր 1934 և 1938 թվականների տիտղոսները, սակայն Իտալիայի հավաքականը զգալիորեն թուլացել էր Սուպերգայի ավիավթարից հետո, որը տեղի ունեցավ մրցաշրջանի սկզբից մեկ տարի առաջ: Իտալացիները այնուամենայնիվ որոշեցին փորձել, սակայն գերադասեցին ուղևորվել Բրազիլիա նավով[2]:

Բրազիլիան (ընդունող երկիր) և Իտալիան (գործող չեմպիոններ) որակավորվեցին ավտոմատ, մնաց 14 տեղ: Դրանից յոթը տրվեց Եվրոպային, վեցը` Ամերիկաներին և մեկը` Ասիային:

Որակազրկված հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիային (դեռևս օկուպացված էր դաշնակիցների կողմից) և Ճապոնիային (դեռևս օկուպացված էր) չթույլատրվեց մասնակցել որակավորմանը: Ֆրանսիացիների կողմից օկուպացված Սաարը թուկլատվեց մասնակցել առաջնությանը առաջնության սկզբից երկու շաբաթ առաջ: Իտալիան, Ավստրիան և այլ երկրները, որոնք մասնակցել էին Երկրորդ աշխարհամարտին Գերմանիայի կողմից չորակազրկվեցին, իսկ Իտալիան որակավորվեց որպես նախորդ չեմպիոն:

Բրիտանական երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցող երկրները:

Բրիտանական երկրները հրավիրվեցին մասնակցելու առաջնություն` վերամիանալով ՖԻՖԱ-ին դրանից չորս տարի առաջ, 17 տարի ինքնաաքսորվելուց հետո: Որոշվեց Բրիտանիայի տնային առաջնություն 1949-50-ը օգտագործել որպես Աշխարհի գավաթի ընտրական փուլ, որի արդյունքում որակավորվեցին Անգլիան և Շոտլանդիան:

Հավաքականներ, որոնք հրաժարվեցին մասնակցել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ թվով հավաքականներ հրաժարվեցին մասնակցել որոկավորման մրցաշարում, հիմնականում Երկաթե վարագույրի ներսում ԽՍՀՄ-ը, 1938 թվականի եզրափակչի մասնակից Հունգարիան և 1934 թվականի եզրափակչի մասնակից Չեխոսլովակիան[2]:

Հրաժարումներ որակավորման ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինան, Էկվադորը և Պերուն Հարավային Ամերիկայից հրաժարվեցին որակավորման փուլից հետո (Արգենտինան Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ տարաձայնությունների պատճառով): Սա նշանակում էր որ Չիլին, Բոլիվիան, Պարագվայը և Ուրուգվայը որակավորվեցին Հարավային ամերիկայից լռելյայն[2]: Ասիայում հրաժարվեիցն Ֆիլիպինները, Մյանմարը և Ինդոնեզիան` թողնելով Հնդկաստանին որակավորվել լռելյայն: Եվրոպայում Ավստրիան հրաժարվեց` համարելով իր հավաքականը դեռ պատրաստ չէ[2]: Բելգիան նույնպես հրաժարվեց, ինչը նշանակում էր, որ Շվեյցարիան և Թուրքիան որակավորվեցին առանց որակավորման փուլի վերջին հանդիպումների:

Հրաժարում որակավորումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակավորման մրցույթից առաջ Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցացիայի նախագահ Ջորջ Գրահամը ասաց, որ հավաքականը կուղևորվի Բրազիլիա միայն այն դեպքում, եթե հավաքականը հաղթի Բրիտանիայի տնային առաջնությունում[3]: (Անգլիան համաձայնվել էր մասնակցել անգամ եթե զբաղեցնեին երկրորդ տեղը)[3]: Երբ Շոտլանդիան զբաղեցրեց երկրորդ տեղը, շոտլանդացի ավագ Ջորջ Յանգը և անգլիացի ավագ Բիլ Ռայթը դիմեցին Գրահամին թույլ տալ Շոտլանդիային մասնակցել առաջնությանը, սակայն վերջինս մերժեց[3]:

Թուրքիան նույնպես հրաժարվեց ֆինանսական խնդիրների պատճառով` գտնելով որ Բրազիլիա ուղևորվելը շատ թանկ կարժենա հավաքականի համար[4]: Բացը լրացնելու համար ՖԻՖԱ-ն հրավիրեց Պորտուգալիային, Իռլանդիային և Ֆրանսիային, սակայն առաջին երկուսը հրաժարվեցին, իսկ Ֆրանսիան նախապես համաձայնվեց, սակայն հետագայում նույնպես հրաժարվեց[5]:

Վիճակահանություն և հետագա հրաժարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակահանությունը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում 1950 թվականի մայիսի 22-ին, որում ընդգրկվեցին 15 մնացած հավաքականները, որոնք բաժանվեցին չորս խմբի[6][7]:

Խումբ 1 Խումբ 2 Խումբ 3 Խումբ 4

Հավաքականների Էլո դասակարգման դիրքերը ցուցադրված են փակագծերում:

Վիճակահանությունից հետո Հնդկաստանի ֆուտբոլի ասոցացիան որոշեց դեմ գնալ Աշխարհի գավաթին, մատնանշելով ուղևորության արժեքը (չնայած ՖԻՖԱ-ն որոշել էր իր վրա վերցնել ուղևորման ծախսերի մեծ մասը)[8], նաև բողոքելով որ նախապատրաստամ ժամանակը քիչ է և ՖԻՖԱ-ի հետ ունեցաց վեճը Օլիմպիական խաղերից հետո[8]:

ՖԻՖԱ-ն 1948 թվականի օլիմպիական խաղերից հետո արգելել էր խաղալ ոտաբոբիկ[9][10], որտեղ Հնդկաստանը խաղացել էր ոտաբոբիկ և այդ ժամանակվա Հնդկաստանի հավաքականի ավագ Սեյլեն Մաննան բացատրել էր, որ Հնդկաստանի ֆուտբոլի ասոցացիան կապ չի ունեցել այդ որոշման հետ[8]:

Ֆրանսիան նույնպես հրաժարվեց ուղևորության ծախսերի պատճառով: Այլևս ժամանակ չկար նոր հավաքականներ փնտրելու և առաջնությանը մասնակցեց միայն 13 հավաքական, իսկ Խումբ 4-ում հանդես եկան միայն երկու հավաքական:

Այս տասներեք հավաքականներից միայն Անգլիան նշեց իր նորամուտը: Շատ լատինաամերիկյան հավաքականներ հանդես եկան առաջին անգամ 1930 թվականից հետո: Սա Միացյալ Նահանգների վերջին առաջնությունն էր մինչև 1990 թվականը և Բոլիվիայինը` մինչև 1994 թվականը:

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիացի կազմակերպիչները որոշեցին նոր ձևաչափ կիրառել` 16 հավաքականներ բաժանելով չորս խմբի (կամ "զամբյուղ" ինչպես այդ ժամանակ կոչում էին) չորսական հավաքականներով, խմբերի հաղթողները ձևավորում էին եզրափակիչ խումբ և խաղում միմյանց հետ հաղթողին որոշելու համար: Նոր ձևաչափի ընտրության հիմնական պատճառը գումարն էր, քանի որ կազմակերպիչները ահռելի գումար էին ծախսել նոր մարզադաշտեր կառուցելու համար: 1934 և 1938 թվականների առաջնություններում կիրառվում էր փլեյ-օֆֆ ձևաչափը և տեղի էր ունենում ընդամենը 16 հանդիպում (ներառյալ երրորդ տեղի համար հանդիպումը), մինչդեռ նոր ձևաչափը երաշխավորում էր 30 հանդիպում, ինչը լրացուցիչ շահույթ էր ապահովելու[11]: Բացի այդ յուրաքանչյուր հավաքական կանցկացներ նվազագույնը երեք հանդիպում, ինչը կարդարացներ Եվրոպայից ժամանած հավաքականների ուղևորության ծախսերը[11] ՖԻՖԱ-ն սկզբնական շրջանում դեմ էր այս ձևաչափին, սակայն համաձայնվեց երբ Բրազիլիան հայտարարեց, որ կհրաժարվի ընդունելուց, եթե այն այս ձևաչափով չկայանա[11]:

Յուրաքանչյուր հավաքականի տրվում էր 2 միավոր հաղթանակի, մեկ միավոր ոչ ոքիի և 0 միավոր պարտության դեպքում: Եթե երկու հավաքական ունենային նույնքան միավոր և գրավեին խմբի 1-2 տեղերը, ապա տեղի էր ունենալու փլեյ-օֆֆ հանդիպում[12]:

Առաջին փուլում խմբերի հավաքականները բաժանվեցին այնպես, որպեսզի աշխարհագրորեն մոտ չլինեին միմյանց:

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնությունից քիչ առաջ Մեծ Բրիտանիայի միավորված հավաքականը հաղթել էր Եվրոպայի հավաքական հավաքականին 6-1 ընդհանուր հաշվով ստուգողական հանդիպումում և Անգլիան մեկնեց առաջնությանը որպես գլխավոր հավակնորդներից մեկը, սակայն այն անհաջող ելույթ ունեցավ` հունիսի 29-ին պարտվելով ԱՄՆ-ին, որից հետո նաև Իսպանիային նույն 1-0 հաշվով և դուրս մնաց պայքարից: Գործող չեմպիոն Իտալիան ավարտեց իր անպարտելի հաղթարշավը Աշխարհի առաջնություններում հենց առաջին խաղում` պարտվելով Շվեդիային 3-2 հաշվով: Այս պարտության պատճառով Իտալիան դուրս մնաց հետագա պայքարից: Առաջին խմբի վերջին խաղում հանդիպեցին Շվեյցարիան և Մեքսիկան, հանդիպումը հայտնի է նրանով, որ սա առաջին խաղն էր, որ հավաքականը դուրս չեկավ սեփական մարզահագուստով: Երկու հավաքականները ժամանել էին իրենց միակ կարմիր մարզահագուստով: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց մետաղադրամի նետման միջոցով որոշել, թե որ հավաքականը պետք է խաղա սեփական մարզահագուստով: Վիճակահանությունը շահեց Մեքսիկան, իսկ շվեյցարացիները ստիպված մարզահագուստը վերցրեցին Կրուզեյրո սպորտային ակումբից: Այս մարզահագուստը ուղղահայաց երկնագույն և սպիտակ գծերով էր[13]:

Եզրափակիչ խմբում հանդիպեցին իրենց խմբերում հաղթանակած հավաքականները` Բրազիլիան, Իսպանիան, Շվեդիան և Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 հաղթող Ուրուգվայը, որը հանդես չէր եկել նախորդ երկու առաջնություններում: Մրցույթի հաղթող պետք է ճանաչվեր եզրափակիչ խմբում առաջին տեղ զբաղեցրած հավաքականը: Վեց հանդիպումները անցկացվեցին Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում: Բրազիլիան իր բոլոր խաղերը անցկացրեց Մարականա մարզադաշտում, իսկ մյուս բոլոր խաղերը անցկացվեցին Սան Պաուլոյում: Բրազիլիան հաղթեց առաջին երկու խաղերում, սկզբում ջախջախեց Շվեդիային 7-1 հաշվով, հետո Իսպանիային 6-1 հաշվով: Վերջին հանդիպումից առաջ Բրազիլիան եզրափակչ խմբում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը և հարկավոր էր ընդամենը ոչ ոքի խաղային Ուրուգվայի դեմ խաղում և կդառնային առաջնության հաղթող: Շվեդիայի և Իսպանիայի դեմ վստահ հաղթանակներից հետո ֆավորիտը համարվում էր հենց Բրազիլիան, հատկապես երբ վերջին հանդիպման երկրորդ խաղակեսի երկրորդ րոպեին Բրազիլիան բացեց խաղի հաշիվը, սակայն Ուրուգվայը 11 րոպեի ընթացքում երկու գոլ խփելով հաշիվը դարձրեց 2-1, իսկ Ուրուգվայը տիրացավ Աշխարհի գավաթին երկրորդ անգամ:

Հանդիսատեսների միջին քանակը առաջնությունում կազմեց 61.000 ամեն խաղում, ինչը հիմնականում մեծ տարողությամբ Մարականա մարզադաշտի արդյունք էր, այս ռեկորդը չգերազանցվեց մինչև 1994 թվականը: Չհաշված Մարականայում անցկացված խաղերը, միջին քանակը մնում էր համեմատաբար շատ, մոտ 37.500:

Խաղադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվով 22 հանդիպում անցկացվեցին վեց մարզադաշտում, յուրաքանչյուրը առանձին քաղաքում: Մարականայում, որը գտնվում է այդ ժամանակվա մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում, անցկացվեցին ութ հանդիպումներ, ներառյալ վերջին հանդիպումը, որտեղ որոշվեց մրցույթի հաղթողը: Սան Պաուլոյի Պակաեմբու մարզադաշտում անցկացվեց վեց հանդիպում, այն Մարականայի հետ միասին ընդունեց եզրափակիչ խմբի բոլոր հանդիպումները: Բելու Հորիզոնտիի Էստադիո Սետե դե Սետեմբրոյում անցկացվեց երեք հանդիպում, Կուրիտիբայի Դուրիվալ դե Բրիտտո մարզադաշտում և Պորտու Ալեգրիի Եուկապիտոս մարզադաշտում ` երկուական հանդիպում, իսկ հեռավոր Ռեսիֆիի Իլհա դո Ռետիրո մարզադաշտում ` մեկ հանդիպում:

Ռիո դե Ժանեյրո Սան Պաուլո Բելու Հորիզոնտի
Մարականա մարզադաշտ Պակաեմբու մարզադաշտ Էստադիո Սետե դե Սետեմբրո
22°54′43.8″ հվ. լ. 43°13′48.59″ ամ. ե. / 22.912167° հս․. լ. 43.2301639° ավ. ե. / 22.912167; 43.2301639 (Estádio do Maracanã) 23°32′55.1″ հվ. լ. 46°39′54.4″ ամ. ե. / 23.548639° հս․. լ. 46.665111° ավ. ե. / 23.548639; 46.665111 (Estádio do Pacaembu) 19°54′30″ հվ. լ. 43°55′4″ ամ. ե. / 19.90833° հս․. լ. 43.91778° ավ. ե. / 19.90833; 43.91778 (Estádio Independência)
Capacity: 199,854 Capacity: 60,000 Capacity: 30,000
Maracana Stadium.jpg Estadio Pacaembu3.jpg Independ1.jpg
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950 (Բրազիլիա)
Կուրիտիբա Պորտու Ալեգրի Ռեսիֆի
25°26′22″ հվ. լ. 49°15′21″ ամ. ե. / 25.43944° հս․. լ. 49.25583° ավ. ե. / 25.43944; 49.25583 (Estádio Vila Capanema) 30°3′42″ հվ. լ. 51°13′38″ ամ. ե. / 30.06167° հս․. լ. 51.22722° ավ. ե. / 30.06167; 51.22722 (Estádio dos Eucaliptos) 8°3′46.63″ հվ. լ. 34°54′10.73″ ամ. ե. / 8.0629528° հս․. լ. 34.9029806° ավ. ե. / 8.0629528; 34.9029806 (Estádio Ilha do Retiro)
Էստադիո Դուրիվալ դե Բրիտտո Ստադիո դոս Եուկալիպտոս Էստադիո Իլհա դո Ռետիրո
Capacity: 10,000 Capacity: 20,000 Capacity: 20,000
Vila Capanema aérea 2.jpg EstádioDosEucaliptos2012.jpg Estádio Ilha do Retiro - 2.jpg

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Բրազիլիա Բրազիլիա 3 2 1 0 8 2 +6 5
Հարավսլավիա Հարավսլավիա 3 2 0 1 7 3 +4 4
Շվեյցարիա Շվեյցարիա 3 1 1 1 4 6 -2 3
Մեքսիկա Մեքսիկա 3 0 0 3 2 10 -8 0
24 հունիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Բրազիլիա Բրազիլիա 4–0 Մեքսիկա Մեքսիկա Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հանդիսական՝ 81,649
Մրցավար՝ Ջորջ Ռիդեր (Անգլիա)
Ադեմիր Goal 30'79'
Ժայր Goal 65'
Բալտազար Goal 71'
Հաշվետվություն

25 հունիս 1950
18:00 ԲՐԺ (UTC-03)
Հարավսլավիա Հարավսլավիա 3–0 Շվեյցարիա Շվեյցարիա Էստադիո Ինդենպենդենսիա, Բելու Հորիզոնտի
Հանդիսական՝ 7,336
Մրցավար՝ Գիովաննի Գատեատի (Իտալիա)
Միտիչ Goal 59'
Տոմաշևիչ Goal 70'
Օգնյանով Goal 75'
Հաշվետվություն

28 հունիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Բրազիլիա Բրազիլիա 2–2 Շվեյցարիա Շվեյցարիա Էստադիո դո Պակաեմբու, Սան Պաուլո
Հանդիսական՝ 42,032
Մրցավար՝ Ռամոն Ասոն Ռոմա (Իսպանիա)
Ալֆրեդո Goal 3'
Բալտազար Goal 32'
Հաշվետվություն Ֆատտոն Goal 17'88'

28 հունիս 1950
18:15 ԲՐԺ (UTC-03)
Հարավսլավիա Հարավսլավիա 4–1 Մեքսիկա Մեքսիկա Էստադիո դոս Եուկապիտոս, Պորտու Ալեգրի
Հանդիսական՝ 11,078
Մրցավար՝ Ռեգինալդ Լիֆ (Անգլիա)
Բոբեկ Goal 19'
Չայկովսկի Goal 22'62'
Տոմաշևիչ Goal 81'
Հաշվետվություն Օրտիս Goal 89' (11 մ.)

1 հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Բրազիլիա Բրազիլիա 2–0 Հարավսլավիա Հարավսլավիա Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հանդիսական՝ 142,429
Մրցավար՝ Սանդի Գրիֆիտս (Ուելս)
Ադեմիր Goal 4'
Զիզինյո Goal 69'
Հաշվետվություն

2 հուլիս 1950
15:40 ԲՐԺ (UTC-03)
Շվեյցարիա Շվեյցարիա 2–1 Մեքսիկա Մեքսիկա Էստադիո դոս Եուկապիտոս, Պորտու Ալեգրի
Հանդիսական՝ 3,580
Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա)
Բադեր Goal 10'
Անտենեն Goal 44'
Հաշվետվություն Կասերին Goal 89'

Խումբ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Իսպանիա Իսպանիա 3 3 0 0 6 1 +5 6
Անգլիա Անգլիա 3 1 0 2 2 2 0 2
Չիլի Չիլի 3 1 0 2 5 6 -1 2
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 1 0 2 4 8 -4 2
25 հունիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Անգլիա Անգլիա 2–0 Չիլի Չիլի Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հանդիսական՝ 29,703
Մրցավար՝ Կարել վան դեր Միր (Նիդերլանդներ)
Մորտենսեն Goal 27'
Մանիոն Goal 51'
Հաշվետվություն
25 հունիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Իսպանիա Իսպանիա 3–1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Էստադիո Դուրիվալ դե Բրիտտո, Կուրիտիբա
Հանդիսական՝ 9,511
Մրցավար՝ Մարիո Վիաննա (Բրազիլիա)
Իգոա Goal 81'
Բասորա Goal 83'
Տելմո Սառա Goal 89'
Հաշվետվություն Պարիանի Goal 17'

29 հունիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Իսպանիա Իսպանիա 2–0 Չիլի Չիլի Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հանդիսական՝ 19,790
Մրցավար՝ Ալբերտո Մալչեր (Բրազիլիա)
Բասորա Goal 17'
Տելմո Սառա Goal 30'
Հաշվետվություն

29 հունիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1–0 Անգլիա Անգլիա Էստադիո Ինդեպենդեսիա, Բելու Հորիզոնտի
Հանդիսական՝ 10,151
Մրցավար՝ Գեներոսո Դատտիլո (Իտալիա)
Գաետյենս Goal 38' Հաշվետվություն

2 հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Իսպանիա Իսպանիա 1–0 Անգլիա Անգլիա Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հանդիսական՝ 74,462
Մրցավար՝ Ջիովաննի Գալաետի (Իտալիա)
Տելմո Սառա Goal 48' Հաշվետվություն

2 July 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Չիլի Չիլի 5–2 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Էստադիո Իլհա դո Ռետիրո, Ռեսիֆի
Հանդիսական՝ 8,501
Մրցավար՝ Մարիո Գարդելլի (Բրազիլիա)
Ռոբլեդո Goal 16'
Ռիերա Goal 32'
Կրեմասչի Goal 54'82'
Պիետո Goal 60'
Հաշվետվություն Վոլաս Goal 47'
Մակա Goal 48' (11 մ.)

Խումբ 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Շվեդիա Շվեդիա 2 1 1 0 5 4 +1 3
Իտալիա Իտալիա 2 1 0 1 4 3 +1 2
Պարագվայ Պարագվայ 2 0 1 1 2 4 -2 1
Հնդկաստան Հնդկաստան Հրաժարվել է
25 հունիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Շվեդիա Շվեդիա 3–2 Իտալիա Իտալիա Էստադիո դո Պակաեմբու, Սան Պաուլո
Հանդիսական՝ 36,502
Մրցավար՝ Ջան Լուտց (Շվեյցարիա)
Յեպսոն Goal 25'68'
Անդերսոն Goal 33'
Հաշվետվություն Կարապելեսե Goal 7'
Մաչինելլի Goal 75'

29 հունիս 1950
15:30 ԲՐԺ (UTC-03)
Շվեդիա Շվեդիա 2–2 Պարագվայ Պարագվայ Էստադիո Դուրիվալ դե Բրիտտո, Կուրիտիբա
Հանդիսական՝ 7,903
Մրցավար՝ Ռոբերտ Միտչել (Շոտլանդիա)
Սանդքվիստ Goal 17'
Պալմեր Goal 26'
Հաշվետվություն Լոպես Goal 35'
Լոպես Ֆրետես Goal 74'

2 հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Իտալիա Իտալիա 2–0 Պարագվայ Պարագվայ Էստադիո դո Պակաեմբու, Սան Պուլո
Հանդիսական՝ 25,811
Մրցավար՝ Արթուր Էլիս (Անգլիա)
Կարապելեսե Goal 12'
Պանդոլֆինի Goal 62'
Report

Group 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Ուրուգվայ Ուրուգվայ 1 1 0 0 8 0 +8 2
Բոլիվիա Բոլիվիա 1 0 0 1 0 8 -8 0
Ֆրանսիա Ֆրանսիա Հրաժարվել է
2 հուլիս 1950
18:00 ԲՐԺ (UTC-03)
Ուրուգվայ Ուրուգվայ 8–0 Բոլիվիա Բոլիվիա Էստադիո Սետե դե Սետեմբրո, Բելու Հորիզոնտի
Հանդիսական՝ 5,284
Մրցավար՝ Ջորջ Ռիդեր (Անգլիա)
Միգես Goal 14'40'51'
Վիդալ Goal 18'
Չիաֆինո Goal 23'54'
Պերես Goal 83'
Ջիջիա Goal 87'
Հաշվետվություն

Եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Ուրուգվայ Ուրուգվայ 3 2 1 0 7 5 5
Բրազիլիա Բրազիլիա 3 2 0 1 14 4 4
Շվեդիա Շվեդիա 3 1 0 2 6 11 2
Իսպանիա Իսպանիա 3 0 1 2 4 11 1
9 հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Ուրուգվայ Ուրուգվայ 2–2 Իսպանիա Իսպանիա Էստադիո դո Պակաեմբու, Սան Պաուլո
Հանդիսական՝ 44,802
Մրցավար՝ Սանդի Գրիֆիտս (Ուելս)
Ջիջա Goal 29'
Վալերա Goal 73'
Հաշվետվություն Բասորա Goal 37'39'
9 հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Բրազիլիա Բրազիլիա 7–1 Շվեդիա Շվեդիա Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հանդիսական՝ 138,886
Մրցավար՝ Արթուր Էլլիս (Անգլիա)
Ադեմիր Goal 17'36'52'58'
Չիկո Goal 39'88'
Մանեկա Goal 85'
Հաշվետվություն Անդերսեն Goal 67' (11 մ.)

13 հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Բրազիլիա Բրազիլիա 6–1 Իսպանիա Իսպանիա Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հանդիսական՝ 152,772
Մրցավար՝ Ռեգինալդ Լիֆ (ԱՆգլիա)
Պառա Goal 15' (ի.գ.)
Ժայր Goal 21'
Չիկո Goal 31'55'
Ադեմիր Goal 57'
Զիզինյո Goal 67'
Հաշվետվություն Իգոա Goal 71'
13 հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Ուրուգվայ Ուրուգվայ 3–2 Շվեդիա Շվեդիա Էստադիո դո Պակաեմբու, Սան Պաուլո
Հանդիսական՝ 7,987
Մրցավար՝ Ջիովաննի Գալեատի (Իտալիա)
Ջիջա Goal 39'
Միգուես Goal 77'85'
Հաշվետվություն Պալմեր Goal 5'
Սանդքվիստ Goal 40'

16 հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Շվեդիա Շվեդիա 3–1 Իսպանիա Իսպանիա Էստադիո դո Պակաեմբու, Սան Պաուլո
Հանդիսական՝ 11,227
Մրցավար՝ Կարել վան դեր Միր (Նիդերլանդներ)
Սանդքվիստ Goal 15'
Մելբերգ Goal 33'
Պալմեր Goal 80'
Հաշվետվություն Տելմո Սառա Goal 82'
16 Հուլիս 1950
15:00 ԲՐԺ (UTC-03)
Ուրուգվայ Ուրուգվայ 2–1 Բրազիլիա Բրազիլիա Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Հանդիսական՝ 173,850
Մրցավար՝ Ջորջ Ռիդեր (Անգլիա)
Չիաֆինո Goal 66'
Ջիջա Goal 79'
Հաշվետվություն Ֆրիեչա Goal 47'

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ գոլով բրազիլացի Ադեմիրը դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու: Ընդհանուր խփվեց 88 գոլ 48 տարբեր ֆուտբոլիստների կողմից, որոնցից մեկը դարձավ ինքնագոլի հեղինակ

8 գոլ

5 գոլ

4 գոլ

3 գոլ

2 գոլ

1 գոլ

Ինքնագոլ

ՖԻՖԱ ներկայացված մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[14][15]: 1950 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է:

Դ Հավաքական Խմբ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Ուրուգվայ Ուրուգվայ 4 4 3 1 0 15 5 +10 7
2 Բրազիլիա Բրազիլիա 1 6 4 1 1 22 6 +16 9
3 Շվեդիա Շվեդիա 3 5 2 1 2 11 15 -4 5
4 Իսպանիա Իսպանիա 2 6 3 1 2 10 12 −2 7
Խմբային փուլը չանցած
5 Հարավսլավիա Հարավսլավիա 1 3 2 0 1 7 3 +4 4
6 Շվեյցարիա Շվեյցարիա 1 3 1 1 1 4 6 −2 3
7 Իտալիա Իտալիա 3 2 1 0 1 4 3 +1 2
8 Անգլիա Անգլիա 2 3 1 0 2 2 2 0 2
9 Չիլի Չիլի 2 3 1 0 2 5 6 −1 2
10 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 3 1 0 2 4 8 −4 2
11 Պարագվայ Պարագվայ 3 2 0 1 1 2 4 −2 1
12 Մեքսիկա Մեքսիկա 1 3 0 0 3 2 10 −8 0
13 Բոլիվիա Բոլիվիա 4 1 0 0 1 0 8 −8 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Planet World Cup – 1950
  2. 2,0 2,1 2,2 2,3 Lisi (2007), p. 47
  3. 3,0 3,1 3,2 BBC – A Sporting Nation – Scotland and the 1950 World Cup
  4. History TFF
  5. http://www.rsssf.com/tables/50qual.html
  6. Lisi (2007), pp. 48–49
  7. «Brazil's first World Cup draw»։ FIFA.com։ 3 December 2013։ Վերցված է 4 December 2013 
  8. 8,0 8,1 8,2 Fit to Post: Yahoo! India News » Blog Archive Barefoot in Bengal and Other Stories «
  9. Lisi (2007), p. 49
  10. «1950 FIFA World Cup Brazil – Overview»։ ՖԻՖԱ։ Վերցված է 5 July 2014 
  11. 11,0 11,1 11,2 Lisi (2007), p. 45
  12. Fansworth Ed (29 April 2010)։ «The US and the 1950 World Cup»։ The Philly Soccer Page։ Արխիվացված է օրիգինալից 13 May 2013-ին։ Վերցված է 14 June 2014 
  13. http://globoesporte.globo.com/rs/noticia/2013/05/historias-incriveis-mexico-veste-camisa-de-time-gaucho-na-copa-de-50.html 
  14. page 45
  15. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7»։ ՖԻՖԱ։ 26 March 2013։ Արխիվացված է օրիգինալից 21 May 2013-ին