Jump to content

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954
FIFA Fussball-Weltmeisterschaft 1954 Schweiz
Championnat du Monde de Football 1954
Campionato mondiale di calcio 1954
Campiunadis mundials da ballape 1954
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Շվեյցարիա Շվեյցարիա
      Քաղաքներ 6
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Գերմանիա Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն (1-ին անգամ)
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Հունգարիա Հունգարիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Ավստրիա Ավստրիա
Չորրորդ տեղ Ուրուգվայ Ուրուգվայ
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 768 607  (29 562 խաղում)
Խաղեր 26
Խփված գոլեր 140  (5.38 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Հունգարիա Կոչիշ
19501958

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954, թվով հինգերորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունեցել Շվեյցարիայում հունիսի 16-ից հուլիսի 4-ը։ Շվեյցարիան ընտրվել է որպես ընդունող երկիր 1946 թվականի հուլիսին[1]։ Առաջնության ընթացքում միջին հաշվով խփվեց ամենաշատ գոլը, որը չի գերազանցվել մինչև օրս։ Առաջնությունը հաղթեց Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը, որը եզրափակչում 3-2 հաշվով հաղթեց Հունգարիային և առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Ընդունող երկրի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիան ընտրվեց որպես ընդունող երկիր 1946 թվականի հուլիսի 22-ին Լյուքսեմբուրգում, նույն օրը, երբ Բրազիլիան ընտրվեց 1950 թվականի առաջնության ընդունող երկիր[1]։

Ընդունող երկիրը (Շվեյցարիա) և գործող չեմպիոնը (Ուրուգվայ) ինքնաբերաբար որակավորվեցին։ Մնացած 14 տեղերից 11-ը տրվեց Եվրոպային (ներառյալ Եգիպտոս, Թուրքիա և Իսրայել), երկուսը` Ամերիկաներին և Մեկը` Ասիային։

Շվեյցարիան, Թուրքիան և Հարավային Կորեան մասնակցեցին առաջին անգամ (Թուրքիան և Շոտլանդիան որակավորվել էին 1950 թվականի առաջնությանը, սակայն հրաժարվել էին)։ Ավստրիան առաջին անգամ մասնակցեց 1934 թվականից հետո։ Թուրքիայի մյուս մասնակցությունը եղավ 2002 թվականին իսկ Հարավային Կորեայինը` 1986 թվականին։

1950 թվականի առաջնության երրորդ և չորրորդ տեղ զբաղեցրած հավաքականներ Շվեդիան և Իսպանիան դուրս մնացին որակավորման փուլից։ Իսպանիային դուրս թողեց Թուրքիան, երբ երկու հանդիպումների արդյունքում հավաքականները մեկական հաղթանակ տարան, իսկ երրորդ հանդիպումը ավարտվեց ոչ ոքի, և հաղթողին որոշեցին վիճակահանության արդյունքում[2]։

Գերմանիայի հավաքականներին 1950 թվականից հետո թույլատրվեց մասնակցել առաջնությանը։ Սաարը դուրս մնաց որակավորման փուլում, Արևելյան Գերմանիան հրաժարվեց մասնակցել, իսկ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը որակավորվեց։ Արգենտինան երրորդ անգամ անընդմեջ հրաժարվեց մասնակցել Աշխարհի առաջնությանը։

1954 թվականի մրցաշրջանում օգտագործվեց յուրօրինակ ձևաչափ։ Տասնվեց որակավորված հավաքականներ բաժանվեցին չորս խմբի, յուրաքանչյուրում չորսական հավաքական։ Ամեն խումբ բաղկացած էր երկու դասակարգված և երկու չդասակարգված հավաքականներից։ Ամեն խմբում անցկացվեց չորսական հանդիպում, ամեն դասակարգված հավաքական խաղում էր մյուս չդասակարգված հավաքականների դեմ մեկական անգամ։ Սա տարբերվում էր խմբային մյուս ձևաչափերից նրանով, որ մյուս ձևաչափերով խմբի յուրաքանչյուր թիմ խաղում էր մյուս բոլոր թիմերի դեմ։ Մյուս նորամուծությունը ավելացված ժամանակի կիրառումն էր, որը սովորաբար չէր կիրառվում խմբային փուլերում և խաղն ավարտվում էր ոչ ոքի, երբ 90 րոպե հավասարության դեպքում 120 րոպեն նույնպես ավարտվում էր ոչ ոքի։

Երկու միավոր տրվում էր հաղթանակի համար և մեկ միավոր` ոչ ոքիի։ Երկու առավելագույն միավոր վաստակած հավաքականները անցնում էին փլեյ օֆֆ փուլ։ Եթե երկու հավաքականները ունենում էին հավասար միավոր, առաջին տեղը որոշվում էր վիճակահանության սկզբունքով։ Եթե հավասար էին խմբի երկրորդ և երրորդ տեղի միավորները, ապա կազմակերպվում էր լրացուցիչ հանդիպում այդ թիմերի միջև[3]։

Որակավորված երկրները

Երկրորդ տեղը որոշելու համար լրացուցիչ խաղեր անցկացվեցին Շվեյցարիայի ու Իտալիայի միջև և Թուրքիայի և Արևմտյան Գերմանիայի միջև։ Մյուս երկու խմբերում առաջին և երկրորդ տեղերի հարցը լուծվեց վիճակահանության միջոցով, արդյունքում Ուրուգվայը և Բրազիլիան առաջ անցան Ավստրիայից և Հարավսլավիայից։

Մյուս ոչ սովորական ձևաչափն էր, որ խմբերի առաջատարները հանդիպեցին միմյանց հետ և որոշեցին մեկ եզրափակչի մասնակցին, երկրորդ տեղերը իրենց հերթին` երկրորդ մասնակցին։ Հաջորդող առաջնություններում սովորաբար խմբի հաղողը հանդիպում է մյուս խմբի երկրորդ թիմի հետ։

Փլեյ օֆֆ փուլում 90 րոպեից և ավելացված 30 րոպեից հետո, եթե հաշիվը հավասար էր, ապա հաղթողին որոշում էին վիճակահանության միջոցով։ Սակայն եթե եզրափակիչն ավարտվեր ոչ ոքի, ապա այն պետք է վերախաղարկվեր, այնուհետև եթե նորից ավարտվեր ոչ ոքի, ապա հաղթողին կորոշեին վիճակահանության միջոցով[4]։ Իրականում ոչ մի խաղ ավելացված ժամանակից հետո չավարտվեց ոչ ոքի և վիճակահանության կարիք չեղավ։

Որակավորման փուլից առաջ ութ հավաքական դասակարգվեցին համաձայն ՖԻՖԱ դասակարգման աղյուսակի։ Դրանք էին Ավստրիան, Բրազիլիան, Անգլիան, Ֆրանսիան, Հունգարիան, Իտալիան, Իսպանիան և Ուրուգվայը։

Այս դասակարգումը խառնվեց, երբ անսպասելիորեն Թուրքիան դուրս թողեց Իսպանիային որակավորման փուլում։ ՖԻՖԱ-ն այս իրավիճակի լուծումը գտավ Թուրքիային դասակարգելով[5]։

Նշանավոր արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Գերմանիան, կրկին դարձավ ՖԻՖԱ անդամ 1950 թվականին և դասակարգված չէր, առաջին խաղում հաղթեց Թուրքիային։ Խմբի մյուս չդասակարգված հավաքականը Հարավային Կորեան պարտվեց իր խաղերում 0-7 և 0-9 հաշիվներով, իսկ Գերմանիան պահեստային կազմով պարտվեց Հունգարիային 3-8 հաշվով։ Արդյունքում Գերմանիան և Թուրքիան վաստակեցին հավասար միավորներ և անցակցվեց վերախաղարկում նրանց միջև, որում Գերմանացիները նորից հեշտ հաղթանակ տարան։ Հունգարիայի ավագ Ֆերենց Պուշկաշը, ով համարվում էր ժամանակի լավագույն խաղացողը, վնաստածք ստացավ գերմանացիների դեմ խաղում և բաց թողեց երկու խաղ և վերադարձավ միայն եզրափակչին, որտեղ նրա խաղը հեռու է լավագույնից[6]։

Քառորդ եզրափակչում առաջնության ֆավորիտ Հունգարիան հաղթեց Բրազիլիային 4-2 հաշվով, ինչը համարվում է ֆուտբոլի պատմության ամենահետաքրքիր խաղերից մեկը, հետագայում խաղը կոչեցին Բեռնի ճակատամարտ։ Աշխարհի չեմպիոն Ուրուգվայը դուրս թողեց Անգլիային` հաղթելով նույն 4-2 հաշվով, իսկ Գերմանիան Հարավսլավիային` 2-0 հաշվով, Ավստրիան ուժեղ էր Շվեյցարիայից, հաղթելով 7-5 հաշվով, ինչը Աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլային հանդիպումն է։ Առաջին կիսաեզրափակչում Արևմտյան Գերմանիան հաղթեց Ավստրիային 6-1 հաշվով։

Մյուս կիսաեզրափակչում հավասար պայքար էր։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Շանդոր Կոչիշի երկու գոլերի շնորհիվ Հունգարիան հաղթանակ տարավ` վերջ դնելով Ուրուգվայի աշխարհի առաջնություններում անպարտելի շարքին։ Ուրուգվայը պարտվեց նաև երրորդ տեղի համար խաղում և Ավստրիան նվաճեց երրորդ տեղը։

Եզրափակիչ. «Բեռնի հրաշք»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնի Վանկդորֆ մարզադաշտում 60.000 հանդիսատես ականատես եղավ Արևմտյան Գերմանիայի և Հունգարիայի միջև եզրափակչին։ Նույն առաջնության ընթացքում հավաքականները հանդիպել էին խմբային փուլում, որտեղ հուգարացիները հաղթել էին 8-3 հաշվով Գերմանիայի պահեստային հավաքականին։ Հունգարիայի Ոսկե թիմը համարվում էր գլխավոր հավակնորդը, որը մինչ այդ ունեցել էր 32 հանդիպումների անպարտելի շարք, սակայն ունեցել էին երկու ծանրագույն փլեյ օֆֆ հանդիպումներ։ Խաղի ժամանակ սկսեց անձրևել, ինչը Գերմանիայում անվանեցին Fritz-Walter-Wetter ("Ֆրից Վոլտերի եղանակ"), որովհետև Արևմտյան Գերմանիայի հավաքականի ավագ Ֆրից Վոլտերը ասել էր, որ իր լավագույն խաղը ստացվում է անձրևի ժամանակ։

11 գերմանացի ֆուտբոլիստների ստորագրությունները, որոնք խաղացել են եզրափակչում:

Հունգարացի Ֆերենց Պուշկաշը երկու խաղ ընդմիջումից հետո հայտավորվեց եզրափակչում, սակայն դեռևս ամբողջությամբ չէր ապաքինվել։ Չնայած դրան նա վեցերորդ րոպեին բացեց հաշիվը, երկու րոպե անց նրա թիմակից Զոլտան Ցիբորը կրկնապատկեց հաշիվը և թվում էր, որ հիմնական հավակնորդները հեշտ հաղթանակ կտանեն։ Սակայն կարճ ժամանակ անց 10-րդ րոպեին Մաքս Մորլոկը կրճատեց հաշվի տարբերությունը, սիկ 19-րդ րոպեին Հելմուտ Ռանը հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում Հունգարիայի հավաքականը բազմիցս վրիպեց լավ դիրքերից։ Խաղի հիմնական ժամանակից ընդամենը վեց րոպե առաջ, նշանավոր գերմանացի ռադիո մոկնաբան Հերբերտ Զիմերմանը բղավեց գերմանական մեկնաբանության մեջ ամենահայտնի արտահայտությունը` ասելով «Ռանը պետք է հարվածի խորքից», ինչը նա արեց։ Ռանի երկրորդ գոլը հաշիվը դարձրեց 3-2։ Փոքր անց Զիմերմանը Պուշկաշի դիրքը անվանեց խաղից դուրս, իսկ Պուշկաշը դարձավ գոլի հեղինակ։ Հանդիպման գլխավոր մրցավար Վիլյամ Լինգը ցույց տվեց դաշտի կենտրոնը, մինչդեռ եզրային մրցավարը ազդարարեց խաղից դուրս վիճակ։ Մեկ րոպե քննարկումից հետո Լինգը չեղյալ հայտարարեց գոլը։

Արևմտյան Գերմանիայի հավաքականը տիրացավ գավաթին և դարձավ աշխարհի չեմպիոն առաջին անգամ, իսկ հետագայում Գերմանիայում այս հանդիպումը կոչեցին «Բեռնի հրաշք», ինչի հիման վրա 2003 թվականին նկարահանվեց նույնանուն ֆիլմ։ Հունգարացիների համար այս պարտությունը ողբերգություն էր, նրանք չէին համակերպվում պարտության հետ` հղում տալով մրցավարական սխալների և գերմանացիների կողմից արգելված դեղամիջոցների օգտագործման վրա։

Ներքևում ներկայացված են բոլոր ժամանակների ռեկորդները, որոնք կայացել կամ հավասարվել են այս առաջնության ընթացքում և դեռևս չեն գերազանցվել.

Բոլոր խաղերում այս առաջնության

  • մեկ խաղում խփված ամենաշատ միջին գոլ (5,38)

Հավաքականների ռեկորդները մեկ առաջնությունում

  • ամենաշատ խփված գոլ (Հունգարիա, 27)
  • մեկ խաղում խփված ամենաշատ միջին գոլ (Հունգարիա, 5,4)
  • ամենաշատ գոլային տարբերություն (Հունգարիա, +17)
  • միջին խաղում ամենաշատ գոլային տարբերություն (Հունգարիա, +3,4)
  • ամենաշատ գոլ խփած չեմպիոն (Արևմտյան Գերմանիա, 25)
  • մեկ խաղում խփված ամենաշատ միջին գոլ, չեմպիոն (Արևմտյան Գերմանիա, 4,17)
  • ամենաշատ գոլ բաց թողած չեմպիոն (Արևմտյան Գերմանիա, 14)
  • ամենաշատ միջին բաց թողած գոլ չեմպիոն (Արևմտյան Գերմանիա, 2,33)
  • ամենաշատ բաց թողած գոլ (Հարավային Կորեա, 16)
  • ամենաքիչ գոլային տարբերություն (Հարավային Կորեա, −16)
  • ամենաշատ բաց թողած գոլ միջին (Հարավային Կորեա 8, հավասարվել է Բոլիվիայի հետ 1950)
  • ամենաքիչ գոլային տարբերություն միջին (Հարավային կորեա −8, հավասարվել է Բոլիվիայի հետ 1950)։

Մեկ խաղում արձանագրված ռեկորդներ

  • ամենաշատ գոլ մեկ խաղում (երկու հավաքականներ) (Ավստրիա 7 Շվեյցարիա 5)
  • ամենամեծ տարբերությամբ հաղթանակ մեկ խաղում (Հունգարիա 9 Հարավային Կորեա 0) (հետագայում կրկնվել է Հարավսլավիայի կողմից, որը հաղթել է Զաիրին 1974 թվականին և նորից Հունգարիայի կողմից, որը հաղթել է Էլ Սալվադորին 1982 թվականին)։

Այլ ուշագրավ իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ խաղերը ցուցադրվեցին հեռուստատեսությամբ և թողարկվեցին հատուկ մետաղադրամներ մրցության պատվին։

Կոսիչի խփած 11 գոլերը գերազանցեցին նախորդ առաջնությունում Ադեմիրի ռեկորդը երկու գոլով։ Կոսիչի ռեկորդը գերազանցեց Ժյուստ Ֆոնտենը 1958 թվականի առաջնության ժամանակ։ Չնայած Ուրուգվայը չհաղթեց առաջնությունում և գրավեց չորրորդ տեղը, սակայն այն դարձավ Աշխարհի գավաթի ամենահաջող հավաքայանը մինչև Բրազիլիան երկրորդ անգամ հաղթեց 1962 թվականին։ Հունգարիայի 9-0 հաշվով տարած հաղթանակը Կորեայի նկատմամբ մնում է ամենախոշոր հաշվով հաղթանակը Աշխարհի առաջնությունների պատմության մեջ, որը կրկնվեց 1974 թվականին, երբ Հարավսլավացիները 9-0 հաշվով հաղթեցին Զաիրին և 1982 թվականին՝ Հունգարիան 10-1 հաշվով հաղթեց Էլ Սալվադորին։

Արևմտյան Գերմանիան դարձավ առաջին հավաքականը, որը հաղթեց մրցաշարում` մրցաշարի ընթացքում պարտվելով (պարտվեց Հունգարիային 3-8 հաշվով խմբային փուլում)։ Այս արդյունքը կրկնեց Գերմանիան 1974 թվականին, Արգենտինան` 1978 թվականին և Իսպանիան` 2010 թվականին։

Արևմտյան Գերմանիայի 1954 թվականի հաղթանակը մնում է միակը պատմության մեջ, որում հավաքականը Աշխարհի գավաթը նվաճում է առանց Եվրոպայից դուրս հավաքականների հետ խաղալու (Թուրքիան աշխարհագրորեն Ասիայում է, սակայն միշտ եղել է ՈՒԵՖԱ անդամ)։

Արևմտյան Գերմանիայի եզրափակչում տարած հաղթանակը համարվում է ամենաանսպասելիների մեկը պատմության մեջ և Գերմանիայի սպորտի լավագույն էջերից մեկը։ Գերմանիայի հավաքականը բաղկացած էր սիրողական խաղացողներից, քանի որ Գերմանիան չուներ պրոֆեսիոնալ լիգա, մինչդեռ հունգարացիները դե յուրե սիրողական էին, ինչպես բոլոր կոմունիստական երկրները այդ ժամանակ, սակայն խաղում էին ֆուտբոլ պրոֆեսիոնալի նման, հիմնականում Բուդապեշտի Հոնվեդ ֆուտբոլային ակումբում և գերակումբների կազմում, ինչպիսիք էին Ռեալ Մադրիդը և Բարսելոնան։ Սա միակ անգամն էր, որ հավաքականը նվաճում է աշխարհի գավաթը սիրողական ֆուտբոլիստներով։

Անցկացման վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնության 26 խաղերը ընդունեցին վեց մարզադաշտեր վեց տարբեր քաղաքներում։ Ամենաշատ խաղերը անցկացվեցին Բազելի Սրբ. Յակոբ մարզադաշտում, որտեղ անցկացվեց վեց խաղ։ Բեռնի, Ցյուրիխի և Լոզանի մարզադաշտերում անցկացվեցին 5-ական հանդիպում, Ժնևում` 4 հանդիպում և Լուգանոյում` 1 հանդիպում։

Բազել Բեռն Ժնև
Սրբ. Յակոբ մարզադաշտ Վանկորֆ մարզադաշտ
(վերանորոգված)
Չարմիլես մարզադաշտ
Տարողություն. 54,800 Տարողություն. 64,600 Տարողություն. 35,997
Լոզան Լուգանո Ցյուրիխ
Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտեզ
(վերանորոգված)
Կորնարեդո մարզադաշտ Հարդտուրմ մարզադաշտ
Տարողություն. 50,300 Տարողություն. 35,800 Տարողություն. 34,800
Զամբյուղ 1 Զամբյուղ 2 Զամբյուղ 3 Զամբյուղ 4
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Բրազիլիա Բրազիլիա 2110613
Հարավսլավիա Հարավսլավիա 2110213
Ֆրանսիա Ֆրանսիա 2101332
Մեքսիկա Մեքսիկա 2002280
  • Բրազիլիան առաջ անցավ Հարավսլավիայից վիճակահանության արդյունքով
16 Հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Բրազիլիա Բրազիլիա 5–0 Մեքսիկա Մեքսիկա Չարմիլես մարզադաշտ, Ժնև
Հանդիսական՝ 13,470
Մրցավար՝ Ռայմոն Վայսլինգ (Շվեյցարիա)
Բալտազար Գոլ 23'
Դիդի Գոլ 30'
Պինգա Գոլ 34', 43'
Ժուլինյո Գոլ 69'
Հաշվետվություն
16 հունիսe 1954
18:00 (ԿԵԺ)
Հարավսլավիա Հարավսլավիա 1–0 Ֆրանսիա Ֆրանսիա Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտեզ, Լոզան
Հանդիսական՝ 16,000
Մրցավար՝ Բենյամին Գրիֆիտս (Ուելս)
Միլուտինովիչ Գոլ 15' Հաշվետվություն

19 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Բրազիլիա Բրազիլիա 1–1 (ա.ժ.) Հարավսլավիա Հարավսլավիա Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտեզ, Լոզան
Հանդիսական՝ 24,637
Մրցավար՝ Չառլի Ֆուտլես (Շոտլանդիա)
Դիդի Գոլ 69' հաշվետվություն Զեբեկ Գոլ 48'

19 հունիս 1954
17:10 (ԿԵԺ)
Ֆրանսիա Ֆրանսիա 3–2 Մեքսիկա Մեքսիկա Չարմիլես մարզադաշտ, Ժնև
Հանդիսական՝ 19,000
Մրցավար՝ Մանուել Ասենսի (Իսպանիա)
Ժան Վիսենտ Գոլ 19'
Կարդենաս Գոլ 49' (o.g.)
Կոպա Գոլ 88' (11 մ.)
Հաշվետվություն Լամադրիդ Գոլ 54'
Բալկազար Գոլ 85'
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Հունգարիա Հունգարիա 22001734
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ 2101792
Թուրքիա Թուրքիա 2101842
Հարավային Կորեա Հարավային Կորեա 20020160
  • Գերմանիան առաջ անցավ Թուրքիայից փլեյ օֆի արդյունքով
17 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 4–1 Թուրքիա Թուրքիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 28,000
Մրցավար՝ Խոսե դա Կոստա Վիեյրա (Պորտուգալիա)
Շաֆեր Գոլ 14'
Կլոդ Գոլ 52'
Օ. Վոլտեր Գոլ 60'
Մորլոկ Գոլ 84'
Հաշվետվություն Սուատ Գոլ 2'
17 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Հունգարիա Հունգարիա 9–0 Հարավային Կորեա Հարավային Կորեա Հարդտուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 13,000
Մրցավար՝ Ռայմոնդ Վինսենտի (Ֆրանսիա)
Պուշկաշ Գոլ 12', 89'
Լանտոս Գոլ 18'
Կոչիշ Գոլ 24', 36', 50'
Ցիբոր Գոլ 59'
Պալոտաս Գոլ 75', 83'
Հաշվետվություն

20 հունիս 1954
16:50 (ԿԵԺ)
Հունգարիա Հունգարիա 8–3 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 56,000
Մրցավար՝ Վիլիամ Լինգ (Անգլիա)
Կոչիշ Գոլ 3', 21', 69', 78'
Պուշկաշ Գոլ 17'
Իդեգուտի Գոլ 52', 54'
Ժ. Տոթ Գոլ 75'
Հաշվետվություն Պֆաֆ Գոլ 25'
Ռան Գոլ 77'
Հերման Գոլ 84'

20 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Թուրքիա Թուրքիա 7–0 Հարավային Կորեա Հարավային Կորեա Չարմիլես մարզադաշտ, Ժնև
Հանդիսական՝ 4,000
Մրցավար՝ Էստեբան Մարինո (Ուրուգվայ)
Սուատ Գոլ 10', 30'
Լեֆտեր Գոլ 24'
Բուրհան Գոլ 37', 64', 70'
Էրոլ Գոլ 76'
Հաշվետվություն
23 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 7–2 Թուրքիա Թուրքիա Հարդտուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 17,000
Մրցավար՝ Ռայմոնդ Վինսենտի (Ֆրանսիա)
Օտ. Վոլտեր Գոլ 7'
Շաֆեր Գոլ 12', 79'
Մորլոկ Գոլ 30', 60', 77'
Ֆ. Վալտեր Գոլ 62'
Հաշվետվություն Մուստաֆա Գոլ 21'
Լեֆտեր Գոլ 82'
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Ուրուգվայ Ուրուգվայ 2200904
Ավստրիա Ավստրիա 2200604
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 2002070
Շոտլանդիա Շոտլանդիա 2002080
  • Ուրուգվայը առաջ անցավ Ավստրիայից վիճակահանության արդյունքով
16 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Ուրուգվայ Ուրուգվայ 2–0 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 20,500
Մրցավար՝ Արթուր Էլլիս (Անգլիա)
Միգուես Գոլ 72'
Չիաֆինո Գոլ 81'
Հաշվետվություն
16 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Ավստրիա Ավստրիա 1–0 Շոտլանդիա Շոտլանդիա Հարդթուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 25,000
Մրցավար՝ Լաուրենտ Ֆրենկեն (Բելգիա)
Պրոբստ Գոլ 33' Հաշվետվություն

19 հունիս 1954
16:50 (ԿԵԺ)
Ուրուգվայ Ուրուգվայ 7–0 Շոտլանդիա Շոտլանդիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 34,000
Մրցավար՝ Վինչենցո Օրլանդինի (Իտալիա)
Բորգես Գոլ 17', 47', 57'
Միգուես Գոլ 30', 83'
Աբբադի Գոլ 54', 85'
Հաշվետվություն

19 Հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Ավստրիա Ավստրիա 5–0 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Հարդթուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 26,000
Մրցավար՝ Վասա Ստեֆանովիչ (Հարավսլավիա)
Ստոյասպալ Գոլ 3', 70'
Պրոբստ Գոլ 4', 21', 24'
Հաշվետվություն
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Անգլիա Անգլիա 2110643
Շվեյցարիա Շվեյցարիա 2101232
Իտալիա Իտալիա 2101532
Բելգիա Բելգիա 2011581
  • Շվեյցարիան առաջ անցավ Իտալիայից փլեյ օֆի արդյունքով
17 Հունիս 1954
17:50 (ԿԵԺ)
Շվեյցարիա Շվեյցարիա 2–1 Իտալիա Իտալիա Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտայս, Լոզան
Հանդիսական՝ 43,000
Մրցավար՝ Մարիո Վիաննա (Բրազիլիա)
Բալաման Գոլ 18'
Հաջի Գոլ 78'
Հաշվետվություն Բոնիպերտի Գոլ 44'

17 Հունիս 1954
18:10 (ԿԵԺ)
Անգլիա Անգլիա 4–4 (ա.ժ.) Բելգիա Բելգիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 14,000
Մրցավար՝ Էմիլ Շմեցեր (Արևմտյան Գերմանիա)
Բրոդիս Գոլ 26', 63'
Լոֆտհաուս Գոլ 36', 91'
Հաշվետվություն Անաուլ Գոլ 5', 71'
Կոպպենս Գոլ 67'
Դիքինսոն Գոլ 94' (ի.գ.)

20 Հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Իտալիա Իտալիա 4–1 Բելգիա Բելգիա Կորնարեդո մարզադաշտ, Լուգանո
Հանդիսական՝ 24,000
Մրցավար՝ Կառլ Էրիխ Շտեյներ (Ավստրիա)
Պանդոլֆինի Գոլ 41' (11 մ.)
Գալի Գոլ 48'
Ֆրիգնանի Գոլ 58'
Լորենցի Գոլ 78'
Հաշվետվություն Անաուլ Գոլ 81'

20 Հունիս 1954
17:10 (ԿԵԺ)
Անգլիա Անգլիա 2–0 Շվեյցարիա Շվեյցարիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 43,500
Մրցավար՝ Իստվան Ցոլտ (Հունգարիա)
Մուլեն Գոլ 43'
Վիսլոու Գոլ 69'
Հաշվետվություն
23 June 1954
18:00 (ԿԵԺ)
Շվեյցարիա Շվեյցարիա 4–1 Իտալիա Իտալիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 30,000
Մրցավար՝ Բենյամին Գրիֆիթս (Ուելս)
Հաջի Գոլ 14', 85'
Բալաման Գոլ 48'
Ֆատտոն Գոլ 90'
Հաշվետվություն Նեստի Գոլ 67'

Փլեյ օֆֆ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
27 Հունիս – Ժնև        
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  2
30 Հունիս – Բազել
 Հարավսլավիա Հարավսլավիա  0  
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  6
26 Հունիս – Լոզան
     Ավստրիա Ավստրիա  1  
 Ավստրիա Ավստրիա  7
4 Հուլիս – Բեռն
 Շվեյցարիա Շվեյցարիա  5  
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  3
27 Հունիս – Բեռն    
   Հունգարիա Հունգարիա  2
 Հունգարիա Հունգարիա  4
30 Հունիս – Լոզան
 Բրազիլիա Բրազիլիա  2  
 Հունգարիա Հունգարիա (Ա. Ժ.)  4
26 Հունիս – Բազել
     Ուրուգվայ Ուրուգվայ  2   3 Հուլիս – Ցյուրիխ
 Ուրուգվայ Ուրուգվայ  4
 Ավստրիա Ավստրիա  3
 Անգլիա Անգլիա  2  
 Ուրուգվայ Ուրուգվայ  1
 

Քառորդ եզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
26 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Ավստրիա Ավստրիա 7–5 Շվեյցարիա Շվեյցարիա Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտայս, Լոզան
Հանդիսական՝ 35,000
Մրցավար՝ Չառլի Ֆուլտլես (Շոտլանդիա)
Վագներ Գոլ 25', 27', 53'
Կյորներ Գոլ 26', 34'
Օսվիրկ Գոլ 32'
Պրոբստ Գոլ 76'
Հաշվետվություն Բալաման Գոլ 16', 39'
Հաջի Գոլ 17', 19', 58'
26 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Ուրուգվայ Ուրուգվայ 4–2 Անգլիա Անգլիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 28,000
Մրցավար՝ Կառլ Էրիխ Շտեյներ (Ավստրիա)
Բորգես Գոլ 5'
Վարելա Գոլ 39'
Չիաֆինո Գոլ 46'
Ամբրոիս Գոլ 78'
Հաշվետվություն Լոֆտհաուս Գոլ 16'
Ֆինի Գոլ 67'

27 Հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 2–0 Հարավսլավիա Հարավսլավիա Չարմիլես մարզադաշտ, Ժնև
Հանդիսական՝ 17,000
Մրցավար՝ Իստվան Ցոլտ (Հունգարիա)
Հորվետ Գոլ 9' (ի.գ.)
Ռան Գոլ 85'
Հաշվետվություն
27 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Հունգարիա Հունգարիա 4–2 Բրազիլիա Բրազիլիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 40,000
Մրցավար՝ Արթուր Էլլիս (Անգլիա)
Հիդեգկուտի Գոլ 4'
Կոչիշ Գոլ 7', 88'
Լանտոս Գոլ 60' (11 մ.)
Հաշվետվություն Դյալմա Սանտոս Գոլ 18' (11 մ.)
Ժուլինյո Գոլ 65'

Կիսաեզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
30 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 6–1 Ավստրիա Ավստրիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 58,000
Մրցավար՝ Վինչենզո Օրլանդինի (Իտալիա)
Շաֆեր Գոլ 31'
Մորլոկ Գոլ 47'
Ֆ. Վոլտեր Գոլ 54' (11 մ.), 64' (11 մ.)
Օ. Վոլտեր Գոլ 61', 89'
Հաշվետվություն Պրոբստ Գոլ 51'
30 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Հունգարիա Հունգարիա 4–2 (ա.ժ.) Ուրուգվայ Ուրուգվայ Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտայս, Լոզան
Հանդիսական՝ 45,000
Մրցավար՝ Բենյամին Գրիֆիթս (Ուելս)
Ցիբոր Գոլ 13'
Հիդեգկուտի Գոլ 46'
Կոչիշ Գոլ 111', 116'
Հաշվետվություն Հոբերգ Գոլ 75', 86'

Երրորդ տեղի համար հանդիպում

[խմբագրել | խմբագրել կոդը]
3 July 1954
17:00 (ԿԵԺ)
Ավստրիա Ավստրիա 3–1 Ուրուգվայ Ուրուգվայ Հարդթուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 32,000
Մրցավար՝ Ռայմոն Վայսլինգ (Շվեյցարիա)
Ստոյասպալ Գոլ 16' (11 մ.)
Կրուզ Գոլ 59' (ի.գ.)
Օցվիրկ Գոլ 89'
Հաշվետվություն Հոհբերգ Գոլ 22'
4 Հուլիս 1954
17:00 (ԿԵԺ)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 3–2 Հունգարիա Հունգարիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 62,472
Մրցավար՝ Վիլյամ Լինգ (Անգլիա)
Մորլոկ Գոլ 10'
Ռան Գոլ 18', 84'
Հաշվետվություն Պուշկաշ Գոլ 6'
Ցիբոր Գոլ 8'

11 գոլով առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Շանդոր Կոչիշը։ Ընդհանուր 140 գոլ հեղինակեցին 63 տարբեր ֆուտբոլիստներ, որոնցից չորսը դարձավ ինքնագոլի հեղինակ։

11 գոլ
6 գոլ
4 գոլ

3 գոլ

2 գոլ

1 գոլ

Ինքնագոլեր

ՖԻՖԱ ներկայացված մրցաշարային աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[7][8]։ 1954 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։

Դ Հավաքական Խմբ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ265012514+1110
2Հունգարիա Հունգարիա254012710+178
3Ավստրիա Ավստրիա354011712+58
4Ուրուգվայ Ուրուգվայ35302169+76
Դուրս են մնացել քառորդ եզրափակչից
5Շվեյցարիա Շվեյցարիա44202111104
6Բրազիլիա Բրազիլիա1311185+33
7Անգլիա Անգլիա431118803
8Հարավսլավիա Հարավսլավիա1311123−13
Դուրս են մնացել խմբային փուլից
9Թուրքիա Թուրքիա231021011−12
10Իտալիա Իտալիա4310267−12
11Ֆրանսիա Ֆրանսիա121013302
12Բելգիա Բելգիա4201158−31
13Մեքսիկա Մեքսիկա1200228−60
14Չեխոսլովակիա Չեխոսլովակիա3200207−70
15Շոտլանդիա Շոտլանդիա3200208−80
16Հարավային Կորեա Հարավային Կորեա22002016−160

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Host announcement decision» (PDF). FIFA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  2. Lisi, Clemente Angelo (2007). A history of the World Cup: 1930–2006. Lanham, MD: Scarecrow Press. էջ 61. ISBN 0-8108-5905-X.
  3. Risolo, Donn (2010). Soccer Stories: Anecdotes, Oddities, Lore, and Amazing Feats. University of Nebraska Press. էջ 83. ISBN 0-8032-3014-1.
  4. Christian Jessen: Die Qualifikation aus Fußballweltmeisterschaft 1954, pp.27 ff.
  5. «History of the World Cup Final Draw» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  6. «FERENC PUSKAS – International Football Hall of Fame». Ifhof.com. 1927 թ․ ապրիլի 2. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  7. «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  8. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). ՖԻՖԱ. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954» հոդվածին։