Եզրափակիչը տեղի ունեցավ Ուեմբլի մարզադաշտում[1] և վերջին սև ու սպիտակ հեռարձակումն էր[2]։ Առաջնության ընթացքում գրանցվեց հաճախելության ռեկորդ, որը բարելավվեց միայն 28 տարի անց 1994 թվականի առաջնության արդյունքով։
Անգլիան ընտրվեց 1966 աշխարհի առաջնության անցկացման վայր 1960 թվականի օգոստոսի 22-ին Հռոմում։ Բացի Անգլիայից հայտ էին ներկայացրել Իսպանիան և Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը։
Չնայած աֆրիկացների բացակայությանը, որակավորման փուլին մասնակցեցին ռեկորդային թվով երկրներ (70)։ Երկար բանակցություններից հետո ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջնությանը պետք է մասնակցեն 10 հավաքական Եվրոպայից, չորսը` Հարավային Ամերիկայից և մեկական հավաքական Ասիայից և Կենտրոնական Ամերիկայից։
Պորտուգալիան և Հյուսիսային Կորեան որակավորվեցին առաջին անգամ։ Պորտուգալիան հաջորդ անգամ որակավորվեց միայն 1986 թվականին, մինչդեռ Հյուսիսային Կորեան` 2010 թվականին։ Սա նաև Շվեյցարիայի համար վերջին առաջնությունն էր մինչև 1994 թվականը։ Առաջնության ամենաանսպասելի բացակա հավաքականներն էին 1962 թվականի կիսաեզրափակչի մասնակից Հարավսլավիան և եզրափակչի մասնակից Չեխոսլովակիան։
Երեսունմեկ աֆրիկյան երկիր բոյկոտեցին առաջնությունը` համաձայն չլինելով 1964 թվականի ՖԻՖԱ-ի կանոնի հետ, համաձայն որի Աֆրիկայի գոտում որակավորման երկրորդ փուլի երեք հաղթողներ պետք է լրացուցիչ խաղային Ասիայի գոտու հաղթողների հետ, որպեսզի որակավորվեին Աշխարհի առաջնությանը և գտնում էին, որ Աֆրիկայի գոտում հաղթելը պետք է բավարար լինի հաղթելու համար։ Նրանք նաև չէին ընդունում Հարավաֆրիկյան Հանրապետությանը 1963 թվականին ՖԻՖԱ-ի անդամ դարձնելուն, չնայած ԿԱՖ-ը զրկել էր անդամակցությունից Ապարտհեյդի պատճառով 1958 թվականին։
Հարավաֆրիկյան Հանրապետությանը թույլատրվեց մասնակցել որակավորմանը Ասիայի և Օկեանիայի գոտում, սակայն 1964 թվականին զրկվեց հետագա խաղերում մասնակցության իրավունքից աֆրիկյան երկրների ճնշման ներքո։ Չնայած ՖԻՖԱ-ն հրաժարվեց փոխել որակավորման ձևաչափը, աֆրիկյան հավաքականները որոշեցին չմասնակցել Աշխարհի գավաթներին մինչև նվազագույնը մեկ հավաքականի չապահովվի իր տեղը հետագա առաջնություններին[3]։
Առաջնության ձևաչափը մնաց նույնը ինչ 1962 թվականին էր, 16 հավաքականներ բաժանվեցին չորս խմբի չորսական անդամով։ Յուրաքանչյուրը խաղաց խմբի մյուս հավաքականների դեմ։ Երկու միավոր տրվեց հաղթանակի, մեկ միավոր ոչ ոքիի և զրո միավոր պարտության համար։ Հանդիպումների արդյունքներով խմբի լավագույն երկու հավաքականները անցան փլեյ օֆֆ փուլ։
Փլեյ օֆֆ փուլում եթե 90 րոպե հիմնական ժամանակում գրանցվում էր ոչ ոքի, ապա խաղում էին լրացուցիչ 30 րոպե։ Բացառությամբ եզրափակչի, եթե ավելացված ժամանակը նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հաղթողին որոշում էին վիճակահանության արդյունքով։ Եզրապակչի լրացուցիչ ժամանակը եթե ավարտվեր ոչ ոքի, ապա հանդիպումը պետք է վերախաղարկվեր։ Այնուամենայնիվ առաջնության ընթացքում վերախաղարկումների և վիճակահանությունների կարիք չառաջացավ։
1966 թվականի Աշխարհի առաջնությունն ունեցավ ոչ սովորական հերոս դաշտից դուրս, շուն Փիքլս անունով։ Առաջնության նախապատրաստման ժամանակ Ժյուլ Ռիմեի գավաթը գողացվեց ցուցադրման տաղավարից։ Սկսվեց լայնամաշտաբ որոնումները։ Այն ավելի ուշ գտնվեց շան հոտառությամբ Լոնդոնի թփերից մեկի տակ թերթով փաթաթված։ Անգլաիայի ֆուտբոլի ասոցացիան մինչև գավաթը գտնելը պատրաստեց կրկնօրինակ գավաթ։ Այս կրկնօրինակը ցուցադրված է անգլիական Ֆուտբոլի ազգային թանգարանում, որը գտնվում է Մանչեսթերում[4]։
Եզրափակիչ փուլի վիճակահանությունը կատարվեց 1966 թվականի հունվարի 6-ին Ռոյալ Գարդեն հյուրանոցում և առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ[5]։
Բացման հանդիպումը կայացավ հուլիսի 11-ին։ Բացառությամբ առաջին առաջնության, որի բացումը տեղի էր ունեցել 1930 թվականի հուլիսի 13-ին, բոլոր առաջնությունները սկսվել են մայիսին կամ հունիսին։ Եզրափակիչը տեղի ունեցավ 1966 թվականի հուլիսի 30-ին, առաջին եզրափակչի 36 տարելիցի օրը։ Ոչ սովորական ուշ սկսելու պատճառը BBC-ի հեռարձակումներն էին, որը նաև հեռարձակում էր Ուիմբիլդոնի մրցաշարը (այն տեղի ունեցավ հունիսի 20-ից հուլիսի 2-ը) և Գոլֆի բաց առաջնությունը (6-ից 9-ը հուլիս)։
1966 թվականի աշխարհի առաջնությանը խփվեց համեմատաբար քիչ գոլ, քանի որ հավաքականները սկսեցին ընտրել ավելի պաշտպանողական մարտավարություն։ Պաշտպանողական մարտավարության փայլուն օրինակ էր Ալֆ Ռեմզիի գլխավորած Անգլիայի հավաքականը, որը հաղթեց 1-ին խմբում առանց գոլ բաց թողնելում և փոխարենը խփեց միայն չորս գոլ։ Նրանք նաև դարձան առաջին Աշխարհի գավաթակիրը, որը չհաղթեց առաջին խաղում։ 1-ին խմբից նաև հաջորդ փուլ անցավ Ուրուգվայը, որը դուրս թողեց Ֆրանսիային և Մեքսիկային։ Խմբի բոլոր հանդիպումները բացառությամբ Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպումից անցկացվեցին Ուեմբլի մարզադաշտում։
2-րդ խմբում հաջորդ փուլ անցան ԳՖՀ-ն և Արգենտինան` դուրս թողնելով Իսպանիային և Շվեյցարիային։ ՖԻՖԱ-ն նախազգուշացրեց Արգենտինայի հավաքականին խմբային փուլում կոպիտ խաղի համար, հատկապես ԳՖՀ դեմ գոլազուրկ խաղի համար, որտեղ արգենտինացի Ռադայել Ալբրեխտը հեռացվեց և զրկվեց հաջորդ հանդիպումում խաղալու իրավունքից[6][7]։
Անգլիայի հյուսիսարևմուտում, Օլդ Թրաֆորդ և Գուդիսոն Պարկ մարզադաշտերում անցկացվեցին 3-րդ խմբի հանդիպումները, որտեղ աշխարհի երկակի չեմպիոն Բրազիլիան զբաղեցրեց երրորդ տեղը` հետ մնալով Պորտուգալիայից և Հունգարիայից։ Բացի այդ խմբից դուրս մնաց նաև Բուլղարիան։ Բրազիլիան միևնույն 3-1 հաշվով պարտություն կրեց Հունգարիայից և Պորտուգալիայից, ինչը Բրազիլիայի ամենաանհաջող մասնակցությունն էր բոլոր աշխարհի առաջնություններում մինչև 2014 թվականի կիսաեզրափակիչը։ Պորտուգալիան մասնակցում էր եզրափակիչ փուլին և նրա հաղթանակները անսպասելի էին։ Նրանք հաղթեցին բոլոր խմբային խաղերին, ինչում մեծ ներդրում ունեցավ նրանց հարձակվող Էյսեբիո, ում խփած ինը գոլը դարձրին նրան առաջնության լավագույն ռմբարկուն։
Այնուամենայնիվ ամենամեծ սենսացիան տեղի ունեցավ 4-րդ խմբում, երբ Հյուսիսային Կորեան հաղթեց Իտալիային 1–0 հաշվով ՄիդլսբրոյիԷյսրոմ պարկ մարզադաշտում և խմբում առաջ անցավ իտալացիներից, այսպիսով իրավունք ձեռք բերեց խաղալու քառորդ եզրափակչում ԽՍՀՄ հետ միասին։ Սա առաջին անգամ էր, երբ Եվրոպայից և Հարավային Ամերիկայից դուրս երկիրը անցնում է քառորդ եզրափակիչ, մյուսը եղավ Մարոկկոն 1986 թվականին։
Քառորդ եզրափակիչներ, կիսաեզրափակիչներ և հանդիպում երրորդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Քառորդ եզրափակչում Արևմտյան Գերմանիան վստահ հաղթանակ տարավ Ուրուգվայի նկատմամբ 4-0 հաշվով։ Հարավամերիկացիները քննադատեցին հանդիպման մրցավարի (մրցավարն էր Ջիմ Ֆիննին Անգլիայից) գործողությունները, ով չարձանագրեց Շելինգերի ձեռքով խաղը դարպասային գծի մոտ և հեռացրեց երկու ուրուգվայցի ֆուտբոլիստի` Հորասիո Տրոչեին և Հեկտոր Սիլվային[8]։ Մրցաշրջանի անակնկալ Հյուսիսային Կորեան մոտ էր մեկ այլ սխրանքի Գուդիսոն Պարկում Պորտուգալիայի դեմ խաղում, երբ 22 րոպեից հետո հաղթում էր 3-0 հաշվով։ Սակայն հանդիպման ելքը որոշեց առաջնության գլխավոր աստղ Էյսեբիոն, ով դարձավ չորս գոլի հեղինակ, իսկ Ժոզե Աուգուստոն ավելացրեց ևս մեկը 78-րդ րոպեին և Պորտուգալիան հաղթեց 5-3 հաշվով։
Մյուս երկու խաղերում Ֆերենց Բենեի ուշ գոլը չփրկեց Հունգարիային դուրս գալ հաջորդ փուլ, քանի որ Լև Յաշինի ուժեղ խաղը թույլ չտվեց հունգարացիներին հավասարեցնել հաշիվը, իսկ Անգլիա Արգենտինա խաղում անգլիացի Ջեֆրի Հարստի միակ գոլը որոշեց խաղի ելքը։ Այդ խաղում արգենտինացի Անտոնիո Ռատտինը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով հեռացվեց Ուեմբլի մարզադաշտի պաշտոնական խաղերում[9]։ Ռատտինը առաջինն էր, ով հրաժարվեց հեռանալ ինքնակամ և նրան հեռացրեցին ոստիկանները։ 30 րոպե անց Անգլիան խփեց հաղթական գոլը։ Այս խաղը արգենտինացիները անվանեցին el robo del siglo (դարի գողություն)[10]։
Էյսեբիոն դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու:
Կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները Եվրոպայից էին։ Անգլիա-Պորտուգալիա հանդիպման վայրը Լիվերպուլի Գուդիսոն պարկից տեղափոխվեց Ուեմբլի, նստատեղերի շատ լինելու պատճառով։ Նստատեղերին հատկապես շատ ուշադրություն էին հատկացնում, քանի որ հիմնական եկամուտը տոմսերի վաճառքից էր[11]։ Բոբի Չարլթոնի երկու գոլը Պորտուգալիայի դարպասին եղան որոշիչ, Պորտուգալիան պատասխանեց մեկ գոլով 82-րդ րոպեին տասնմեկ մետրանոցից[12][13]։ Մյուս կիսաեզրափակիչը նույնպես ավարտվեց 2-1 հաշվով։ Ֆրանց Բեկենբաուերի գոլը եղավ հաղթական և Գերմանիան անցավ եզրափակիչ[14]։
Երրորդ տեղի համար հանդիպումն ավարտվեց Պորուգալիայի հաղթանակով 2-1 հաշվով։ Պորտուգալիայի երրորդ տեղը մնում նորամուտը նշած բոլոր հավաքականների լավագույն արդյունը, որը կրկնեց Խորվաթիան 1998 թվականին։
Եզրափակիչը կայացավ Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում, որին հաճախել էին 98.000 հանդիսատես։ Խաղի սկզբից 12 րոպե 32 վայրկյան անց Հելմուտ Հալլերը առաջ մղեց Արևեմտյան Գերմանիային, սակայն չորս րոպե անց Ջեֆֆրի Հարստը հավասարեցրեց հաշիվը։ 78-րդ րոպեին Մարտին Պիտերսը առաջ մղեց Անգլիային, սակայն խաղավարտից մեկ րոպե անց տուգանայինից կատարած փոխանցումից հաշիվը հավասարեցրեց Վոլֆգանգ Վեբերը[15]։
Հաշիվը մնաց հավասար հիմնական ժամանակում և խաղը շարունակվեց ավելացված ժամանակում։ 98-րդ րոպեին Հարստը նորից հարվածեց դարպասին և գնդակը դիպելով հորիզոնական դարպասաձողին մղվեց դեպի ներքև և դիպչեց դարպասային գծին և գրանցվեց գոլ։ Գոլի լինել չլինելու հարցը երկար քննարկման առարկա դարձավ և մտավ Աշխարհի գավաթների պատմության մեջ։ Յան Ռեյդը և Էնդրյու Զիսերմանը համոզված էին որ գնդակը չէր հատել դարպասային գիծը[16]։ Անգլիայի վերջին գոլը խփեց նույն Հարստը, որից հետո սկսեցին տոնել հաղթանակը։ Ջեֆֆրի Հարստը դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը ով երեք գոլի հեղինակ դարձավ եզրափակչում[15]։
Անգլիայի ընդհանուր տասնմեկգոլերը վեց խաղում դարձան նոր ցածր ռեկորդ Աշխարհի գավաթը նվաճած հավաքականների մեջ։ Ռեկորդը մնաց մինչև 1982 թվականը, որը շրջանցեց Իտալիան` խփելով տասներկու գոլ յոթ խաղում, 2010 թվականին ռեկորդը թարմացրեց Իսպանիան` խփելով ութ գոլ յոթ խաղում։ Նաև չեղարկվեցին Անգլիայի երեք գոլերը, ինչը նույնպես ռեկորդ էր։
Այս առաջնությունում ազգային հիմները երգվեցին միայն եզրափակչում։ Դրանք չէին երգվել նախորդ խաղերում, քանի որ կազմակերպիչները (ՖԻՖԱ և ՖԱ) վախենում էին Հյուսիսային Կորեայից, որը չէր ճանաչվել Միացյալ Թագավորության կողմից։
Առաջնությունն անցկացվեց ութ մարզադաշտերում։ Ամենամեծ և ամենաերիտասարդ մարզադաշտը դրանց մեջ Ուեմբլի մարզադաշտն էր արևմտյան Լոնդոնում, որը 1966 թվականին 43 տարեկան էր։ Ինչպես հաճախ էր կիրառվում Աշխարհի գավաթների ժամանակ, խմբային փուլի խաղերը անցակցվում էին երկու մարզադաշտերում, որոնք իրար մոտ էին։ Առաջին խմբի խաղերը բոլորը անցկացվեցին Լոնդոնում, որոնցից հինգն Ուեմբլիում, որը Անգլիայի հավաքականի տնային մարզադաշտն էր և մեկ խաղ` Վայթ Սիթի մարզադաշտում, որը շատ մոտ էր Ուեմբլիին։ Ուրուգվայի և Ֆրանսիայի միջև հանդիպումն անցկացվեց Վայթ Սիթիում, քանի որ Ուեմբլիում այդ ժամանակ անցկացվում էր շների մրցավազք և մարզադաշտի սեփականատերը հրաժարվել էր չեղարկել այդ միջոցառումը։ 2-րդ խմբի խաղերը անցկացվեցին Շեֆիլդի Հիլլբորո մարզադաշտում և ԲիրմինգհեմիՎիլլա Պարկում, 3-րդ խմբի խաղերը կայացան ՄանչեստրիՕլդ Թրաֆորդում և ԼիվերպուլիԳուդիսոն Պարկում, 4-րդ խմբի հանդիպումները կայացան Միդլսբրոյի Էյրսոմ Պարկում և ՍանդերլենդիՌոկեր Պարկում։
Ամենաշատ հանդիպումները անցկացվեցին Ուեմբլիում` ինը հանդիպում, ներառյալ Անգլիայի վեց հանդիպումները, եզրափակիչը և երրորդ տեղի համար հանդիպումը։ Գուդիսոն Պարկում տեղի ունեցավ հինգ հանդիպում, Ռոկեր Պարկում և Հիլլբորոյում` չորսական, Օլդ Թրաֆորդում, Վիլլա Պարկում և Էյսրոմ Պարկում` երեքական հանդիպում։
↑Vickery Tim։ «Argentina's class of '78 deserve respect»։ BBC Sport։ Վերցված է փետրվարի 13, 2012։ «[Tim Vickery's comment (no.29):] The semi final switch – I believe this is more down to the FIFA Exec Com than to Rous – in this pre-mass TV age the box office was still important, so it was obviously tempting from a financial point of view to have the ho[m]e side play in the stadium with the biggest capacity»