Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
भारतीय राष्ट्रीय फुटबॉल टीम
ՄականունԿապույտ վագրեր, Հնդկական փղեր
ԿոնֆեդերացիաԱՖԿ
Գլխավոր մարզիչՍտիվեն Կոնստանտին
Թիմի ավագSunil Chhetri?
Ամենաշատ խաղերՍունիլ Չետրի (93)
ՌմբարկուՍունիլ Չետրի (53)
Հիմնական մարզադաշտՏարբեր
ՖԻՖԱ կոդIND
ՖԻՖԱ դասակարգում100
Ամենաբարձր դիրք94 (փետրվար 1996)
Ամենացածր դիրք173 (մարտ 2015)
ԷԼՕ դասակարգում170
Ամենաբարձր դիրք48 (1964)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Հնդկաստան Հնդկաստան 1 –2 Ֆրանսիա Ֆրանսիա
(Լոնդոն, Անգլիա; հուլիսի 31, 1948)
Ամենախոշոր հաղթանակ
Ավստրալիա Ավստրալիա 1 – 7 Հնդկաստան Հնդկաստան
(Սիդնեյ, Ավստրալիա; դեկտեմբերի 12, 1956) Հնդկաստան Հնդկաստան 6 – 0 Կամբոջա Կամբոջա
(Նյու Դելի, Հնդկաստան; օգոստոսի 17, 2007)
Ամենախոշոր պարտություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 11 – 1 Հնդկաստան Հնդկաստան
(Մոսկվա, ԽՍՀՄ; սեպտեմբերի 16, 1955)
Ասիայի գավաթ
Մասնակցություն3 (Առաջինը՝ 1964)
Ամենալավ արդյունքԵրկրորդ տեղ, 1964
India national association football team Վիքիպահեստում

Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Հնդկաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Համահնդկական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որը հիմնադրվել է 1937 թվականին: Անդամակցել է ՖԻՖԱ-ին 1948 թվականին, իսկ ԱՖԿ-ին՝ 1954 թվականին: Թիմի ոսկե ժամանակաշրջանը համարվում է 1950-ական և 1960-ական թվականները, երբ նրանք հաղթեցին Ասիական խաղերում 2 անգամ՝ 1951 և 1962 թվականներին, և գրավեցին 4-րդ տեղը 1956 թվականի Օլիմպիական խաղերում[1]։

Հնդկաստանը երբեք չի մասնակցել Աշխարհի առաջնություններին, սակայն 3 անգամ մասնակցել է Ասիայի գավաթին, որում 1964 թվականին թիմը գրավեց 2-րդ տեղը: Ներկայումս Հնդկաստանի հավաքականը անկում է ապրել և լավագույններից է միայն իր տարածաշրջանում՝ Հարավային Ասիայում:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «India - Club's profile | Transfermarkt» (անգլերեն)։ Վերցված է 2017-06-04 
  2. FIFA.com։ «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-06-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]