Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
![]() | |||
Մականուն | 龙之队 (Թիմ Դրակոն) 国足 (Ֆուտբոլի հավաքական) | ||
---|---|---|---|
Միություն | ՉՖՖ | ||
Կոնֆեդերացիա | ԱՖԿ (Ասիա) | ||
Գլխավոր մարզիչ | Մարսելո Լիպպի | ||
Թիմի ավագ | Չժեն Չժի | ||
Ամենաշատ խաղեր | Լի Վեյֆեն (112) | ||
Ռմբարկու | Հաո Հայդուն (41) | ||
ՖԻՖԱ կոդ | CHN | ||
ՖԻՖԱ դասակարգում | 82 | ||
Ամենաբարձր դիրք | 37 (դեկտեմբեր 1998) | ||
Ամենացածր դիրք | 109 (մարտ 2013) | ||
ԷԼՕ դասակարգում | 72 | ||
Ամենաբարձր դիրք | 18 (մայիսի 27, 1930) | ||
Ամենացածր դիրք | 80 (դեկտեմբեր 2008) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
![]() ![]() (Մանիլա, Ֆիլիպիններ; փետրվարի 4, 1913)[1] | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
![]() ![]() (Հոշիմին, Վիետնամ; հունվարի 26, 2000) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
![]() ![]() (Ռեսիֆի, Բրազիլիա; սեպտեմբերի 10, 2012) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 1 (Առաջինը՝ 2002) | ||
Ամենալավ արդյունք | Խմբային փուլ, 2002 | ||
Ասիայի գավաթ | |||
Մասնակցություն | 11 (Առաջինը՝ 1976) | ||
Ամենալավ արդյունք | Երկրորդ տեղ, 1984 և 2004 | ||
Կայք | thecfa.cn | ||
![]() |
Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Չինաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Վերահսկվում է Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ ՖԻՖԱ-ի և ԱՖԿ-ի անդամ է[2]։
Չինաստանի հավաքականը Ասիայի գավաթում 2 անգամ գրավել է 2-րդ հորիզոնականը՝ 1984 և 2004 թվականներին և 1 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնության՝ 2002 թվականին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[3]։
Մարզահագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սովորաբար տնային հանդիպումներում խաղում է սպիտակ և կարմիր մարզահագուստով , իսկ արտագնա խաղերի ժամանակ չինացիները խաղում են ամբողջությամբ սպիտակ հագուստով։ 1995 թվականի Ասիայի գավաթի խաղարկության շրջանակներում շրջանառության մեջ դրվեց Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզահագուստը, որն ուներ կապույտ գույն։ Կապույտ գույնի մարզահագուստը առաջին անգամ օգտագործվել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։
Տասնամյակներ շարունակ Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզահագուստը կարում էր «Adidas» ընկերությունը, իսկ 2015-ից սկսած նրանց սպասարկում է «Nike»-ը։
Սպասարկող | Ժամանակահատված |
---|---|
![]() |
1984–2014 |
![]() |
2015–ներկա |
Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանի հավաքականի հանդիպումները սովորաբար ցուցադրվում են չինական CCTV-5, CCTV-5 +, GDTV, սպորտ+, STV-սպորտի BTV - 6 և մի շարք այլ տեղական մարզական ալիքներով։
Մարզչական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն | Անուն | Ազգություն |
---|---|---|
Գլխավոր մարզիչ | Մարչելո Լիպպի | ![]() |
Մարզչի օգնականներ | Լի Տե | ![]() |
Մասիմիլիանո Մադալոնի | ![]() | |
Նարցիսո Պեզոտի | ![]() | |
Ֆաբրիցիո դել Ռոսսո | ![]() | |
Դարպասապահների մարզիչ | Միկելանջելո Ռամպուլա | ![]() |
Ֆիտնես մարզիչ | Կլաուդիո Գաուդինո | ![]() |
Կառավարում | Մասսիմո Ների | ![]() |
Տակտիկաների վերլուծաբան | Սիլվանո Կոտտի | ![]() |
Տեխնիկական աշխատող | Էնրիկո Կաստելյաչի | ![]() |
Անձնակազմ | Ռիկարդո Գալյեգո | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «China matches, ratings and points exchanged»։ World Football Elo Ratings: China։ Վերցված է նոյեմբերի 18, 2014
- ↑ «China - Club's profile | Transfermarkt» (անգլերեն)։ Վերցված է 2017-06-20
- ↑ FIFA.com։ «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին։ Վերցված է 2017-06-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը
- Չինաստանի հավաքականը FIFA.com-ում Archived 2018-03-02 at the Wayback Machine.
- Չինաստանի հավաքականը soccerway.com կայքում
|