Հոշիմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հոշիմին
Ho Chi Minh City Collage.JPG
Կոորդինատներ: 10°46′0″ հս․ լ. 106°40′0″ ավ. ե. / 10.76667° հս․. լ. 106.66667° ավ. ե. / 10.76667; 106.66667
Երկիր Վիետնամ Վիետնամ
ԲԾՄ 19±1 մետր
Ժամային գոտի UTC+7
Հեռախոսային կոդ 8
Պաշտոնական կայք http://www.hochiminhcity.gov.vn/
##Հոշիմին (Վիետնամ)
Red pog.png

Հոշիմին (վիետ․՝ Thành phố Hồ Chí Minh, Sài Gòn), քաղաք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հարավում, երկրի խոշորագույն քաղաքը (բնակչությունը կազմում է շուրջ 7,1 միլիոն մարդ)։

1887-1901 թվականներին եղել է Ֆրանսիական Հնդկաչինի մայրաքաղաքը, 1955-1975 թվականներին՝ Հարավային Վիետնամի մայրաքաղաքը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում կոչվել է Պրեյ Նոկոր և եղել է հետանգկորյան ժամանակաշրջանի Կամբոջայի ամենամեծ նավահանգիստը։ Այդ շրջանը վիետնամցիների կողմից գրավվելուց հետո մինչև 1975 թվականը կրել է Սայգոն անվանումը (վիետ.՝ Sài Gòn): Անվանափոխվել է ի պատիվ առաջին նախագահ Հո Շի Մինի:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոշիմինը տեղակայված է Վիետնամի հարավում։ Գտնվում է մայրաքաղաք Հանոյից 1719 կմ հարավ[1]: Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 19 մ է։ Հոշիմինի հրապարակի տարածքը կազմում է 2096 կմ2: Հոշիմինի կենտրոնով է անցնում Սայգոն գետը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոշիմինը բուռն կերպով զարգանում է. այս քաղաքում են կառուցվել Վիետնամի առաջին երկնաքերները։ Հայտնի երկնաքերներ են՝ Bitexco աշտարակ (262 մ), Vietcombank Tower (206 մ), Saigon One Tower (195 մ), Sabeco World Trade Center (170 մ), Saigon Times Square (164 մ), Petroland Tower (155 մ), Dragon City (153 մ), The Everich II (152 մ), BIDV Tower (152 մ), Kenton Plaza (150 մ), Saigon Trade Center (145 մ), Cantavil Premier (144 մ), Cinco Tower (138 մ), Saigon Pearl (135 մ), Sunrise City (131 մ), Lim Tower (125 մ), Hung Vuong Plaza (120 մ), City Garden (120 մ), Vincom Center (115 մ), Diamond Island (113 մ), Richland Emerald (112 մ), The Everich I (112 մ), Thuan Kieu Plaza (110 մ), The Vista Towers (110 մ), Kumho Asiana Plaza (110 մ), The Flemington (106 մ), Saigon Centre (106 մ), The Manor Officetel (106 մ), Sailing Tower (105 մ), The Manor Residential (103 մ), Fico Tower (102 մ), Centec Tower (101 մ)[2][3]:

Համայնապատկեր
Համայնապատկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас дорог Вьетнама = Tập bản đồ Giao thông đường bộ Việt nam. — Ханой: Cartographic Publishing House, 2006. — P. 121. — 15 000 экз.
  2. «Custom Lists» (անգլերեն)։ Council on Tall Buildings and Urban Habitat։ Վերցված է 2013-12-31 
  3. «Ho Chi Minh City's tallest buildings - Top 20» (անգլերեն)։ EMPORIS GMBH։ Վերցված է 2014-01-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]