Սունիլ Չետրի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1984[1][2] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Secunderabad, Hyderabad district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սունիլ Չետրի (անգլ.՝ Sunil Chhetri, օգոստոսի 3, 1984[1][2], Secunderabad, Hyderabad district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ ֆուտբոլիստ, հարձակվող, հանդես է գալիս Բենգալուրու ֆուտբոլային ակումբի և Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սունիլ Չետրին ֆւտբոլային կարիերան սկսել է 18 տարեկանում՝ կնքելով պայմանագիր Կալկաթայի Մոխուն Բագան ակումբի հետ։ Երեք մրցաշրջան անց տեղափոխվել է Փանջաբի նահանգի «ՋԿԹ» ակումբ։ Նույն ակումբում Հնդկաստանի 2006/07 թվականների առաջնության ընթացքում 11 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ և Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել 2007 թվականի լավագույն ֆուտբոլիստ[3]։
Լավագույն արդյունքների շնորհիվ ֆուտբոլիստով հետաքրքրվել են մի քանի եվոպական ակումբ[4], սակայն նա մնացել է Հնդկաստանում և տեղափոխվել Կալկաթայի «Իստ Բենգալ» ակումբ։
Այնուամենայնիվ 2012 թվականին Չետրին տեղափոխվել է Եվրոպա և երկու տարվա պայմանագիր կնքել Սպորտինգ (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)«Սպորտինգի» հետ։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սունիլ Չետրինի ծնողները գաղթել են Նեպալից, սակայն նա որոշեց հանդես գալ Հնդկաստանի ազգային հավաքականում։ Առաջին խաղը հավաքականում տեղի է ունեցել 2005 թվականին՝ Պակիստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Առավել արդյունավետ խաղ Սունիլ Չետրին ցուցադրել է Տաջիկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, երբ դա դարձավ հեթ-տրիկի հեղինակ[5]։ Իր ցուցադրած արդյունավետ խաղի համար ճանաչվել է Հնդկաստանի տարվա ֆուտբոլիստ։ Տաջիկստանի ազգային հավաքականի դարպասին խփած նրա երեք գոլն ընդգրկվել է 2007 թվականի Հնդկաստանի հիշարժան մարզական պահերի ցանկում։
Հավաքականի կազմում 2019 թվականին մասնակցել է Ֆուտբոլի Ասիայի գավաթին, որտեղ Թաիլանդի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ անցկացվող խաղում դարձել է երկու գոլի հեղինակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «www.hinduonnet.com»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-13-ին։ Վերցված է 2008-11-06
- ↑ «sports.timesofindia.indiatimes.com»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-14-ին։ Վերցված է 2019-10-30
- ↑ www.telegraphindia.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|