Փանջաբ
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փենջաբ (այլ կիրառումներ)
| Փանջաբ | |
|---|---|
| Տեսակ | տարածաշրջան և մշակութային շրջան |
| Երկիր | |
| Մակերես | 355 591 կմ² |
| Ջրլիցի ափին | Բայս, Չենաբ գետ, Ջելամ գետ, Ռավի գետ և Սաթլեզ |
| Անվանված է | Հինգ և գետ |
![]() | |
![]() | |
Փանջաբ (պարսկական փանջ-հինգ և աբ-ջուր, գետ), բնապատմական մարզ Հարավային Ասիայում, Հնդկաստանի և Պակիստանի տարածքում։ Գրավում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը։ Արևմուտքում է Թար անապատը։
Կազմված է գլխավորապես ալյուվիալ նստվածքներից։ Ոռոգվում է Սաթլեջ, Ջելամ, Չինաբ, Ռավի և Բիաս գետերի համակարգով, որոնց միախառնումից առաջանում է Փանջնադ գետը։ Գերակշռում են 150-350 մետր բարձրությունները։ Կլիման չորային է, տաք։ Տարեկան տեղումները 150-700 մմ են։
Կուլտուրական լանդշաֆտը գրավում է տարածքի 70-90%-ը։ Խոշոր քաղաքներն են Լահորը (Պակիստան), Ամրիթսարը, Չան-դիգարհը (Հնդկաստան)։ Փենջաբը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։
1947 թվականին Փենջաբը բաժանվեց Հնդկաստանի՝ Արևելյան Փենջաբ, և Պակիստանի՝ Արևմտյան Փենջաբ, միջև։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանջաբ» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 330)։ |

