Պադմա Շրի
Պադմա Շրի | |
![]() |
![]() |
Բնագիր անվանում | հինդի՝ पद्म श्री |
Երկիր | ![]() |
Տիպ | Շքանշան |
Կարգավիճակ | |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1954 թվական |
Առաջին պարգևատրում | 1954 թվական |
Պարգևատրման քանակը | 2913 մարդ (2017) |
Հերթականություն | |
Ավագ պարգև | Պադմա Բհուշան |
Վեբկայք | padmaawards.gov.in |
Պադմա Շրի (հինդի` पद्म श्री), Հնդկաստանի մեծությամբ չորրորդ պետական քաղաքացիական պարգևն է` Բհարատ Ռատնա, Պադմա Վիբհուշան և Պադմա Բհուշան պարգևներից հետո: Հանձնվում է Հնդկաստանի կառավարության կողմից` ի նշան այս կամ այն ոլորտում քաղաքացու կողմից բացառիկ ներդրումների համար` (արվեստ, կրթություն, արդյունաբերություն, գրականություն, գիտություն, սպորտ, բժշկություն և այլն)[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պադմա Շրի պարգևը սահմանվել է 1954 թվականին` Հնդկաստանի նախագահի կողմից:
Պադման (սանսկրիտ` पद्म), սրբազան լոտոսն է, բույս, որը կենտրոնական դեր է խաղում հնդկական կրոններում ` հինդուիզմում, բուդդայականությունում և ջայնիզմում: Հինդուիզմում լոտոսի ծաղիկը Վիշնու, Բրահմա, Լակշմի, Սարասվատի և Կուբերա աստվածությունների գլխավոր պիտույքներից մեկն է, որը հնդկական մշակույթում խորհրդանշում է աստվածային գեղեցկությունը և հոգու մաքրությունը: Շրի (սանսկրիտ` श्री), նշանակում է հաջողություն, երջանկություն: Հաճախ ավելացվում է մարդկանց անվանը` մեծագույն, հարգարժան, սրբազան, աստվածային, երանելի և այլ իմաստներով:
Պադմա Շրի մեդալի դիմային մակերեսին պատկերված լոտոսի ծաղիկի վերևում և ներքևում դևանագարիով գրված են Պադմա և Շրի` այսինքն հարգարժան պարոն կամ տիկին, բառերը: Պարգևը հանձնվում է ամեն տարի` Հնդկաստանի հանրապետության օրը և ոչ միայն Հնդկաստանի քաղաքացիներին:
2017 թվականի դրությամբ, Պադմա Շրի պարգևին արժանացել են 2913 մարդ[2]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Padma award's schema»։ Ministry of Home Affairs։ Վերցված է 2014-08-13
- ↑ «Padma Awards 2014 announced» (Press release)։ Ministry of Home Affairs։ հունվարի 25, 2014։ Վերցված է հունվարի 25, 2014