Հեթ-տրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Հեթ-տրիկ (անգլ.՝ hat-trick - Գլխարկով հնարք[1]) - դրական նվաճում մի շարք սպորտաձևերում և խաղերում որ կապված է երեք թվի հետ

Ֆուտբոլի և հոկեյի մեջ հեթ-տրիկ կատարվում է մեկ խաղացողի կողմից մեկ խաղում խփեոլով երեք գնդակ: Նմանատիպ նվաճումը, սակայն երկու գոլով, կոչվում է դուբլ, չորս գոլը կոչվում է պոկեր, հինգը պենտա-տրիկ[2]:

Ֆուտբոլից և հոկեյից բացի, տերմինը հայտնաբերված է բազմաթիվ մարզաձևերում, որտեղ նպատակն է գրավել հակառակորդի դարպասը: Դրանք ներառում են լակրոսը, ջրի պոլոն, ձեռքի գնդակը, հոկեյը:

Հեթ-տրիկ է կոչվում նաև այն իրադարձությունները, որոնք կապված չեն մրցակցի դարպասը գրավելու հետ: Այսպես, դարթսում հեթ-տրիկն մեկ մոտեցման ժամանակ երեք անընդմեջ հարվածն է դեպի թիրախի կենտրոն, «ցուլ աչքը», որը բերում է 150 (3 × 50) միավոր: Երբեմն դա կոչվում է «Ալան Էվանսի նետում», ի պատիվ բրիտանացի մարզիկի, որը հաճախ նման նետումներ էր իրականացնում:  Բեյսբոլում կան երկու տեսակի հեթ-տրիկներ. երբ խաղացողը մեկ խաղում  կատարում է երեք սթրայք-աութ կամ երեք հոում-ռան: Հեթ-տրիկներ կան նաև ռեգբիում, կրիկետում նաև սկրեբլում:

Տերմինի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականին կրիկետ խաղացող Հիթֆիլդ Հալման Սթիվենսը կամ (ՀՀ Սթիվենսը) անցել է երեք վիքեդ անընդմեջ: Այս հնարքը շատ տպավորիչ էր երկրպագուների համար, ովքեր փող են հավաքում և Ստվենսից որպես նվեր գնում իր գլխարկ, այս նվաճման համար[3]:

Ներկայումս սպորտային լրագրության մեջ «հեթ-տրիկ» տերմինը երբեմն տարածվում է մարզիկների կամ թիմերի կամայական նվաճումների վրա, որոնք հաջորդաբար կատարվել են մրցույթի կամ մրցույթի շրջանակներու[4]: Կարևոր է, որ նման ձեռքբերումների թիվը հավասարվի երեքն է, և դրանք լինեն նշանակալի: Ֆորմուլա 1- ի հեթ-տրիկ է կոչվում մեկ ազատ օրվա ընթացքում երեք պայմանների կատարում. դրանք են փոուլ դիրքի գրավում որակավորման փուլում, մրցավազքում լավագույն ժամանակն ցուցադրելը և այդ մրցավազքում հաղթանակ տոնելը:

Հոկեյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափօղակով Հոկեյում ևս կա «բնական հեթ-տրիկ» հասկացություն: Դա նշանակում է մեկ հանդիպման ընթացքում մեկ խաղացողի կողմից վաստակած երեք հաջորդական գոլը:

Արտասովոր հեթ-տրիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին Բելգիայի առաջնությունում «Էկերեն» ակումբի ֆուտբոլիստ Ստան Վան դեն Բյույսը սեփական դարպասին երեք գոլ է խփել, ինչը հանգեցրել է իր թիմի պարտությանը «Անդերլեխտին», իսկ խաղն ավարտվել է 2: 3 հաշվով[5]:
  • Միակ ֆուտբոլային դարպասապահը, ով ձրակերպել է հեթ-տրիկ, Խոսե Լուիս Չիլավտերն էր, որը 1999 թվականի նոյեմբերին տասնմեկ մետրանոցից դարձել է երեք գոլի հեղինակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В хоккее после исполнения хет-трика болельщиками принято бросать на лёд головные уборы (см. Энциклопедия НХЛ — официальный сайт ХК Челны).
  2. Сергей Иванов (23 сентября 2015)։ «Левандовски оформил самый быстрый пентатрик в истории бундеслиги»։ Советский спорт։ Վերցված է 2016-02-19 
    Иван Веденин (5 декабря 2015)։ «5 мячей в одном матче: восходящая звезда «Синары» Максим Герасимов впервые в карьере оформил пента-трик»։ E1.ru։ Վերցված է 2016-02-19 
  3. Extended Oxford English Dictionary 1999 Edition : "It came into use after HH Stephenson took three wickets in three balls for the all-England eleven against the twenty-two of Hallam at the Hyde Park ground, Sheffield in 1858. A collection was held for Stephenson (as was customary for outstanding feats by professionals) and he was presented with a cap or hat bought with the proceeds."
  4. Феттель сделал хет-трик. Себастьян Феттель в третий раз подряд стал чемпионом мира.
  5. Каладзе бьет своих.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]