Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքական
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ստեղծման տարեթիվ | 1920 | ||
|---|---|---|---|
| Լուծման տարեթիվ | 1992 | ||
| Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ | ||
| Ամենաշատ խաղեր | Զդենեկ Նեհոդա (90) | ||
| Ռմբարկու | Անտոնին Պուչ (34) | ||
| Հիմնական մարզադաշտ | Տարբեր | ||
| ՖԻՖԱ կոդ | TCH | ||
|
| |||
| Առաջին հանդիպում | |||
(Անտվերպեն, Բելգիա; օգոստոսի 28, 1920) | |||
| Վերջին հանդիպում | |||
(Բրյուսել, Բելգիա; նոյեմբերի 17, 1993) | |||
| Ամենախոշոր հաղթանակ | |||
(Պրահա, Չեխոսլովակիա; նոյեմբերի 2, 1966) | |||
| Ամենախոշոր պարտություն | |||
(Բուդապեշտ, Հունգարիա; սեպտեմբերի 19, 1937) | |||
| Աշխարհի առաջնություն | |||
| Մասնակցություն | 8 (Առաջինը՝ 1934) | ||
| Ամենալավ արդյունք | Երկրորդ տեղ, 1934 և 1962 | ||
| Եվրոպայի առաջնություն | |||
| Մասնակցություն | 3 (Առաջինը՝ 1960) | ||
| Ամենալավ արդյունք | Հաղթող, 1976 | ||
Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Չեխոսլովակիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվել է Չեխոսլովակիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից և Չեխոսլովակիայի կազմավորումից հետո։ Միջազգային հարթակում թիմի դեբյուտը կայացավ 1920 թվականի Օլիմպիական խաղերին, երբ Չեխոսլովակիան հասավ մինչև առաջնության եզրափակիչ, որտեղ պետք է խաղար Բելգիայի դեմ։ Սակայն տեղի ունեցավ միջադեպ՝ առաջին խաղակեսից հետո, 2-0 հաշվի ժամանակ Չեխոսլովակիայի ֆուտբոլիստները լքեցին դաշտը՝ հրաժարվելով շարունակել խաղը անգլիացի մրցավար Լուիսի գործողությունների պատճառով։ Սրա պատճառով թիմը որակազրկվեց և զրկվեց օլիմպիական արծաթից։
Չեխոսլովակիայի հավաքականը 8 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնություններին և 3 անգամ՝ Եվրոպայի առաջնություններին։ 1976 թվականին հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ Աշխարհի առաջնություններում նրանց լավագույն արդյունքը 2-րդ տեղն է՝ 1934 և 1962 թվականներին։
1993 թվականի հունվարի 1-ին Չեխոսլովակիան լուծարվեց, բայց Չեխոսլովակիայի հավաքականը շարունակեց մասնակցել 1994 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլ որպես Չեխիա և Սլովակիայի հավաքական։ Չկարողանալով անցնել որակավորման փուլը՝ ֆուտբոլի հավաքականը նույնպես լուծարվեց։ Չեխոսլովակիայի հավաքականի իրավահաջորդը դարձավ Չեխիայի հավաքականը, իսկ Սլովակիան ստեղծեց նոր ֆուտբոլի հավաքական։
Համազգեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ամբողջ պատմության ընթացքում Չեխիայի ֆուտբոլի հավաքականի տնային խաղերի համազգեստը կազմված էր կարմիր շապիկներից, սպիտակ շորտերից և կապույտ գիտրիներից, իսկ արտագնա խաղերի համազգեստում գերակայում էր սպիտակ գույնը՝ հաճախ համադրված կարմիր և կապույտ գույների հետ։
Արդյունքները Աշխարհի առաջնություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Աշխարհի առաջնություն | Որակավորման փուլ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Տարի | Ռաունդ | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | |
| 1930 | Չի մասնակցել | ||||||||||||||
| 1934 | Երկրորդ տեղ | 2-րդ | 4 | 3 | 0 | 1 | 9 | 6 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 1 | |
| 1938 | Քառորդ եզրափակիչ | 5-րդ | 3 | 1 | 1 | 1 | 5 | 3 | 2 | 1 | 1 | 0 | 7 | 1 | |
| 1950 | Չի մասնակցել | Չի մասնակցել | |||||||||||||
| 1954 | Խմբային փուլ | 14-րդ | 2 | 0 | 0 | 2 | 0 | 7 | 4 | 3 | 1 | 0 | 5 | 1 | |
| 1958 | Խմբային փուլ | 9-րդ | 4 | 1 | 1 | 2 | 9 | 6 | 4 | 3 | 0 | 1 | 9 | 3 | |
| 1962 | Երկրորդ տեղ | 2-րդ | 6 | 3 | 1 | 2 | 7 | 7 | 5 | 4 | 0 | 1 | 20 | 7 | |
| 1966 | Չի որակավորվել | 6 | 3 | 1 | 2 | 12 | 4 | ||||||||
| 1970 | Խմբային փուլ | 15-րդ | 3 | 0 | 0 | 3 | 2 | 7 | 7 | 5 | 1 | 1 | 16 | 7 | |
| 1974 | Չի որակավորվել | 4 | 2 | 1 | 1 | 9 | 3 | ||||||||
| 1978 | 4 | 2 | 0 | 2 | 4 | 6 | |||||||||
| 1982 | Խմբային փուլ | 19-րդ | 3 | 0 | 2 | 1 | 2 | 4 | 8 | 4 | 2 | 2 | 15 | 6 | |
| 1986 | Չի որակավորվել | 8 | 3 | 2 | 3 | 11 | 12 | ||||||||
| 1990 | Քառորդ եզրափակիչ | 6-րդ | 5 | 3 | 0 | 2 | 10 | 5 | 8 | 5 | 2 | 1 | 10 | 2 | |
| 1994 | Չի որակավորվել | 10 | 4 | 5 | 1 | 21 | 9 | ||||||||
| Ընդհանուր | Երկրորդ տեղ | 8/15 | 30 | 11 | 5 | 14 | 44 | 45 | |||||||
Արդյունքները Եվրոպայի առաջնություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Եվրոպայի առաջնություն | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Տարի | Ռաունդ | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ |
| 1960 | Երրորդ տեղ | 3-րդ | 2 | 1 | 0 | 1 | 2 | 3 |
| 1964 | Չի որակավորվել | |||||||
| 1968 | ||||||||
| 1972 | ||||||||
| 1976 | Հաղթող | 1-ին | 2 | 1 | 1 | 0 | 5 | 3 |
| 1980 | Երրորդ տեղ | 3-րդ | 4 | 1 | 2 | 1 | 5 | 4 |
| 1984 | Չի որակավորվել | |||||||
| 1988 | ||||||||
| 1992 | ||||||||
| Ընդհանուր | 1 գավաթ | 3/9 | 8 | 3 | 3 | 2 | 12 | 10 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնություն.
- Եվրոպայի առաջնություն.
- Օլիմպիական խաղեր.
- Կենտրոնական Եվրոպայի գավաթ
- Հաղթող. 1955–60
- Երկրորդ տեղ. 1927–30, 1948–53